Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, January 6, 2019

Ուրիշ Ֆուտբոլի 2018թ․ ամփոփումը

2018թ․ Ուրիշ ֆուտբոլի համար լի էր տարատեսակ իրադարձություններով։
Էլ տարատեսակ ճանապարհորդություններ, վլոգներ, հարցազրույցներ, մրցույթներ ու մրցանակներ։


Ահա այդ ամենը կարող եք տեսնել 2018թ․ ամփոփող հոլովակում։
#UrishFootball


Wednesday, August 1, 2018

Փյունիկը պատմություն կերտեց - ուղեգիր Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլ

Ինչը կարող է ինձ կտրել ֆեյսբուքյան պոստերից ու հետ բերել բլոգ։ Ինձ թվում էր, որ անձնական ինչ-որ հաջողություններ, կամ թույն ինչ-որ իրադարձություններ։ Բայց գրողը տանի, դրանցից ոչ մեկի արդյունքում ժամանակ չգտա հասցնելու գրելու մի բան բլոգում։ Բայց դու մի ասա՝ հայտնվեց Փյունիկը, այն էլ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում ու հերիք չի հայտնվեց այդտեղ, մի բան էլ կարողացավ հաղթահարել այդ փուլը։ ԱՅՈ !! Փյունիկը կարողացավ անել այն ինչ չէր հաջողվել դեռ ոչ մի Հայկական ակումբի։ 
Ֆանտաստիկ մթնոլորտ էր Հանրապետական մարզադաշոտւմ, ֆանտաստիկ խաղ էր։ Պարտվելով առաջին խաղում 2-0 ի վերջո Փյունիկը կարողացավ խփել 1 գոլ և այդ մեկ գոլի շնորհիվ սեփական հարկի տակ 1-0-ն հաղթանակ էր ու ուղեգիր՝ հաջորդ փուլ։


Ու իհարկե այդ ամենին հետևել եմ նաև տեսախցիկով։ Ու նաև տեղադրել յութուբում, որը կարող եք դիտել և տեսնել թե ինչ էր առհասարակ կատարվում Հանրապետական մարզադաշտում։ 


Հետևեք նաև Ուրիշ Ֆուտբոլի ՏԵԼԵԳՐԱՄ ալիքին - https://t.me/urishfootball 
Միացեք Մեզ ֆեյսբուքում - https://www.facebook.com/UrishFootball

Wednesday, December 6, 2017

Ինչպես դիտել ցանկացած ֆուտբոլային հանդիպում առցանց։ livetv.am-ը եկել է հեշտացնելու մեր կյանքը

Բարև սիրելի ֆուտբոլասեր, գիտեմ, որ շատ հաճախ դժվարություններ են լինում սիրելի ֆուտբոլային ակումբների հանդիպումները, կամ պարզապես հետաքրքիր խաղերը դիտելու հարցում։ Խնդիրները բազում են, կամ տեղական ալիքները ցույց չեն տալիս կամ ուղղակի փակում են։ Շատերն էլ միգուցե չունեն կաբելային հեռուստատեսություն կամ հնարավորություն միացնելու բոլոր ֆուտբոլային ալիքները։
Շատ ավելի հեշտ է այդ ֆուտբոլային հանդիպումները ման գալ ինտերնետում, բայց դե գտնելն էլ հեշտ գործ չէ։ Ժամանակին ինքս շատ եմ փնտրել գտել կամ չեմ գտել ռուսական, իսպանական, կամ այլ անհայտ ծագման կայքերից։ Հիմա այդ ամենը շատ ավելի հեշտ է, քանի որ արդեն մոտ կես տարի է գործում է հայրենական livetv.am կայքը, որն առաջարկում է բոլոր հնարավոր սպորտային հանդիպումները դիտել ուղիղ եթերում, ինչպես նաև դիտել առանձին հեռուստաալիքները, երբ ցանկանաք և որտեղ ցանկանաք՝ ավլի քանի 45 սպորտային ալիք։ Էլ չեմ ասում, որ կայքըգործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, տալիս է նաև ԹՈՓ 5 ֆուտբոլային առաջնությունների մրցաշարային աղյուսակներն ու բազմաթիվ այլ հետաքրքիր տեղեկատվություն։


Այսպես օրինակ այսօր կարող եք դիտել Չեմպիոնների Լիգայի բոլոր հանդիպումները livetv-ի եթերում ահա այս հղմամբ։

Միացեք նաև livetv-ի facebook էջին և մշտապես եղեք տեղեկացված բոլոր սպորտային և մասնավորապես ֆուտբոլային ուղիղ հեռարձակումների մասին։

Thursday, November 23, 2017

TotoExpert. ԱՄԵՆԱԹԱՆԿԸ․ Նեյմար

Տոտո Էքսպերտ ամսագրի 4-րդ համարում «ԱՄԵՆԱԹԱՆԿԸ» Հոդվածը Նեյմարի տեղափոխության մասին բավական հետաքրքիրը ստացվեց։ Նեյմարի տեղփոխությունն իսկապես շշմեցուցիչ էր, բայց նրա հաջորդ տեղափոխությունն էլ ավելի ցնցող կարող է լինել։ Բայց մինչ այդ կարող եք կարդալ այս հոդվածը։ Մնացած բոլոր տրասֆերային նորություններին կարող եք հետևել  www.totoexpert.am կայքում։

