Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Եկեղեցի. Show all posts
Showing posts with label Եկեղեցի. Show all posts

Tuesday, September 20, 2011

Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
 Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 
 Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Saturday, March 20, 2010

1st day in Tbilisi


Ահա և Սկսվեց Մեր Trip-ը և Կոնֆերանսի պատրաստությունները Վրաստանում , ահա և անցավ առաջին օրը լի տպավորություններով , զգացմունքներով: Մեր առաջին կանգառը Թիֆլիսն էր:
Պատմեմ Թիֆլիսի մասին.
Ինձ սկզբում զարմացնում էին այդքան նեղ և անկանոն երդևեկությամբ փողոցները , ահավոր շատ մեքենաների առկայությամբ այնտեղ: Խաչմերուկների անհասկանալի դասավորությունը , մարդկաց չզիճելու արդեն այդքան խորդ դարձած սովորությունը: Այդ փոքրիկ փողոցների մեջ ես ինչ-որ նմանություններ գտա Աթենքի հետ , որտեղ փոքրիկ փողոցները ամենուրեք էին , սակայն կարգ ու կանոնը շատ ավելի բարձր մակարդակի վրա էին քան այստեղ Թիֆլիսում:
Այնպիսի տպավորություն է , որ ամեն ինչ իրար գլխի է լցրած , բայց ոչնչի պակասություն կարծես չէր զգացվում:
Ինձ ուղղակի ափշեցրեց եկեղեցիների քանակը , կարծես ամեն փողոցում կար Եկեղեցի` յուրօրինակ և անկրկնելի: Իմ համար դա անկրկնելի մի բան էր , քանի որ շատ եմ սիրում Եկեղեցիներ:

Հավլաբարի Եկեղեցին...Ափշեցուցիչ է:


Այցելեցինք Հավլաբար , Հավլաբարի Եկեղեցի , որի ահռելի չափսերը և անկրկինելի տեսքը ուղղակի մի բառով կարելի է նկարագրել այսպես ` wooooooow !!! Բացի այն որ այդ Եկեղեցին ուներ մոտ 7-8 հարկանի շենքի բարձրություն այն նաև ուներ ևս 3 հարկ որոնք գտնվում էին գետնի տակ: Իսկ Հավլաբարի լեգենդար Շուկան բավական հետաքրքիր էր:


Հայկական Թատրոնը և Հավլաբարը:

Եղանք նաև տեղական Մետրոյում , արը մեղմ ասած Բուրում էր :)
Այցելեցինք McDonalds , Իմ գլխավոր նպատակը WiFi-ն էր , ոչ թե ուտելիքը:
Եղանք Թուրքական Բաղնիքների թաղամասում , տեսանք Հեյդար Ալիևի կիսանդրին , և բավական գեղեցիկ պուրակ այդ շինության կողքին , որին հարում են բաղնիքները:
Իսկ Երեկոյան Թիֆլիսը մի այլ կարգի գեղեցկույթուն է: Իսկ Վրացական "Էյֆելյան Աշտարակը" Զվարճալի է:

Կարծում եմ առանձին ուշադրության է արժանի Սայաթ Նովայի Գերեզման այցելության փաստը , և հայկական Սուրբ Գևորդ եկեղեցու մոտակյքում գտվող Սայաթ Նովային նվիրված կոմպոզիցիան:

Թիֆլիսի ամենաանիմսատ Արձանը:

Ասեմ որ , այս ժամանակը շաաատ քիչ էր Թիվլիսն իր ամբողջական գեղեցկությամբ ընկալելու համար: Հուսամ մոտակա տարվա մեջ կկարողանամ վերադառնալ այստեղ և ամբողջությամբ ըմբոշխնել Թիֆլիսի գեղեցկույթյունն:

Այսպես Ծնվեց Թիֆլիսը:


Վերադառնալով Գրասենյակ Մենք ծանոթացանք մեր Թւորք գործընկերների հետ , Միասին ճանապարհ ընկանք դեպի Բակուրիանի , որտեղ և տեղի կունենան Հիմնական Իրադարձությունները Տեղ հասանք Ժամը 2-ին մոտ: տեղավորվեցինք , Թեյ խմեցինք , ծանոթացանք բոլորի հետ , Երգեցինք բուխարիի մոտ: Բոլորը գնացին քնելու իսկ ես նստած լսում եմ հայկական ռոք ու գրում եմ այս պոստը Մտածելով...