Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Տարեդարձ. Show all posts
Showing posts with label Տարեդարձ. Show all posts

Sunday, August 23, 2015

Օգոստոսի 23-ը Կրկնակի ՏՈՆ է Իմ Համար !!!

Օգոստոսի 23-ը Ինձ համար ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է: 
Քանզի նախ օգոստոսի 23-ը Ծնողներիս ամուսնության օրն է: Ուղիղ 25 տարի առաջ ծնողներս ամուսնացան: Կարծում եմ այս տարեդաձի լավագույն նվերն իրենց համար դստեր ամուսնությունն էր :) Ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ: Ձեր բոլոր նպատակներն իրագործեք, Դուք Արժանի եք Լավագույնին Պապ ջան ու Մամ ջան: :* :* :*


Այս երջանիկ օրվա մյուս ՄԵՂԱՎՈՐԸ Գագիկ Քեռիս է, ում ծննդյան տարեդարձն է այսօր: Гагик Даниелян​ Շնորհավորում եմ: Ուզում եմ որ միշտ թոռներիդ ծիծաղն անպակաս լինի Ձեր տանից: Ուզում եմ Քեզ անսահման առողջություն ու երիտասարդական եռանդ ցանկանամ: Որ միշտ լինես այնպիսին ոնց որ Մաման մեկ-մեկ պատմում ա, ես Գագոն մեկել կտենաս սենց էր անում կամ նենց էր անում :) Այ էտ ամենակարևորն ա: :* :* :*

Thursday, July 2, 2015

Ռաուլի 38-ամյակը. Երևանից Իսպանական «as»

1977թ. հունիսի 27-ին է ծնվել իսպանացի լեգենդար ֆուտբոլիս Ռաուլ Գոնսալեսը:
Արդեն մի քանի տարի շարունակ մի խումբ Ռաուլիստներով այդ օրը հավաքվում ենք, միասին փորձում քննարկել ինչ-որ հետաքրքիր նորություններ: Վերհիշում ենք անցյալ հաջողություններն ու հիշարժան պահերը: Տարեց տարի նման հավաքներ կազմակերպելն ավելի դժվար է դառնում, իսկ հավաքի եկողների քանակն ավելի քչանում է: Հուսամ ուղղակի այս տարի այդպես ստացվեց, հաջորդ տարի այսպես չի լինի, կլինի ավելի լավ ու ավելի կազմակերպված:
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբը պարբերաբար մեր լավ ընկերների աջակցության միջոցով հայտնվում է իսպանական «as» թերթի համարներում, իհարկե երբ ունենում ենք ինչ-որ համապատասխան հետաքրքիր միջոցառումներ: Այս անգամ ևս ոմանց համար մի փոքր անակնկալ կերպով հայտնվեցինք «as» թերթի հունիսի 30-ին լույս տեսած համարում: Փոքրիկ մի հատված, որը մեր համեստ հավաքին էր նվիրված, սակայն դա մեզ բավական հաճույք պարգևեց:
ՊԱՐԱԴՈՔՍ
Իհարկե շատ ողջունելի ու թույն ա, որ մենք հերաթական անգամ «as»-ում ենք, ու կարծում եմ դեռ էլի առիթներ կլինեն այդտեղ հայտնվելու, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեք մեր մասին չի գրել հայկական տպագիր մամուլը, էլ չեմ ասում նման միջոցառումներին անդրադառնալու մասին: Ստացվում է, որ Հայաստանում գտնվելով ավելի հեշտ է հայտնվել իսպանական «մասնագիտացված» թերթերում քանց թե Հայկական սպորտային պարբերականներում:
El Capitano De Nuestros Corazones 

Tuesday, January 28, 2014

ՀՀ ԶՈւ 22-րդ Տարեդարձ. ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այսօր լրանում է ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 22-րդ տարին: Անխոս, ԶՈւ կազմավորումը նորակնկախ հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, եթե ոչ կարևորագույնը: ԶՈւ զարգացմանն և կատարելագործմանը պետք է ուղղված լինեն պետության հիմնական միջոցները, քանի որ հենց Բանակն է մեր պետության անվտանգության երաշխիքը:

