Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Միտքը ԻՄ. Show all posts
Showing posts with label Միտքը ԻՄ. Show all posts

Thursday, April 13, 2017

Արմենի «Մաֆիայի» իրականության աստիճանը

Սյունեն երևի թե չի էլ իմանա, որ իր «խոհանոցային» արկածախնդրության՝ պահի թուլության գաղտնիքի պահպանման համար կյանքով մեկ պարտական է ինչ-որ մի խղճուկ լրագրողի, ով իր կյանքում բացի գերազանցիկ լինելուց ոչ մի լուրջ բանի չէր հասել։
Ամբողջ ընթացքում, ինչ ընդմանենը երկու ձմեռային անվադող ունեցող տաքսին փորձում էր հաղթահարելով ձյան շերտերը և անվտանգ հասցնել Անդրանիկի ու Սյունեին իրենց տուն, Սյունեն գրկել էր ամուսնուն ու փորձում էր հասկանալ թե ինչ է գտել նրա՝ այդ քյառթու, ջազից բացարձակ գլուխ չհանող, բաբնիկ կուրսեցու մեջ։ Սյունեն անգամ չէր էլ նկատում, որ մեքենայում հնչում էր իր՝ ուսանողական տարիներին այդքան շատ սիրելի Զեմֆիրայի «Мы разбиваемся» երգը։ «Ինչի եմ ես այսքան դեբիլ». մտածում էր նա, հույս ունենալով, որ այլևս երբեք չի հանդիպի իրա անսաուն կուրսեցիներին որոնց այս տասը տարիների ընթացքում անգամ չէր էլ հիշել։ Հույս ուներ, որ կմոռանա այս գրողի տարած օրն ու այս քաղաքի ամեն քայլափոխին ծանոթի հանդիպելու աստիճան մարդաշատ փողոցներում ստիպված չի լինի նայել նրա աչքերի մեջ․․․


Իրականում այն ինչ նոր կարդում էիք, ԵՐԵՎԱՆ ամսագրի «ՄԱՖԻԱ» պատմվածքի հավանական մի փոքրիկ զարգացում էր, որի հեղինակը արձակագիր Արմեն Մուրադյանն է։

Տանիքում սիգարետով մեկ բաժակ սուրճի ներքո տեղի ունեցող սյուռ խոսակցության տեսակի այս պատվածքը, որը Արմենը գրել է հատուկ ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով շատ գազանն ա ստացվել իմ կարծիքով։ Իրական՝ իրականության մի մասնիկ։ Մարդկանց տեսակի ու հարաբերությունների ճիշտ իրական ձևակերպմամբ։ 

Անպայման կարդացեք Երևանյան «ՄԱՖԻԱ»-ի մասին պատմվածքը․․․

Ինքս այն կարդալուց հետո Արմենին ասեցի, ապեր միհատ ստորագրի սենց պահեմ իմ օրինակը։ Ասեցի բռնեմ նկարեմ քցեմ բլոգ, սենց պրիխոդ վաղուց ոչ մի պատմություն չէր տվել։

Sunday, September 25, 2016

Մեր և Ձեր Կյանքի 500 էջերը

Բարև Բլոգուշ, ո՞նց ես: Ես քանի օրը շուտ-շուտ եմ քեզ այցի գալիս: Տենաս ինչից ա չէ՞: Ուզում եմ հասկանամ որտեղ ա Google-ն ուզում քցած լինի: Քո ստատիստիկայում, թե՞ անալիտիկսի հետ մի բան նենց չի: Բայց որ այս վերջին ամիսներին քեզ ավելի շատ ուշադություն եմ դարձնում ետ հաստատ ա: Բողոքելու տեղ չունես, երևի նրանից ա որ ես շատ բողոքելու բան ունեմ (ծիխաղում եմ): 