«Կամպ Նոու» մարզադաշտում Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպման 80-րդ րոպեն էր, Կատալոնացիները 2-րդ գնդակն էին հանում սեփական դարպասից, Ռոնալդուն ցնծում էր ցույց տալով հավաքված երկրպագուներին իր մարզաշապիկն ու գոտկատեղի մկանները։ Ոմանք հիացած էին, ոմանք զայրացած, ոմանք էլ հիասթափված կարծում էին, որ այդ գիշեր «Նոու Կամպում» զգացվում էր այն մեկի պակասը, որն այդ պահին արդեն հավանաբար վերջացրել էր ցնցուղ ընդունելն ու հագնվում էր, զուգահեռ ստուգելով հեռաղոսին ուղարկված շնորհավորանքներն ու աջակցության խոսքերը։ Նրա նորամուտը Լիգա 1-ում անշուշտ տպավորիչ էր։ Նա դարձավ գոլի հեղինակ, 11 անգամ խոուսավարեց մրցակիցների միջև ցույց տալով 2016-ի ապրիլից հետո լավագույն ցուցանիշը Լիգա 1-ում։ Նա հասավ իր նպատակին։ Նա Երջանիկ էր, իսկ ինչ որ մի տեղ Կատալոնյայում Բարսելոնան ընդունում էր արդեն 3-րդ գնակը սեփական դարպասն ու պարտվում Մադրիդին։ «Նեյմարի հետ այսպես չէր լինի» մտածում են հավաքվածներից շատերը։ Ֆլորենտինոն չէր թաքցնում հույզերն, իսկ Բարտոմեուն հավանաբար մտածում էր, որ 222 մլնի փոխարեն պետք էր 500 մլն հրաժարագին գրել Նեյմարի պայմանագրի մեջ, հետո ինքն իրեն համոզում, որ այդ գումարն էլ չէր պահի Նեյին Բարսելոնայում, չէ որ հենց ինքը՝ բրազիլացին էր ցանկանում հեռանալ Կատալոնիայի մարյաքաղաքից։

Նեյմարի նորամուտը Լիգա 1-ում անկասկած ստացված էր, նախ 62-ին նա կարողացավ գոլային փոխանցում կատարել Կավանիին, իսկ արդեն 82-ին Կավանին վերադարձրեց պարտքը և Նեյմարը խփեց 3-րդ գնակը Գենգամի դարպասը այդիպիսով ձևավորելով վերջնական հաշիվը։

Ինչպես խաղից հետո նշեց Նեյմարը, կյանքը չի ավարտվում Բարսելոնան լքելուց հետո, այլ սկսվում է և իր մոտ հենց այդ փուլն է։ Երևում է Նեյմարը շատ երջանիկ է Փարիզում, իսկ ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը պարտավորեցնող լինելուց բացի նաև ուժ և վստահություն է տալիս բրազիլացուն էլ ավելի լավ խաղալու համար։ Բայց եկեք մեկ հայացք հետ նետենք և հասկանքն թե ինչպես Նեյմարն անցավ այդ ճանապարհը, Սանթոսի հրաշամանուկից դեպի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ։

2013 թվականի հուլիսի 1-ին Ֆուտբոլային հանրությունը ցնցեց հերթական տրանսֆերային բոթը․Բրազիլացի Նեյմարը 57,1 մլն եվրոյով տեղափոխվեց Բարսելոնա։ Ոչ Յունայթեդ, ոչ Ռեալ, որտեղ անգամ ասում են նա փորցաշրջան է անցել, այլ հենց Բարսելոնա։ Նեյմարը կնքեց 5 տարվա պայմանագիր և դարձավ ՄՍՆ-ի ստեղծման երկրորդ հիմնաքարը։

Իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում Նեյմարը խփեց 2013թ, օգոստոսի 21-ին հավասարեցնելով Ատլետիկոյի հետ խաղի հաշիվը (1-1) արտագնա խաղում խփած այդ գնդակը գործնականում ապահովեց Բերսելոնային իսպնաիայի Սուպերգավաթակրի կոչումը (պատասխան հանդիպումը 0-0)։ Սուպերգավաթը Նեյմարի առաջին տիտղոսն էր Բարսայում, իսկ ահա 4 տարի անց հենց նույն սուպերգավաթում Բարսան պարտվում է Նեյմարի հեռանալուց հետո։

Առաջին իսկ մրցաշրջանում Նեյմարը 41 խաղում դարջձավ 15 գոլի հեղինակ որը Բարսայի այդ մրցաշրջանում խփած գոլերի 10 տոկոսն էր։ Երկրորդ մրցաշրջանը Բարսելոնայում առավել քան հաջող ստացվեց ՄՍՆ-ւ փայլում էր։ Նեյմարը դարձավ 50 գոլի հեղինակ։ Հետո արդեն համապատասխանաբար 34 և վերջին մրցաշրջանում 31։

Ասել որ Նեյմարը գտնվում էր Մեսսի ստվերում իհարկե սխալ կլինի, բայց իհարկե չի կարելի ասել որ կարող է լինել մի ակումբ որտեղ կգտնվի մի ֆուտբոլիստ, որը կկարողանա խաղալով Մեսսիի հետ փայլել նրանից առավել դա էլ սխալ կլինի։ Նեյմարը պետք է դառնար նոր Մեսսին Բարսելոնայի համար, սական, ի՞նչ նոր Մեսսիի մասին կարող է խոսք գնալ եթե Մեսսին խաղում է, և խաղում է շատ հաջող։ Այն տարիների ընթացքում ինչ Մեսսին Բարսայում է բազմաթիվ աստղեր եկան և գնացին իսկ Մեսսին մնաց։ Մեսսին իր լծակներն ունի որոնցով կարողանում է ազդել Բարսայի ղեկավարության վրա և իր չխամրող փայլը պահպանելու գործում օգտակար կեպով է գործածում է դրանք։

