Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Ծառայություն. Show all posts
Showing posts with label Ծառայություն. Show all posts

Sunday, January 29, 2017

Հայկական Բանակ 25

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 25 տարեկան են։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած Զինվորական այս կառույցը նշում է իր 25 ամյակը։
Շնորհավորում եմ Մեր բոլոր Զինվորներին, բոլոր նրանց ովքեր պատվով պաշտպանել է Զինվորականի բարձր կոչումն ու նրանց ովքեր այժմ էլ հսկում են Մեր Հայրենիքի սահմանները կամ իրենց ծառայությունն են իրականացնում թիկունքում։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև, յուրաքանչյուր տեղ ծառայությունն ունի իր դժվարությունները ու յուրաքանչյուր տեղ յուրովի է․․․ 
Ուզում եմ, որ ծառայությունը մեր ազգի համար լինի միայն հպարտության առարկա։ Ուզում եմ, որ ծառայությունից չխուսափեն։ Ուզում եմ, որ Մայրերն իրենց որդիներին հանգիստ սրտով ուղարկեն Ծառայության ու գրկաբաց ընդունեն՝ ողջ և առողջ, կայացած և տղամարդ դարձած, խիզախ և հայրենասեր;
Ուզում եմ, որ Մեր բանակը չունենա 1,000 դրամների կարիք, այն 1,000 դրամների, որոնց կարիքը շատերը էլ ավելի շատ են զգում քան բանակում տաք ու ապահով տեղավորված կաշառակեր անաստվածները։
Ուզում եմ հասկանանք, որ Հզոր Բանակը մեր ապահովության թեև գլխավոր, սակայն միակ երաշխիքը չէ։ Մեր բանակները, պետք է լինեն ամենուրեք, նրանք պետք է պայքարեն յուրաքանչյուր ոլորտում ու լինեն լավագույնը, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն ամենուրեք։ Յուրաքանչյուրը պետք է լինի այն զինվորի պես, ով հենց այս պահին իր պառտքն է կատարում մեր բոլորիս առջև, չվախենալով նենգ ու դավադիր թշնամուց։
Պինդ Եղեք Տղերք, Բոլորդ էլ գիտեք Գալու ա Մի օր՝ որ մնա մի Օր, ու ամբողջ ծառայությունը մի վայրկայն ա թվացած լինելու Ձեր համար։ Վայելեք Ծառայության յուրաքանչյուր օրը։
Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր

Friday, November 18, 2011

Բարի գալուստ «Crazy» աշխարհ (նամակ 13-րդ)


 Ու ես մտել եմ մի հատ խելառ պադվալ: Չէ լուրջ, մի խնդացեք, լրիվ լուրջ եմ ասում:Սիրելի ընթերցողներ, բարի գալուստ «Զորքեր»:
 Կապի առանձին գումարտակում ուսուցանումն ավարտվեց: Ես բարեհաջող հանձնեցի բոլոր քննությունները, ստացա Կրտսեր Սերժանտի կոչում և հիմա արդեն ջոկի հրամանատար եմ:
 Նոյեմբերի 8-ին երկար էինք սպասել: Այդ օրը բոլորս պիտի ուղևորվեինք մեր նոր զորամասեր:
 Ոնց որ նորից բանակ տանեին, այ տենց զգացողություն էր մոտս: Ոնց որ նորից հավաքակայանում լինեի ու սպասեի մի անորոշության:

Monday, June 27, 2011

10-րդ օր բանակում (նամակ 2–րդ)

Ողջույն, ողջույն սպասողներին, ընկերներին, չսպասողներին ու բոլորին: Արդեն 10 օրվա ծառայող եմ: Արտաշատում եղանակն արևոտ է, երբեմն նույնիսկ չափից շատ: Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով: Այսօր տեսակցության օր էր, ջրի և մրգերի առատություն էր նկատվում զորամասում: Ճաշից հետո տեսա տնեցիներին, լիքը հետաքրքիր նորություններ իմացա «քաղաքի» կյանքից: Ինչ հետաքրքիր բաներ են կատարվում ֆեյսում, ինչքան մտքեր, որոնք կասկածի տեղիք էին տալիս հաստատվեցին: Են  ինչեր են կատարվում:
Մերոնք նոթս էին բերել մի երկու րոպեյով միացրեցի interactive–ի վիդեոն նայեցի,կայֆն էր,ափսոս լրիվ չհասցրեցի նայել: Կարոտել էի:

Friday, June 24, 2011

BarCamp-ից Բանակ

Բարքեմփի բացման ժամանակ իմացա, որ մի քանի օր անց կմեկնեմ ծառայության, փորձեցի հաջորդ օրը կիսվել ներկաների հետ մի քանի հետաքրքիր նյութերով որոնք տեղ գտան իմ բլոգում:

Հաջորդ շաբաց օրը, երբ ես արդեն ծառայում էի, եթեր դուրս եկավ interactive-ի հերթական հաղորդումը, որտեղ խոսվեց Բարքեմփից: Ներկայացնում եմ իմ պրեզենտացիայի մասին պատմող հատվածը.


Monday, June 20, 2011

Հայոց բանակ , նամակ 1-ին

13.06.11
 Հավսար, զգաստ, թողնել: Ողջույն Բլոքոսֆեռա: Ահա եւ կուրսանտ Մարկոսյանի առաջին նամակը հասավ տուն:

 Հայոց բանակում ծառայությանս 4–րդ օրն է մոտենում իր ավարտին: Երկուշաբթին անձրեւոտ ատացվեց: Ընթրիքին մի լավ թրջվեցինք, եթե հաշվի առնեմ նաեւ այն, որ մեր դասակը դեռ համազգեստ չի ստացել մենք ասիպված ենք թե անձրեւին, թե արեւին մեր «գռաժդանսկի» շորերով քայլել: Բացի այդ ինչն է շատ Արտաշատում մոծակները՝ թե ցերեկը, թե գիշերը: Վրաներս չկծած տեղ չթոշեցին մի խոսքով:

