Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Անկախություն. Show all posts
Showing posts with label Անկախություն. Show all posts

Friday, March 25, 2016

Մարտի 25-ը Հունաստանի Հանրապետության Անկախության օրն է:

Greece Independence Day is celebrated on 25th March. Greece got independence from the Ottoman Empire in 1829. The War of Greek Independence Independence that began in 1821 lasted till 1828. Independence day in Greece is a national holiday.
Շնորհավորում եմ բոլորիս Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ: Մարտի 25-ը նշվում է որպես Հունաստանի անկխության օր: 1829-ին Հույն ազգը վերջնականապես ազատագրվեց օսմանյան կայսրության լծից:
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծագումով Հույն երիտասարդները նույնպես միացել են շնորհավորանքին և յուրահատուկ հոլովակ են պատրաստել Հունաստանի Անկախության տոնի առթիվ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Robert Markosyan Paralia, Thessaloniki 2015
Հ.Գ.
Թեև այս նկարում մի փոքր դժգոհ դեմքի արտահայտություն ունեմ, բայց սա այն եզակի նկարներից ա, որտեղ միասին ենք Ես ու Ալեքսանդր Մակեդոնացին(հետին պլանում)՝ մարդկության պատմության ամենահզորնեից մեկը:

Tuesday, September 20, 2011

Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
 Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 
 Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Tuesday, September 21, 2010

Independence Day of Armenia

Այս օրը մեզ համար տոն է , Հայաստանի Անկախության Օրն է:
Մեր նորանկախ Հանրապետությունն արդեն 19 տարեկան է: Շնորհավորանքներս մեր Հայրենակիցներին: 
Թող որ տարեց տարի մենք ավելի ուրախ և երջանիկ լինենք , որ ապրում ենք Մեր երկրում: Անկախ , Ազատ , Հզոր ու Հայրենասեր լինենք , քանի որ Հենց Մենք ենք Մեր Պետության ամեն մի մասնիկը և դեմքը: 
Սա բոլորիս Տոնն է: 
Այս օրը պատրաստվում եմ անցկացնել Իմ Ընկերների հետ , Տոնելով և Ուրախանալով: Իսկ Լավ և Հաղթական տրամադրությունը առավոտվանից ապահովվել է Սոֆի Մխեյանի - Ճանաչիր երգը (հոլովակի հետ միասին):
Առաջարկում եմ Դիտել և Բարձր Տրամադրությամբ Տոնել Անկախության հերթական Տարեդարձը:
 Մերն է Ապագան: Սեր ու Հարգանք Երկիր Իմ Հայաստան: