Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Իսպանիա. Show all posts
Showing posts with label Իսպանիա. Show all posts

Thursday, November 23, 2017

TotoExpert. ԱՄԵՆԱԹԱՆԿԸ․ Նեյմար

Տոտո Էքսպերտ ամսագրի 4-րդ համարում «ԱՄԵՆԱԹԱՆԿԸ» Հոդվածը Նեյմարի տեղափոխության մասին բավական հետաքրքիրը ստացվեց։ Նեյմարի տեղփոխությունն իսկապես շշմեցուցիչ էր, բայց նրա հաջորդ տեղափոխությունն էլ ավելի ցնցող կարող է լինել։ Բայց մինչ այդ կարող եք կարդալ այս հոդվածը։ Մնացած բոլոր տրասֆերային նորություններին կարող եք հետևել  www.totoexpert.am կայքում։

«Կամպ Նոու» մարզադաշտում Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպման 80-րդ րոպեն էր, Կատալոնացիները 2-րդ գնդակն էին հանում սեփական դարպասից, Ռոնալդուն ցնծում էր ցույց տալով հավաքված երկրպագուներին իր մարզաշապիկն ու գոտկատեղի մկանները։ Ոմանք հիացած էին, ոմանք զայրացած, ոմանք էլ հիասթափված կարծում էին, որ այդ գիշեր «Նոու Կամպում» զգացվում էր այն մեկի պակասը, որն այդ պահին արդեն հավանաբար վերջացրել էր ցնցուղ ընդունելն ու հագնվում էր, զուգահեռ ստուգելով հեռաղոսին ուղարկված շնորհավորանքներն ու աջակցության խոսքերը։ Նրա նորամուտը Լիգա 1-ում անշուշտ տպավորիչ էր։ Նա դարձավ գոլի հեղինակ, 11 անգամ խոուսավարեց մրցակիցների միջև ցույց տալով 2016-ի ապրիլից հետո լավագույն ցուցանիշը Լիգա 1-ում։ Նա հասավ իր նպատակին։ Նա Երջանիկ էր, իսկ ինչ որ մի տեղ Կատալոնյայում Բարսելոնան ընդունում էր արդեն 3-րդ գնակը սեփական դարպասն ու պարտվում Մադրիդին։ «Նեյմարի հետ այսպես չէր լինի» մտածում են հավաքվածներից շատերը։ Ֆլորենտինոն չէր թաքցնում հույզերն, իսկ Բարտոմեուն հավանաբար մտածում էր, որ 222 մլնի փոխարեն պետք էր 500 մլն հրաժարագին գրել Նեյմարի պայմանագրի մեջ, հետո ինքն իրեն համոզում, որ այդ գումարն էլ չէր պահի Նեյին Բարսելոնայում, չէ որ հենց ինքը՝ բրազիլացին էր ցանկանում հեռանալ Կատալոնիայի մարյաքաղաքից։

Նեյմարի նորամուտը Լիգա 1-ում անկասկած ստացված էր, նախ 62-ին նա կարողացավ գոլային փոխանցում կատարել Կավանիին, իսկ արդեն 82-ին Կավանին վերադարձրեց պարտքը և Նեյմարը խփեց 3-րդ գնակը Գենգամի դարպասը այդիպիսով ձևավորելով վերջնական հաշիվը։

Ինչպես խաղից հետո նշեց Նեյմարը, կյանքը չի ավարտվում Բարսելոնան լքելուց հետո, այլ սկսվում է և իր մոտ հենց այդ փուլն է։ Երևում է Նեյմարը շատ երջանիկ է Փարիզում, իսկ ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը պարտավորեցնող լինելուց բացի նաև ուժ և վստահություն է տալիս բրազիլացուն էլ ավելի լավ խաղալու համար։ Բայց եկեք մեկ հայացք հետ նետենք և հասկանքն թե ինչպես Նեյմարն անցավ այդ ճանապարհը, Սանթոսի հրաշամանուկից դեպի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ։

2013 թվականի հուլիսի 1-ին Ֆուտբոլային հանրությունը ցնցեց հերթական տրանսֆերային բոթը․Բրազիլացի Նեյմարը 57,1 մլն եվրոյով տեղափոխվեց Բարսելոնա։ Ոչ Յունայթեդ, ոչ Ռեալ, որտեղ անգամ ասում են նա փորցաշրջան է անցել, այլ հենց Բարսելոնա։ Նեյմարը կնքեց 5 տարվա պայմանագիր և դարձավ ՄՍՆ-ի ստեղծման երկրորդ հիմնաքարը։

Իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում Նեյմարը խփեց 2013թ, օգոստոսի 21-ին հավասարեցնելով Ատլետիկոյի հետ խաղի հաշիվը (1-1) արտագնա խաղում խփած այդ գնդակը գործնականում ապահովեց Բերսելոնային իսպնաիայի Սուպերգավաթակրի կոչումը (պատասխան հանդիպումը 0-0)։ Սուպերգավաթը Նեյմարի առաջին տիտղոսն էր Բարսայում, իսկ ահա 4 տարի անց հենց նույն սուպերգավաթում Բարսան պարտվում է Նեյմարի հեռանալուց հետո։

Առաջին իսկ մրցաշրջանում Նեյմարը 41 խաղում դարջձավ 15 գոլի հեղինակ որը Բարսայի այդ մրցաշրջանում խփած գոլերի 10 տոկոսն էր։ Երկրորդ մրցաշրջանը Բարսելոնայում առավել քան հաջող ստացվեց ՄՍՆ-ւ փայլում էր։ Նեյմարը դարձավ 50 գոլի հեղինակ։ Հետո արդեն համապատասխանաբար 34 և վերջին մրցաշրջանում 31։

Ասել որ Նեյմարը գտնվում էր Մեսսի ստվերում իհարկե սխալ կլինի, բայց իհարկե չի կարելի ասել որ կարող է լինել մի ակումբ որտեղ կգտնվի մի ֆուտբոլիստ, որը կկարողանա խաղալով Մեսսիի հետ փայլել նրանից առավել դա էլ սխալ կլինի։ Նեյմարը պետք է դառնար նոր Մեսսին Բարսելոնայի համար, սական, ի՞նչ նոր Մեսսիի մասին կարող է խոսք գնալ եթե Մեսսին խաղում է, և խաղում է շատ հաջող։ Այն տարիների ընթացքում ինչ Մեսսին Բարսայում է բազմաթիվ աստղեր եկան և գնացին իսկ Մեսսին մնաց։ Մեսսին իր լծակներն ունի որոնցով կարողանում է ազդել Բարսայի ղեկավարության վրա և իր չխամրող փայլը պահպանելու գործում օգտակար կեպով է գործածում է դրանք։

Նեյմարը չէր ցանկանում լինել 2-րդը։ Դա պարզ դարձավ արդեն վերջին մրցաշրջանում։ Դա երևում էր արդեն նույնիսկ Նեյմարի ցույց տված խաղից։ Նեյմարը միայնակ հաղթեց ՊՍԺ-ին Բարսայի երկրպագուների կողմից «Դարի Քամբեք» անվանումը ստացած խաղում։ Այո, հենց Նեյմարը կերտեց այդ հաղթանկը այն դեպքում, երբ բոլոր դափնիները բաժին հասան Սերժի Ռոբերտոյին հենց Նեյմարը պատճառ դարձավ այդ հրաշքի։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո դեռ երկար քննարկումների առիթ կդառնա։

