Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, December 31, 2011

Ամեն օր չի Ամանոր (նամակ 15–րդ)

Ողջույն իմ շատ սիրելի, տոնական խառնաշփոթի մեջ գտնվող ընկերներ: Այսօր արդեն Նոր Տարի է:
Գալիք, կամ ով գիտի արդեն եկած 2012 թվականը դեռ չսկսված իր նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Բոլորին հետաքրքրում, ում էլ չի հետաքրքրում հաստատ գոնե մի քիչ հուզումա, կլինի արդյոք «Այդքան սպասված» աշխարհի վերջը, թե չէ:
 Սակայն այդ մասին չի, որ ուզում եմ խոսել այս տոնական օրը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս տարվա վերջին օրն ինձ հարց եմ տալիս` թե ինչպիսի՞ն էր անցած տարին: Ինչ նորություններ եղան, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել ես, ինչ բացթողումներ արել:

Sunday, December 25, 2011

Դեպքը տեղի չէր ունենա եթե... (նամակ 14-րդ)

Ողջույն բոլորին, այսօր նկատի ունենալով անցած շաբաթվա ցավալի իրադարձությունները, ցանկանում եմ խոսել մի քիչ այդ մասին:
Մենք հայ-ադրբեջանական շփման գծում ունեցանք 2 զոհ: Իհարկե ցանկացած մարդկային կորուստ շատ ցավալի է, սակայն ավելի ցավալին այն է, որ ադրբեջանցիների սադրանքների արդյունքում զոհվում են հայ պատանիներ: Ամեն անգամ, երբ լսում եմ հերթական կորուստների մասին, լարվում եմ, մտածում, շուտ ասեք իմանանք ովքեր են, միայն թե իմ ընկերներից մեկը չլինի, ամեն անգամ սարսափով մտածում եմ ես: Եթե իմ համար է այսքան դժվար, պատկերացրեք, թե որքան դժվար է այն զինվորների համար, ովքեր հիմա դիրքերում են, ովքեր այժմ խրամատներում են թշնամու կրակի տակ:

Sunday, December 11, 2011

ՀԴՄ Կտրոնների Նոյեմբեր Ամսվա Խաղարկություն

Դեկտեմբերի 10-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների նոյեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
14460134

Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Sunday, November 20, 2011

ARMY Live 1

Ահա և խոստացված առաջին վիդեոն:





Friday, November 18, 2011

Բարի գալուստ «Crazy» աշխարհ (նամակ 13-րդ)


 Ու ես մտել եմ մի հատ խելառ պադվալ: Չէ լուրջ, մի խնդացեք, լրիվ լուրջ եմ ասում:Սիրելի ընթերցողներ, բարի գալուստ «Զորքեր»:
 Կապի առանձին գումարտակում ուսուցանումն ավարտվեց: Ես բարեհաջող հանձնեցի բոլոր քննությունները, ստացա Կրտսեր Սերժանտի կոչում և հիմա արդեն ջոկի հրամանատար եմ:
 Նոյեմբերի 8-ին երկար էինք սպասել: Այդ օրը բոլորս պիտի ուղևորվեինք մեր նոր զորամասեր:
 Ոնց որ նորից բանակ տանեին, այ տենց զգացողություն էր մոտս: Ոնց որ նորից հավաքակայանում լինեի ու սպասեի մի անորոշության:

Thursday, November 17, 2011

When September ends… (նամակ 12-րդ)


Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին:
 Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել:

Saturday, November 12, 2011

ՀԴՄ Կտրոնների Հոկտեմբեր Ամսվա Խաղարկություն

Նոյեմբեր 12-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հոկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
13837234
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Wednesday, October 26, 2011

Եվս մեկ խաղ հանուն կյանքի (նամակ 11-րդ )

 «Եվս մեկ խաղ հանուն կյանքի» այս տողերի հեղինակը բնավ ես չեմ, այլ մի շնորհաշատ աղջնակ: Մադրիդի Ռեալի հայկական ֆան ակումբի, Բարսելոնայի հայ երկրպագուների և բազմաթիվ սրտացավ և բարի մարդկանց աջակցությամբ սեպտոմբերի 4-ին կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում վերը նշված ակումբների թիմերի մասնակցությամբ: Խաղի ժամանակ նվիրաբերված գումարը` 82000 դրամ տրամադրվեց փոքրիկ Էլենի ծնողնորին, 5-ամյա աղջկան քաղցկեղից բուժելու համար:

Saturday, October 8, 2011

ՀԴՄ կտրոնների Սեպտեմբեր ամսվա խաղարկություն

Հոկտեմբերի 8-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների սեպտեմբեր ամսվա խաղարկությունը: 
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Սեպտեմբեր Ամսվա Շահող Թվերն են.
60562658