Հա դե տենց ա չէ՞, որ բողոքելու բան եմ ունենում, մի ճար գտնում եմ պոստ անելու, հակառակ դեպքում այնքան եմ ձգձգում, որ մի բան էլ մոռանում եմ թե ինչ էի ուզում գրեի:
Բայց չէ գիտես, ես վերջերս լավ բաների մասին գրելու ժամանակ էլ եմ գտնում, բայց մեկա չեմ հասցնում ամեն ինչ լուսաբանել: Կյանքն ակտիվ է մի այլ կարգի, ժամանակը քիչ:

Ասա բայց, ի՜նչ ամառ էր չէ՞: Գազան, իրադարձություններով լեցուն: Բայց ամառվանից դեռ կհասցնեմ խոսել: 
Ուզում եմ միքիչ քեզանից խոսանք, գրվենք;ժ: Գրողը տանի 500 գրառում: Ու կապ չունի, որ էտ 500-ից 60-ը ՀԴՄ-ներ մասին ինֆորմացիոն բնույթ կրող գրառումներ են, ես հո գիտեմ թե ինչքան մարդիկ են սրտատրոփ սպասել երբ ա "Lifetime Blog"-ում հրապարակվելու ՀԴՄ կտրոնների շահող թվերը:
500-ի մեջ այնքան պատմություններ ու դեպքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելիա մի հաստափոր գիրք գրել: Միգուցե, մի օր:
Քանի-քանի կյանքի պատմություն՝ դրվագներ կան այստեղ զետեղված: Որ բացում ես մի գրառում կարդալու՝ մեկով հաստատ չես սահմանափակվում: Ամեն անգամ ուզում եմ սաղ պոստերդ կարդամ:
Չեմ ուզում ծավալվեմ: Ուղղակի մի քանի նկար եմ ուզում թողնեմ Բլոգումս, որ մի օր էլի բացեմ միամիտ այս գրառումն ու հիանամ այս նկարներով:

Որքան գեղեցիկ էր երկիքնը Կոնյակի գործարանի վերևում, տեսնես ամե՞ն օր է այսքան գեղեցիկ, թե բախտս է բերել:
Գարնանային արևոտ Անձրևը Կոկա-Կոլայի գործարանում, որքան թարմության շունչ կար այս անձրևի մեջ:
Գարնանային այս օրը Սաղմոսավանքում մռայլ էր, երբեմն անձրև էր տեղում, սակայն դա էլ ավել էր գեղեցկացնում տեսարանը:

Monday, February 29, 2016

Ահա այսպիսին է իմ փետրվարի 29

- Գիտես, չեմ սիրում փետրվար ամիսը:
- Ինչի՞:

- Միակ ամսինա, որը չունի ամսի 29: Միակ ամիսնա որտեղ չկա մեր օրը:
- Գիժ:
.............................................................
- Վաղը ամսի 29-ն ա, ու էտ օրվանից դու իմն ես: Հունիս, Հուլիս... չէ չէ չէ, ՈՉ՝ ՆՈՅԵՄԲԵՐ: Ու գիտես խի՞ չէ, չէ ոչ հանպատրաստից ռոմանտիկ ու անիմաստ sms-ներ, այլ լիքը վստահություն ու նպատակասլացություն: Վստահություն մի բանում որում երբեք ոչ ոք չի կարա վստահ լինի: Բայց Դու՝ նու այսինքն ես էլի:
- Հա բայց մեր օրը 14-ն ա:
- Հա էլի որ մեր օրը 14-ն ա:
Գիտես էտ ինչի՞ն ա նման 
- Չէ, որտեղի՞ց իմանամ:
- Չխնդաս: Գիտես էտ 14-ը լրիվ նենց լինի ոնց որ մի ժամանակ Ինձ թվում էի որ Գուտիից բացի ոչ ոք չի կարա լինի Մադրիդի 14 համարը, բայց Ալոնսոն... Դու իմ Ալոնսոն ես երևի: Դու Գուտի չես, ու պետք էլ չի ես Ուզում եմ դու իմ Ալոնսոն լինես, բայց ի տարբերություն նրա չեմ ուզում դու մի օր գնաս Բավարյա: (խնդումա)
- Ինչի՞ ես ժպտում, գիտես խելագարվում եմ ժպիտիդ համար:
- Հա գիտեմ, բայց ախր ես Ռամոսն եմ է:
- Չէ, դու ոչ Ռամոսն ես, ոչ էլ Ալոնսոն, ուղղակի օրերն են այդպես դասավորվել: Կարևորը ես գիտեմ որ դու իմն ես ու վերջ:
- Ե՞ս, երբեք:
- Դու՝ արդեն վաղուց, հենց այդ առաջին օրվանից, երբ ես քեզ չնկատեցի:
- Երազի՜, տղամարդ:
- Դու իմն ես, ու ստեղ համարները ընդհանրապես կապ չունեն:
.............................................................
- Ես ետ անտեր փետրվարի 29-ի պատճառով մի օր ավել եմ ծառայել: Ինչի՞ հենց ես: Դե քանի որ ես սիրում եմ ամսի 29: Իսկ եթե սիրում ես պետքա այդ պարագայում էլ սիրես:
Համաձայն եմ:
- Դու հիվանդ ես:
- Մերսի, գիտեմ:
.............................................................
- Մերսի իմ նվաստացման երեկոն կազմակերպելու համար:
- Ես քեզ չեմ նվատացրել, ուղղակի դեմքիդ ասել եմ են ինչ որ կա ու են ինչ ուրիշ ոչ մեկ քեզ դա չէր ասի, որովհետև իրանց էտ ձեռք չի տալիս: Ես չեմ ուզում տենց լինի
- Հաջող:
.............................................................
- Սիրում եմ նայել քեզ, երբ չես խոսում ուղղակի քշում ես:
- Իսկ ես քո «էտ» հայացքն եմ սիրում...
..............................................................

Wednesday, February 10, 2016

Անվերջություն -0.5 -0.75

Իսկ ես կարծում էի, որ երբեք դրա կարիքը չեմ ունենա:
Դե գիտեք ոնց ա լինում: Սկզբում դու մտածում ես, որ դա ինձ հետ երբեք չի կարող պատահել, չէ որ պատճառ էլ չկա կարծես թե, ի՞նչ եմ անում որ: Բան չէ էլի, հիմնականում բան չէ: Հոգուդ խորքում ենթադրում ես սակայն, որ միգուցե մի օր, երբ լինես զառամյալ ծերունի, կամ ասենք մարդ ես՝ գոնե երբ արդեն անցած լինես թոշակի այդ ժամանակ: Խի չէ՞ որ: ...Լավ էլ ախորժակ ունես հա՜:
Իսկ մարդիկ կան հենց այդպես էլ ծնվում են, ի վերուստ...:
Այդպես են ծնվում ու դրանից «տռագեձիա» չեն սարքում: Այդպես էլ ապրում են, սովորական բան ա էլի: Հա բայց դու՜, ո՞նց կարար քո հետ տենց բան լիներ:
- Տանեցիներին էր պետք լսել, որ ժամանակին ասում էին:
- Գիտեմ, գիտեմ... էլի սկսվեց նույն պատմությունը: Մի նստի այդքան երկար համակարգչի դիմաց: Ռոբե՛րտ, պառկած ֆուտբոլ մի խաղա հեռախոսով, դուրս արի էտ անդերից: Հերիք ա, «Տեսողությանդ հերն անիծում ես»:
- Տեսա՞ր, վերջը ճիշտ էին:
- Հա, բայց ես ի՞նչ եմ արել որ:
- Նենց ասեցիր, ոնց որ մեղքը չգիտակցած դեռահաս պատանի լինեիր:
Դե արի ու ներքին ձայնիդ հետ կռիվ արա թե ով ինչ էր ասում ու խի...

