«Եվս մեկ խաղ հանուն կյանքի» այս տողերի հեղինակը բնավ ես չեմ, այլ մի շնորհաշատ աղջնակ: Մադրիդի Ռեալի հայկական ֆան ակումբի, Բարսելոնայի հայ երկրպագուների և բազմաթիվ սրտացավ և բարի մարդկանց աջակցությամբ սեպտոմբերի 4-ին կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում վերը նշված ակումբների թիմերի մասնակցությամբ: Խաղի ժամանակ նվիրաբերված գումարը` 82000 դրամ տրամադրվեց փոքրիկ Էլենի ծնողնորին, 5-ամյա աղջկան քաղցկեղից բուժելու համար:
Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր օգնեցին կազմակերպել խաղը, աջակցեցին թռուցիկների և պաստառների տպագրման գործում:
Հանդիպումն անցավ գրավիչ և հետաքրքիր պայքարում, արձանագրված հաշիվն էլ այդ է վկայում`17-10 ի օգուտ հայ մադրիդիստների: Խաղի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ հենց կայքում` ահա այստեղ:
Այդ օրը շատ յուրահատուկ էր ինձ համար: Վերջապես հնարավորություն ստացա քայլել հարազատ քաղաքիս փողոցներով, տեսնել հարազատ ընկերներիս և ամենակարևորը մասնակցել և օգնել մադրիդիստներին ևս մեկ բարի գործում:
Մի քիչ անսովոր էր ինձ համար, վերադառնալ այդ ջերմ ընկերական` մադրիդիստներին բնորոշ միջավայր: Անկասկած հուզմունքը մեծ էր: Բայց այդ հուզմունքը երևի թե մեծ մասամբ մնաց իմ ներսում, այդքանել չանդրադարձավ խաղիս վրա, բայց մեկ է յուրաքանչյուր գոլից հետո, լսելով ծափահարություններ, մի տեսակ իմ մեջ էր պահում ուրախությունս, չէի կարողանում նայել դեպի տրիբունա: Ինչու՞: Երևի թե այն պատճառով, որ այդ խաղին ներկա կլինի…: Լավ լռում եմ այլևս, այդ մասին ոչ մի խոսք: Ուղղակի ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր ներկաներին և իհարկե դաշտում գտնվող երիտասարդ տաղանդներին, ովքեր կերտեցին այդ հաղթանակը և օգնեցին փոքրիկ Էլենին:
Կրկին անգամ վստահեցնում եմ, որ սա վերջին բարի կամքի դրսևորումը չէ Հայ Մադրիդիստների կողմից: Մենք միշտ պատրաստ ենք օգնելու ինչով կկարողանանք, լինենք Երևանում, բանակում, թե օվկիանոսից այն կողմ, դա կապ չունի: Եվ վստահ ասումեմ դա բոլորիս անունից:
մեռնեմ ախպոր ջանին, շատ լավ տողեր էին :***** իրոք. մենք երբ ել լինի պատրաստ ենք օգնել հիվանդ մարդկան` երեխաներին, ծերերին
ReplyDelete)))