Նեյմարը չէր ցանկանում լինել 2-րդը։ Դա պարզ դարձավ արդեն վերջին մրցաշրջանում։ Դա երևում էր արդեն նույնիսկ Նեյմարի ցույց տված խաղից։ Նեյմարը միայնակ հաղթեց ՊՍԺ-ին Բարսայի երկրպագուների կողմից «Դարի Քամբեք» անվանումը ստացած խաղում։ Այո, հենց Նեյմարը կերտեց այդ հաղթանկը այն դեպքում, երբ բոլոր դափնիները բաժին հասան Սերժի Ռոբերտոյին հենց Նեյմարը պատճառ դարձավ այդ հրաշքի։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո դեռ երկար քննարկումների առիթ կդառնա։

Բարսելոնան ակումբ է, որտեղ երբեք հանգիստ մթնոլորտ չի եղել թիմում, եթե անգամ եղել է, ապա խնդիրներ ու դժգոհություններ են եղել ակումբի ղեկավարությունից։ Նեյմարի դերը Բարսայում Մեսսիյի ստվերում գտնվելն էր, օգնելը որպեսզի Մեսսին նոր «Ոսկե Գնդակներ» ու տիտղոսներ նվաճի։ Բայց չէ որ Նեյմարն ինքն էր մի քանի տարի առաջ հավակնում դառնալ Երկիր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։
Նեյմարն արդեն 25 է։ Նրա մոտ ամեն ինչ ստացվում է, ժամանակն է լինել թիմի գլխավոր աղտղը։

«Ես երբեք չեմ ձգտում փողի: Կարծում եմ, ամենից շատ իմ ընտանիքի երջանկության մասին, անկախ գումարից». Հայտարարեց Նեյմարը 2017 թ․ Օգոստոսի 3-ին պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուց հետո։
Իհարկե շատերը կարող են մեղադրել նրան, ասելով, որ ինչպես կարելի է տեղփոխվել մի ակումբ որին դեռ մի քանի ամիս առաջ նման խայտառակ կերպով ինքդ դուրս թողեցիր ՉԼ-ից։ Բայց Նեյմարը շատ լավ գիտի ինչ է անում։ Նա չցանկացավ արժանանալ Ռոնալդինոյի ճակատագրին։ Մնալով Բարսայում նա մի քանի տարի անց այլևս պետք չէր լինի թիմին, Մեսսին նրան կքամեր իր հերթական հաղթանակների համար, իսկ երբ այլևս օգուտ չունենար, նրանից կազատվեյին, ինչպես եղավ Ռոնալդինոյի դեպքում։


Նեյմար դու արդեն մեծ տղա ես։
Կա նաև կարծիք, որ Նեյմարի փոխարեն որոշումներ է կայացնում նրա հայրը, նա է որոշում թե որտեղ պետք է խաղա Նեյմարը կամ որքան գումարով պետք է տեղփոխվի։ Հնարավոր է իհարկե նման տարբերակ ևս լինի։ Միգուցե եթե Նեյմարի վրա այդքան ազդեցություն չունենար նրա հայրը, Նեյմարը հիմա կխաղար Մադրիդի Ռեալում իսկ ֆուտբոլային պատմությունը կընթանար ուրիշ հունով։ Բայց ինչպես ասում են՝ ունենք ինչ ունենք իսկ մնացածը միայն կարող ենք գուշակել թե ինչպես կդասավրվեր։
ՊՍԺ-ի սեփականատեր Ալ Խելաիֆին ասաց «Նեյմարը եկել է նոր էջեր գրելու ՊՍԺ-ի պատմության մեջ։ Մենք ցանկանում էինք որպեսզի մեր թիմում խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իմ համար Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»։

Հ․Գ․
Իհարկե Նեյմարի վերջին օրերը Բարսելոնայում ամենահաճելիներից չէին, ընդհարում թիմի նորեկ Նելսոն Սեմեդուի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Բոլորը տեսան թե ինչպես է Նեյմարը զայրացած թողնում պարամունքն անավարտ ու հեռանում իսկ Վալվերդնեն կողքից կանգնած այնպես էր նայում կարծես նա կապ չունի այդ տղաների հետ։ Իհարկե չցանկացա ծավալվել այս հարցի շուրջ սակայն չադրադառնալ ևս չէր կարելի։

Հ․Հ․Գ․

Եվ իհարկե չի կարող մի իրադարձություն լինել Բարսայում, որտեղ իր խոսքը չասի թիմի «խաղացող նախագահ» Ժերար Պիկեն։ Երբ այս ամենը նոր էր սկսվում Պիկեն տեղադրեց համացանցում նկար, վեռնագրելով «Նա Մնում է»։ Նեյմարի հեռանալուց հետո արդեն Պիկեն ասաց, որ դեռ Մեսսիի հարսանիքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Հունիսի 30-ին նրանգ գիտեյին, որ Նեյմարը հեռանալու է։