Ամեն մի իդեալական բան մի օր շեղվում ա...
Տեսողությանս պես...
Գիտես՝ պոնչ, մի տեսակ միշտ զարմանում էի, ոնց ա էտ վատ տարիներին կյանքը մեծ մասի տեսողության վրա ազդել ա քիչ թե շատ իսկ ես տենց «իդեալական» եմ ստացվել: Հիմա կվիճես թե իդեալական ոչինչ չկա: Դե նայած ում համար ոնց էլի... ԻՄ համար իդեալական էր... էր... էր...
Ես անգամ երբեք չեմ պատկերացրել թե ոնց ա լինում, որ դիմացինդ այնպես չի տեսնում ինչպես դու... այդպես մաքուր ու հստակ...
- Լսի բայց շատ ա սազում գիտես...
- Իսկ որ չէր սազում ոչինչ՝ ես դրանից չէի էլ նեղվում բացարձակ:
Հեռախոս ունես չէ՞: Ոնց էլ չլինի մարտկոցը 100% լիզքավորված կլինի գոնե մի անգամ, են որ սաղ «խազերը» կան ու չես մտածում ոչմի բանի մասին:
Անցնում ա մի որոշ ժամանակ, խազերը գնալով պակասում են, տոկոսներն էլ հետը... մտածում ես ոնց ռացիոնալ ու օգատակ օգտագործես «պաշարները», որ մաքսիմալ արդյունք ստանաս: Մի տենց «Մարտկոց» էլ մեր օրգանիզմն ա էլի: Հա չէ՞...
Հա բա, աճում՝ զարգանում ենք, սաղ թույն ա, «վ պոլնըմ ռասցվեծե սիլ»: Մեկ էլ մի պահ ա գալիս որ սկսում ես արդեն ընթացքդ դեպի «please connect charger»... 
Դե էտ գալիս ա նրանից թե ոնց ես էտ զարյադկան օգտագործում, ինչի ես ուզում էտ եներգիան՝ պաշարդ՝ առողջությունդ վերածես:


- Հա, բայց 24 տարեկանու՞մ: 
- Դե դու ես մեղավոր, քիչ նստեյիր էտ անդերի դեմը:
- Հա բայց էտ անդերն են ամեն ինչնա ինչի արդյունքում ես այն եմ ինչ որ կամ:
- Ծո ապ սիգ լու՞րջ գսես:
- Նու, մեծամասամբ: Համել գիտես ոնց, նենց չի որ մենակ իրա պատճառով ա, ես մթով գիրք էլ եմ կարդացել, նամակներ էլ եմ գրել... դաժե դաս եմ արել մոմոի լույսի տակ:
- Ես հիմա ուզում ես մեզ մխիթարա՞ծ լինես, թե արդարացում ես ման գալիս:
- Չէ, ուղղակի վերլուծում եմ:
Հա, բայց եսքա՞ն շուտ: Ես գիտեի դեռ գոնե մի 20-30 տարի կա մինչև ես պահը: Բայց դու մի ասա, 21-րդ դարն ա, ստեղ ամեն ինչ ա լույսի արագությամբ կամ դրան շատ մոտ ժամանակահատվածում տեղի ունենում:
Եվ իրոք...

Monday, November 30, 2015

Ինչպիսին են նրանք՝ Լուսինն ու Արևը:

Իսկ ես իմ մտքերի պանսիոնատում եմ: Այստեղ ամեն ինչ առաջվա պես է: Դու կրկին ոգեշնչված ես, պահի ազդեցությունն իրենն ասում է, բայց դա կարող է երկար չտևել: Բա ո՞նց հասնել կատատելությանը: Չե՛ս կարա: Բա նա դրա մասին չգիտե՞ր: Գիտեր, իհարկե: Եղանակն է փոխվել...
Իսկ  լուսինը իհարկե քեզ տանում է ուրիշ աշխարհ: Ինչ տարբեր են չէ՞ նրանք, Արևն ու Լուսինը: Ինչ տարբեր զգացողություններ են առաջացնում մարդկանց՝ բնության մոտ: 
Իսկ դու դեռ սպասում ես նամակի պատասխանին...
Իսկ ինչի՞ն սպասել: Ի՞նչ կփոխեն այդ տողերը: Ես հոգնել եմ:
Հոգնել եմ կրկնելուց ու կրկնվելուց, հոգնել եմ միշտ անիմաստ պատճառներ բերելուց: Բայց հիմա ուրիշ է, հիմա ես պատճառի փոխարեն գտնում եմ ժամանակ, իսկ ժամանակն ամենաթանկ բանն է: Գտնել ժամանակ: Մի թե դա հնարավոր է: Պոկել ու տանել ինչ-որ մի տեղից, ու ինչի՞ համար: Սեփական Եսին Բավարարելու՞: Դժվար...
Եթե գտել ես ժամանակ... եթե քո համար գտել են ժամանակ, հիշիր որ դա ամենաթանկ բանն է որ մարդ ունի, որը երբեք բավարար չէ ամեն ինչ հասցնելու համար: 
Մի վատնիր զուր այն, եթե նույնիսկ լուսին է ու արև էլ չկա, եթե շուրջ բոլորը քնած են ու ներկա էլ չկա...