Friday, June 10, 2011

Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը

Բարև Բլոգ: Արդեն վաղը Հունիսի 10-ին կմեկնեմ ծառայության Հայաստանի Հանրապետության Բանակ: Պատրաստվեք , այսօրվա պոստը լինելու է շատ երկար: Կխոսեմ շատ երկար ու կփորձեմ վերլուծել այս վերջին մեկ շաբաթը:
Ամեն ինչ սկսվեց դեռ մարտին երբ ստացա Հունիսի 10-ով տրված մեկնման կտրոնը , սակայն ամեն ինչ նորմալ էր: Ինչպես փակցված էր մեր «Շատ Սիրելի» Դեկանատի պատին ես երկրորդ տեղով անվճար անցնում էի Մագիստրատուրա: Դե դիպլոմն ու պետականն էլ 100 ստացա , այսպիսով կասկած չէր մնում: Ընդհանրապես այն տպավորությունները , որոնք կային սովորելու այս 4 տարիների ընթացքում ՀՊՃՀ-ից , այս վերջին ամիսներին շատ փչացան: Ժամանակին ինձ թվում էր , որ Մեր ԲՈւՀ-ը եզակիներից մեկն ա , որը համ գիտելիք ա տալիս , համ դասախոսներն են լավը: Հա էլի լավ մարդիկ կան , ու քիչ չեն , բայց այն ամենն ինչ կատարվում ա Պոլիտեխնիկում շատ տհաճ ա: Այն վճռականությունը , որը դրսևորեց Մաթեմաթիկայի ամբիոնը չորրոչդ կուրսեցիների Կարմիր դիպլոմի համար վերահանձնումների ժամանակ ուղղակի նախանձելի է: Դրանց ինքնահավան երեսից բոլոր մաթեմ վերահանձնողները չստացան Կարմիր դիպլոմ: ՀԻՄԱՐ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ինչու՞ , դե գիտես ոնց , ասում են Բոլոնյան համակարգը Ուսանողի համարա: Թո բա թե: Հեսա: Չկա տենց բան , եթե ուսանողը Կարմիր դիպլոմից պիտի զրկվի միայն այն բանի համար , որ առաջին կիսամյակում մի 43-ա ստացել , հետո էլ գերազանց ա սովորել: Ինչո՞ւ գնահատականները միջինով չեն հաշվում: Ինչուները շատ են: Այս ինչուներից մեկն էլ ինձ հանկարծակիի բերեց շաբաթ օրը , Բարքեմփի բացման ժամանակ: Երբ ես իմացա , որ չեմ անցնում առանց տարեկետման իրավունքի Մագիստրատուրա , սակայն անվճար եմ ընդունվել: Այն էլ ինչ-որ խղճում 0.4 միավորի պատճառով: այն դեպքում երբ Մի քանի ամիս առաջ ես երկրորդն էի: Իսկ դու մի ասա նոր հաշվարկման ձևեր: Իսկ իրականում հենց այդ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ամբողջովին չի գործում: Օգտագործվումա այնքանով որքանով ձեռք ա տալիս Անհատներին , որոնք ունեն ՄԵԾ հնարավորություններ: 
Ընդհանրապես Մեր ԲՈւՀում Լավ մարդիկ քիչ չեն , սակայն նրանք մեկ-մեկ անզոր են:
ԲՈւՀ-ի Լավագույն գործող մարմինը Ուսխորհուրդն է , սակայն երբեմն ուսխորհուրդն էլ չի կարողանում պայքարել Բյուրոկրատական անարդարության դեմ: Դե հիմա...
Վստահ եմ որ շատ բաների մասին այսօր մոռանալու եմ գրել , թեմաները շատ են:
Վերջին օրերը Ընկերների ու Ընտանիքի հետ.
Բարքեմփից սկսած , սկսեցի ուրիշ կերպ նայել ամեն ինչին , հասկցա , որ մեկ շաբաթից այս ամենն այլևս չի լինելու: Հասկացա , որ կողքիս կան իսկական ընկերներ , ինչը ինձ շատ էր պետք , քանի որ վերջին ամսվա ընթացքում , ընկերությունից հիասթափվելու առիթներ ունեցել եմ:
Վերջին երկու օրերը լավագույններն էին: Ամենաքաղցր օրերն իմ կյանքի բառիս բուն իմաստով: Մերսի Շատ Շոկոիս: Ում ես շատ-շատ եմ սիրում: Իսկական անմոռանալի օր ստացվեց իմ համար: Այդ օրն անմոռանալի էր Իմ Մադրիդիստ ընկերների շնորհիվ նաև: Որոնք անակնկալ էին պատրաստել իմ համար: Փուչիկներ , ժպիտներ , Ընկերներ , Սպունգ Բոբ-տորթ: Փուչիկներից մեկի վրա ոմն Երվանդի կողմից ավելացված էր. «Տարել է ես պետության յանը , Բանակ է գնում Ռոբերտ Մարկոսյանը»: Ժպիտներ Ժպիտներ Ժպիտներ: Աղջիկներ ու Տղաներ` Մադրիդիստներ !! Ընդհանրապես բազմիցս առիթներ եմ ունեցել համոզվելու , որ մեր Մադիրդիստական ընկերությունը ամենաամուրն ա: Ամենակուռ Կոլեկտիվներից մեկն ա , որին ես երբևիցե հանդիպել եմ: Ուրախ եմ , որ Ես այս ամենի մի մասնիկն եմ: 