Բարսելոնան ակումբ է, որտեղ երբեք հանգիստ մթնոլորտ չի եղել թիմում, եթե անգամ եղել է, ապա խնդիրներ ու դժգոհություններ են եղել ակումբի ղեկավարությունից։ Նեյմարի դերը Բարսայում Մեսսիյի ստվերում գտնվելն էր, օգնելը որպեսզի Մեսսին նոր «Ոսկե Գնդակներ» ու տիտղոսներ նվաճի։ Բայց չէ որ Նեյմարն ինքն էր մի քանի տարի առաջ հավակնում դառնալ Երկիր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։
Նեյմարն արդեն 25 է։ Նրա մոտ ամեն ինչ ստացվում է, ժամանակն է լինել թիմի գլխավոր աղտղը։

«Ես երբեք չեմ ձգտում փողի: Կարծում եմ, ամենից շատ իմ ընտանիքի երջանկության մասին, անկախ գումարից». Հայտարարեց Նեյմարը 2017 թ․ Օգոստոսի 3-ին պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուց հետո։
Իհարկե շատերը կարող են մեղադրել նրան, ասելով, որ ինչպես կարելի է տեղփոխվել մի ակումբ որին դեռ մի քանի ամիս առաջ նման խայտառակ կերպով ինքդ դուրս թողեցիր ՉԼ-ից։ Բայց Նեյմարը շատ լավ գիտի ինչ է անում։ Նա չցանկացավ արժանանալ Ռոնալդինոյի ճակատագրին։ Մնալով Բարսայում նա մի քանի տարի անց այլևս պետք չէր լինի թիմին, Մեսսին նրան կքամեր իր հերթական հաղթանակների համար, իսկ երբ այլևս օգուտ չունենար, նրանից կազատվեյին, ինչպես եղավ Ռոնալդինոյի դեպքում։


Նեյմար դու արդեն մեծ տղա ես։
Կա նաև կարծիք, որ Նեյմարի փոխարեն որոշումներ է կայացնում նրա հայրը, նա է որոշում թե որտեղ պետք է խաղա Նեյմարը կամ որքան գումարով պետք է տեղփոխվի։ Հնարավոր է իհարկե նման տարբերակ ևս լինի։ Միգուցե եթե Նեյմարի վրա այդքան ազդեցություն չունենար նրա հայրը, Նեյմարը հիմա կխաղար Մադրիդի Ռեալում իսկ ֆուտբոլային պատմությունը կընթանար ուրիշ հունով։ Բայց ինչպես ասում են՝ ունենք ինչ ունենք իսկ մնացածը միայն կարող ենք գուշակել թե ինչպես կդասավրվեր։
ՊՍԺ-ի սեփականատեր Ալ Խելաիֆին ասաց․ «Նեյմարը եկել է նոր էջեր գրելու ՊՍԺ-ի պատմության մեջ։ Մենք ցանկանում էինք որպեսզի մեր թիմում խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իմ համար Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»։

Հ․Գ․
Իհարկե Նեյմարի վերջին օրերը Բարսելոնայում ամենահաճելիներից չէին, ընդհարում թիմի նորեկ Նելսոն Սեմեդուի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Բոլորը տեսան թե ինչպես է Նեյմարը զայրացած թողնում պարամունքն անավարտ ու հեռանում իսկ Վալվերդնեն կողքից կանգնած այնպես էր նայում կարծես նա կապ չունի այդ տղաների հետ։ Իհարկե չցանկացա ծավալվել այս հարցի շուրջ սակայն չադրադառնալ ևս չէր կարելի։

Հ․Հ․Գ․

Եվ իհարկե չի կարող մի իրադարձություն լինել Բարսայում, որտեղ իր խոսքը չասի թիմի «խաղացող նախագահ» Ժերար Պիկեն։ Երբ այս ամենը նոր էր սկսվում Պիկեն տեղադրեց համացանցում նկար, վեռնագրելով «Նա Մնում է»։ Նեյմարի հեռանալուց հետո արդեն Պիկեն ասաց, որ դեռ Մեսսիի հարսանիքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Հունիսի 30-ին նրանգ գիտեյին, որ Նեյմարը հեռանալու է։

Thursday, September 7, 2017

Սանտա Սուսաննայի անձրևոտ եղանակը, պաելյան ու Դիոնիսիոսի ֆռապեն․ Բարսելոնա՝ Օր 2

Բարսելոնայում երկրորդ օրը սկսվեց շատ մռայլ՝ եղանակն ամպամած էր։ Լողափ գնալու բոլոր պլանները կարծես հոդս էին ցնդում։ Բայց մի լավ զեյթունով ու թոմատի հյութով նախաչաշ անելուց հետո հասկացանք, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել։ 


Ալբերտը որպես «Սանտա Սուսաննայում» ոնց որ ժամանակին ասում էին «կռված» մեզ ուղեկցեց դեպի հայերի կողմից այդքան սիրված լողափը։
Գնացքով մոտ ժամ ու կեսվա ճանապարհ էր մինչ «Սանտա Սուսաննա»։ Իրականում այդտեղի գյուղերն այնքան իրար կպած են, որ չես հասկանում ոնց ես «Սանտա Սուսաննայից» հայտնվում «Մալգրատ Դե Մարում»։ Եղանակն անձրևոտ էր, իսկ մենք էլ արդեն իսկ ուշ էինք հասել տեղ։ Ժամը 3-ին մոտ արդեն տեղում էինք սակայն փոքր-մոքր խանութներ այնքան շատ մտանք, որ մի երկու ժամ անցավ ընթացքում։
Մինչև ծովը հասնելը մեզ ևս մեկ համեղ անակնկալ էր սպասվում «Casa Nova» ռեստորանում, որտեղ համտեսեցինք շա՜տ համեղ Պաելյա ինչպես նաև խամոնով պիցցա և իսպանական ձվածեղ։Մատուցողներն էլ անգամ ռուսերեն էին խոսում, նույնիսկ մենյուն կար ռուսերենով։ Մի խոսքով շատ համեղ էր, իսկ այդ բոլոր համեղ ուտեստները պատրաստում էր հենց ռեստորանի տերը։ Եկավ նույնիսկ իր ձեռքով պաելյայի «դոբավկա» արեց իմ համար։ Շատ ջերմ մարդիկ էին։ 


Ամբողջ ընթացքում Աբոն պատմում էր «Սանտա Սուսաննայի» ու մոտակա տեղերի առանձնահատկությունների մասին։ «Սանտա Սուսաննան» վերջին 10-15 տարիներում է բավական ակտիվ հանգստավայր դարձել։ Անգամ գնացքի կայարան չեն ունեցել այդ ժամանակ։ Հետո զգալով անհրաժեշտությունը կառուցել են, ոչինչ որ մինչև կողքի կայարան ընդամենը 10 րոպե ոտքով քայլելու տեղ է։ 


Միայն թե այգիներից մեկում նշան կար, որ չի կարելի այդտեղ ֆուտբոլ խաղալ։ Նման բան Վիեննայում էլ եմ տեսել, բայց Կատալոնիայում տենց բան չէի սպասի։ 
Աստեղ ամբողջ Բարսելոնայում անթիվ անգամար խաղարապարակներ կան՝ հենց փողոցներում։ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Սթրիթ Վորքաութի համար նախատեսված տարբեր մարզասարքեր։ Ամբողջ ափով մեկ լողափնյա ֆուտբոլի, վոլեյբոլի հրապարակներ են։ Գնա խաղա ինչքան ուզում ես, մարզվիր։ Հետո էլ զարմանում ենք, որ իսպանացիներն այդքան լավ Ֆուտբոլ են խաղում։ 

Մինչ Մանյան հասավ «Լորետ» «Մալգրատ Դել Մարում» արդեն անձրևում էր, ու մութն էլ արդեն վրա էր հասնում։ Ցավոք այդպես էլ Մանյաին չտեսնելով, բայց մի փոքր ոտքերներս ծովում թրչելուց հետո հետ ուղևորվեցինք դեպի Բարսելոնա։