Առհասարակ Հունվարի 28-ը ուրախ օր է՝ Բանակի Տոնն է: Բոլորս ուրախ ենք, որ ունենք կանոնավոր, զարգացող, անվախ ու խիզախ բանակ: Քաջ Մարտիկներ՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Անշուշտ այսօր էլ՝ ինչպես ամեն տարի, Հունվարի 28-ին բազմաթիվ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ պարգևատրվում են տարբեր շքանշաններով, կրծքանշաններով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Բոլորն ուրախ են: Սակայն միայն առաջին հայացքից: Քանի որ կան զինվորներ ովքեր երբեք չեն մոռանա այս հունվարի 28-ը, որին նրանք այդքան սպասել են, սակայն հիասթափություն ապրել: Որքան դառն է հիասթափությունը, երբ սպասում ես անհամբեր, որ քո անունն էլ կկարդան, որ քո անձնվեր աշխատանքն էլ կգնահատեն, չես ձգտում իհարկե դրան, սակայն մեկ է սպասում ես: Իսկ հունվարի 28-ին հնչում են այլ անուններ, հնչում են այն անուններն որոնք ինչ-ինչ այլ ձևերով են արժանացել այդ պարգևներին: Իսկ Քեզ փորձում են քաջալերել դատարկ խոսքերով, հույս են տալիս, որ շարունակես աշխատանքդ, մեկ է չես արժանանալու ոչ մի բանի, քանի որ՝ հրամանատարդ այդքան դուխ չունի որ քեզ ներկայացնի պարգևատրման, որովհետև հրամանատարդ այդքան պռախոդ չունի, որովհետև կան մարդիք ովքեր զանգով են ստանում իրենց պարգևները, որովհետև սա Հայաստանն է:
Հասի′ր նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն, ինչ քեզ կհասնի
Խոսքս ուղղում եմ հենց այդ տղերքին, ովքեր հուսալքվում են, թևաթափ են լինում նման անարդարություններից: Չմտածե՛ք տղերք ջան, էտ պարգևներով չեն որոշվում հերոսները կամ արժանիները: Կարևորը, որ Դուք չհիասթափվեք այն գործից որն անում եք, որը ժամանակավոր է Ձեր կյանքում: Հիշեք, որ կարևորն այն է, որ Դուք ինքներդ Ձեր համար սովորեք, յուրացնեք ու կարողանաք կյանքում օգտագործել այն ամենն ինչ սովորել եք այդ անարադր երկու տարիների ընթացքում: Հիշե՛ք որ Դուք Հերոս եք, Ձեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար: Հիշե՛ք, որ երկու տարին պատվով ծառայելը ցանկացած պատվոգրից կամ կրծքանշանից առավել է, հիշեք ու մի կորցրեք Ձեր մարդկային արժեքները ինչ-որ թղթի կտորտանքների կամ երկաթիկների համար, որոնք ժամանակավոր են, իսկ ՄԱՐԴ ասվածը հավերժ:

Շնորհավոր 22րդ Տարեդարձդ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Sunday, January 12, 2014

«LIFETIME BLOG»-ը 5 տարեկան է

Բարև Գազան, այսօր Դու դառնում ես 5 տարեկան:
Իմ Բլոգ, իմ մտքերի դարան, իմ օթևան, իմ ափսոսանքների պատճառ, իիմ թուլություն:
Չէ, չմտածես, որ դու իմ համար խորթ ես դարձել, որ ես Քեզ մոռացել եմ: Ուղղակի ժամանկը շատ արագ է անցնում: Դու ՀԻՆ Ընկերոջ պես ես, որին միշտ հաճելի է հիշել, որին տարիների հետ ավելի շատ ես սկսում սիրել, որը միշտ հավատարիմ ա եղել քեզ, ու որին տարիների հետ ավելի շատ ես արժեվորում՝ գինու պես, համարյա:
403-րդ անգամ եմ ես բացում Քեզ հետ նոր էջ: Դու, որ կյանքիս գիրքն ես ու Քո մեջ մի ամբողջ պատմություն ես պահում: Դու որ Կյանքի Ուղեկից ես իմ համար: Իմ «Lifetime blog»:
Են որ տպավորությունները խեղդում են, մտածում եմ գամ առաջինը բլոգում գրեմ, իսկ իրականում ժամանակս հազիվ հերքիում ա բացեմ տենամ սաղ նորմալ ա թե չէ: Չէ, չեմ արդարանում, որովհետև ինքս ինձ պետքա մեղադրեմ, հիմա որ չեմ գրում, հետո շատ բան մոռացվելույա, անցելույա գնա, ու չեմ էլ կարողանալու հիշեմ դրա մասին, դու չես լինելու որ հիշացնես: Դրա համար այսօր խոստանում եմ, թեկուզ փոքրիկ ակնարկներով Քեզ հետ կիսվել իմ կյանքի կարևորագույն իրադարձություններով՝ Իմ Բլոգ: 
Իմ Պարծանք, Իմ Պատմություն... 

