Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՉԼ կրկնակի գավաթակիր... երևի թե այս երեքն ամենակարևոներից են այն բոլոր տիտղոսներից, որոնք Ալվարո Արբելոան նվաճել է իր կարիերայի ընթացքում: Արբելոան հեռանալով Ռեալից իհարկե կարող է ավելացնել իր տիտղոսների քանակը, բայց այդ ամենի մասին խոսելը դեռ վաղ է:
Ինչու՞ ես այսքան ուշ որոշեցի գրել Սպարտացում մասին: Սպասում էի Undecima-ն հաղթենք՝ ամբողջականա պատկերը, նոր գրեմ:
Ալվարո Արբելոային Մադրիդում շատ են սիրում, և այդ սիրո հիմնական պատճառը Թիմին անսահման նվիրվածությունն է: Ալվարոն Մադրիդիստ է և իր նման մադրիդիստներ քիչ կան:
Չեմ ուզում վերլուծել Արբելոայի անցած ճանապարհը՝ նշել թե որտեղ է ծնվել և ինչ ուղի է անցել: Բայց մի բան հաստատ է՝ նա ժամանակին հեռացավ Ռեալից, որպեսզի մի օր վերադառնա ու զբաղեցնի իր տեղը Մադրիդի պատմության մեջ: Եվ նա արդեց դա՝ նա սպտիպեց Ռեալի ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել իր վրա՝ վերադարձավ մադրիդ ու նվաճեց բոլոր հնարավոր ու անհնարին տիտղոսները:
Անշուշտ Մադրիդի երկրպագուները կկարոտեն Արբելոային, նրա «դրիբլինգը» և համացանցային պայքարը «Պիկեյի» հետ:
Դե ինչ Շնորհակալություն հայտնենք Ալվարո Արբելոային այն հավատարմության համար, որը նա հավերժ կցուցաբերի Մադրիդին: Gracias Alvaro !
2002-ի ՉԼ եզրափակիչն էր: Երբ Սեսարի վնասվածքից հետո խաղադաշտ մտավ Իկերն ու արեց յան ինչի մասին կխոսենք նրա ֆուտբոլային կարերայի ավարտից շատ տարիներ անց, մենք՝ մադրիդիստներս հակսացանք, որ այս տղան այլևս այն չկողմնորոշվող պատանին չէ, ով չգիտեր մարզաշապիկին գրեր Իկեր, թե Կասիլյաս:
Եվս մեկ դրվագ 2002-ից.
Աշխարհի առաջնության 1/8 երզափակիչ խաղը. Իսպանիա - Իրլանդիա: Երևի Իրլանդացիների բոլոր ժամանակների ամենահզոր կազմնա եղել այդ առաջնությանը: Ռոյ Քին, Ռոբի Քին, Յան Հարթ, Քիլբեյն, Դաֆֆ, Շեի Գիվեն ու մյուսները: Ու Իսպանիա, որտեղ փայլեց Իկեր Կասիլյասը իր ետ մղած երեք 11 մետրանոց հարվածներով: Կարծում եմ պետք է անպայման դիտել այդ դրվագները: Այդ խաղից հետո Իկերի անունով անվանակոչվեց նրա հարազատ թաղամասին փողոցներից մեկը, իսկ համաշխարհային ֆուտբոլը աշխարհի լավագույն դարպասապահի նոր թեկնածու ունեցավ:
25 տարին քիչ ժամանակահատված չի: Կասիլյասը իր կյանքի լավագույն տարիները նվիրեց Ռեալին: Նվիրեց նվիրվելով մինչև վերջ: Այս 25 տարիների ընթացքում նրան հասան համաշխարհային ֆուտբոլի բոլոր դափնիները: Նրա նման երկրորդը Ռեալում երբեք չի լինի ու հարկավոր էլ չէ: Չափից շատ էմոցիաներ....