Այստեղ մեր զբոսանքն ու պատմությունները շարունակվեցին։ Նախ որպեսզի հետո չուշացնենք գնեցին Մադրիդ գնացող ավտոբուսի գիշերային ուղևորության տոմսերն, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 8-9 գիշերը ճամփա կբռնենք դեպի Մադրիդ։ Առավոտյան այնտեղ կլինենք ու կգնանք «Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» խաղին։ Գժական ա լինելու, զգում եմ:

Նախորդ օրը Բարսելոնայում զբոսնելիս, «Սագրադա Ֆամիլյայի» մոտակայքում միտինգ էր։ Մի խումբ կատալոնացի մեծամասամբ տատիկ-պապիկներ «Si» պաստառներով ու վանկարկումներով քայլում էին։ Ձեզ կարող է մի պահ թվալ, որ նրանք Ռոնալդու երկրպագունրեն էին, սակայն ոչ։ «Si» բացականչությունը վերաբերվում էր Կատալոնիայի Իսպանիայի կազմից դուրս գալուն։ Այստեղ անգամ տան պատշգամբներից են այդ պաստառները փակցված։ Հոկտեմբերի մեկին հավանաբար հանրաքվե անց կկացվի այդ հարցով։


Դե իսկ զբոսանքը Բարսելոնայով շարունակվում էր։ 
Մադրիդի տոմսերը գնելուց հետո, անցանք «Հաղթական կամարի» տակով, գնացինք այգիյով դեպի գազանանոց ու մի փոքր դադր վերցրեցինք հունական «Դիոնիսիոս» ռեստորանում։ Որտեղ պարզվեց որ աշխատողներն էլ են հույն։ Դե Իմ ու Աբոյի սիրտը կպավ էտ տեղին միանգամից ինչ խոսք, իսկ Հունական ռեստորանի փորձարկելու լավագույն միջոցը իհարկե Ֆռապե պատվիրելն է։ Ասեմ Ձեզ «Միլոսում» Հայկոի պատրաստած ֆռապեն երբեք չէր համեմատի այդ ֆռապեյի հետ։ Դե մեր հայկականն ուրիշ ա էլի, կամ էլ Հայկի պատրաստածն ա «ուրիշ»։

Wednesday, September 6, 2017

Ինչպես Հասնել Բարսելոնա ու ընթացքում չմեռնել հոգնածությունունից. Բարսելոնա՝ Օր 1

Երբ «Մուսան» գալիս է հերիք չէ, մի բան էլ դա տեղի է ունենում աշխարհի ամենակապտռանռնագույն վայրում՝ «Բարսելոնայում» դրա մասին չգրելն ուղղակի հանցագործություն կարելի է որակել։ Այդ իսկ պարզ պատճառով չչարաշահելով սկսեմ իմ պատմոթւյան առաջին մասը․
Դժվար է իհարկե այսքան երկար գրառում չկատարելուց հետո վերցնելո ւ միանգաից ասել թե ինչ ա ու ոնց։ Դեռևս ամսուսնությունից ամիսներ առաջ Ես և Լուսինեն (ի դեպ, Լուսինեն կինս է, մենք վերջերս ենք ամուսնացել՝ տենց մի 10 օրա, մե հրաշք անձնավորություն է) որոշում ենք, որ մեղրամիսը պետք է անց կացնենք Իսպանիայում։ Բայց դե Իսպանիան շատ մեծ է, իսկ մենք բավական պրպտուն:

Դե ինչ ինչ մեղքս թաքցնեմ մոտ երկու ամիս տոմս փնտրելուց, տներ թերթելուց հետո կարծես սաղ կարողացա բուք անել։ Պահեր էր լինում, որ ինձ զգում էի skyscanner-ի կամ Airbnb-ի տիրապետության տակ գտնվող զոմբի, ով ոչ մի ուրիշ բան չի կարողանում անել․․․
Շատերը երևի մտածում են, որ հա ինչ ա եղել, նստեցիր ինքնթիռ քո համար հանգիստ գնացիր հասար Բարսելոնա՝ փողին մունաթ։ Բայց դե հո տենց չի, դե ամեն դեպքում իմ պարագայում պատմությունը մի փոքր ավելի երկար է, շատ երկար է։
Նախ մեր հրաշք ուղևորությունը սկսվեց մեքենայով։ Ճանապարհ բռնեցինքն դեպի Թբիլիսի, որտեղից պետք է ինքնաթիռով մեկնեինք Բարսելոնա, ունենալով մեկ կանգառ Ստամբուլում։

Նախ հայաստանի ճանապարհների մասին․ գրողը տանի գարնանից հետո, մոռթեին էլ չէի քշի Նոյեմբերյանի ճանապարհով, բայց էս անգամ ուղղակի դզեց, որ Դիլիջան-Իջևան հատվածի որոշ մասը նենց հարթ ասֆալտ էր, որ ուզում էիր աչքերդ փակել ու սահել ուղղակի, մնումա ձմեռը դուրս բերի, ոնց ասում են։ Իսկ արդյոք Ձմեռը դուրս կբերի Սևանի ճանապարհը թե ոչ դա դեռ հարց ա, ձմեռվա բերան քանդել ուզում են նոր ասֆալտ փռել․․․

Մինչ կհասնենք Թբիլիսի նախ մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Սևանի «Ծովագյուղ» սուպերմարկետում մի հրաշալի թոնրի խաչապուրի են տալիս։ Մե համովություն։ Եթե անցնելու լիենք, անպայման փորձեք։ Մենք էլ այդպես թոնրի խաչապուրին նոր էինք վերջացրել երբ Սևանի թունելից դուրս գալուց հսակացանք, որ «Կուկուռուզ» ենք ուզում։ Տենց կանգնեցին երևի թե հենց առաջին վաճառողի մոտ, ով պարզվեց, որ յութուբի աստղ է։ Յութուբի Պապի, ներկայացավ Վարդանը, ես էլ դե հետ չմնալու համար ասեցի բա էտ ա, ես էլ յութուբի Ռոբն եմ, ճիշտա ես Կուկուռուզ չեմ ծախում՝ ֆուտբոլի մասին եմ խոսում, բայց էլի վատ չի։ Սաղ հեչ․ կուկուռուզն իրոք համով էր։

Կուկուռուզ ծախող յութուբի աստղ Վարդան Պապին
Ասեմ, որ Թբիլիսոն Երևանին ոչնչով չի զիջում խցանումների տեսանկյունից, լիքը անիմաստ շատ մեքենաների կուտակումներ ու խցանումներ կիլոմետրերով՝ երեկոյան ժամերին։

pegasus
Ճանապարհը երկար էր ու հոգնցեուցիչ՝ 5 ժամ։ Իսկ թռիչքին դեռ կար մոտ 4-5 ժամ և մեզ ինչպես և նախապես պլանավորված էր իր տանը հյուրընկալեց Հայրիկիս ավիացյոն ուսումնարանի տարիների ընկեր Թենգիզը, ում մանում հասակից ճանաչում եմ ու հարազատից էլ հարազատ մարդ է։ Ափսոս Թենգիզ ձյաձյաենց վրացերեն խոսացող թութակը սատկել էր, թե չէ , հիմա հաստատ մի երկու հետաքրքիր բան ցույց կտայի Ձեզ։
Թբիլիսիի ինչպես նաև Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» օդանավակայանում «ԱՆՎՃԱՐ» WiFi գոյություն չունի, հույս չուենանք որ կգտնեք։ Ստամբուլում կարծեմ 4 եվրո է 2 ժամվա համար։ Բայց դե ինչ հավես կա, այդ 4 ժամը հազից հասցնում ես մի հատ աչկ կպցնես, մինչև չվերթիդ ժամը կգա։

