Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, July 4, 2011

34 Չքնաղ Գարուն (Նամակ 3-րդ)

 Հունիսի 27-ին իսպանացի լեգենդը դարձավ 34 տարեկան: Անկասկած Ռաուլի լավագույն տարիներն արդեն անցյալում են, սակայն այն եռանդն ու նվիրվածությունը որով նա այժմ խաղում է արժանի է անսահման հարգանքի: Վստահ եմ գալիք մրցաշրջանը Ռաուլի և Շալկեի համար հաջողակ է լինելու: Բայց նախ և առաջ սուպեր գավաթի հանդիպումն է օգոստոսին: Ռաուլն ինչպես միշտ լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում, շատերը կրկին կասեն, որ նրա ժամանակն արդեն անցել է, բայց նա կրկին կապացուցի, որ դեռ իր խոսքն ունի ասելու համաշխարհային ֆուտբոլում:

 Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն և տոնական տրամադրություն է տիրել Երևանում հունիսի 27-ին: Մադրիդիստներս հաստատ լավ նշել են Լեգենդի ծննդյան օրը: Ցավոք չկարողացա խոսել Ձեր հետ: Մոտակա ամենահարմար հավաքին կաշխատեմ կապվել Ձեր հետ:
 Հունիսի 27-ը նաեւ մեծ օր էր զորամասում: Ինչու՞: Դեռ կիրակի իմ խնդրանքով բերված Էռնեստ Խեմինգուեյի գիրքը «Фиеста» , «Прощай Оружие»«Старик и море» պատմվածքներով ամբողջությամբ կարդացվեց 6 օրում: Դանդաղ` համարյա առաջ չգնացող ժամանակի միակ օգտակար անցկացնելու տարբերակը` գիրք կարդալն է: Այդպես գոնե չես քնում լսարանում նստած: Ժամանակը դանդաղ է անցնում, մանավանդ, երբ արթնանում ես 6:30: Ճաշից հետո այն շատ ավելի արագ է ընթանում: Ժամանակ առ ժամանակ հետաքրքիր թեմաներ ենք գտնում քննարկելու:
 Ուրբատ բավական հետաքրքիր զրույց ունեցանք մայոր Բաբայանի հետ: Խոսում էինք Արցախյան պատերազմից, զենքից և ներկայիս վիճակից: Այդ ամենը կրակայինին պատրաստվելու ընթացքում: Ամսի 6-ին կգնանք կրակելու հավանաբար, իսկ արդեն հունիսի 8-ին տեղի կունենա երդման հանդիսավոր արարողությունը: Պատրաստվում ենք` օրվա մեծ մասը շարային ենք անում և երդման արարողության փորձեր:
 Ուրբաթը նաև հետաքրքիր էր նրանով, որ մենք Զարամասում հյուրընկալեցինք «Արի Տուն» ծրագրի մասնակիցներին: Մի պահ Զորամասը կարծես Զբոսաշրջության կենտրոն էր հիշեցնում կամ ասենք ինչ-որ մի հայտնի վայր, որտեղ շփոթված զբոսաշրջիկները շփոթված նկարահանում էին այն ամենը ինչ կհասցնեն: Զորամասը, զինվորներին: Չգիտեմ թե ինչքանով նրանք ընկալեցին և տեսան զինվորների ապրելակերպն ու կենցաղը, բայց հեռվից նրանք բոլորը կարծես հիացած լինեին իրենց տեսածով: Արդյունքում զորամասի գրաֆիկը խաղտվեց և մի թեթև «գռաժդանսկի» կյանքը հիշեցինք բոլորս:
 Երեկոների ամենահավեսով հատվածը դա երեկոյան զբոսանքի այն հատվածն է, երբ մեր վաշտի 2 դասակները միասին շարային քայլով երգում են «Հայրենիք» երգը: Մի աննկարագրելի տեսարան: Բոլորս նենց հավեսով ենք երգում այդ ժամանակ, որ բացի մեր երգից ուրիշ երգ չի լսվում Պլացում և պլացի շրջակայքում: Դզումա: Հետո գալիս են մոծակները, անվանականչն ու հիմնը:
 Մտածում եմ հիմա թե ինչ գիրք սկսեմ կարդալ: Եթե առաջարկներ կան, ապա խնդրեմ...
 Իմացա, որ Արսենին Մեղրի են տարել ծառայության: Ուրախ եմ շատ իրա համար: Հուսով եմ արդեն հարմարվելա Արսը:
Հ.Գ. Այս նամակը փորձեցի  գրել շաբաթվա վերջում, որպեսզի ավելի հավաք լինեն մտքերս անցած շաբաթվա մասին:
 Կարոտում և Շատ Սիրում եմ: Հուսով եմ շուտով կհանդիպենք...

No comments:

Post a Comment