Wednesday, March 12, 2014

«Պոլիտեխնիկական Սիրո Դրսևորումները» ՖՈՏՈՇԱՐՔ

Պոլիտեխնիկի ուսանողները մշտապես առանձնացել են մնացած բոլոր ուսանողներից: Եվ այդ տարբերությունները բազմազան են: Պոլիտեխնիկն էլ իր հերթին վստահ եմ, որ շատ է տարբերվում մնացած բոլոր ԲՈՒՀերից:
Այսօր կներկայացնեմ Ձեր ուշադրությանը նկարների մի շարք, որը հնարավոր է տեսնել միայն Պոլիտեխնիկում:
Միայն Պոլիտեխնիկի ուսանողները կարող են նման ձևով արտահայտել իրենց հոգեկան ապրումները` Սերը, Կիրքը: 
Ֆոտոշարքը իր մեկնաբանություններով հանդերձ. «Պոլիտեխնիկական Սիրո Դրսևորումները».

Միայն Ռոմանտիկ Պոլիտեխնիկում գրատախտակի ջնջոցը կարա լինի Սրտիկի տեսքով

 Մերժված սիրո հետքերը պատին: 
Միայն Պոլիտեխնիկում է հնարավոր համբուրած պատ տեսնել: Ինչպիսի զգացմունքներ են տիրում այստեղ:

Պոլիտեխնիկում կիրքն այնքան շատ է, որ ուսանողները չեն դիմանում և այդ կրքի մասին ամենուրեք պատմում, ասում, խոսում, նույնիսկ լսարանների սեղանների վրա փորագրում են «ԿԻՐՔ»:

Հովոյի պատմությանը, Ձեր թույլատվությամբ, կցանականայի անդրադառնալ մի փոքր ավելի երկար:

«Պոլտեխնիկական Սիրո Իմպրովիզը Պատին»
Հեղինակ. Անհայտ
Մեկնաբանությունը. Ռոբերտ Մարկոսյանի

Սրտիկ պատին նկարված`
Շատ ռոմանտիկ «HoVO.» գրված: 
Հովանհաննեսը եթե տեսներ` 
Մի գուցե և կգուշակեր, 
Եթե մի քիչ սիրտը զններ: 
Սրտին տանող գիծ կտեսներ, 
Իսկ այդ գիծը անկապ բան չէր, 
Այն «Լ» տառի բաղադրիչն էր: 
Ու թե Հովոն բիթի ընկներ`
Նա դատելով կգուշակեր,
Թե ով կարար այդ «Լ»-ն լիներ: 
Իրեն գտներ ու բացատրեր, 
Որ պատերն էլ Չմխտռեր:

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանը… Սկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորեն… Անձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես…
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why

Thursday, June 10, 2010

Have You ever? Զգում եմ որ...

Have You ever?

Չէ !! Ավելի շուտ սենց , իսկ դուք երբևիցե կորցրե՞լ եք Ձեր լավագույն Ընկերոջը: Ավելի շուտ Ընկերուհուն:
Չէ խոսաս ֆիզիկապես կորցնելու մասին չի: Զգում եմ , Զգում եմ ոնց եմ , րոպե առ րոպե հեռանում իրանից: Մոտ 2 շաբաթ կլինի ինչ չենք խոսացել նոռմալ , չգիտեմ իրա հետ ինչ ա կատարվում , չգիտեմ ինչ տրամ ունի, ինչ խնդիրներ , ինչ ա արել այսօր: Կարողա՞ Ես չափից շատ ընկա իմ գործերով ու մոռացա: Իսկ եթե պետքե նույնիսկ անեի դա , չէ որ... Բայց Ես ուրիշ եմ է: Իսկ հիմա ինչ... լոոոլ դաժե մի տեսակ ձեռքս էլ չի գնում հեռախոսը վերցնեմ , ու ուղղակի զանգեմ , տենամ ոնցա , ինչի՞: Չգիտեմ ինչ-որ բան նենց չի զգում եմ: Բայց խի՞ բան չասեց: Խի թաքցերեց ուղղակի խնդրեց ինչ-որ բան ու հեռացավ: Ես ինչպես միշտ արեցի , առանց պատճառը հարցնելու , չէ որ իմ ընկերոջ խնդրանքն էր: Բլոոոոգ Շատ էի ուզում կիսվեի Հետդ: Բայց էլի ինչ-որ բան չի ստացվում , ինչ-որ դատարկություն եմ զգում ներսումս , ախր այն ժամանակ չկար , հա ինչ անեմ իմ ուզածով չէր ոչմի բան: Բայց ընկերոջ ներկայությունը չզգալն ավելի դժվար ա: Չնայած վստահ եմ , որ եթե ինքը կամ ես զանգենք սաղ էլի նույն ձև ա լինելու , ժամերով խոսալու ենք, տեսնենք ինչ-կա չկա , Բայց հա՞ որ: ՀԱ ՀԱ ՀԱ !!!


Ի՞նչ անեմ: Դե համարյա հաստատ գիտեմ , որ չի կարդալու իմ այս գրառումը այդ մարդը: Երևի ինետ չունի , լոոոոլ երևի ինքնա մենակ ու ես չեմ զզվացրել իմ Բլոգով , որովհետեվ չեմ էլ հասցնում խոսեմ մեկ-մեկ , ենքան բան կա խոսալու , որ բլոգիցս էլ համարյա չենք խոսում: համել համարյա միշտ ինքնա բան պատմում: Բաներ կա հիմա , որ չի պատմում , Ես եմ իմանում ուրիշ տեղերից...տենց հանկարծակի...բայց ես գիտեմ , որ ինքը գիտի , որ ես գիտեմ:
Ուզում եմ ասեմ , որ Հետդ եմ, ինչ ուզումա լինի , երբ ուզումա լինի , շատ եմ սիրում քեզ , Իմ Ընկեր: Գիտես , որ մեր մեջ առավել քան սովորական կապ կա: Ու գիտեմ նույիկս եթե սենց քեզ պոդդերժկա անեմ դու էտ զգալու ես: Հուսամ Լավ ես ու ես սաղ իմ մտածմունքներն իզուր են , այնքան լավ ես , որ ժամանակ էլ չունես հիշելու իմ մասին...
Լավ թարգում եմ...վերջ , վերջացրեցինք...

...forever yours Robert


Լավա հիշեցի , մի 2 շաբաթ առաջ էր էլի , եթե ոչ ավել վաղ , սենց քայլում էի փողոցով , մտքիս կարծես սկսեցին ինչ-որ տողեր գալ , սկսեցի Հեռախոսիս մեջ արագ-արագ գրել , որ չմոռանամ , տենց 5 sms-ի չափ գրեցի , Փաստորեն այն գոյություն ունի... ինչքան ժամանակ ա, մոտ տարուց ավել ա ոչինչ չէի գրել , մանր մունր տողեր , որոնք հետո ճղել քցել եմ: Կարելի ա մոտ օրերս այդ sms-ը նայել միհատ , թղթին փոխանցել...