3 ժամ և 10 րոպե՝ հենց այդքան ժամանակ կազմեց Ստամբուլից Բարսելոնա։ Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ևս չկար WiFi , իսկ դա Հայերիս ամենամեծ հիասթափությունն է։ Մենք սովոր ենք ամեն տեղ ունենալ WiFi:
«Էլ Պրատ»-ում շինարարություն էր ընթանում, ինչպես հասկացա նոր տերմինալ է կառուցվում։ Աշխատանքները շատ արագ էին ընթանում ու մաքսիմալ մեքենայացված էին։

Գտնել ճիշտ մետրոյի կայարանը՝ ուր պետք է հասնես։ Վերջ ի վերջո գտանք, մուծեցինք մարդա 4,50 եվրո օդանավակյանից հասնելու տոմսի համար (էսինչ թալան ա) ու երեք գիշ փոխելով հասանք «Bac De Roda» կայարան, որտեղ մեզ քիչ անց դիմավորեց Ալեքսը, ով առաջինը ստանձնեց մեզ հյուրընկալելու պատիվը։

Շատ-շատ-շատ հոգնեցուցիչ ճանապարհից հետո ցնցուղն ու անկողինը ուղղակի երազանք էին թվում։ Բայց դա իրականություն դարձավ ու արդեն երեկոյան կարելի էր գնալ ման գալու։
Մի փոքր պատմեմ բնակարանի մասին։ Առաջին անգամ էի Airbnb-ով բնակարան պատվիրում ու հաճելիորեն զարմացել էի թե ինչքան էր բնակարանը համապատասխանում նկարագրությանը։ Ալեքսին մինչև գալս այնքան հարց էիօ տվել, որ խեղճը երևի մտածում էր էս ո՞վ ա։ Այժմ կարող ենք մեզ զգալ իսկական իսպանացի։

Իսպանացի զգալուն մի քիչ էր պակաս, երբ մեր շենքից մի 30 մետր հեռավորության վրա մտանք ասեցինք միհատ շաուրմա չուտե՞նք։ Իսկ Դոներնոցի աշխատակիցը պակիստանցի էր, ով էլ մեզ ասեց, որ հարևան մրգի խանութը Հայի է պատկանում։ Յա քու արա, դզեց։ Սպասի ուտենք պրծնենք հեսա տեղ էլ կմտնենք։

Էմիլը, ով այդ մրգի խանութի տերն էր սիրալիլր կերպով ճանապարհում էր հաճախորդներին, ովքեր հիմնականում տեղի բնակիչներն էին, ու մշտական այցելուներն էիր մրգի ու բանջարեղենի խանութի։ Հետո պարզվեց, որ Էմիլի հետ նույն շենքում ենք բնակվում։ Բարսելոնան իր առաջին անակնկալը մատուցեց մեզ, հաճելի էր հանդիպել Հայի, ով նման սիրալիր ընդունեց մեզ։ Էսօր խոստացել ենք փորձել Էմիլի խանութի ձմերուկները, ասում է, մեր ձմերուկների պես համեղ են։
Էմիլի մրգի խանությում ամեն ինչ շատ թարմ էր
Երկրորդ հաճելի անակնկալը Աբոն էր, ում չէի տեսել մոտ 8-9 տարի։ Հունական համայքի տարիներին։ Հունական արմատներով երկու հայ երիտասարդ հանդիպում են Բարսելոնայում։ Թեև արդեն շատ հոգնած էինք ու շատ էինք քայլել, բայց Ալբերտի հետ ևս բավական ման եկանք։ Պայմանավորվել էինք հանդիպել «Sagrada Familia»-ի մոտ։ Մեր մետրոյի կայարանից երկու կանգառ է հեռու։ Բայց մենք ոտքով հասանք, Էմիլի խորհրդով ուղիղ իջնելով )))


Ալբերտի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնական մասով, ոնց ասեց Աբը. «այսպես սակավամարդ Բարսելոնան դեռ չեմ հիշում»։ Ռամբլայի ոբերգությունից հետո զբոսաշրջիկների ահռելի անկում է նկատվում Բարսելոնայում։ Մենք իհարկե եղանք նաև «Ռամբլայում» որտեղ ոստիկանության աշխատակիցները մշտապես հերթապահություն էին տանում։ Իսկ Ռամբլայի մուտքը դարձել էր այսպես ասած հիշատակի վայր, որտեղ մարդիկ ծաղիկներ էին դնում կամ մոմեր ու գրվածքներ։


Գաուդիի ճարտարապետության գոհարները, սկսած «Սուրբ Ընտանիք» եկեղեցուց վերջացրած փողոցների լուսավորությամբ հինալի են։ Գրաղը տանի, Տրամվայի տակ մահանալ այսքանը ստեղծելուց հետո․․․ այդ իսկ պատճառով Բարսելոնայում չկան տրամվայներ, սակայն կան առանձին հատվածներ հեծանիվների, տաքսիների ու ավտոբուսների համար։ Ինչն ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը։


Առաջին օրվա տպավորությունները բավակն շատ էին, բայց թերևս այսքանը կարոացա զետեղել, ժամանակ չկա, գնանք տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան ենք գտնում Բարսելոնայում։

Monday, August 22, 2016

Մարկո Ասենսիո՝ Նոր Աստղ Մադրիդյան Երկնակամարում

Քսանամյա երիտասարդ Իսպանացի Մարկո Ասենսիոյի անհավանական հրաշալի մեկնարկը 2016/17 մրցաշրջանի առաջին երկու խաղերում հետարքրքիր ապագա է խոստանում իսպանացու համար: 
Նա արդեն իսկ «Ռեալի» հիմնական կազմից դուրս է մղել Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին և չմոռանանք նաև, որ միգուցե հենց Ասենսիոյի հաջող խաղի պատճառով Մադրիդից «ՊՍԺ» հեռացավ Խեսե Ռոդրիգեսը:
Ինչևիցե Ռոնալդուի բացակայության պայմաններում Ասենսիոն պորտուգալացու հիմնական փոխարինողն է, և պետք է ասել, որ նա իր դերի մեծ պատվովո է կատարում:
Մարկո Ասենսիոն «Մալյորկայի» սան է, 2015-ին տեղափոխվելով Մադրիդ նա վարձավճարով տրվեց Էսպանյոլ, որտեղ 34 խաղերում խփեց 4 գնդակ: 
Արդեն այս տարի Ասենսիոն սկսել է շատ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել՝ հեղինակելով երկու գնդակ պաշտոնական խաղերում երկու խաղում:
Ձեզ մի փոքր ամպագոռգոռ կթվա բայց Մարկո Ասենսիոյին իր գոլային հոտառությամբ շատ եմ նմանացնում Ռաուլ Գոնսալեսին, դա էլ ավելի շատ երևաց Օգոստոսի 21-ին կայացած Իսպանիայի առաջնության (Այսուհետ «Լիգա Սանտանդեռ») առաջին տուրում, որտեղ «Ռեալը» արտագնա խաղում մրցում էր «Ռեալ Սոսյեդատի» հետ, Մարկո Ասենսիոն խփեց «Ռեալի» կազմում առաջին գոլը Լա Լիգայի շրջանակներում: Հատկանաշական է, որ Ասենսիոն իր կարիերայի առաջին գնդակը Լա Լիգայում խփել է  կրկին «Ռեալ Սոսյեդատի» դարպասը՝ 2015 թ. Սեպտեմբերի 19-ին:
Ինչևիցե, վերադառնալով Ռաուլի ու Ասենսիոյի միջև զուգահեռներին ներկայացնեմ երկու գիֆ, թե ինչպես են ֆուտբոլիստները գրավում դարպասը: Մնացած համեմատությունները թողնում եմ՝ Ձեզ.


