
Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:
Կրկին Փարիզ, այս անգամ 20-րդ դարի սկիզբ: Որտեղից հերոստերի գործողությունները տեղափոխվում են Պամպլոնա (Իսպանիա): Եվ այդպես մինչ գրքի անակնկալ ավարտը:
Ինքը՝ «Ֆիեստան» հետաքրքիր էր նկարագրված, քաղաքի ողջ կյանքի հետ միասին: Կերպարներից ինձ համար առավել քան «ծանոթ» էին իրենց էությամբ Բրետը, Ջեյքը և Ռոբերտ Կանը: Նրանց երեքին էլ շատ լավ էի պատկերացնում թե իրենց գործողություններով, թե խառնվածքով: Նրանց գործողությունները հասկանալի և ինչ-որ տեղ կանխատեսելի էին իմ համար: Այնպիսի տպավորություն էր,որ իրենց նման մարդկանց ես ճանաչում եմ, և գործ եմ ունեցել նմանների հետ: (Միգուցե հենց այդպես էլ կա):
Մի հատված եմ ներկայացնում ձեր ուշադրությանը.
Глава Четырнадцатая
…

Может быть, это и не так. Может быть, с годами начинаешь кое-что понимать. Мне все равно, что такое мир. Все, что я хочу знать, - это как в нем жить. Пожалуй, если додуматься, как в нем жить, тем самым поймешь, каков он.
…
Մտքեր, որոնք մեկ անգամ չի, որ անցել են իմ մտքով: բաներ որոնց մասին շատ եմ խորհել...
«Эрнест Хемингуэй – Фиеста (И восходит солнце)»
No comments:
Post a Comment