Շնորհավոր Տոնդ «LIFETIME BLOG» !!!

Saturday, January 12, 2013

Lifetime blog 4 years old


Ողջույն Բլոգս :Ճ
Եթե աշխարհի վերջ չի եղել ուրեմն հիմա 2013 թիվն է, ավելի կոնկրետ հունվարի 12-ը և բոլորդ կարծում եմ արդեն հոգնել եք նոր տարվա շնորհավորանքախառը վազվզոցներից, խմելուց ու ուտելուց:
Կարծես քիչ առաջ ասեցի, որ այսօր Հունվարի 12-ն է, իսկ դա նշանակեԳը, որ այսօր ՙLifetime blog՚-ը դարձավ 4 տարեկան: Ամեն տարի այս օրն մտածում եմ, արա բայց չորս տարի, ոնց չեմ հոգնել Ես ես ամենինչից, ոնց ա հավեսս տալիս էլի գրեմ, շեյր անեմ, դավադիտ անեմ, պատմեմ, մտածեմ՝ տենաս կարդացին, ի՞նչ մտածեցին: բայց ես մի բանը սենց ա կարելի փոխել, ես մեկը սենց դարձնել, ու տենց հազար ու մի զհար :Դ
Lifetime blog 4 yeras old
Չէ, բլոգս պարապ վախտվա զբաղմունք չի, որ ասեմ դժվարանում եմ նկարագրել թե ինչ ա իմ համար ՙԻՆՔԸ՚, կարծում եմ ոչինչ ասած չեմ լինի: Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում շատ բան ա տվել ինձ բլոգս, ես էլ շատ բան եմ տվել բլոգիս, շատ բան եմ փորձել բլոգիս միջոցով փոխանցել մարդկանց, թե անձնական, թե քիչ ավելի կարևոր: Ես շարժվել եմ մի կարգախոսով՝ ՙԿարևոր է, որ ես անեմ դա, թեև չգիտեմ թե ինչ է դա ինձ տալիս, բայց զգում եմ, որ պետք է անեմ ու վերջ՚:
Ու ի՞նչ, այսօր 4 տարեկան ես ՙLifetime blog՚: Կյանքի բլոգ՝ Բլոգ ՙՄեր և մեր կյանքի մասին՚ իզուր չէ, որ այդպես դրեցի բլոգիս անունը, առաջինն էր ինչ եկավ մտքիս, գիտեմ եթե մի քիչ երկար մտածեի անվան շուրջ, հաստատ կգժվեի ու չէի կարանա նորմալ անուն ընտրեի, չնայած դուք պիտի ասեք ստացվելա, թե չէ: Բլոգս ներկեցի ՙԿանաչ՚, միշտ ձգտել եմ պահել կանաչի մեջ, Կյանքը կանաչա վսյոտակի չէ՞: Շատ են դժգոհել գույնից երբեմն, բայց հիմա էլ տենց կանաչի մեջ ա :Ճ ՈՒ էտ ինձ Դզումա !
Բլոգիս մասին կարամ գրեմ, գրեմ, գրեմ, ինչքան ասես գրեմ, պատմեմ ու չհոգնեմ: Բայց այսօրվա ընթերցողն անհամբեր է, նրան դուր չեն գալիս երկար-բարակ պատմությունները, հա ի՞նձ դրանից ինչ: Դուր չեն գալիս թող չկարդան (ինչ-որ ջղայնի մեջ ստացվեց հա՞ աչկիս): Ինչևիցե, այսօր ունեմ ինչ ունեմ, ու բլոգս ել կա ինչ կա:
Չեմ ուզում էլ անդրադառնամ անցած 4 տարիների եղելությունին, ու չեմ էլ ուզում խոսամ բլոգիս գալիք 5ամյակից, բայց հո չենք նշելու: Բուռն տոնախմբությունը խոստանում եմ, եթե իհարկե կցանկանաք էլի:
Իսկ հիմա ՙLifetime blog՚-իս մաղթում եմ անխափան հոսթինգ, շատ այցելուներ, հետաքրքիր նյութեր ու իմաստալից մեկնաբանություններ: Թող, որ կյանքը, որի մասին պատմվի այստեղ լինի հետաքրքիր ու բազմագույն, պայծառ և կյանքով լեցուն ինչպես առավոտը սարերում:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է:

Thursday, January 12, 2012

Lifetime Blog-ը 3 տարեկան

Ողջույն սիրելի ընթերցողներ: Այս օրը տոնական է իմ համար, թեև տոնախմբություն այս տարի կազմակերպել չի հաջողվի: 3 տարի առաջ 2009 թվականի հունվարի 12-ին ծագեց մի գաղափար, մի անորոշ միտք, մի ակնթարթ: Այդ ակնթարթում ստեղծվեց Լայֆթայմ բլոգը: Բլոգ- մի միջավայր, որտեղ այս երեք տարիների ընթացքում գտնվել են բոլոր նրանք` ովքեր պարբերաբար այցելել են Բլոգ:
 Իհարկե այժմ շատ բան է փոխվել, և ներկայումս իր սկզբնական տեսքից շատ է տարբերվում: Բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները ազդել են միայն արտաքին տեսքի վրա, իսկ բովանդակությունը ինչպես նաև վերը նշված տեսքը մնում են հավատարիմ բլոգի կարգախոսին` շարժվում ժամանակին հավասար, միշտ նորարար է և արտացոլում է այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Իհարկե վերջին վեց ամիսների ընթացքում, երևի թե հասկանալի Ձեզ համար պատճառներով, բլոգում հիմնականում անձնական բովանդակությամբ գրառումներ են արվում, թեև նրանցում էլ փորձում եմ ինչքան հնարավոր է տեսակետներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ:

Friday, May 27, 2011

էլ չեմ լինի ես 20 Տարեկան

Ես չեմ լինի էլ 20 տարեկան , այսօր եմ ես դառնում 20 տարեկան: Հիշում եմ երևի 1991 թիվ , Երևան քաղաք , Մարգարյան հիվանդանոց , 14:30:
 
Ասում են Մաման ու Պապան Թումանյան փողոցով քայլելուց են եղել , երբ ես ցանկություն եմ հայտնել ևս միանալ նրանց: Երևի դա է պատճառը , որ չկա մի այնպիսի օր , որ Թումանյան փողոցով չանցնեմ: Ասում են դժվար ծննդաբերություն ա եղել: Մի ասացվացք կա , ինչպես սկսես այնպես էլ կշարունակես: Երևի դա է պատճառը , որ այն ամենը ինչն իմ կյանքում մեծ նշանակություն է ունենում , ես հասնում եմ շատ դժվար ու բարդություններով: Բայց հասնում եմ :)
20 տարին քիչ չի: Եթե փորձեմ թվարկել թե այս քսան տարիների ընթացքում ինչքան բաների եմ հասել այսօր չեմ վերջացնի: Բայց այդ ամենը թողնում եմ մի կողմ: Այս օրվանից հաջորդ քսան տարիների ընթացքում ես հասնելու եմ շատ ավելի շատ բաների:
Այս օրս ես սկսում եմ , որպես մարդ` ով կարող է իրեն կոչել Ինժեներ, Ֆինանսաբանկային համակարգերի մասնագետ: Մարդ ով նորավառտ բավական լավ մասնագետ է , ով հաջողությամբ պաշտպանեց իր դիպլոմայինը և գերազազանց հանձնեց պետական քննությունը: Այսօր ես արդեն ձգտելու եմ նոր բարձունքների:

Այսօր ես 20 տարեկան եմ դառնում:
Շնորհավոր Ծնունդդ Ռոբերտ :)