Thursday, May 19, 2016

Ունաի Էմերի. «Ինչպես գրավել Եվրոպան» մաս 3-րդ

Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:

Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:

Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում» կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Բրավո Սևիլյա, Բրավո Ունաի Էմերի...
Կհանդիպենք «Եվրոպայի Սուպեր Գավաթի» շրջանակներում:

Monday, May 9, 2016

Vivaro News-ի եթերում քննարկում ենք «Լա Լիգայի» վերջին երկու տուրերը:

Իսպանական «Լա Լիգան» մոտենում է իր եզրագծին: Վիվարո նյուզի եթերում հանդիպել էինք զրուցելու իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի վերաբերյալ: Ինչպիսի զարգացումներ են սպասվում Իսպանիայի առաջնությունում և ինչ շանսեր ունեն թիմերը:
Իհարկե այդ ամենից զատ խոսվեց նաև «Մադրիդի Ռեալի հայկական Ֆան Ակումբի» Realmadrid.am-ի ստեղծման և գործուոնեության մասին:
Թեև շատ կարճ բայց շատ հաճելի զրույց Vivaro News-ի եթերում:

Tuesday, August 25, 2015

Ինչպես մեկնարկել «Լա Լիգայում»

Օգոստոսի 21-ին մեկնարկեց Իսպանիայի «Լա Լիգայի» 2015-2016 մրցաշրջանը:

Շատ մինիմասլիստական առաջին տուր ստացվեց, ինչի արդյունքում ամեաարդյունավետը Էյբարն էր, որը երեք գնդակ ուղարկեց Գրանադայի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն մեկը: Նշեմ, որ Էյբարը նման սխրագործություն գործելով այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Շատ կոպիտ ստացվեց առաջին տուրը: Տաս խաղերից վեցում կարմիր քարտեր եղան: Հինգ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Երկուսում հաղթեցին տան տերերը՝ նվազագույն հաշվով: Մնացած երեք հանդիպումներում հաղթեցին հյուրերը, որոնցից մեկը Բարսելոնան էր, որը Լուիս Սուարեսի Միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել Ատլետիկի նկատմամբ: Հանդիպման մեկնարկում 11 մետրանոց հարվածը չի իրացրել Լեո Մեսսին: Մեսսիի վրիպումներն ամեն անգամ արդեն զավեշտից վերածվում են մղձավանջի:
Ռոբերտոս Սոլդադոն Վիլյառեալի կազմում հենց մեկնարկային տուրում դարձավ գոլի հեղինակ: Սոլդադոն հավկնում է դառնալ Վիլյառեալի հարձակման գծի առաջատարը:
ՌԵԱԼԸ... Ռեալը մեկնարկային տուրում չկարողացավ հաղթել Խիխոնի Սպորտինգին՝ 0-0: Կարծես Բենիտեսը մոռացել է, որ ավարտվել է միջմրցաշրջանն ու արդեն ժամանակն է լրջացնել ամեն ինչ: Մեկնարկային կազմում Բենիտեսը դուրս էր բերել Դանիլոյին, որին նա փոխարինեց հանդիպման վերջում: Երկրորդ խաղակեսում Ռեալի կազմում իր նորամուտը նշեց Կովաչիչը, այն ինչ ավելի նպատակահարմար կլիներ մի փոքր ավելի խաղակցված ֆուտբոլիստի մտցնել խաղադատ: Ինչևիցե Ռեալը չհաղթեց, քանի-որ առաջին հերթին չօգտագործեց ստեղծված պահերը: Իսկ պահեր կային, և այդ պահերի իրագործումը կարող էր հաղթանակ բերել Ռեալին: Սակայն ոչ: Վատագույններից մեկը խաղադաշտում Գարեթ Բեյլն էր, ով կարծես անցյալ մրցաշրջանից ի վեր չի կարողանում գտնել իր տեղը խաղադաշտում: Բենզեմայի վնասվածքը ստիպել է Բենիտեսին 9 համարի դիրքում խաղացնել Խեսեյին ինչը ևս որոշ տակտիկական փոփոխություններ է իրենից ենթադրում: Իսկ տապասում Կեյլոր Նավասն էր: Այսքան տարիներից հետո դժվար է գիտակցել, որ Մադրիդի դարպասն ուրիշ մարդ է պաշտպանում: Հուսանք այդ խնդիրը Կեյլորը պատվով կկատարի: Իսկ եթե ոչ նա ապա Կիկո Կասիլյան, ով կարծում եմ իր խաղային որակներով չի զիջում Նավասին:
Մեկնարկային տուրը բազմաթիվ խոսակցություններ իր հետ բերեց: Ոմանք արդեն իսկ շտապում են Ռեալի համար մրցաշրջանը ցախողված համարել: Ոման շնորհավորում են Բարսելոյանին այս առաջնությունում գալիք հաղթանակի հետ կապված: Բայց դե մի շտապեք հարգելի պայծառատեսներ: Սա միայն առաջին տուրն էր: Ամեն ինչ դեռ առջևում է:

Thursday, July 2, 2015

Ռաուլի 38-ամյակը. Երևանից Իսպանական «as»

1977թ. հունիսի 27-ին է ծնվել իսպանացի լեգենդար ֆուտբոլիս Ռաուլ Գոնսալեսը:
Արդեն մի քանի տարի շարունակ մի խումբ Ռաուլիստներով այդ օրը հավաքվում ենք, միասին փորձում քննարկել ինչ-որ հետաքրքիր նորություններ: Վերհիշում ենք անցյալ հաջողություններն ու հիշարժան պահերը: Տարեց տարի նման հավաքներ կազմակերպելն ավելի դժվար է դառնում, իսկ հավաքի եկողների քանակն ավելի քչանում է: Հուսամ ուղղակի այս տարի այդպես ստացվեց, հաջորդ տարի այսպես չի լինի, կլինի ավելի լավ ու ավելի կազմակերպված:
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբը պարբերաբար մեր լավ ընկերների աջակցության միջոցով հայտնվում է իսպանական «as» թերթի համարներում, իհարկե երբ ունենում ենք ինչ-որ համապատասխան հետաքրքիր միջոցառումներ: Այս անգամ ևս ոմանց համար մի փոքր անակնկալ կերպով հայտնվեցինք «as» թերթի հունիսի 30-ին լույս տեսած համարում: Փոքրիկ մի հատված, որը մեր համեստ հավաքին էր նվիրված, սակայն դա մեզ բավական հաճույք պարգևեց:
ՊԱՐԱԴՈՔՍ
Իհարկե շատ ողջունելի ու թույն ա, որ մենք հերաթական անգամ «as»-ում ենք, ու կարծում եմ դեռ էլի առիթներ կլինեն այդտեղ հայտնվելու, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեք մեր մասին չի գրել հայկական տպագիր մամուլը, էլ չեմ ասում նման միջոցառումներին անդրադառնալու մասին: Ստացվում է, որ Հայաստանում գտնվելով ավելի հեշտ է հայտնվել իսպանական «մասնագիտացված» թերթերում քանց թե Հայկական սպորտային պարբերականներում:
El Capitano De Nuestros Corazones 

Friday, August 29, 2014

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար...

