Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Երջանկություն. Show all posts
Showing posts with label Երջանկություն. Show all posts

Wednesday, August 10, 2011

Эмиль Золя «Дамское Счастье»

 Որքան բարդ է լինել աղքատ և փորձել պահպանել մարդկային արժանապատվությունը, միաժամանակ հոգ տանել քեզ պես որբ եղբայրների մասին և օրվա հացի գումար վաստակել:
 Բայց անհամեմատ դժվար է լինել հարուստ, ունենալ այն ամենն ինչ  ուզում ես, տիրանալ ամենին ինչին կցանկանաս սակայն լսել «Ոչ» այն աղջկանից, որին դու սիրեցիր անկախ քեզանից, որը տիրացավ քո սրտին անկախ նրանից, որ դու առաջին անգամ նույնիսկ գրավիչ ինչ-որ մի բան չնկատեցիր նրա մեջ, բայց սիրտդ կործանվեց և այդ պահից սկսեց ենթարկվել նրան:
 Երբ Դենիզան թողնելով հարազատ Վալոնը իր փոքր երկու եղբայրների հետ եկավ իրեն անծանոթ Փարիզ, նա չգիտեր կընդունի նրան հորեղբայրը, թե ոչ:
 Միայն բախտի բերմամբ և հանգամանքների բերումով նա հայտնվեց «Дамское Счастье»-ում, որտեղ նրան շարունակ չէին ընդունում, ծաղրում և քննադատման առարկա դարձնում:

Sunday, May 15, 2011

Շունիկներն ունեն հոգատար մարդկանց կարիքը

Բարև կենդանիասեր և հոգատար ընթերցողներին: Նրանք , ովքեր հետևում են բլոգի ակտիվությանը Ֆեյսբուքում հաստատ լսած կլինեն 4 հրաշք շան ձագուկների մասին , որոնց համար արդեն մոտ մեկ շաբաթ է հոգատար տերեր եմ փնտրում: Արձագանքները քիչ չեն , սակայն ոչ բոլորն են պատրաստ ձագուկներին տանել տուն , կերակրել , հոգ տանել նրանց մասին , դաստիարակել և հետևել նրանց:
Նրանցից մեկն այսօր հայտնվեց երջանիկ ու հոգատար ձեռքերում: Եվ հիմա արդեն ունի իր առանձին ընտանիքը: Շնորհակալություն ասենք Մանեին , ով շատ հանկարծակի հայտնեց ինձ շունիկին վերցնելու իր որոշման մասին: Վստահ եմ , որ երկուսն էլ հիմա շատ ուրախ ու երջանիկ են: Ախր թե տերն ա շատ լավը , թե շունիկն է:
Պուճուրիկին անվանեցինք Սնիկերս :) նեեենց լավնա ա !!

Առաջինն արդեն քնած է իր տաքուկ անկողնում մյուս երեք ձագուկները սպասում են իրենց տերերին: Ահա նրանք.

Wednesday, November 3, 2010

Dear John «Мы будем вместе даже на расстоянии»

«Dear John» ահա այսպես է կոչվում ֆիլմը , որի մասին ես պատրաստվում եմ պատմել: Ֆիլմի կարգախոսն է. «Мы будем вместе даже на расстоянии»: Չգիտեմ որքանով իրականում ֆիլմի հերոսների մոտ ստացվեց լինել միասին նույնիսկ այդքան մեծ հեռավորության վրա: Բայց մի բան ակնհայտ է , որ նրանք երբեկ չէին դադարում մտածել միմյանց մասին:
Չեեեք պատկերացնի ինչքան հարազատություն կար էտ ֆիլմի մեջ: Ինչքան պահեր որոնք վերապրել ես ինքդ: Վստահ եմ , որ այդ զգացմունքները ապրել է յուրաքանչյուր մարդ ում սիրելին եղել է իրենից շատ հեռու: Դու մտածում ես , որ ամեն ինչ լավ կլինի , շուտով դուք կլինեք միասին , բան չի մնացել...և...ավելի շուտ բայց. Քո մեջ ապրում է վախ , որ ամեն պահին կարող է մի այնպիսի բան պատահել , որը դու պետք է բացառեիր , որը քո ներկա գտնվելու պարագայում չէր լինի: Դու սկսում ես մեղադրել ինքդ քեզ: 
Dear John
Ջոնն ու Սավաննան ծանոթանում են մի գեղեցիկ ամառային օր շատ հետարքիր պայմաններում, նրանց ծանոթությունը բուռն զարգացում է ապրում և այն երկու շաբաթները որոնք նրանք միասին են անցկացնում մինչ Ջոնի ծառայության վերադառնալը շատ բան է փոխում իրենց կյանքում , կարելի է ասել փոխում են ամեն ինչ: Սակայն ժամանակն անսպառ չէ` Ջոնը մեկնում է...իսկ այ թե ինչ եղավ հետո կտեսնեք ինքներդ երբ նայեք ֆիլմը: Չեմ ուզում պատմել , ուզում եմ դիտեք ու կիսվեք տպավորություններով:
Հետաքրքիրն այն է , որ այս ֆիլմը նույնպես ինչպես «Հիշիր Ինձ»-ը կարելի է ասել ուղիղ կապ ունի Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա կատարված հարձակման հետ: Եթե չլիներ այդ օրը հնարավոր է այս պատմությունն էլ չլիներ: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս , թե ինքան մարդկանց կյանքի վրա է ազդել այդ իրադարձությունը , որոնք ուղղակի կապ չեն ունեցել այդ օրվա ողբերգության հետ:
 Կառանձնացնեմ մի քանի արտահայտույուններ ինչպես միշտ...
Я хочу тебе кое-что сказать. Когда я схватил пулю, знаешь что первое мелькнуло у меня в голове перед тем, как я отключился? Монеты. Мне снова стало 8 лет, я был на экскурсии на монетном дворе, постигаю процесс производства монет. Как из металла вырубают заготовки, как формируют гурт и делают насечки. Как чеканят и полируют, как тщательно проверяют все до единой монеты, чтобы исключить даже самые незначительные дефекты. Это вдруг влетело мне в голову. Я — мелкая монета американской армии. Пущен в оборот в 1980 году, вырублен из листа металла, отчеканен и отполирован, снабжён ободком и насечками.