Monday, August 23, 2010

Մամ Պապ !!! Շնորհավոր Ձեր Ամուսնության 20 Ամյակը:

Օգոստոսի 23
Այս Օրը Ինձ համար Առանձնահատուկ Հրաշալի ու Անմոռանալի օր է:  Օգոստոսի 23-ի Խորհուրդը շատ մեծ է:
Այսօր լռանում է Ծնողներիս Ամուսնության 20-րդ Տարին: Տարեդարձը: Տոնը: 20 տարիներ , երկար , կարծես մեկ ակնթարթում անցած: Մեկ-մեկ մտածում եմ , ոնց կարելի ա այդքան տարի ապրեպ կողք կողքի , համերաշխ ու երջանիկ: Անցնելով այդքան դժվարությունների միջով: Դաստիարակելով իրենց երեխաներին այնպես ինչպես հարկն է , արժանապատիվ , պատասխանատու ու չգիտեմ բառեր չեմ գտնում , որպեսզի ասեմ Այն ամենն ինչ զգում եմ: Այն շնորհակալության խոսկերը գտնեմ , որոնց իրենք արժանի են:
 Չկան տենց բառեր աշխարհի երեսին , ուղղակի չգիտեմ պիտի գրկես ու չթողես: Ու մենակ այս մի օրով չի որոշվում սերը Ծնողի հանդեպ: Մենք զավակներս պիտի ամեն օր , ամեն  րոպե ու վայրկյան: Չէ որ նրանք երբեկ ջանք ու եռանդ չեն պնայում , որպեսզի ապահովեն քեզ ամենինչով: Ամեն ցանկությունդ կատարեն: Իսկ քեզանից հասնումա գոնե այն , որ չնեռվայնացնես իրանց:
Մամ , Պապ , Ձեզ շատ եմ Սիրում ու Ցանկանում եմ Ամուսնական Երկար ու ձիգ` Երջանիկ Տարիների կյանք: Թող որ ամենինչ լինի ձեր ուզածով: Եվ Մենք կլինենք Երջանիկ:
Միշտ երբ հեռու ես լինում տնից , երբ հարազատներդ կոքիդ չեն, միշտ մտածում ես թե ում ես կարոտում և ով է քեզ կարոտում: Ծնողները... Ծնողներն են որ Եղել են Կան ու Կլինեն ինչ էլ ուզումա Լինի:
Շնորհովոր , բանց չմնաց հեսա հասնում ենք 25-ին ...

Thursday, January 28, 2010

Մեր Անունն Է Հայկական Բանակ


Այսօր Մեր Բանակը Դարձավ 18 տարեկան:

հասակակից ենք է: :ՃՃՃ
Հեռավոր 92-ին կզամավորվեց Հայոց բանակը…
անցնելով Բազում Փորձություններով , Կռվի միջով , և Հաղթանակծ դուրս եկավ Բարձր պահելով երկրի պատիվը:
Այսօր արդեն Մեր բանակը 18 տարեկան է, կարծես թե Բանակ Գնալու ժամանակն է:))
Իսկ Իմ Ընկերներին ովքեր Հիմա Իրենց Հայրենասիրական պարտքն են կատարում Մեր
Ուզում Եմ ուղղակի Շնորհակալություն Հայտնեմ Բոլորին ովքեր այս տարների ընթաց
քում Ծառայել են Մեր Բանակում…

Ցանկանում եմ Խաղաղ երկինք , Թող որ ձեր Զենքերը Միշտ Պատրաստ լինեն սակայն պետք գան միայն Վարպետությունը Լավացնելու համար:
Ռուբո , Դավո , Տիկո , Լյով , Միկա , Վարդան , Արմեն , Լևոն , Մկո , Արամ , Հայկ , Մոսո , Գևորգ , Արտակ , Էրո , Նպո , Եղո , Դաթո, Սերոժ , Պրո - Ձեզ Բարի Ծառայություն Իմ Ընկերներ , Անհամբեր Սպասում եմ Ձեր վերադարձին:

և Մեր Անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ:

Sunday, May 31, 2009

My 18...