Երբ 2009-ին խոսակցություններ կային Խաբի Ալոնսոյին Լիվերպուլից գնելու վերաբերյալ, առաջին իսկ միտքս այն էր, որ «Մեզ Ալոնսոն հարկավոր չէ»: Դե երևի առաջին պատճառն այն էր, որ հասկանում էի՝ Ալոնսոն գալու է կենտրոնն ուժեղացնելու և Ռեալի ղեկավարությունը դժվար թե 30 մլն-անոց խաղացողին նստացնի պահեստայինների նստարանին (բա չէ հիմա...) և դրանից ամենաշատը կտուժի Գուտին, ով Իմ համար Ռեալի պատմության ամենախարիզմատիկ ու նվիրված մարդկանցից մեկն է եղել ու այդպիսին է մնում մինչև հիմա:

Ինչևիցե, Ալոնսոն եկավ: Եկավ և դարձավ անփոխարինելի մեկնարկային կազմում: Եկավ և իր իշխանությունը հաստատեց խաղադաշտի կենտրոնում:

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար, բայց այսօր հասկացա, որ մենք բաժանվում ենք մի մարդուց, ով իր ոգին էր դրել Ռեալի համար և մինչև վերջին րոպեն պայքարել Մադրիդի հաղթանակի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:

Շնորհակալություն Խաբի` Դեսիմայի համար: Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն դուրս վազեցիր խաղադաշտ և սրտանց տոնեցիր Մեր Հաղթանակը: 

Friday, March 21, 2014

"Հանդուգն Երիտասարդը" Խեսե Ռոդրիգես

Կարծում եմ "Մադրիդի Ռեալի" քիչ երկրպագուներ կգտնվեն, որնոք այս մրցաշրջանից առաջ կսպասեին, որ Ռեալում կարող է սկսել "Տոն տալ" կանտեռանո: Մադրիդյան լավագույն երազանքներում անգամ նման բաները ֆանտաստիկայի ժանրից են թվում, քանզի կանտեռանոների մեծ մասը այդպես էլ չի հասնում առաջին թիմի մակարդակին: Այդ առումով մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրություն սևեռված էր Ալվարո Մորատայի վրա, ով նախորդ մրցաշրջանում բավական լավ խաղ էր ցուցադրում: 
Այս տարի արդեն նրան տեսնում էին որպես լիարժեք երկրորդ հարձակվող: Սակայն ժամանակի հետ Մորատան կորցնելով բազմաթիվ ընձեռված հնարավորություններ, չարդարացրեց բազմաթիվ երկրպագուների սպասելիքներ: Մյուս կողմից էլ կար Իսկոն` ում ձեռքբերումը, ինչպես նաև Օզիլի թիմից հեռանալը, նոր հետաքրքրություն առաջացրեց Մադրիդի խաղում: Իսկոյի հաջող խաղը առաջին մի քանի խաղերում նույնիսկ խոսակցությունների առիթ տվեց, որ նախկինում Օզիլին պատկանող "10" համարը ուր որ է կտան Իսկոյին, իսկ Մադրիդում "10" համարի ներքո "ամեն պատահածը" հանդես չի գալիս, սակայն դա տեղի չունեցավ: 
Ինչևիցե, Իսկոն ևս որոշ ժամանակ անց զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը, սակայն ոչ թե խաղադաշտում, այլ պահեստայինների նստարանին: Իսկ ո՞վ էր այդ ամենի մեղավորը:

2013թ. օգոստոսի 22-ին կարծես աննկատ Մադրիդյան երկնակամարում նոր աստղ վառվեց: Ռաուլի հրաժեշտը նոր սկիզբ դարձավ Մադրիդյան պատմության մեջ: Հատկանշական է, որ այդ խաղում առաջին գոլը խփեց "Մադրիդի Արքան"` Ռաուլը, իսկ վերջին երկու գոլերը հեղինակեց Խեսե Ռոդրիգեսը: Խեսեի և Ռաուլի ընդհանրնությունների մասին դեռ կխոսենք: Իսկ մինչ այդ...
Մրցաշրջանը Խեսեյի համար լավ դասավորվեց` Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա երկու խաղում երկու գոլ խփեց: Որից հետո լռությունը պատեց Խեսեյի անունը, մինչև... մինչև 26-ը հոկտեմբերի, երբ "Ռեալը" հյուրընկալվեց "Նոու Կամպում" և պարտվելով 0-2 հաշվով Անչելոտին խաղադաշտ դուրս բերեց Խեսեյին, շատերը Անչելոտիի ապագայի վրա խաչ քաշեցին (հիշենք նաև այդ խաղում հենակետայինի դիրքում խաղացող Սերխիո Ռամոսին): Սակայն արի ու տես, որ այս "հանդուգն երտասարդն" իր համար առաջին իսկ "Էլ Կլասիկոյում" գոլի հեղինակ դարձավ: 15 րոպերները, որոնք Խեսեի առաջին աստեղային ժամը դարձան, փոխեցին "Ռեալի" դժգույն խաղը: Իսկ այդ "հանդուգն երիտասարդը" Մադրիդի համար այդ խաղի միակ լուսավոր կետն էր:

Բարսելոնին խփաց գնդակից հետո, Խեսեն կարծես կրկին անցավ ընդհատակ, շատերը սկսեցին համոզվել, որ "Բարսային" խփած գնդակը զուտ պատահականություն էր` բախտի քմահաճույք: Խեսեն լռեց մոտ մեկ ամիս` մինչև նոյեմբերի 11-ը, այդ օրը "Ռեալը" արտագնա խաղում հաղթեց "Ալմերիային" (0-5), որտեղ խաղադաշտում անցկացրած 37 րոպեների ընթացքում Խեսեն երկու գոլային փոխանցման հեղնիակ դարձավ` հիշեցնելով իր մասին:
Եվ կրկին լռություն... 
2013թ. վերջին հանդիպումը կայացավ Վալենսիայում, որտեղ համանուն քաղաքը ներկայացնող "Չղջիկները" ընդունեցին "Ռեալին":  Խաղը բավական նյարդային էր, թիմերի երկուական գնդակ փոխանալելուց հետո, խաղը էլ ավելի սրվեց և յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լիներ: Երբ Անչելոտին խաղավարտից 18 րոպե առաջ խաղադաշտ մտցրեց Խեսեին, պահեստայինների նստարանին թողնելով Մորատային, շատերը կրկին թերահավատորեն մոտեցան իտալացի մասնագետի որոշմանը: Սակայն կրկին Անչելոտին հուսախափ չեղավ և հանդիպման 82-րդ րոպեին Խեսեն հաղթանակ բերեց "Ռեալին" դառնալով 2013թ. վերջին գոլի հեղինակը:

2013թ. վերջին գոլը դարձավ պատճառ հավատալու, որ "թե ինչպես տարին կավարտես, այնպես էլ այն կսկսես" թևավոր խոսքը ունի բավական մեծ իմաստ: 2014թ. առաջին խաղում ընկերական հանդիպում անցկացրեցին "Ռեալը" և "ՊՍԺ"-ն: Այդ խաղում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Խեսե Ռոդրիգեսը:
Հաջորդ խաղը "Սելթաի" հետ էր, որտեղ Խեսեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ "Օսասունայի" հետ գավաթային հանդիպման ժամանակ (2-0) կրկին գոլ խփեց:
Հետո կրկին լռություն: Հինգ հանդիպում, որոնցից միայն մեկում Խեսեն խաղադաշտ դուրս չեկավ, իսկ մանցած չորս խաղերում աչքկի ընկնել չհաջողվեց:

Հունվարի 29-ին գավաթային խաղում "Ռեալը" դժվարին հաղթանակ տարավ "Էսպանյոլի" նկատմաբ: Որից հետո ծանրագույն հանդիպում Բիլբաոյի "Ատլետիկի" հետ, որտեղ միայն հրաշքը` այն է Խեսյի խփաց գնտակը փրկեց Մադրիդիստներին պարտությունից: Այդ օրը կարծես ամեն ինչ "Ռեալի" դեմ էր, սակայն Խեսեն թույլ չտվեց ընդհատվել Մադրիդիստների անպարտելիության խաղերի շարքին:
Հաջորդ գավթային խաղում "Ռեալը" հաղթեց "Ատլետիկոյին", Խեսեն կրկին գոլ խփեց: Կարծիք էր ստեղծվում, որ այս տղան "Ռեալի" բոլոր կարևորագույն խաղերում հաջողություն է բերում թիմին: 
Հաջորդ խաղում կրկին գոլ և գոլային փոխանցում, այս անգամ "Վիլյառեալը" չդիմացավ Խեսեի ճնշմանը:

Չորս խաղերում անընդմեջ Խեսեն 4 գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: 
Այդ պահից ի վեր խոսակցությունները Խեսեի անվան շուրջ անեևակայելը ընթացք ստացան: Խեսեին սկսեցին համեմատել Ռաուլի հետ, ինչպես և այն օրը երբ Ռաուլը խփեց Ռեալի կազմում իր վերջին, իսկ Խեսեն առաջին թիմում իր առաջին գնդակը: Ամենուրեք Խեսեն էր` իսպանական պարբերականների շապիկներին, ֆուտբոլային տեսություններում, Մադրիդը ականատես էր լինում այդքան սպասված` Մադրիդյան դպրոցի սանի վերելքին համաշխարհային ֆուտբոլի թաթերաբեմ: Բոլորի համար "10" համարը, որը մրցաշրջանից առաջ վերագրվում էր Իսկոյին արդեն իսկ ամրագրվեց Խեսեի կողմից և կարծում եմ կասկաց չկա, որ այդպես էլ լինելու է: Մադրիդյան դպրոցի անունը բարձրացրեց, ոչ թե Մորատան, որից այդքան սպաումներ ունեինք, այլ Խեսե Ռոդրիգեսը:
Խեսեն ևս մեկ գոլի հեղինակ դարձավ "Խետաֆեի" հետ խաղում (0-3):

"Շալկե-04" հետ ՉԼ 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը խոստանում էր Խեսեի բենեֆիսը դառնալ: Շատերին Խեսե-Ռոնալդու եզրային հարձակվողների զույգը անկասելի էր թվում, երկրպագուներից շատերը նշում են, որ երբեմն նույնիսկ դժվար է ընդհանուր պլանով տարբերելը, թե որ մեկն է խաղադաշտում Ռոնալդուն, որ մեկը Խեսեն, ահա այդքան նմանեցնում են այս երկու ֆուտբոլիստների խաղաոճերը:
Սակայն..."Շալկեի" հետ խաղի արդեն 8-րդ րոպեին Խեսե Ռոդրիգեսը ստիպված էր լքել խաղադաշտը...լքել մինչ 2013-2014 մրցաշրջանի ավարտը... "Շալկեի" պաշտպանի անտեղի կոպտությունը անկասկած զրկեց ողջ ֆուտբոլային հանրությանը աներևակայելի ֆուտբոլից, որը ցուցադրում էր Խեսեն: Շատերը արդեն իսկ տեսնում էին նրան ազգային հավաքկանում, իսկ "Ֆուրիա Ռոխայի" գլխավոր մարզիչ Դել Բոսկեն, իր հերթին մեծ ափսոսանք հայտնեց Խեսեի վնասվածքի հետ կապված:

Ինպչես խաղի ընթացքում արդեն պարզվեց, Խեսեն ծանրագույն վնասվածք էր ստածել` վնասելով ծնկի խաչաձև կապանները: Աչքերն արցունքոտ Խեսեն լքեց խաղադաշտը, երբ գիտակցեց, որ այս մրցաշրջանում այլևս չի վերադառնա խաղադաշտ` օգնելու իր հարազատ ակումբին: 
21 տարեկանում նման վնասվածքը բավական լուրջ հարված է ֆուտբոլիստի ապագային, ոչ միայն ֆիզիկական առումով այլ նաև հոգեկան: Միշտ լինել մտավախության մեջ, միշտ մտածել, որ դու չես կարող գործել քո ուժերի 100%-ով, դա ձախողվելու համար մեկ խթանիչն է:
Սակայն հեռու չգնանք Մադրիդից: Անչելոտին իր ասուլիսում նշեց, որ 22 տարեկանում (1981. հոկտեմբերի 25) նա նույնատիպ վտասվածք ստացավ իտալիայի առաջնության "Ֆիորենտինա"-"Ռոմա" խաղի ժամանակ, սակայն դա չխանգարեց նրան իր հետագա ֆուտբոլային կարիերայում:

Մադրիդյան ամենամեծ լեգենդ` Ռաուլը, ում հետ այդքան համեմատում են Խեսեին, նման վնասվածք ստացավ "Բարսելոնի" հետ հանդիպման ժամանակ, երբ իր ֆուտբոլային կարիերայի կիզակետում էր, սակայն վերադարձավ վեց ամիս անց (մինչ այդ Ռաուլի ամենաերկար բացակայությունը եղել էր երեք շաբաթ` կույր աղիքի հետ խնդիրներ ունենալու պատճառով):

Եվ վերջապես, Խուանիտոն` ում այդքան սիրում են Մադրիդում: Չէ որ նա էլ հենց այդ տարիքում ծնկի վնասվածք ստացավ: Ապաքինումից հետո "Ատլետիկոյի" ղեկավարությունը հրաժարվեց նրա ծառայություններից: Խուանիտոն չընկճվեց, նա գնաց իր նպատակի հետևից, ապացուցեց ամբողջ աշխարհին թե ինչպիսի ոգի պետք է ունենա իսկանան սպորտսմենը, իսկական Մադրիդիստը:

Ամենադժվարն արդեն անցլայում է Խեսեյի համար:
Գերմանական Աուգսբուրգ քաղաքրի "Հեսինգպարկ" կլինիկայում հաջողությամբ վիրահատությունից հետո, արդեն մոտ օերերս Խեսե կվերադառանա Մադրիդ որտեղև կշարունակի վերականգնողական պրոցեսը: 

Թող որ այս մրցաշրջանը "Ռեալի" կազմում Խեսե Ռոդրգեսի համար լինի վատագույնը նրա հետագա կարիերայի ընթացքում: 19 խաղ 13 գոլ 4 գոլային փոխանցում:
Հուսանք` որ այս անգամ, հերթական դադարից հետո, Մադրիդյան ադամանդը էլ ավելի բարձրաձայն կհիշեցնի իր մասին, էլ ավելի մեծ եռանդով դուրս կգա խաղադաշտ և կստիպի մեզ անհամբեր սպասել "Արքայական ակումբի" հերթական խաղերին արդեն նոր մրցաշրջանում:

Մենք Հավատում ենք Քո ուժերին` Խեսե Ռոդրիգես: 
#AnimoJese #GetWellSoonJese #HalaMadrid #MadridistaArmenia

Wednesday, July 13, 2011

Фиеста (И восходит солнце)

Շատ զարմանալի: Հենց այսպես ես կբնութագրեի «Ֆիեստայի» ավարտը: Երբեկ չեի սպասի, որ պատմությունը նման ավարտ կունենա: Այսինքն՝ դա ավարտ չէր, ընդամենը մի դրվագ, որը մնաց անավարտ և դրանով ավարտվեց «Ֆիեստան»:

 Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:

Thursday, April 21, 2011

Barca Cabron , Saluda al Campeon !

Այո , հիրավի Արքայական Ստացվեց Երեկոն: Մադրիդի Ռեալի հաղթանակը Կատալոնացիների նկատմամբ տրամաբանական շարունակությունը դարձավ նախորդ Էլ Կլասիկոյի խաղաղ ելքից հետո: 
Մեստալիյում տեղի ունեցած հանդիպումը լարված էր , առաջին խաղակեսը անցավ Ռեալի ճնշման ներքո , երկրորդը Բարսայի: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակում , որտեղ Ռոնալդուի միակ գնդակը Հաղթանակ պարգևեց Մադրիդիստներին !!
Իմ Կողմից Ցանկանում եմ Շնորհավորել ամբողձ Մադրիդյան Ինչադային: Ժողվուրդ ջան Հալալ ա ձեզ , որ դուք ձեր սիրած ակումբի կողքին եք: Վստահ եմ , որ բոլորդ սրտատրոփ սպասում էիք այդ գոլին: Եվ մեր բոլորիս ցանկությունը այսօր իրականություն դարձավ: Եվ Մենք Պետք է վայելենք այն մինչև Վերջ ! Hala Madrid !!