Thursday, September 29, 2011

Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)

 Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

 21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
 Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն  մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
 Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:

Tuesday, September 20, 2011

20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր


 21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):
 1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
 Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը:

Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
 Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 
 Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Tuesday, September 13, 2011

Երիտասարդ հայրիկը (նամակ 9-րդ)

Այս նամակում չեմ պատմելու թե ինչպես եմ, թե ինչպես է այնցնում ծառայությունը, թե ինչ խնդիրներ կան...
 Այսօր ուզում եմ շնորհավորել ընկերոջս` Պարգևին և իր կնոջը:
 Սեպտեմբերի 8-ին լույս աշխարհ եկավ երիտասարդ զույգի անդրանիկ զավակը, որին անվանակոչեցին Սամվել: Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն է տիրում հիմա երիտասարդ ընտանիքում: Ինպես ասում են աչքները թող լույս լինի, թող որ բախտավոր ու երջանիկ լինի իր ծնողներին էլ ուրախություն պարգևի իր ծիծաղով: Կմեծանա շատ ուրիշ բաներով էլ անպայման կուրախացնի: Պք, դեռ երբ չէր ծնվել, խոստացել եմ, որ տանելու եմ հետս ֆուտբոլ խաղալու միշտ:  Ով իմանա միգուցե Մադրիդիզմն էլ երիտասարդ տարիքից հարազատ դառնա փոքրիկ Սամվելին:
Էլ չեմ ասում այն բանի մասին, որ հաստատ կոմպից հեռու չի գնալու փորձելու ա, քանդել հավաքելույա, կոմպը իրա խաղալիքնա լինելու ամենասիրած: Պապայի տղեն ա վերջը վերջով: Ոնց որ Պարգև ախպերս միշտ այնտեղ ա, որտեղ կա համակարգչի հետ խնդիր, տղան էլ պապային չի զիջի:
 Պք ջան, եղբայր մի անգամել շնորհավոր, անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում գնում ենք խմելու: Իսկ քանի դեռ ես բանակում են Սամո ախպորը կարաս ասես, որ Ռոբը մի քիչ զբաղվածա, կարևոր գործերով բանակում ա, թող ներող լինի, գամ տեղը կհանենք, հա մեկել չմոռանաս կոմպի վրա հիմիկվանից մանկական բրաուզեր քցես: Մեկել տեսար չոչ-չոչ հասավ կոմպին ուզեցավ պոստիս քոմենթ գրի:

Sunday, September 11, 2011

Հագեցած շաբաթ (նամակ 8-րդ)


Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները
 Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
 Իսկ հիմա մի քիչ լուրջ: Անցած շաբաթը շատ-շատ հագեցած ստացվեց: «Հերոս Կապավորի» 2-րդ համարը պետք է «Բոցեր»-ի հետ միասին ամսի մեկին պատրաստ լիներ: Ու եղավ իհարկե: Ցնցող ու անկրկնելի, լավագույն պատի թերթը ամբողջ զորամասում, ըստ մեզ` հեղինակներիս համեստ և ըստ հրամանատարության հեղինակավոր կարծիքի: Վեց նյութ էր այս անգամ «Հերոս Կապավորում» ինչպես նաև գլխավոր կենտրոնական` Անկախությանը նվիրված նյութը: Էլ չեմ ասում կենտրոնական դիրք զբաղեցնող իմ այս զինանշանասեր արդար ձերքով մանրամասն նկարված Զինանշանը, որը դարձավ այս համարի զարդը և ամբողջ վաշտի պարծանքը: «Բոցերը» հերթական անգամ բոցեցին իրենց բոցերով: Նկարազարդումներն էլ ավելի հետքրքիրն էին:

Sunday, September 4, 2011

Աշնան կանչով, ինչպես երբեք (նամակ 7-րդ)

 Օգոստոսը` կարոտի, չարդարացած սպասումների` հիասթափության և նոր հետաքրքրությունների ամիս էր: Կարոտը այս ամիս առավել քան շատ էր: Տեսակցությունների բացակայությունն իրենը ասեց հաստատ:
 Չգիտեմ թե ինչպես կարելի է բացատրել այն զգացողությունը, որը դու զգում ես երբ չես կարողանում քեզ շատ հարազատ մարդկանց հետ անցկացնել վերջին ժամերն, գիտես, որ հաստատ չես տեսնելու իրենց շատ երկար ժամանակ: Կամ չես կարում մի րոպեյով գոնե տեսնել ընկերոջդ, որին մի քանի տարի չես տեսել: Ընդհանրապես շատ եմ մտքերով ընկնում, ու մտածում թե ինչպես են հիմա ընկերներս, ինձանից հեռու: Շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, բայց շատ կարոտում եմ!