Ես երևի երջանիկ մարդ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել Իկերին: Այն էլ երկու անգամ: Առաջին անգամ 12 տարեկան էի, դա հեռավոր 2003-ին էր, տասներկու տարի առաջ: Այդ ժամանակ շատ էի տխրել, որ չի հաջողվել Իկերի հետ նկարվել, թեև ստորագրությունը վերցրել էի: Մտածում էի, տեսնես կլինի մի օր նորից հանդիպեմ: Ու, այո՛, եղավ այդ օրը: 2009 թ. հոկտեմբերի 8-ին Կասիլյասը կրկին Երևանում էր, ու պետք էր ամեն ինչ անել, միայն թե հանդիպել Մադրիդի Սրբին: Այո նա համեստ ու բավական հաճելի անձնավորություն էր: Կասիլյասը, համբերատար ու ժպտերես :)
2009 թ. Հոկտեմբերի 8 Iker Casillas and Robert Markosyan
Հիմա, երբ Ռեալի ավագը, սանն ու խորհրդանիշը լքում է թիմը... Դժվար է գտնել երախտիքի խոսքեր: Դժվար է ամբողջությամբ արտահայտել այն բոլոր էմոցիաները, որոնք զգում էին նրա ամեն մի սեյվի ժամանակ: Որքան դժվար օրեր ենք տեսել միասին Իկեր: Ինչքան մարզիչներ են փոխվել, իսկ դու մնացել ես Իկեր: Մնացել կանգնած դարպասում, հպարտ ու անսասան: Շնորհակալ ենք:
Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են՝ ինպես ծնվել է Իկերը, ինչպես ծնվել է Իկերի ու Սարայի որդին՝ Մարտինը:
Իկեր Կասիլյաս՝ Կաս, Սուրբ Իկեր, San Iker, Saint Iker, Մեր Դարպասապահ, մեր վերջին հույս ու խորրդանիշ: Թող որ դու միշտ հասնես նպատակներիդ ու լինես երջանիկ ու կրկին քո շուրթերից լսենք այդքան բաղձալի բառերը՝ "La Cibeles":
Gracias, Iker, por todo lo realizado. Gracias por ser un símbolo de lo mejor de nuestra historia. Te vas pero no olvidamos que tú perteneces para siempre al corazón del Real Madrid.
Եթե մի որոշ մասսայի մոտ մենակ եսօր ա Ռաուլամանյա, կամ Ռաուլացավ սկսել: Մենք Ռաուլիստներս միշտ ենք Ռաուալացավով տառապում, անկախ նրանից ամառ ա թե ձմեռ, Շալկե, թե Ռեալ, էլ չեմ ասում Ալ Սադդ:
Ասեք, որ սպաում էիք այս օրվան: Սպասում ու սպասում անհամբեր, բայց հավատում սրտի խորքում, որ այս օրը այդպես էլ չի գա: Քանի չկար այս օրը հավատով սպասում էինք, իսկ այս «հրաժեշտի» խաղը վերջակետ դրեց մեր բոլոր սպասումներին ու հնարավոր երազանքներին: Չգիտեմ Ձեր համար ոնց, բայց Իմ Ռեալն էր այսօր խաղում, այն Ռեալը, որը ես սիրել եմ ու սիրում եմ, ու այնպիսի խաղ էր խաղում որ հավեսդ տալիս էր: Եթե նույնիսկ գնդակ էին կորցնում, կորցնում էին այդ գնդակը ինչպես հին ու բարի ժամանակներում: Միգուցե չափազանցնում եմ մի քիչ, բայց չգիտեմ էտ ա իմ համար: Էտ ա իմ զգացածը: Էտ ա Իմ Ռեալը:
Չեք պահտկերացնի ինչ զգացի երբ կրկին տեսա հարազատ 7 համարի վերևում այդ անունը՝ ՌԱՈՒԼ:
Երբ Ռաուլը Գոլ խփեց, երբ Իսպանիայի Թագավորն էր այնտեղ, ինչպես հին ու բարի Ռեալի խաղերին, Ռաուլի ողջ ընտանիքը: Մենք՝ Ռաուլիստաներս, Մենք՝ որ միշտ հավատացել ենք, Մենք՝ որ միշտ ոգեշնչվել ենք Ռաուլի խաղով:
Ինչ կյաֆ կլներ չէ, ամեն ինչ հենց այսպես էլ մնար ու չփոխվեր:
Իսկ դուք գիտե՞ք որտեղ և երբ է տեղի ունեցել ամենամասսայական ֆուտբոլային հանդիպումներից մեկը: Երբ Ֆուտբոլային խաղադաշտում եին գտնվում ավելի քան 200 ֆուտբոլիստ միանգամից: 2010 թվականի մասյիսի 17-ին Իսպանական Ատլետիկ Բիլբաո ակումբն անցկացրեց բարեգործական ֆուտբլային հանդիպում և մրցեց ոչ ավել ոչ պակաս միանգամից 200 երեխաների հետ: Երեխաներն ընտրել եին 66-80-51 մարտավարույունը (66 պաշտպան , 80 կիսապաշտպան , 51 հարձակվող , և 3 դարպասապահ):
Նրանց նույնիսկ Հաջողվեց խփել 3 գոլ և չիրացնել 11 մետրանոց հարվածը: Սակայն դա բավական չեղավ հաղթանակ տանելու համար: Բիլբաոի Ֆուտբոլիստները խփեցին 5 Գոլ և տարան կամային հաղթանակ երեխաների նկատմամբ 5-3 հաշվով:Այդ խաղը վերջինն էր Սան Մամես մարզադաշտում թիմի ավագ և առաջատար Խոսեբա Էչեվերիայի համար , ով իր հրաժեշտը նշեց նման հիանալի տոն կազմակերպելով: Տեսնեք թե ինչ էր կատարվում խաղադաշտում.
Ու Միայն Երբ նրանք հեռանում են մենք փորձում ենք հիշել այն ամենը ինչ եղել է այս տարիների ընթացքում:
15 Տարի միասին , և դա չհաշված Կանտեռայում անցկացրած տարիները:
Ռաուլ , Գուտի , 2 անձնավորություն ովքեր Իրենց Կյանքի լավագույն տարիները նվիրեցին Հարազատ ակումբին` կողք կողքի 7 և 14 համարները հասան ամենինչի ինչի հնարավոր է հասնել ակումբային ֆուտբոլում:
Հուլիսի 28-ին մադրիդում անցկացրաց երկար ու ձիգ , սակայն մի ակնթարթ թվող 16 տարիների պատմությունը հասավ մի հետաքրքիր հանգուցալուծման` Արքան հեռացավ , որպեսզի վերադառնա: Այո Նա կվերադառնա , չէ որ ժամանակին նրան առաջարկում էին ցմահ պայմանագիր , հավերժ նրան էր տրվում 7 համարը: Չէ որ նա Ռաուլն է:
Չգիտեմ , ով ոնց է մտածում , ես գտնում եմ , որ նա ճիշտ վարվեց: Շալկեն արեց ամենը որպեսզի Ռաուլը տեղափոխվի կոբալտայինների շարքերը: Իսկ Ռաուլն իր հերթին կանի ամեն ինչ , որպեսզի նոր թիմին հասցնի նոր բարձունքների:
Այդ ամենը քիչ անց: Սեպտեմբերից կսսկսվի Չեմպիոնների Լիգան , չեմ բացառում , որ Շալկեն ու Ռեալը բախտի քմահաճույքով կհայտնվեն նույն խնբում... Դա Վերջը կլինի: Ուղղակի չեմ ուզում պատկերացնեմ:
Իսկ մինչ այդ հիշենք թե ինչ նվաճումների է հասել Ռաուլը.