Օգոստոսը` կարոտի, չարդարացած սպասումների` հիասթափության և նոր հետաքրքրությունների ամիս էր: Կարոտը այս ամիս առավել քան շատ էր: Տեսակցությունների բացակայությունն իրենը ասեց հաստատ:
Չգիտեմ թե ինչպես կարելի է բացատրել այն զգացողությունը, որը դու զգում ես երբ չես կարողանում քեզ շատ հարազատ մարդկանց հետ անցկացնել վերջին ժամերն, գիտես, որ հաստատ չես տեսնելու իրենց շատ երկար ժամանակ: Կամ չես կարում մի րոպեյով գոնե տեսնել ընկերոջդ, որին մի քանի տարի չես տեսել: Ընդհանրապես շատ եմ մտքերով ընկնում, ու մտածում թե ինչպես են հիմա ընկերներս, ինձանից հեռու: Շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, բայց շատ կարոտում եմ!
Վահան, Առս, Անահիտ, սիրում եմ Ձեզ շատ ու կարոտում: Գիտեք, որ միշտ Ձեր կոնքին եմ ինչ ուզումա լինի: Ինչքան էլ հեռու լինեք, գիտեմ, Դուք էլ իմ հետ եք հիմա ու միշտ!
Օգոստոսը հետաքրքիր սկսվեց, համարյա մի ամբողջ շաբաթ աշխատեցի «Հերոս Կապավոր» պատի թերթի և «Բոցեր» հումորի անկյան ստեղծման վրա: Առաջին նման օրինակ փորձս էր: Ասեմ, որ հիանալի ստացվեց, ամեն անգամ նայելով չեմ հագենում ու ինձ մի տեսակ լավ եմ զգում, որ այդ ամենի հեղինակը հենց ես եմ: Իհարկե այդ գործում ինձ նաև շատ օգնեցին Գուգոն ու Լյովը: Ինչևիցե «Հերոս Կապավորը» և «Բոցերը» արժանցան զ/մ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի գովասանքին, իսկ մենք` խմբագիս և անդամները խրախուսվեցինք: «Բոցերը» շատ կայֆ ստացվեցին. նկարազարդումներով և հետաքրքիր անեկդոտներով: Դե ինքներդ կարող եք տեսնել այժմ և հայտնել ձեր կարծիքը:
Հենց հիմա աշխատում եմ «Հերոս Կապավորի» 2-րդ համարի վրա` նվիրված անկախության 20-ամյակին:
«Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն...»
Սեպտեմբերը տոնախմբություններով լի ամիս է լինելու:
Սեպտեմբերի 2 - ԼՂՀ Անկախության Օր
Սեպտեմբերի 14 - Կապավորի Օր
Սեպտեմբերի 16 - ԿԱԳ.-ի Կազմավորման Օր
Սեպտեմբերի 20 - Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան Օր
Սեպտեմբերի 20 - Հատուկ Գնդի կազմավորման Օր
Սեպտեմբերի 21 - ՀՀ Ակնախության Օր
Դե իսկ սեպտոմբերի 1-ի մասին չեմ էլ ասում, այս տարի այդ տոնը ատիպված կլինեք նշել առանց ինձ: Անսովորա մի քիչ, բայց դե: Չգնալ ամսի 1-ի դասի... մդաաաա. Ո՞վ կմտածեր.- Իմ շատ սիրելի նախկին և հավերժ համակուրսեցիներ, խմբեցիներ, իմ «ընտանիք» ձեզ գիտելիքներով լի ուսումնական տարի եմ ցանկանում,լավ սովորեք, կոնսպեկտներն էլ լավ կպահեք, ինձ հետո հաստատ պետք են գալու!!!
Իսկ հիմա ֆուտբոլի մասին:
Սուպերգավաթը պարտվեցինք ճիշտ ա, բայց դե նենց էր, որ շանսերը լրիվ հավասար էին: Ուղղակի զգոնությունը ամենա-ամենավերջում մի քիչ թուլացրեցին: Նոր մրցաշրջաննա մեկնարկում ու սկսում ենք ամեն ինչ նորից: Տեսնենք ինչ կստացվի, Hala Madrid! Վայ էդ Լիոնը, կրկին և նորից ՉԼ-ի խմբային փուլում Ռեալն ու Լիոնը միասին մի խմբում, ոչմեկին կարծում եմ այս օրինաչափության-պատահականությանը արդեն դուր չի գալիս հոգնեցինք արդեն է:
Շալկեն այնուամենայնիվ կխաղա Եվրոպա Լիգայում և հուսանք երկար. միայն տխուրա, որ 34-ամյա Ռաուլիտոն հրաժարվելա դառնալ Շալկեյի ավագը պատճառաբանելով, որ «Ավագը» պետք է լինի ազգությամբ Գերմանացի: Շալկեյի գործերն էլ այնքան լավ չեն Բունդես լիգայում:
Հուսամ իմ գործերը, գոնե Շալկեյի գործերից լավ կլինեն, հե-հե: Դե ինչ Բարև Աշուն, Բարև Անձրև, Դեղին տերև և մայր մտնող Աշնան Արև:

lavna))))
ReplyDelete