«Но не важно сколько лет пройдет! Одно точно останется неизменным: наше «До скорой встречи» Լինում ա չէ տենց , որ հատուկ մարդկանց հետ հատուկ բաներ , բառեր կան կապող: Եվ ինչքան էլ անցնի , որ տեսնես այդ մարդուն միանգամից կխոսես նույն կերպ:


«Любовь — это когда печёшься о счастье другого больше, чем о своем собственном, каких бы жертв это ни потребовало.» Լավ արտահայտությունա , մի քիչ ավելի Ռեալիստական ա: Քիչ ավելի Ռոմանռիկ: Իմ կարծիքով:


«Сегодня полная луна и она возвращает меня к тебе. И неважно где я и что сейчас делаю, моя луна всегда будет такого же размера как и твоя… на другом краю мира.» Փորձել եմ , Արևն էլ ա էտ չափսի :Դ 
«У времени только одна проблема — рано или поздно оно истекает.» Ցավալի ա , բայց տենց ա , ամեն ինչ էլ իրա վարտն ունի ամեն ինչի ժամանակն էլ անսպառ չի: 

Sunday, October 24, 2010

«Letters to Juliet» Ռոմանտիկների Համար

Նամակներ Ջուլիետային: Ֆիլմ , որի առաջինից մինչև վերջին րոպեն ամբողջությամբ Ռոմանտիկա է: Առաջին իսկ կադրից սկսած: Ռոմանտիկ պատմություն , ավելի շուտ պատմություններ , որոնք ներկայացվում են: Իտալիայի հրաշք բնության տեսարաններ , բոլոր ժամանակների ամենաուժգին սիրո արտահայտման քաղաքում` Վերոնայում: Մի շարք այնպիսի խոսքեր , որոնք ստիպում են մտածել: Երբեմն մտածում եմ , որ ինչքան շատ եմ սիրում նման պատմություններ:
Ֆիլմի կարգախոսն է` «А вдруг у тебя есть ещё один шанс найти настоящую любовь?»: Մեկ էլ տեսար , ինչպես ասվում է:
«Что если…? Иногда сделанный выбор может оказаться не правильным. Но что если есть возможность всё изменить?»
Թվում է , որ հնարավորություն միշտ էլ կա , ամեն դեպքում պետք է լինի, եթե չլինի հնարավորություն , ապա իմաստ չի լինի ինչ-որ բան անել: Սխալներն ուղղելը երբեմն ճիշտ ճանապարհի սկիզբն է հանդիսանում , հետևաբար սխալ գործելը նույնպես այդ ճանապարհի սկիզբն է (Իմ Խորին Համոզմամբ):
«Когда речь идет о любви, никогда не поздно!»
Այո , երբ սիրում ես երբեկ էլ ուշ չէ: Եթե այդ սերը փոխադարձ է , չկան անիմաստ պատճառներ , չկա ձևականություն , եթե մի բան իրոքից ուզում ես , եթե սիրում ես , ապա այլևս ոչինի իմաստ չունի:
«Как хочется верить, что чудеса еще случаются!»
Երբեմն թվում է , որ մենք` Մարդիկ  ունենք Հրաշքներ տեսնելու , զգալու մեկ-մել էլ Հրաշքներ գործելու կարիք: Այդ հրաշքներն են որ չեն թողնում հուսահատվել ամենից:

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանը… Սկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորեն… Անձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես…
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why