Wednesday, August 31, 2011

«31.08» Blog-գերների օր

 Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:
 Կենդանի մատյանը (livejournal) բլոգային աշխարհում ամենամեծ տիրույթներից մեկն է: Կարծում եմ հենց «ԿՄ»-ից էլ ամեն ինչ սկսվեց և զարգացում ապրեց:

Tuesday, August 23, 2011

Джонатан Кэрролл «Стеклянный суп»



 «Ապակե ապուր», առաջին հայացքից արտահայտություն, որն անիմաստ է թվում: Հենց այսպես է կոչվում մեր ժամանակակից Ջոնաթան Քերրոլլի գիրքը:
 Գործողությունների մի մասը տեղի է ունենում Ավստրիայում (հիմնականում Վենա), իսկ մյուս մասը հանգուցյալ Սայմոն Հեյդենի երազների աշխարհում: Այն երազների, որոնք նա տեսել է իր ամբողջ քառասուն տարիների կյանքի ընթացքում: Աշխարհն այդ լի է զարմանալի կերպարներով ինչպիսիք են օրինակ «ձելդեն բաթթեր» հայտնի կարագը և միշտ օգնության հասնող փոքրիկ Բրոքսիմոնը: Սակայն ապրել սեփական երազների  աշխարհում այդքան էլ ապահով չէ, քանի որ երազների անբաժան մասն են կազմում մղձավանջները, որոնք արդեն այն աշխարհում պետք է հաղթահարել: Ստացվում է այնպես, որ այդ անապահով երազների աշխարհում «Քաոսը» որոշում է տիրանալ ամենին, իսկ դրան կարող է խանգարել միայն Իզաբելլայի դեռ չծնված տղան` Էնժին:

Saturday, August 13, 2011

ՀԴՄ Կտրոնների Հուլիս Ամսվա Խաղարկություն

Օգոստոսի 13-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հուլիս ամսվա խաղարկությունը:
Շահող թվերն են.
81667503
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Wednesday, August 10, 2011

Эмиль Золя «Дамское Счастье»

 Որքան բարդ է լինել աղքատ և փորձել պահպանել մարդկային արժանապատվությունը, միաժամանակ հոգ տանել քեզ պես որբ եղբայրների մասին և օրվա հացի գումար վաստակել:
 Բայց անհամեմատ դժվար է լինել հարուստ, ունենալ այն ամենն ինչ  ուզում ես, տիրանալ ամենին ինչին կցանկանաս սակայն լսել «Ոչ» այն աղջկանից, որին դու սիրեցիր անկախ քեզանից, որը տիրացավ քո սրտին անկախ նրանից, որ դու առաջին անգամ նույնիսկ գրավիչ ինչ-որ մի բան չնկատեցիր նրա մեջ, բայց սիրտդ կործանվեց և այդ պահից սկսեց ենթարկվել նրան:
 Երբ Դենիզան թողնելով հարազատ Վալոնը իր փոքր երկու եղբայրների հետ եկավ իրեն անծանոթ Փարիզ, նա չգիտեր կընդունի նրան հորեղբայրը, թե ոչ:
 Միայն բախտի բերմամբ և հանգամանքների բերումով նա հայտնվեց «Дамское Счастье»-ում, որտեղ նրան շարունակ չէին ընդունում, ծաղրում և քննադատման առարկա դարձնում:

Friday, July 29, 2011

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)


Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ:

Thursday, July 21, 2011

Ամառային Ուսումնական Փուլի Բացում (նամակ 5-րդ)

 Երկուշաբթի` հուլիսի 11-ին ՀՀ Զինված ուժերում ազդարարվեց Ամառային ուսումնական փուլի բացումը: Գնդապետ Նավասարդյանը ողջունեց մեզ և փոխանցեց Պաշտպանության նախարարի և Կապի Զորքերի պետի ուղերձը կապված ուսումնական փուլի բացման հետ:

Ուսումնական փուլը մեկնարկեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որի ընթացքում մենք սովորեցինք թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողությունները տագնապի ժամանակ: Բացատրվեցին տագնապի տեսակները և գործողությունների հաջորդականությունը: 3 օրվա ընթացքում ամեն վայրկյան սպասում էինք տագնապի, այդ ժամանակ պարապմունքներ էին անցկացնում` ջոկի, դասակի այնուհետև ամբողջ վաշտի կազմով:

Sunday, July 17, 2011

Հանդիսավոր Երդում (նամակ 4–րդ)

Տոնական հանգստյան 3 օրերն անցան բավականին հետաքրքիր: Մի քանի սպորտաձևերում մրցումների արդյունքում Մեր` 2-րդ Վաշտը ճանաչվեց հաղթող ընդհանուր հաշվարկում 5 վաշտերի պայքարում: Այս հաղթանակին մեծապես նպաստեց մեր ֆուտբոլի թիմի Չեմպիոնությունը: 2 խաղում 8 խփած և 4 բացթողած գնդակ: Վստահ և համարձակ խաղ: Բավականին հաճելի էր կրկին վերադառնալ խաղադաշտ և այսքան հաջող:
 Տոնական օրերը վերջացան, բոլորս սկսեցինք պատրաստվել Երդման հանդիսավոր արարողությանը: Փորձեր, փորձեր ևս մեկ անգամ փորձեր: վերջին երկու օրերը նվագախմբի հետ միասին: Եվ այդ ամենը մեր հարազատներին և ընկերներին հաճույք պատճառելու համար: Իսկ մինչ այդ կրակային: 15 մարտական փամփուշտ, մի քանի ժամ փոշու և ահավոր արևի տակ:

Wednesday, July 13, 2011

Фиеста (И восходит солнце)

Շատ զարմանալի: Հենց այսպես ես կբնութագրեի «Ֆիեստայի» ավարտը: Երբեկ չեի սպասի, որ պատմությունը նման ավարտ կունենա: Այսինքն՝ դա ավարտ չէր, ընդամենը մի դրվագ, որը մնաց անավարտ և դրանով ավարտվեց «Ֆիեստան»:

 Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:

Saturday, July 9, 2011

ՀԴՄ Կտրոնների Հունիս Ամսվա Խաղարկություն. Մեքենաներ

Հուլիսի 9-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հունիս ամսվա խաղարկությունը: 
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Հունիս Ամսվա Շահող Թվերն են.
 46152030

Monday, July 4, 2011

34 Չքնաղ Գարուն (Նամակ 3-րդ)

 Հունիսի 27-ին իսպանացի լեգենդը դարձավ 34 տարեկան: Անկասկած Ռաուլի լավագույն տարիներն արդեն անցյալում են, սակայն այն եռանդն ու նվիրվածությունը որով նա այժմ խաղում է արժանի է անսահման հարգանքի: Վստահ եմ գալիք մրցաշրջանը Ռաուլի և Շալկեի համար հաջողակ է լինելու: Բայց նախ և առաջ սուպեր գավաթի հանդիպումն է օգոստոսին: Ռաուլն ինչպես միշտ լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում, շատերը կրկին կասեն, որ նրա ժամանակն արդեն անցել է, բայց նա կրկին կապացուցի, որ դեռ իր խոսքն ունի ասելու համաշխարհային ֆուտբոլում:

Wednesday, June 29, 2011

Արտասովոր ... «02:04»

Ամսվա մի օր սովորական
Բայց մեզ համար արտասովոր:
Գիշեր, անձրև, մարած լույսեր
Նոր բորբոքվող և ջերմ հույզեր,
Սրտի տրոփ արտասովոր:
Ամեն մանրուք, ամեն մի ձայն,
Ու մի սպասում արտասովոր,
Բայց չգիտես ինչի սպասես,
Արդեն քնե՞ս, թե պատրաստվես,
Բայց թե ինչի՞, դու չգիտես:
Սիրտդ արագ սկսեց զարկել,
Բայց ոչ մի բան դեռ չի եղել,
Արտասովոր լոկ օրն էր այդ
Եվ ժամն էր այդ կարծես սառած
Հեռախոսիդ ժամացույցին:
Եվ այդ պահին կարծես հանկարծ
Նամակ ստացար սովորական,
Սակայն այդ ժամ արտասովոր:
Երբ կարդացիր տողերը այդ,
Տեղ չգտար քեզ անկողնում,
Սիրտդ հանկարծ սկսեց զարկել ուժգին,
Եվ դուրս մղվել նա ցանկացավ,
Հոգիտ հանկարծ սկսեց երգել,
Սիրո քամին շուրթից տարավ
Երգը նրա միայն մեր մասին,
Եվ այդ պահին գլորվեցին
Երկու արցունք արտասովոր:
Եվ անձրևի ձայնի ներքո
Շունչ տվեցին զգացմունքին քո:
Երգը հոգուտ միայն մեր մասին
Անձրևն հասցրեց և իմ սրտին,
Սիրտս իրեն չզսպեց
Պատռեց կաշիս և դուրս նետվեց,
Անձրևի տակ նա քեզ գրկեց
Եվ հոգուտ հետ հավերժ ձուլվեց:


*** ***** ****
08.09.08
Ես երբեք չեմ մոռանա այդ օրն ու այդ ժամը ...

Monday, June 27, 2011

10-րդ օր բանակում (նամակ 2–րդ)

Ողջույն, ողջույն սպասողներին, ընկերներին, չսպասողներին ու բոլորին: Արդեն 10 օրվա ծառայող եմ: Արտաշատում եղանակն արևոտ է, երբեմն նույնիսկ չափից շատ: Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով: Այսօր տեսակցության օր էր, ջրի և մրգերի առատություն էր նկատվում զորամասում: Ճաշից հետո տեսա տնեցիներին, լիքը հետաքրքիր նորություններ իմացա «քաղաքի» կյանքից: Ինչ հետաքրքիր բաներ են կատարվում ֆեյսում, ինչքան մտքեր, որոնք կասկածի տեղիք էին տալիս հաստատվեցին: Են  ինչեր են կատարվում:
Մերոնք նոթս էին բերել մի երկու րոպեյով միացրեցի interactive–ի վիդեոն նայեցի,կայֆն էր,ափսոս լրիվ չհասցրեցի նայել: Կարոտել էի:

Friday, June 24, 2011

BarCamp-ից Բանակ

Բարքեմփի բացման ժամանակ իմացա, որ մի քանի օր անց կմեկնեմ ծառայության, փորձեցի հաջորդ օրը կիսվել ներկաների հետ մի քանի հետաքրքիր նյութերով որոնք տեղ գտան իմ բլոգում:

Հաջորդ շաբաց օրը, երբ ես արդեն ծառայում էի, եթեր դուրս եկավ interactive-ի հերթական հաղորդումը, որտեղ խոսվեց Բարքեմփից: Ներկայացնում եմ իմ պրեզենտացիայի մասին պատմող հատվածը.


Monday, June 20, 2011

Հայոց բանակ , նամակ 1-ին

13.06.11
 Հավսար, զգաստ, թողնել: Ողջույն Բլոքոսֆեռա: Ահա եւ կուրսանտ Մարկոսյանի առաջին նամակը հասավ տուն:

 Հայոց բանակում ծառայությանս 4–րդ օրն է մոտենում իր ավարտին: Երկուշաբթին անձրեւոտ ատացվեց: Ընթրիքին մի լավ թրջվեցինք, եթե հաշվի առնեմ նաեւ այն, որ մեր դասակը դեռ համազգեստ չի ստացել մենք ասիպված ենք թե անձրեւին, թե արեւին մեր «գռաժդանսկի» շորերով քայլել: Բացի այդ ինչն է շատ Արտաշատում մոծակները՝ թե ցերեկը, թե գիշերը: Վրաներս չկծած տեղ չթոշեցին մի խոսքով:

Friday, June 10, 2011

Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը

Բարև Բլոգ: Արդեն վաղը Հունիսի 10-ին կմեկնեմ ծառայության Հայաստանի Հանրապետության Բանակ: Պատրաստվեք , այսօրվա պոստը լինելու է շատ երկար: Կխոսեմ շատ երկար ու կփորձեմ վերլուծել այս վերջին մեկ շաբաթը:
Ամեն ինչ սկսվեց դեռ մարտին երբ ստացա Հունիսի 10-ով տրված մեկնման կտրոնը , սակայն ամեն ինչ նորմալ էր: Ինչպես փակցված էր մեր «Շատ Սիրելի» Դեկանատի պատին ես երկրորդ տեղով անվճար անցնում էի Մագիստրատուրա: Դե դիպլոմն ու պետականն էլ 100 ստացա , այսպիսով կասկած չէր մնում: Ընդհանրապես այն տպավորությունները , որոնք կային սովորելու այս 4 տարիների ընթացքում ՀՊՃՀ-ից , այս վերջին ամիսներին շատ փչացան: Ժամանակին ինձ թվում էր , որ Մեր ԲՈւՀ-ը եզակիներից մեկն ա , որը համ գիտելիք ա տալիս , համ դասախոսներն են լավը: Հա էլի լավ մարդիկ կան , ու քիչ չեն , բայց այն ամենն ինչ կատարվում ա Պոլիտեխնիկում շատ տհաճ ա: Այն վճռականությունը , որը դրսևորեց Մաթեմաթիկայի ամբիոնը չորրոչդ կուրսեցիների Կարմիր դիպլոմի համար վերահանձնումների ժամանակ ուղղակի նախանձելի է: Դրանց ինքնահավան երեսից բոլոր մաթեմ վերահանձնողները չստացան Կարմիր դիպլոմ: ՀԻՄԱՐ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ինչու՞ , դե գիտես ոնց , ասում են Բոլոնյան համակարգը Ուսանողի համարա: Թո բա թե: Հեսա: Չկա տենց բան , եթե ուսանողը Կարմիր դիպլոմից պիտի զրկվի միայն այն բանի համար , որ առաջին կիսամյակում մի 43-ա ստացել , հետո էլ գերազանց ա սովորել: Ինչո՞ւ գնահատականները միջինով չեն հաշվում: Ինչուները շատ են: Այս ինչուներից մեկն էլ ինձ հանկարծակիի բերեց շաբաթ օրը , Բարքեմփի բացման ժամանակ: Երբ ես իմացա , որ չեմ անցնում առանց տարեկետման իրավունքի Մագիստրատուրա , սակայն անվճար եմ ընդունվել: Այն էլ ինչ-որ խղճում 0.4 միավորի պատճառով: այն դեպքում երբ Մի քանի ամիս առաջ ես երկրորդն էի: Իսկ դու մի ասա նոր հաշվարկման ձևեր: Իսկ իրականում հենց այդ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ամբողջովին չի գործում: Օգտագործվումա այնքանով որքանով ձեռք ա տալիս Անհատներին , որոնք ունեն ՄԵԾ հնարավորություններ: 
Ընդհանրապես Մեր ԲՈւՀում Լավ մարդիկ քիչ չեն , սակայն նրանք մեկ-մեկ անզոր են:
ԲՈւՀ-ի Լավագույն գործող մարմինը Ուսխորհուրդն է , սակայն երբեմն ուսխորհուրդն էլ չի կարողանում պայքարել Բյուրոկրատական անարդարության դեմ: Դե հիմա...
Վստահ եմ որ շատ բաների մասին այսօր մոռանալու եմ գրել , թեմաները շատ են:
Վերջին օրերը Ընկերների ու Ընտանիքի հետ.
Բարքեմփից սկսած , սկսեցի ուրիշ կերպ նայել ամեն ինչին , հասկցա , որ մեկ շաբաթից այս ամենն այլևս չի լինելու: Հասկացա , որ կողքիս կան իսկական ընկերներ , ինչը ինձ շատ էր պետք , քանի որ վերջին ամսվա ընթացքում , ընկերությունից հիասթափվելու առիթներ ունեցել եմ:
Վերջին երկու օրերը լավագույններն էին: Ամենաքաղցր օրերն իմ կյանքի բառիս բուն իմաստով: Մերսի Շատ Շոկոիս: Ում ես շատ-շատ եմ սիրում: Իսկական անմոռանալի օր ստացվեց իմ համար: Այդ օրն անմոռանալի էր Իմ Մադրիդիստ ընկերների շնորհիվ նաև: Որոնք անակնկալ էին պատրաստել իմ համար: Փուչիկներ , ժպիտներ , Ընկերներ , Սպունգ Բոբ-տորթ: Փուչիկներից մեկի վրա ոմն Երվանդի կողմից ավելացված էր. «Տարել է ես պետության յանը , Բանակ է գնում Ռոբերտ Մարկոսյանը»: Ժպիտներ Ժպիտներ Ժպիտներ: Աղջիկներ ու Տղաներ` Մադրիդիստներ !! Ընդհանրապես բազմիցս առիթներ եմ ունեցել համոզվելու , որ մեր Մադիրդիստական ընկերությունը ամենաամուրն ա: Ամենակուռ Կոլեկտիվներից մեկն ա , որին ես երբևիցե հանդիպել եմ: Ուրախ եմ , որ Ես այս ամենի մի մասնիկն եմ: 

Հալալ ա Մադրդիստներիս , մի քանի օրում կազմակերպեցին հրաժեշտիս խաղը: Չէի ուզում մի տեսակ , բայց լավ ստացվեց շատ: 7-7 խաղացինք: Ուրախ եմ , որ Երիտասարդ տաղանդներս նման Լավ մարդիկ են: Շատ սիրում եմ իրանց: Խաղին եկան ընկերներիցս Շատերը: Իսկ Ոմանք արդեն մեկնում էին Ծառայության: Նարեկը:
Ուղղակի կուզենամ , որ ես ու Նարը իրար հետ ծառայենք: Այդ դեպքում ծառայությունը շատ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի: Ընդհանրապես Ընկերներիցս շատերն են գնում Բանակ: Նրանց բոլորին Խաղաղ Ծառայություն եմ ցանկանում:
Պիտի մերսի ասեմ նաև Թիմին , աշխարհի լավագույն «Red Bull»-ի թիմին , 9 ամիս համարյա միասին աշխատեցինք , շատ-շատ հիշարժան պահեր ունեցանք: Վստահ եմ , որ դեռ ունենալու ենք: Նման Ընկերությունը չի մոռացվում:

Մերսի in-spectr-ին :Դ Անահիտ, Չինա , Արսեն: Կապ չունի ինչ ոնց , խի , որտեղ ու ոնց: Ձեզ Շատ եմ սիրում: Մեր կռիվները :Դ ահահա PES-ը , միու~-ները ու ամենինչը:
Ես քանի օրվա մեջ չգիտես ոնց ձևավորվեց Armenian Tumblr Team-ը: Այ Մարդ քիչ մտեք էտ թվիթերը , իրար շատ տեսեք , սաղ կայֆը հենց էտ ա: Ռեբլոգ 4էվր: #ՄունաթՌոժ , կկարոտեմ մեր կռիվները , լավ պահերը ու պոեզը :Դ
Կկարոտեմ Բարքեմփը...
APY - Հայ Առաջադեմ Երիտասարդություն: Հուսով եմ իմ բացակայության ընթացքում շատ հաջողությունների կհասնեք: Աշխարհի ամենաաշխատասեր թիմն ա , ամենակազմակերպված ու ճշտապահ ի շնորհիվ Էրիկի:
Extreme Club-ին ցանկանում եմ , որ նույնքան ադրենալինով լի լինի նրանց կյանքը ինչպես հիմա:
Dan , Vahan ախպերներս , մենք դեռ դպրոցից միասին ենք: Վստահ եմ , որ իմ բանակ գնալը , Վահանի Փարիզում սովորելը միայն կուժեղացնեն մեր ընկերությունը: Գիտեմ , որ միշտ իմ կողքին առաջինը դուք եք: Ինչ ուզումա լինի ! Մերսի , որ կաք !
Կկարոտեմ Հունական Պարերը , մեր ընկերությունը: Բոլորիդ !
Զառ , Սոֆ , իմ ապագա բժիշկներ , սիրում եմ ձեզ: Ուրախ եմ , որ ձեզ ճանաչում եմ:
Լիա, Փեփե , Տաթ - Hollywood Hills forever !
Խուճուճ , դու ուրիշ թեմա ես , սենց չեմ կարա ասեմ :) մենակ համբերություն եմ մաղթում:
Anahitka - В жизни никто для меня такого не делал , спасибо тебе Анаит !
Arsenyo - ախպերս , ես գիտեմ որ միշտ հետս ես , ինչ ուզումա լինի !!
Խումբս , սովորեք , լավ մասնագետներ դարձեք...գիտեք թե ոնց եմ վերաբերվում ձեզ , խոզուկներ ու գայլուկներ :P
*** ***** **** - դիմացի , լացել մացել չկա: Դու ուժեղ ես: էլ երեխա չես...կուզենայի կողքիդ լինելի հիմա , ուղղակի լինելի , ուրիշ բան պետք չի...բայց...
Չինուլիկ ու Սոնչիկ: Դիմացեք: Ձեզ լավ նայեք , Ձեր կողքին եմ !! Առաջինը ինչ լինի դուք եք իմանալու: Հաստատ ասում եմ !
Բոլորիդ շատ եմ սիրում , ում չեմ գրել իրանց էլ եմ շատ սիրում , հիմա եթե մեկնումեկիդ մոռացած լինեմ սրտիս դարդ ա լինելու: Ուղղակի փորձեցի հիշել են մարդկանց , ովքեր ես վերջին օրերին կողքիս են եղել , ովքեր փորձել են օրերս ուրախությամբ ու երջակնությամբ լցնել:
Իմ Համար էլ ա շատ դժվար գիտակցել , որ երկու տարի չենք տեսնելու իրար , որ շատերդ փոխվելու եք , շատ նոր պահեր եք ապրելու առանց ինձ: Բայց դա կարևոր չի , կարևորը , որ լավ լինեք: Ես դա ասում եմ , այն բոլոր մարդկանց , ովքեր ինձ ընկեր են համարում: 
Ես գնում եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Դուխս տեղն ա , Կամքի ուժ ունեմ , լավ կծառայեմ կգամ: Ի՞նչ պիտի լինի որ: Իմացեք որ Ռոբը միշտ ձեր հետ ա: Ինչով էլ կարա օգնի կօգնի թեկուզ լինի բանակում !
Ես կաշխատեմ ամեն զգալի նորության մասին գրել բլոգում: Դուք էլ եթե ուզում եք ինձ բան ասեք , հաստատ իմացեք , եթե գրեք Բլոգիս ARMY բաժնում , հաստատ ես կիմանամ: Եթե կարոտում եք , եթե տվյալ պահին կարիքս ունեք , գրեք , ես անպայման կպատասխանեմ իմացեք !!