Հալալ ա Մադրդիստներիս , մի քանի օրում կազմակերպեցին հրաժեշտիս խաղը: Չէի ուզում մի տեսակ , բայց լավ ստացվեց շատ: 7-7 խաղացինք: Ուրախ եմ , որ Երիտասարդ տաղանդներս նման Լավ մարդիկ են: Շատ սիրում եմ իրանց: Խաղին եկան ընկերներիցս Շատերը: Իսկ Ոմանք արդեն մեկնում էին Ծառայության: Նարեկը:
Ուղղակի կուզենամ , որ ես ու Նարը իրար հետ ծառայենք: Այդ դեպքում ծառայությունը շատ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի: Ընդհանրապես Ընկերներիցս շատերն են գնում Բանակ: Նրանց բոլորին Խաղաղ Ծառայություն եմ ցանկանում:
Պիտի մերսի ասեմ նաև Թիմին , աշխարհի լավագույն «Red Bull»-ի թիմին , 9 ամիս համարյա միասին աշխատեցինք , շատ-շատ հիշարժան պահեր ունեցանք: Վստահ եմ , որ դեռ ունենալու ենք: Նման Ընկերությունը չի մոռացվում:

Մերսի in-spectr-ին :Դ Անահիտ, Չինա , Արսեն: Կապ չունի ինչ ոնց , խի , որտեղ ու ոնց: Ձեզ Շատ եմ սիրում: Մեր կռիվները :Դ ահահա PES-ը , միու~-ները ու ամենինչը:
Ես քանի օրվա մեջ չգիտես ոնց ձևավորվեց Armenian Tumblr Team-ը: Այ Մարդ քիչ մտեք էտ թվիթերը , իրար շատ տեսեք , սաղ կայֆը հենց էտ ա: Ռեբլոգ 4էվր: #ՄունաթՌոժ , կկարոտեմ մեր կռիվները , լավ պահերը ու պոեզը :Դ
Կկարոտեմ Բարքեմփը...
APY - Հայ Առաջադեմ Երիտասարդություն: Հուսով եմ իմ բացակայության ընթացքում շատ հաջողությունների կհասնեք: Աշխարհի ամենաաշխատասեր թիմն ա , ամենակազմակերպված ու ճշտապահ ի շնորհիվ Էրիկի:
Extreme Club-ին ցանկանում եմ , որ նույնքան ադրենալինով լի լինի նրանց կյանքը ինչպես հիմա:
Dan , Vahan ախպերներս , մենք դեռ դպրոցից միասին ենք: Վստահ եմ , որ իմ բանակ գնալը , Վահանի Փարիզում սովորելը միայն կուժեղացնեն մեր ընկերությունը: Գիտեմ , որ միշտ իմ կողքին առաջինը դուք եք: Ինչ ուզումա լինի ! Մերսի , որ կաք !
Կկարոտեմ Հունական Պարերը , մեր ընկերությունը: Բոլորիդ !
Զառ , Սոֆ , իմ ապագա բժիշկներ , սիրում եմ ձեզ: Ուրախ եմ , որ ձեզ ճանաչում եմ:
Լիա, Փեփե , Տաթ - Hollywood Hills forever !
Խուճուճ , դու ուրիշ թեմա ես , սենց չեմ կարա ասեմ :) մենակ համբերություն եմ մաղթում:
Anahitka - В жизни никто для меня такого не делал , спасибо тебе Анаит !
Arsenyo - ախպերս , ես գիտեմ որ միշտ հետս ես , ինչ ուզումա լինի !!
Խումբս , սովորեք , լավ մասնագետներ դարձեք...գիտեք թե ոնց եմ վերաբերվում ձեզ , խոզուկներ ու գայլուկներ :P
*** ***** **** - դիմացի , լացել մացել չկա: Դու ուժեղ ես: էլ երեխա չես...կուզենայի կողքիդ լինելի հիմա , ուղղակի լինելի , ուրիշ բան պետք չի...բայց...
Չինուլիկ ու Սոնչիկ: Դիմացեք: Ձեզ լավ նայեք , Ձեր կողքին եմ !! Առաջինը ինչ լինի դուք եք իմանալու: Հաստատ ասում եմ !
Բոլորիդ շատ եմ սիրում , ում չեմ գրել իրանց էլ եմ շատ սիրում , հիմա եթե մեկնումեկիդ մոռացած լինեմ սրտիս դարդ ա լինելու: Ուղղակի փորձեցի հիշել են մարդկանց , ովքեր ես վերջին օրերին կողքիս են եղել , ովքեր փորձել են օրերս ուրախությամբ ու երջակնությամբ լցնել:
Իմ Համար էլ ա շատ դժվար գիտակցել , որ երկու տարի չենք տեսնելու իրար , որ շատերդ փոխվելու եք , շատ նոր պահեր եք ապրելու առանց ինձ: Բայց դա կարևոր չի , կարևորը , որ լավ լինեք: Ես դա ասում եմ , այն բոլոր մարդկանց , ովքեր ինձ ընկեր են համարում: 
Ես գնում եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Դուխս տեղն ա , Կամքի ուժ ունեմ , լավ կծառայեմ կգամ: Ի՞նչ պիտի լինի որ: Իմացեք որ Ռոբը միշտ ձեր հետ ա: Ինչով էլ կարա օգնի կօգնի թեկուզ լինի բանակում !
Ես կաշխատեմ ամեն զգալի նորության մասին գրել բլոգում: Դուք էլ եթե ուզում եք ինձ բան ասեք , հաստատ իմացեք , եթե գրեք Բլոգիս ARMY բաժնում , հաստատ ես կիմանամ: Եթե կարոտում եք , եթե տվյալ պահին կարիքս ունեք , գրեք , ես անպայման կպատասխանեմ իմացեք !!