Tuesday, October 10, 2017

Ուրիշ Ֆուտբոլ 11-րդ թողարկումը #UrishFootball

Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի լավագույն գոլերը։ Ալվարո Մորատայի գոլն ու Դիեգո Կոստայի տխուր հայացքը։ UCL Fantasy-ի երկրորդ տուրի արդյունքներն ու միավորները։
Օլիյվե Ժիրույի բոլոր 100 գոլերը Արսենալի կազմում։ 
Վրաստանում կայացած աշխարհի հավաքականի ու Վրաստանի հավաքականի հանդիպման բոլոր գոլերը։ Ռոման Բյուրկիի սնահավատության աստիճանն ու Լիոնի անհաջողակ ֆուտբոլիստը։ FIFA 18-ի նորարարություններն ու գլխավոր աստղերը։
Այս ամենն ինչպես նաև շատ այլ հետաքրքիր նորություններ տեղ են գտել Ուրիշ Ֆուտբոլ 11-րդ Վիդեո Բլոգում։

Դիտե՛ք, Մեկնաբանե՛ք, Տարածե՛ք և իհարկե ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ Urish Football youtube ալիքին։

Friday, September 29, 2017

Ուրիշ Ֆուտբոլը Վերադառնում է

Ուրիշ Ֆուտբոլը վերադառնում է։
Երբ փետրվարին ivideo-ի հետ համատեղ սկսեցինք #ՈւիշՖուտբոլ նախագիծը շատ ոգևորված էի։ Թեև ահռելի ժամանակ պահանջող մաքսիմում 15 րոպեանոց հաղորդում, այն էլ շաբաթական մեկ անգամ թողարկելը կարող է շատ հետշտ թվալ, բայց դա այդքան էլ այդպես չէ։
Երբ պետք է ունենալ ոչ ժամանակավրեպ կոնտենտ, գրել սցենար, նկարահանում կազմակերպել և իհարկե մոնտաժել այն այնպես, որ իդեալական լինի։Երբեմն հաջողվում էր, երբեմն մի քիչ ուշացնում բայց երբեք չէինք անում դա որակի հաշվին։
Հաղորդումը տևեց մոտ երկու ամիս որի ընթացքում եղավ 9 թողարկում։ Բացվեց ֆեյսբուքյան էջը, որի ակտիվությունը այս ընթացքում չի դադարել։



Ուրիշ Ֆուտբոլը դարձավ սիրված վլոգ և դա չէր կարող ինձ անտարբեր թողնել։


Վերջին՝ 9-րդ թողարկումից հետո անցավ 5 ամիս։ Վերադառնալը դժվար էր ու պարտավորեցնող, բայց Ես արեցի դա։ Թեև դեռ միայնակ ու բարեսիրտ ընկերների օգնությամբ, բայց արեցի։ Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր նպաստեցին Ուրիշ Ֆուտբոլի 10-րդ թողարկումը կազմակերպելու համար։

Ահա, կարող եք դիտել 10-րդ Ուրիշ Ֆուտբոլը հենց այստեղ

Կարող եք այցելել յութուբյան էջ ու բաժանորդագրվել որպեսզի բաց չթողնեք հաջորդ թողարկումները․ https://goo.gl/Wqk9Fu
Կարող եք նաև միանալ ֆեյսբուքյան էջին․ https://www.facebook.com/UrishFootball 

Thursday, September 7, 2017

Սանտա Սուսաննայի անձրևոտ եղանակը, պաելյան ու Դիոնիսիոսի ֆռապեն․ Բարսելոնա՝ Օր 2

Բարսելոնայում երկրորդ օրը սկսվեց շատ մռայլ՝ եղանակն ամպամած էր։ Լողափ գնալու բոլոր պլանները կարծես հոդս էին ցնդում։ Բայց մի լավ զեյթունով ու թոմատի հյութով նախաչաշ անելուց հետո հասկացանք, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել։ 


Ալբերտը որպես «Սանտա Սուսաննայում» ոնց որ ժամանակին ասում էին «կռված» մեզ ուղեկցեց դեպի հայերի կողմից այդքան սիրված լողափը։
Գնացքով մոտ ժամ ու կեսվա ճանապարհ էր մինչ «Սանտա Սուսաննա»։ Իրականում այդտեղի գյուղերն այնքան իրար կպած են, որ չես հասկանում ոնց ես «Սանտա Սուսաննայից» հայտնվում «Մալգրատ Դե Մարում»։ Եղանակն անձրևոտ էր, իսկ մենք էլ արդեն իսկ ուշ էինք հասել տեղ։ Ժամը 3-ին մոտ արդեն տեղում էինք սակայն փոքր-մոքր խանութներ այնքան շատ մտանք, որ մի երկու ժամ անցավ ընթացքում։
Մինչև ծովը հասնելը մեզ ևս մեկ համեղ անակնկալ էր սպասվում «Casa Nova» ռեստորանում, որտեղ համտեսեցինք շա՜տ համեղ Պաելյա ինչպես նաև խամոնով պիցցա և իսպանական ձվածեղ։Մատուցողներն էլ անգամ ռուսերեն էին խոսում, նույնիսկ մենյուն կար ռուսերենով։ Մի խոսքով շատ համեղ էր, իսկ այդ բոլոր համեղ ուտեստները պատրաստում էր հենց ռեստորանի տերը։ Եկավ նույնիսկ իր ձեռքով պաելյայի «դոբավկա» արեց իմ համար։ Շատ ջերմ մարդիկ էին։ 