Գնացինք ...Մնաց 730 Օր ...

Wednesday, June 8, 2011

E ակումբ 21-2 barcampevn11-ի մասին

Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը E ակումբ , հաղորդման 21-րդ թողարկման երկրորդ մասը , որտեղ խոսք է գնում #barcampevn11-ից !
Այն իր մեջ ներառում է նաև իմ փոքրիկ հարցազրույցը.

Tuesday, June 7, 2011

Barcampevn11 Day 2 , presentations

#barcampven11-ի երկրորդ և վերջին օրը անցավ շատ ավելի ակտիվ , իմ համար այն շատ մեծ նշանակություն ուներ , առաջն օրվա հանկարծակի նորություններից հետո: Երկրորդ օրը երկու պրեզենտացիա ներկայացրեցի , լսեցի նաև մի քանի հետաքրքիր պրեզենտացիաներ , որոնցից կառանձնացնեմ Մոծակը , Վիրուսը , Արմքոմեդին: Ինձ համար շատ ավելի մեծ նշանակություն ունեին իմ պրեզենտացիաները:
Նախ Ես և Կիկին խոսեցինք Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի ստեղծման պատմությունից , ներկայից և ապագա պլաններից: Հետաքրքիր քննարկում ծավալվեց կապված ՖԱՆ շարժումների վերաբերյալ և նմանատիպ այլ հարցեր հնչեցին:
Մեկ ժամ անց արդեն ներկայացնում էի "Lifetime Blog"-ի արած-չարածը այս երկուս ու կես տարվա ընթացքում , թե ինչ գործիքներ եմ օգտագործում բլոգում , թե որն ինչ օգուտ է տալիս: Որն ինչպես են օգտագործում: Մի քիչ բոլորով ծիծաղացինք գուգլում կատարած որոնումների վրա , որոնց արդյունքում հայտնվել էին բլոգում :Դ Էլի հարցեր տվեցին , ոնց եմ սիրում , որ մարդիկ հարցեր են տալիս :)

Sunday, June 5, 2011

Barcampevn11 Day 1 , Day 2 timeline

Բարև բարքեմփախառը հասարակություն , ինչ կա՞: Ինչ կա Բարքեմփում ա երևի: Այս տարին մեկնարկեց շատ բուռն ինչպես բուռն անցավ նախաբարքեմփյան գիշերը , համարյա բոլորը քնած էին մնացել: Բայց դե հասցրեցին , մասնակիցների քանակը բավական շատ է: Պրեզենտացիա նորկայացնողներինը ոչ այնքնա , ինչպես միշտ էլի , այս անգամ աշխատեցի լսել նրանց , ովքեր առաջին անգամ են ներկայացնում ինչ-որ մի բան: Հետքրքիր էր:

Բայց ամենաշատը նեռվայնացնում էր ինտերնետի բացակայությունը մեկ էլ երբեմն թույլատրելիի սահմանը հատող ներկաները որոնք շատ հաճախ պրեզենտացիա անողից էլ բարձր էին խոսում: 

Ամեն դեպքում , առաջին օրն արդեն պատմություն է , այսօր արդեն բարքեմփյան երկրորդ օրվա շրջանակներում կներկայացնեմ երկու պրեզենտացիա , երկուսն էլ չպլանավորված , երկուսն էլ շատ հետաքրքիր և ինչ-որ մի տեղ սուբյեկտիվ…

Նախ առավոտյան կխոսենք այն բանից թե ինչպես ստեղծվեց հայաստանյան առաջին ՖԱՆ կայքն ու ակումբը թե ինչ դժվարություններ ունեցանք և ինչ դժվարություններ ունենք հիմա , թե ինչ նվաճումներ ենք ունեցել այս տարիների ընթացքում:

Երկրորդ չպլանավորված պրեզենտացիան կլինի հենց Իմ Բլոգի` «Lifetime Blog»-ի մասին , պատճառը կիմանք մի քանի օրից , ուղղակի կխոսենք բլոգի նվաճումների , հետաքրքիր և անհետարքիր թեմաների , շոշափված ամենաշատ խնդրիների: Եվ ամենաշատը կարդացված գրաումների մասին:

այսքանը…
13:30 Realmadrid.am 1st Armenian FAN club (FAN site) - How We Made It (E208)
14:30 June 10 , End of The World , Lifetime Blog ! (W214)