Վերջերս ավելի շուտ ամսի 27ին Ես Դարձա 18 տարեկան:
Նոր Պարտավորություններ , ինչպես նաև նախկինում ինձ համար պակ այժմ լայն բացվող դռներ...
Ես ուզում եմ այս պոստի Միջցով իմ Շնորհակալությունը հայտնեմ Այն մարդկանց Ովքեր չալարեցին և շնորհավորեցին տանեդարձս Թե Համադասարանցիներ.Ռու-ի ,ՖԲ-ի , Կոնտակտի , Թե ՍՄՍ-ի , Թե Զանգերի Միջոցով :
Շատ զգացված Եմ !!!Ու Շատ Շնորհակալ եմ : Thanks այն մոտ 200 հոգուն Ովքեր Իրենց բարեմախթանքներուվ ,կամ ուղղակի շնարվավորանքով բարձրացրեցին Իմ տրամադրությունը այո ողջ օրվա ընթացքում `

Արմեն Սահակյան , Դիանա Սիսակյան , Գու-Գո , Մերի , Անդո Գալստյան , Անդրանիկ Գուրունյան , ՉԻԿ , 4MAT , Օվսաննա Սարգսյան , Աննա , Փաշ , Գրիգոր , Qdzib Pila , Էմմա , Ջոն Խաչատրյան , Դավո , Մարիա , Լուիզիաննա , Արիկ , Անուշո , Զեփյուռ , Վակո , Նանե , Opheli , Հայկո , Հասուլ , Facebook-ի Անձնակազմ , Mail-ի Անձնակազմ , Ավգուստինա , Մուլի , Վահե , Լարա , Մերուժ , Թաթուլ , Gen-Gsta , MGM , Նարեկ , Հայկո Բարսամաինա , Արսենյո , Աբո , Ասյա , Մարիամ , Ալյա , Կիմո , Ռենջ , Սառա , Անահիտ , Թոմ , Ալեքս , Աննա , Չինա , Հրո , Լիլիթ Մանարյան , Գեվորգ Ստեփանյան , Սուրո , Գեվ , Դիկա , Գուգո , Անկա , Մանե , Մանե , Իզմա , Միլոկ , Անուլ , Լուսո , Աշխեն , Լիլո , Էլենի , Մագա , Լիդուշիկ , Լիանկա , Վահան , Ռուբո , Ինես , Գայուշ , Ռոզի , Մարտա , Մաշա , Կարինե , Վիկի , Մարիամ , Մարինկա , Մարիշ , Նանուլ , Ռոբ , Կարեն , Մամիջ , Կրիստինա , Գայանե , Նելսոն , Անտոշ , Ռուզան , Դավո'ո , Հավահ , Զիզու , Սեվո , Գայա , Հեղինե , Գուգո ԳՏ , Գու-Գո , Հայկո , Նարո , Վահրամ , Վլադ , Անուշ , Աշխեն , Հ 721-1 , Նիկո , հոսո , Արտուր , Սրփուկ , Յոկա , Արազ , Բետի , Արտո , Հայկազ , Նարեկ , Սուրո , Հենո , Էլյա , Լյով , Վաղո , Նունչ , Վահագ , Վաչո , Կամո Թովմասյան , Վահե , Անի Մարկոսյան , Անահիտ Խաչատրյան , Վարուժ , Էլեն , Լագո Րոսսո , Ցնդած Քիմիկոս , Անի , Բեքի , Սուրո , Արամ Խոջոյան , Պուշոկ , Նարա , Արամ , Տիկո , Դավիդ Casillas , Վինտիկ , Դինո , Ստելարիա , Հրաչյա Զաքարյան , Ալիսչկա...
Շատ Շնորհավորանքներ եմ ստացել...
Տպավորիչ էր այն , որ Ես առավոտյան ուշացած մտնում եմ դասի և գրատախտակին տեսնում գրված Happy RobDay Rob !!! Շատ Շոյված եի : Գերազանց Մտահաղացում էր :


Ուզու եի Ինչ-որ հետաքրքիր նկար գտնեի 18 թվի հետ կապված և հանարծակի գտա այս նկար որտեղ 18րդ կայանատեղին է իսկ առջևում 19րդն է... Այս ամենը ինձ Շատ է հիշեցնում Կյանքը :