Տեղին է Հիշել Մեր Ամենասիրված Արտահայտությունը.

Մենք ենք Մադրիդը` Մենք ենք Չեմպիոնը:

Saturday, March 5, 2011

Real Madrid 109 , Ահա այսպես Կտոնենք Մենք Երևանում.

Անցյալ դարի սկիզբն էր , հեռավոր 1902 թվականի մարտի 2-ին Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրները հիմնում են «Madrid FC»-ն: Որն արդեն 1920-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ի կողմից ստանում է Թագավորական` «REAL» կոչումը: Եվ արդեն ավելի քան մեկ դար մեր սիրելի ակումբն ուրախացնում է մեզ իր ելությներով , երբեմն պատճառ է դառնում հիասթափության և հուսահատության , սակայն ակնոտրուն է մնում Մադրիդիստին բնորոշ հաղթողի և լավագույնը լինելու հոգեբանությունը:
Եվ ահա վաղը` Մարտի 6-ին , մենք այստեղ` Երևանում , Մադրիդից հազարավոր կիլոմետրեր հեռու պատրաստվում ենք տոնել մեր սիրելի ակումբի ծննդյան 109-րդ տարեդարձը:
Եթե Ուզում եք զգալ Մադրիդյան շունչը , ապա դուք պետք է միանաք մեզ ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտ (տարիներ առաջ հենց այդ վայրում է կայացել Երևանցի Մադրիդիստների Առաջին հանդիպումը): Այնուհետև մենք միասին կգանանք դիտելու Մեր Ֆան Ակումբի երկու թիմերի ընկերական հանդիպումը: «Realmadrid.am» vs. «Realmadrid.am Castilla»: Նշեմ , որ հիմնական թիմը այս խաղին կներկայանա առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստների: Իսկ Կանտեռանոները Մարտական կազմով: Ինչը էլ ավելի կսրի և կգեղեցկացնի պայքարը խաղադաշտում (վստահ եմ , որ շատերդ կցանկանաք այդ օրը խաղալ մեզ հետ , բայց ցավոք նման հնարավորություն չի լինի այս անգամ , քանի որ թիմերն արդեն իսկ կազզմավորված են): Ձեզ անկրկնելի Ֆուտբոլ է սպասովում , Ֆուտբոլ` Մադրիդյան մթնոլորտում:
Այնուհետև բոլորս միասին կգնանք նշելու Բուն ծննդյան տոնը:
Իսկ արդեն գիշերը , Մենք պատրաստվում ենք միասին դիտել 26-րդ տուրի «Ռասինգ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Երգերով , Տոնելով և Երկրպագելով սիրելի ակումբին:
Event-ը facebook-ում
Շնորհավոր Տոնդ Մադրիդ !!

Saturday, November 27, 2010

El Clasico Երևան. "Preview" մնաց քսան ժամից էլ պակաս

Երևանյան 8-րդ Կլասիկոյին մնաց մեկ օրվանից մի քիչ քիչ: Չեք պատկերացնի թե ինչքան լարված եմ: Չգիտեմ ինչու անհանգստանում եմ մանր-մունր հարցերի պատճառով: Սակայն ամեն ինչ իր տեղում և հիանալի է: Կան մի քանի տեխնիկական խնդիրներ որոնք լուծելի են և վերջ: Գիտեմ , որ հենց մտա խաղադաշտ այդ ամենն արդեն ետևում է լինելու: Ինչպես Իմ մոտ այնպես ել ամբողջ թիմի:
Հիմա ինչպես երբեք Վստահ եմ մեր հաղթանակի մեջ: Վստահ եմ , քանի որ գիտեմ թե ինչպիսի նվիրվածություն է լինելու խաղադաշտում: Վստահ եմ , որ Երիտասարդ Տաղանդները կդրսևորեն իրենց ինչպես հարկն է: Նրանցից շատ բան է կախված: Ես հավատում եմ նրանց ուժերին: Վաղը մեզ սատար կանգնողների թիվն էլ քիչ չի լինելու , դրանում էլ եմ վստահ: Մնում է միայն դուրս գալ խաղադաշտ վստահ խաղ ցույց տալ և հաղթել: Հաղթել և սպասել ամսի 29-ի լույս 30-ի գիշերվան , Իսպանական Գրանդների հանդիպմանը: Մադրիդի Հաղթանակին:
Իսկ մինչ այդ պետք է հաղթենք մենք.
Ինչպես գիտեք խաղը տեղի կունենա Կիլիկիայի մարզադահլիճում: Երևանյան ժամանակով 16:30: Ով չգիտի Կիլիկիայի դաշտի տեղը խնդրեմ , ահա նկարագրությունը նկարի տեսքով. 
Սպասում ենք Ձեզ և խոստանում Իսպանական Կլասիկոյից ոչ պակաս Դիտարժան Ֆուտբոլ:

Monday, November 22, 2010

Crisitano Ronaldo vs Spain (Աշխարհի ամենագեղեցիկ չարձանագրված Գոլը)

Վերջին Օրերին շատ է խոսվում Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև ընկերական հանդիպման մասին և մասնավորապես Կրիստիանո Ռոնալդոի , ով այդ խաղի ամենաքննարկվող դրվագի Գլխավոր հերոսներից է:
Զայրացած Ռոնալդոն
 Հերոսը Մեկն է իսկ հակահերոսները բազմաթիվ են: Նախ և առաջ նշենք թե ինչ օրը գցեց Ռոնալդոն Բարսայի պաշպաններ Պիկեին ու Պույոլին: Այդքանից հետո այդ երկուսը ինչ երեսով են դուրս գալու Կյասիկոյի չգիտեմ: Բայց Կասիլյասն էլ նենց մի շատ լավ չխաղաց այդ դրվագում: Ինչ ուզումա լինի գլխավոր հակահերոսները Լուիշ Նանին և Մրցավարներն են: Առաջինը չգիտես խի որոշեց , որ պիտի գնդակն ինքն ուղարկի դարպասը: Իսկ վերջիններս արդեն դարպասը հատած գնդակը չհաշվեցին , արձանագրելով խաղից դուրս: Այդպիսով ողջ ֆուտբոլային հանրությանը զրկելով գեղեցկագույն գոլից:

Friday, October 22, 2010

11-ը 200-ի դեմ` աներևակայելի ֆուտբոլ

Իսկ դուք գիտե՞ք որտեղ և երբ է տեղի ունեցել ամենամասսայական ֆուտբոլային հանդիպումներից մեկը: 
Երբ Ֆուտբոլային խաղադաշտում եին գտնվում ավելի քան 200 ֆուտբոլիստ միանգամից: 2010 թվականի մասյիսի 17-ին Իսպանական Ատլետիկ Բիլբաո ակումբն անցկացրեց բարեգործական ֆուտբլային հանդիպում և մրցեց ոչ ավել ոչ պակաս միանգամից 200 երեխաների հետ: Երեխաներն ընտրել  եին 66-80-51 մարտավարույունը (66 պաշտպան , 80 կիսապաշտպան , 51 հարձակվող , և 3 դարպասապահ):
 Նրանց նույնիսկ Հաջողվեց խփել 3 գոլ և չիրացնել 11 մետրանոց հարվածը: Սակայն դա բավական չեղավ հաղթանակ տանելու համար: Բիլբաոի Ֆուտբոլիստները խփեցին 5 Գոլ և տարան կամային հաղթանակ երեխաների նկատմամբ 5-3 հաշվով: Այդ խաղը վերջինն էր Սան Մամես մարզադաշտում թիմի ավագ և առաջատար Խոսեբա Էչեվերիայի համար , ով իր հրաժեշտը նշեց նման հիանալի տոն կազմակերպելով:
Տեսնեք թե ինչ էր կատարվում խաղադաշտում.