Ամբողջ ընթացքում Աբոն պատմում էր «Սանտա Սուսաննայի» ու մոտակա տեղերի առանձնահատկությունների մասին։ «Սանտա Սուսաննան» վերջին 10-15 տարիներում է բավական ակտիվ հանգստավայր դարձել։ Անգամ գնացքի կայարան չեն ունեցել այդ ժամանակ։ Հետո զգալով անհրաժեշտությունը կառուցել են, ոչինչ որ մինչև կողքի կայարան ընդամենը 10 րոպե ոտքով քայլելու տեղ է։ 


Միայն թե այգիներից մեկում նշան կար, որ չի կարելի այդտեղ ֆուտբոլ խաղալ։ Նման բան Վիեննայում էլ եմ տեսել, բայց Կատալոնիայում տենց բան չէի սպասի։ 
Աստեղ ամբողջ Բարսելոնայում անթիվ անգամար խաղարապարակներ կան՝ հենց փողոցներում։ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Սթրիթ Վորքաութի համար նախատեսված տարբեր մարզասարքեր։ Ամբողջ ափով մեկ լողափնյա ֆուտբոլի, վոլեյբոլի հրապարակներ են։ Գնա խաղա ինչքան ուզում ես, մարզվիր։ Հետո էլ զարմանում ենք, որ իսպանացիներն այդքան լավ Ֆուտբոլ են խաղում։ 

Մինչ Մանյան հասավ «Լորետ» «Մալգրատ Դել Մարում» արդեն անձրևում էր, ու մութն էլ արդեն վրա էր հասնում։ Ցավոք այդպես էլ Մանյաին չտեսնելով, բայց մի փոքր ոտքերներս ծովում թրչելուց հետո հետ ուղևորվեցինք դեպի Բարսելոնա։

Այստեղ մեր զբոսանքն ու պատմությունները շարունակվեցին։ Նախ որպեսզի հետո չուշացնենք գնեցին Մադրիդ գնացող ավտոբուսի գիշերային ուղևորության տոմսերն, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 8-9 գիշերը ճամփա կբռնենք դեպի Մադրիդ։ Առավոտյան այնտեղ կլինենք ու կգնանք «Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» խաղին։ Գժական ա լինելու, զգում եմ:

Նախորդ օրը Բարսելոնայում զբոսնելիս, «Սագրադա Ֆամիլյայի» մոտակայքում միտինգ էր։ Մի խումբ կատալոնացի մեծամասամբ տատիկ-պապիկներ «Si» պաստառներով ու վանկարկումներով քայլում էին։ Ձեզ կարող է մի պահ թվալ, որ նրանք Ռոնալդու երկրպագունրեն էին, սակայն ոչ։ «Si» բացականչությունը վերաբերվում էր Կատալոնիայի Իսպանիայի կազմից դուրս գալուն։ Այստեղ անգամ տան պատշգամբներից են այդ պաստառները փակցված։ Հոկտեմբերի մեկին հավանաբար հանրաքվե անց կկացվի այդ հարցով։


Դե իսկ զբոսանքը Բարսելոնայով շարունակվում էր։ 
Մադրիդի տոմսերը գնելուց հետո, անցանք «Հաղթական կամարի» տակով, գնացինք այգիյով դեպի գազանանոց ու մի փոքր դադր վերցրեցինք հունական «Դիոնիսիոս» ռեստորանում։ Որտեղ պարզվեց որ աշխատողներն էլ են հույն։ Դե Իմ ու Աբոյի սիրտը կպավ էտ տեղին միանգամից ինչ խոսք, իսկ Հունական ռեստորանի փորձարկելու լավագույն միջոցը իհարկե Ֆռապե պատվիրելն է։ Ասեմ Ձեզ «Միլոսում» Հայկոի պատրաստած ֆռապեն երբեք չէր համեմատի այդ ֆռապեյի հետ։ Դե մեր հայկականն ուրիշ ա էլի, կամ էլ Հայկի պատրաստածն ա «ուրիշ»։

Wednesday, September 6, 2017

Ինչպես Հասնել Բարսելոնա ու ընթացքում չմեռնել հոգնածությունունից. Բարսելոնա՝ Օր 1

Երբ «Մուսան» գալիս է հերիք չէ, մի բան էլ դա տեղի է ունենում աշխարհի ամենակապտռանռնագույն վայրում՝ «Բարսելոնայում» դրա մասին չգրելն ուղղակի հանցագործություն կարելի է որակել։ Այդ իսկ պարզ պատճառով չչարաշահելով սկսեմ իմ պատմոթւյան առաջին մասը․
Դժվար է իհարկե այսքան երկար գրառում չկատարելուց հետո վերցնելո ւ միանգաից ասել թե ինչ ա ու ոնց։ Դեռևս ամսուսնությունից ամիսներ առաջ Ես և Լուսինեն (ի դեպ, Լուսինեն կինս է, մենք վերջերս ենք ամուսնացել՝ տենց մի 10 օրա, մե հրաշք անձնավորություն է) որոշում ենք, որ մեղրամիսը պետք է անց կացնենք Իսպանիայում։ Բայց դե Իսպանիան շատ մեծ է, իսկ մենք բավական պրպտուն:

Դե ինչ ինչ մեղքս թաքցնեմ մոտ երկու ամիս տոմս փնտրելուց, տներ թերթելուց հետո կարծես սաղ կարողացա բուք անել։ Պահեր էր լինում, որ ինձ զգում էի skyscanner-ի կամ Airbnb-ի տիրապետության տակ գտնվող զոմբի, ով ոչ մի ուրիշ բան չի կարողանում անել․․․
Շատերը երևի մտածում են, որ հա ինչ ա եղել, նստեցիր ինքնթիռ քո համար հանգիստ գնացիր հասար Բարսելոնա՝ փողին մունաթ։ Բայց դե հո տենց չի, դե ամեն դեպքում իմ պարագայում պատմությունը մի փոքր ավելի երկար է, շատ երկար է։
Նախ մեր հրաշք ուղևորությունը սկսվեց մեքենայով։ Ճանապարհ բռնեցինքն դեպի Թբիլիսի, որտեղից պետք է ինքնաթիռով մեկնեինք Բարսելոնա, ունենալով մեկ կանգառ Ստամբուլում։

Նախ հայաստանի ճանապարհների մասին․ գրողը տանի գարնանից հետո, մոռթեին էլ չէի քշի Նոյեմբերյանի ճանապարհով, բայց էս անգամ ուղղակի դզեց, որ Դիլիջան-Իջևան հատվածի որոշ մասը նենց հարթ ասֆալտ էր, որ ուզում էիր աչքերդ փակել ու սահել ուղղակի, մնումա ձմեռը դուրս բերի, ոնց ասում են։ Իսկ արդյոք Ձմեռը դուրս կբերի Սևանի ճանապարհը թե ոչ դա դեռ հարց ա, ձմեռվա բերան քանդել ուզում են նոր ասֆալտ փռել․․․

Մինչ կհասնենք Թբիլիսի նախ մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Սևանի «Ծովագյուղ» սուպերմարկետում մի հրաշալի թոնրի խաչապուրի են տալիս։ Մե համովություն։ Եթե անցնելու լիենք, անպայման փորձեք։ Մենք էլ այդպես թոնրի խաչապուրին նոր էինք վերջացրել երբ Սևանի թունելից դուրս գալուց հսակացանք, որ «Կուկուռուզ» ենք ուզում։ Տենց կանգնեցին երևի թե հենց առաջին վաճառողի մոտ, ով պարզվեց, որ յութուբի աստղ է։ Յութուբի Պապի, ներկայացավ Վարդանը, ես էլ դե հետ չմնալու համար ասեցի բա էտ ա, ես էլ յութուբի Ռոբն եմ, ճիշտա ես Կուկուռուզ չեմ ծախում՝ ֆուտբոլի մասին եմ խոսում, բայց էլի վատ չի։ Սաղ հեչ․ կուկուռուզն իրոք համով էր։

Կուկուռուզ ծախող յութուբի աստղ Վարդան Պապին
Ասեմ, որ Թբիլիսոն Երևանին ոչնչով չի զիջում խցանումների տեսանկյունից, լիքը անիմաստ շատ մեքենաների կուտակումներ ու խցանումներ կիլոմետրերով՝ երեկոյան ժամերին։

pegasus
Ճանապարհը երկար էր ու հոգնցեուցիչ՝ 5 ժամ։ Իսկ թռիչքին դեռ կար մոտ 4-5 ժամ և մեզ ինչպես և նախապես պլանավորված էր իր տանը հյուրընկալեց Հայրիկիս ավիացյոն ուսումնարանի տարիների ընկեր Թենգիզը, ում մանում հասակից ճանաչում եմ ու հարազատից էլ հարազատ մարդ է։ Ափսոս Թենգիզ ձյաձյաենց վրացերեն խոսացող թութակը սատկել էր, թե չէ , հիմա հաստատ մի երկու հետաքրքիր բան ցույց կտայի Ձեզ։
Թբիլիսիի ինչպես նաև Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» օդանավակայանում «ԱՆՎՃԱՐ» WiFi գոյություն չունի, հույս չուենանք որ կգտնեք։ Ստամբուլում կարծեմ 4 եվրո է 2 ժամվա համար։ Բայց դե ինչ հավես կա, այդ 4 ժամը հազից հասցնում ես մի հատ աչկ կպցնես, մինչև չվերթիդ ժամը կգա։

3 ժամ և 10 րոպե՝ հենց այդքան ժամանակ կազմեց Ստամբուլից Բարսելոնա։ Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ևս չկար WiFi , իսկ դա Հայերիս ամենամեծ հիասթափությունն է։ Մենք սովոր ենք ամեն տեղ ունենալ WiFi:
«Էլ Պրատ»-ում շինարարություն էր ընթանում, ինչպես հասկացա նոր տերմինալ է կառուցվում։ Աշխատանքները շատ արագ էին ընթանում ու մաքսիմալ մեքենայացված էին։

Գտնել ճիշտ մետրոյի կայարանը՝ ուր պետք է հասնես։ Վերջ ի վերջո գտանք, մուծեցինք մարդա 4,50 եվրո օդանավակյանից հասնելու տոմսի համար (էսինչ թալան ա) ու երեք գիշ փոխելով հասանք «Bac De Roda» կայարան, որտեղ մեզ քիչ անց դիմավորեց Ալեքսը, ով առաջինը ստանձնեց մեզ հյուրընկալելու պատիվը։