Գնացինք ...Մնաց 730 Օր ...

Friday, February 4, 2011

Խառը Վազվզոց կամ Բուժզննումը Հայաստանում

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Զինապարտության մասին» օրենքի , Դուք ենթակա եք զորակոչման ժամկետային զինվորական ծառայության:
ՀՐԱՄԱՅՈւՄ Եմ «14» 02 2011թ. Ժամը 9:30-ին անձնագրով ներկայանալ Էրեբունու զինկոմիսարիատ:
Ժողովուրդ ջան հանգիստ Ինձ դեռ բանակ չեն տանում: Ինչպես ասեցին մեր Զինկոմիսարիատում սա ուղղակի պլանային ստուգումներ են , քանի որ նրանք պետք է ապահովագրեն իրնեց , եթե հանկարծ լինի այնպես , որ Ես Բանակ գնալու լինեմ իրենք արդեն տեղյակ լինեն իմ առողջական վիճակի մասին: Բայց դե Մագիստրատուրան սպասում է Ինձ: Երբ Ընկերներիցս մեը` Պարգևը կարդած այս հաղորդագրությունը ՖԲ-ում միայն մի բան ասեց. «Ես չլնի՞ Բանակը ուզումա Բլոգ բացի»: Հուսամ դեռ ոչ :)
Եվ ահա Ես և իմ ընկեր Նարեկը ամսի 14-ին պետք է ներկայանանք Զինկոմիսարիատ վերջնական բուժզննման և ստանանք մեր նախնական Պովեստկան: Իսկ մինչ այդ երկուսս էլ անցնում ենք Բուժզննութմ մեր պոլիկլինիկաներում...Գրողը տանի էտ ինչ ա: Ամեն ինչ շատ նորմալ էր: Բացի...ճիշտ են ասում էլի , որ մարդուն սիմպատիան չի բռնում ուրեմն մի բան կա: Ես բժիշկներից մեկի հետ ահավոր չունեմ ոնց հասկանում եմ , Ես իրեն ասում եմ , որ բացի հարթաթաթությունից ունեմ Սկալիոզ , ասումա չունես` ողնաշարդ ուղիղ ա...Ասում եմ ունեմ , կրկին ասումա չունես...Վերջը այնքան արեց գնացինք ուրիշ բժշկի մոտ , որն ուղարկեց ռենգենի: Եվ Ի՞նչ: Դու մի ասա Ունեմ !!
Ստորև ներկայացնում եմ Ռենգենի նկարները :)
Այս սենց բարդ ա Մեր` Զորակոչիկներիս գործը:
P.S.
Ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում անդրադառնալ Copa Del Rey-ի եզրափակչին , ինչպես խոստացված գրառոմանը Երևանյան Ձյան և Ծաղկաձորի մասին: Այս քանի օրը անպայման կգրեմ !!