Շատ-շատ-շատ հոգնեցուցիչ ճանապարհից հետո ցնցուղն ու անկողինը ուղղակի երազանք էին թվում։ Բայց դա իրականություն դարձավ ու արդեն երեկոյան կարելի էր գնալ ման գալու։
Մի փոքր պատմեմ բնակարանի մասին։ Առաջին անգամ էի Airbnb-ով բնակարան պատվիրում ու հաճելիորեն զարմացել էի թե ինչքան էր բնակարանը համապատասխանում նկարագրությանը։ Ալեքսին մինչև գալս այնքան հարց էիօ տվել, որ խեղճը երևի մտածում էր էս ո՞վ ա։ Այժմ կարող ենք մեզ զգալ իսկական իսպանացի։

Իսպանացի զգալուն մի քիչ էր պակաս, երբ մեր շենքից մի 30 մետր հեռավորության վրա մտանք ասեցինք միհատ շաուրմա չուտե՞նք։ Իսկ Դոներնոցի աշխատակիցը պակիստանցի էր, ով էլ մեզ ասեց, որ հարևան մրգի խանութը Հայի է պատկանում։ Յա քու արա, դզեց։ Սպասի ուտենք պրծնենք հեսա տեղ էլ կմտնենք։

Էմիլը, ով այդ մրգի խանութի տերն էր սիրալիլր կերպով ճանապարհում էր հաճախորդներին, ովքեր հիմնականում տեղի բնակիչներն էին, ու մշտական այցելուներն էիր մրգի ու բանջարեղենի խանութի։ Հետո պարզվեց, որ Էմիլի հետ նույն շենքում ենք բնակվում։ Բարսելոնան իր առաջին անակնկալը մատուցեց մեզ, հաճելի էր հանդիպել Հայի, ով նման սիրալիր ընդունեց մեզ։ Էսօր խոստացել ենք փորձել Էմիլի խանութի ձմերուկները, ասում է, մեր ձմերուկների պես համեղ են։
Էմիլի մրգի խանությում ամեն ինչ շատ թարմ էր
Երկրորդ հաճելի անակնկալը Աբոն էր, ում չէի տեսել մոտ 8-9 տարի։ Հունական համայքի տարիներին։ Հունական արմատներով երկու հայ երիտասարդ հանդիպում են Բարսելոնայում։ Թեև արդեն շատ հոգնած էինք ու շատ էինք քայլել, բայց Ալբերտի հետ ևս բավական ման եկանք։ Պայմանավորվել էինք հանդիպել «Sagrada Familia»-ի մոտ։ Մեր մետրոյի կայարանից երկու կանգառ է հեռու։ Բայց մենք ոտքով հասանք, Էմիլի խորհրդով ուղիղ իջնելով )))


Ալբերտի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնական մասով, ոնց ասեց Աբը. «այսպես սակավամարդ Բարսելոնան դեռ չեմ հիշում»։ Ռամբլայի ոբերգությունից հետո զբոսաշրջիկների ահռելի անկում է նկատվում Բարսելոնայում։ Մենք իհարկե եղանք նաև «Ռամբլայում» որտեղ ոստիկանության աշխատակիցները մշտապես հերթապահություն էին տանում։ Իսկ Ռամբլայի մուտքը դարձել էր այսպես ասած հիշատակի վայր, որտեղ մարդիկ ծաղիկներ էին դնում կամ մոմեր ու գրվածքներ։


Գաուդիի ճարտարապետության գոհարները, սկսած «Սուրբ Ընտանիք» եկեղեցուց վերջացրած փողոցների լուսավորությամբ հինալի են։ Գրաղը տանի, Տրամվայի տակ մահանալ այսքանը ստեղծելուց հետո․․․ այդ իսկ պատճառով Բարսելոնայում չկան տրամվայներ, սակայն կան առանձին հատվածներ հեծանիվների, տաքսիների ու ավտոբուսների համար։ Ինչն ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը։


Առաջին օրվա տպավորությունները բավակն շատ էին, բայց թերևս այսքանը կարոացա զետեղել, ժամանակ չկա, գնանք տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան ենք գտնում Բարսելոնայում։

Tuesday, May 23, 2017

Երբ Հաղթում է Մադրիդը

Բավարավածության գերագույն աստիճան։ Այսօր այդ յուրահատուկ օրերից մեկն է։ Պառկում ես ու նորից վերցնում հեռախոսդ ու նորից ժպիտ է հայտնվում դեմքիդ երբ թերթում ես ուխաության այդ գոչյուրններն ու պատկերացնում, բայց մտքերով ուրիշ տեղ ես։ Այդպիսի "Էպիկ" օրերին էներգիայի յուրահատուկ ներհոսք է լինում, ուզում է արդեն ուշ գիշեր լինի, ուզում է ցերեկ։ 
Ի՞նչ կլինի հաջորդ անգամ չեմպիոնությունը շաբաթ օր դրեք էլի, գոնե մյուս օրը կիրակի լինի, հանգիստ չքնենք, որ քնենք։ Բայց չէ, ուզումա չեմպիոնություն, ուզումա Ռամոսի հաղթական գոլ, այդ ամենը չի թողնում քնել, չի թողնում հանգստանալ, մի այլ կարգի էմոցիաներ է առաջացնում, արի ու քնի այդքանից հետո։
Դե արի ու բացատրի մնացածին, թե ինչ ես զգում երբ հաղթոում է թիմդ՝ հաղթում ես դու։


Դե արի ու բացատրի , որ 2002-ին երբ Զիդանը խփում էր ՉԼ եզրափակիչների պատմության ամենագեղեցիկ գոլը դու կրկին չէիր կարողանում քնել, թեև չկային հեռախոսներ, նոութբուքեր ու սոց․ցանցեր, բայց մտքները որոնք չէին թողնում քնել նույնն էին․ "Գրողը տանի ինչ հիանալի խաղ էր, ինչ հաղթանակ"։ 
Այդ օերերից համարյա բան չի փոխվել, 2007-ի Մալյորկայի հետ հանդիպումը, որը վերջինն էր ու չեմպիոնականը։ Ինչպիսի հաղթանակ էր, ինչ էմոցիաներ, որքան դժվար տրվեց Բեքսին այդ տիտղոսն ու ինչ հուզիչ էր հրաժեշտը։ Այն ժամանակ անգամ չկային սոց․ցանցեր, ինտերներ, սմարթֆոն․․․ Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբը նոր էր սկսում իր գործունեությունը իսկ Մադրիդիստ ընկերները ավելի շատ վիրտուալ էին քան Ռեալ և սահմանափակվում էին դայլ-ափի կամ ինտերնետ ակումբում անցկացրած ժամանակահատվածի շփումներով։ Ինչ հիանալի ժամանակներ էին, ինչ գեղեցիկ էր Մադրիդյան ֆուտբոլը։


2014-ի մայիսի 24-ին այդ ամենը հասավ իր կիզակետին՝ վերականգնելով Մադրիդյան դիրքրեը Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ Թերևս այդ օրվա հույզերն անգերազանցելի են։ Դեսիմայի պատմությունը արժանի է մի ամբողջ ֆիլմի սցնեարի։
Ամեն գավաթ ու ամեն հաղթանակ նոր ուժ է տալիս, ծնում նոր հերոսներ ու նոր պարտավորությունների առաջ կանգնեցնում։ Լինել ավելի լավը, լինել ավելի ուժեղ, հաղթել ու նորից հաղթել, ոչնչացնելով այն ամենն ինչ հանդիպում է քո ճանապարհին։ Ու այդպես էլ լինելու է՝ 62 խաղ անընդմեջ գոլ ու գալիս է 63-րդը՝ ամենակարևորը։ Դառնալ ՉԼ հաղթող, 2-րդ տարին անընդմեջ, անել այն ինչը չի հաջողվել ոչ մի թիմի, հետո դառնալ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2-րղ տարին անընդմեջ՝ գրել պատմության նորագույն էջը, գրել այնտեղ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ անունը՝ ոսկյա տառերով։ 
Սիբելես աստվածուհին սպասում է Ձեզ տղաներ, հուսախաբ չանեք նրան, նա սպասում է Ձեզ՝ նորանոր գավաթներով։


VAMOS POR LA DUODECICMA #APorLa12

Thursday, April 13, 2017

Արմենի «Մաֆիայի» իրականության աստիճանը

Սյունեն երևի թե չի էլ իմանա, որ իր «խոհանոցային» արկածախնդրության՝ պահի թուլության գաղտնիքի պահպանման համար կյանքով մեկ պարտական է ինչ-որ մի խղճուկ լրագրողի, ով իր կյանքում բացի գերազանցիկ լինելուց ոչ մի լուրջ բանի չէր հասել։
Ամբողջ ընթացքում, ինչ ընդմանենը երկու ձմեռային անվադող ունեցող տաքսին փորձում էր հաղթահարելով ձյան շերտերը և անվտանգ հասցնել Անդրանիկի ու Սյունեին իրենց տուն, Սյունեն գրկել էր ամուսնուն ու փորձում էր հասկանալ թե ինչ է գտել նրա՝ այդ քյառթու, ջազից բացարձակ գլուխ չհանող, բաբնիկ կուրսեցու մեջ։ Սյունեն անգամ չէր էլ նկատում, որ մեքենայում հնչում էր իր՝ ուսանողական տարիներին այդքան շատ սիրելի Զեմֆիրայի «Мы разбиваемся» երգը։ «Ինչի եմ ես այսքան դեբիլ». մտածում էր նա, հույս ունենալով, որ այլևս երբեք չի հանդիպի իրա անսաուն կուրսեցիներին որոնց այս տասը տարիների ընթացքում անգամ չէր էլ հիշել։ Հույս ուներ, որ կմոռանա այս գրողի տարած օրն ու այս քաղաքի ամեն քայլափոխին ծանոթի հանդիպելու աստիճան մարդաշատ փողոցներում ստիպված չի լինի նայել նրա աչքերի մեջ․․․


Իրականում այն ինչ նոր կարդում էիք, ԵՐԵՎԱՆ ամսագրի «ՄԱՖԻԱ» պատմվածքի հավանական մի փոքրիկ զարգացում էր, որի հեղինակը արձակագիր Արմեն Մուրադյանն է։

Տանիքում սիգարետով մեկ բաժակ սուրճի ներքո տեղի ունեցող սյուռ խոսակցության տեսակի այս պատվածքը, որը Արմենը գրել է հատուկ ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով շատ գազանն ա ստացվել իմ կարծիքով։ Իրական՝ իրականության մի մասնիկ։ Մարդկանց տեսակի ու հարաբերությունների ճիշտ իրական ձևակերպմամբ։ 

Անպայման կարդացեք Երևանյան «ՄԱՖԻԱ»-ի մասին պատմվածքը․․․

Ինքս այն կարդալուց հետո Արմենին ասեցի, ապեր միհատ ստորագրի սենց պահեմ իմ օրինակը։ Ասեցի բռնեմ նկարեմ քցեմ բլոգ, սենց պրիխոդ վաղուց ոչ մի պատմություն չէր տվել։