Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label El Triunfo. Show all posts
Showing posts with label El Triunfo. Show all posts

Wednesday, December 29, 2010

2010 Review by Robbie Raul

Ահա այսպես` կարելի է ասել ինչպես վերջին մի տարին , փորձեմ վերլուծել և գնահատել անցած` Վագռի տարին այս տարվա 160-րդ գրառման ընթացքում: Այս տարի կատարվեց 160 գրառում , անցյալ տարվա 76-ի համեմատ: Էջերի դիտումների քանակն անցավ 30000-ը , այցելուների թիվը տարբեր երկրներից հասավ 107 երկիր ցուցանիշին: Բնականաբար Այցելությունների գերակշիռ մասը Հայաստանից են (70,5 %): Ամենակարդացված գրառումների ցուցակը շարունակում է գլխավորել Զինանշանի մասին առաջին գրառումը , երկրորդը Ճիշտ Զինանշաններով բավական զիճում է առաջինին: Երկրորդ տեղում է Երևանյան Փողոցների "Զեբրաների" մասին գրառումը , որքան էլ զարմանալի , որ չլինի: Երրորդը` տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի մասին պատմող գրառումն է Մթնշաղ - Խավարում: Համարյա թե նույն արդյունքներն ունեն Պուշկինի դպրոցի մասին , Ֆուտբոլը Հանուն Կյանքի և Վլադիմիր Արզաումանյանի փայլուն հաղթանակի մասին գրառումները:
Գրառումները շատ էին և բազմազան: Երբեմն այն գրառումները , որոնք արժանի էին մեծ արձագանքի չեին ստանում այդ արձագանքը և հակառակը , նրանք որոնք շարքային իրադարձությունների մասին էին ունենում էին անասելի արձագանք: Դա մեր իրականությունն է , որը չի փոխվի միչև չփոխվի մեր մտածելակերպը:
Տարին բազմազան էր ու հետաքրքիր , փորձում էի անդրադառնալ այն ամենին ինչ կատարվում էր իմ կյանքում , այն բոլոր իրադարձություններին , որոնք անձնական , ընկերական , տեղական և համաշխարհային մաստաբով նշանակալի էին և հետաքրքիր:
Տարին սկսվեց Հունվար ամսից , ձմեռ և ձյուն ի տարբերություն այս ձմռան , հիանալի ձմեռային հանգիստ ծաղկաձորում ի շնորհիվ ՀՊՃՀ ՈւԽ ջանքերի: 3 Հիասքանչ օր (Հուսամ այս տարի էլ բախտ կվիճակվի մասնակցել այդ ամենին , վստահ եմ` Ծաղկաձորը Կարոտել է Մեզ): Հունվարի մյուս երկու կարևորագույն իրադարձություններից էին Բլոգիս մեկամյակը և Գուտիի ֆուտբոլային հրաշքը:
Փետրվարը համեմատաբար հանգիստ անցավ: Նշանավորվեց առաջին հայկական Ռոք ամսագրի լույս ընծայմամբ` Rockstar !
Մարտ.Մարտի 6-ին նշեցինք Ռեալի 108-ամյակը: Ճիշտ աշխատանքը տալիս է իր արդյունքները. մեկ շաբաթ Վրաստանում "Save Nature - Save Yourself"-ի շրջանակներում: Նոր Ընկերներ , նոր ծանոթություններ տարբեր երկրների երիտասարդների հետ:
Ապրիլը կարծես անձնական վայրիվերումների ամիս էր:
Մայիսն արմատապես տարբերվեց ապրիլից: Երկրորդ անգամ Բեմադրվեց «Խավարի Լուսավոր Կողմը» ներկայացումը: Բարսան դարձավ Իսպանիայի հերթական առաջնության չեմպիոնը , Եվա Ռիվասը ցավոք չհաղթեց Եվրատեսիլում , իսկ ես դարձա 19 տարեկան:
Հունիսը մեկնարկեց Բարքեմփյան Բարձր տրամադրությամբ , մի քանի օր հիանալի ու անկրկնելի` նորություններով ու հետաքրքիր ինֆորմացիայով լի: Ֆուտբոլով վուվուզելաների անտանելի ձայնի ուղեկցությամբ: Եվ վերջապես Հունիսի 1-ին փակվեց Մաշտոցի Յամը: Իսկ Ռեալը Գլխավորեց Մուրինյոն:
Հուլիսին բոլորս զբաղված էինք Ֆուտբոլով հանուն Կյանքի: Որքանով ստացվե՞ց , Ստացվեց !! Այնուհետև վաստակած հանգիստ Մեղրաձորում հիանալի ընկերական շրջապատում:
Օգոստոս. Այս օգոստսը չի մոռանա ոչ մի Մադրիդիստ , ոչ մեկ ով երկրպագուն է Ռաուլի տաղանդի: Արքան հեռացավ Մադրիդից , Հեռացավ գրավելու նոր բարձունքներ Շալկեյում: Հեռացավ Գուտին... Առաջին անգամ այցելեցի Արցախ , Բարքեմփ Արցախն էր սպասում մեզ: Ակրկնելի տպավորություններ , հիանալի մարդիկ , լավ ընկերներ և  նույն քան լավ տրամադրություն: 
Բազե 2010 Երիտասարդական Հավաք , մեկ շաբաթ ծաղկաձորում ՀՊՃՀ ջոկատի և Կարմիր ճակատի հաղթանակները: Չեմ մոռանա Մեր ջոկատի` Կոգարով , Մամիջանյան , Ղարախանյան , Մարկոսյան թիմի հաղթանակը ամբողջ Բազեի Բրեյն-Րինգի մրցությունում: Ելույթս Արմինեի հետ Բազե-Պարում , Մեր Ճակատի Չկայացած Հաղթանակը Բազե-Նորաձևությունում և ամբողջ Բազեում և կորուստը...
Սեպտեմբեր. Ուսումնական տարվա սկիզբ: Կարծում եմ հենց սեպտմեբերը դարձավ մեր ֆուտբոլային հավաքականի հաջողությունների սկզբնակետը , չհաշվենք տհաճ ոչոքին Սկոպյեում: Սեպտեմբերյան մտքերը ամենախառն էին , ամենահին ու ամենաաներևակայելի ինչպես «Երգը անձրևի , Աղջկա և ... մասին»:
Նոյեմբեր.Նոյեմբերի գլխավոր իրադարձությունը  Կարծում եմ այն էր , որ Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մանկական Եվրատեսիլում: Մենք Հաղթեցինք Երևանյան հերթական Էլ Կլասիկոյում: ՀՊՃՀ "ԵՐՊԻ" թիմը անցավ ՈւՀԱ Եզրափակիչ: Երևանում բոլորիս Իր երաժշտությամբ հիացրեց Գորան Բրեգովիչը:
Դեկտեմբեր. Ձմեռը սկսվեց , սկսվեց Armnet կոնֆերանսով և շարունակվեց LigaFanClubs-ով , ավարտվեց Քննություններով ու շատ լավ , քանի որ հերթական անգամ Փայլեց Լեգենդի աստղը` Մադրիդի Լեգենդի Աստղը:

Իրադարձություններ Բլոգից Դուրս.
2010-ի իրադարձությունները բազմազան էին , Նախ կցանկանամ նշել Realmadrid.am-ի մասին.
Այս տարին Վերածննդի տարի էի մեր կայքի համար: Մենք ամբողջապես կագնեցինք կայացման ճանապարհին , կարծես զուգահեռ Թիմի հաջողություններին: Հասանք բազում հիանալի արդյունքների թե Համացանցում թե ֆուտբոլային խաղադաշտում: Կայքի այցելուների թիվը գերազանցում է օրեկան 5000-6000-ը , դիտումների թիվը օրեկան մոտ 40000 , կարծում եմ մյուս տարի մեր ցուցանիշները Մյուս տարի էլ ավելի տպավորիչ կլինեն , և մենք մշատպես կունենանք մեր տեղը Հայաստանյան Լավագույն կայքերի 10-նյակում (Այժմ մշտապես գտնվում ենք քսանյակում , ժամանակ առ ժամանակա հայտվում ենք լավագույն 10-ի շարքերում): Կայքը հազարավոր մարդկանց համար դարձավ ինֆորմացիա ստանալու առաջին հավաստտի ուղին , միջոցը և վստահված ընկերը:
Ընկերներիցս շատերը վերադարձան Բանակից և դեռ վերադառնում են, Ռուբոին մնացել ա 147 օր: Եվ ոչ միայն նրան...
Շնորհակալություն այն բոլոր Մարդկանց , ովքեր կողքիս եղան այս ամբողջ ժամանակ: Ովքեր դիմացան, ովքեր նեռվայնացան բայց իրենց մեջ ուժ գտան , ովքեր հիասթափեցրին ու հեռացան:
Տարին այնքան հագեցած էր , որ նույնիսկ չեմ կարողանում հիշել այն ամենն ինչ տեղի է ունեցել  այն բոլոր իրադարձությունները որոնք տեղի են ունեցել: Գլխավորեցի ՀՊՃՀ ՈւԽ Կրեատիվ հանձնաժողովը: Ուսանողական տարիների առաջին փուլի վերջնագծին հասա: Փորձում եմ իրագործել Երազաքներս: Բաղձալի ցանկություններից 2-ն իրագործված են: Մադրիդից Երևան հասավ "El Triunfo"-ն` Ռաուլի մասին գիրքը: Վերջապես ունեցա այդքան սպասված Notebook-ը , որով այժմ գրում եմ այս գրառումը: Արդեն կան Նոր նպատակներ: Կա հաճելի աշխատանք , անձնական կյանքն էլ կարծես դասավորվում է:
Վստահ եմ , որ 2011-ը էլ ավելի մեծ հաջողությունների և Ձեռքբերումների տարի է լինելու: Հետևել այդ իրադարձություններին կկարողանաք ինչպես միշտ նույն վայրում. այստեղ` Lifetime Blog-ում:
Նկարները և հետքրքիր դրվագները ամիջապես  կկարողանաք տեսնել tumblr-ում` http://robbieraul.tumblr.com :
Իսկ նրանց համար ովքեր ուզում անմիջապես տեղեկանալ և քննարկել , կարող են հետևել գրառումներիս twitter-ում` @Robbie_Raul:

facebook-ում կարող եք հետևել բլոգին ահա այստեղ:
եթե կլինեն հարձեր կամ առաջարկություններ կարող եք գրել RobbieRaul@gmail.com Հասցեով:

Շնորհավոր Գալիք 2011-ը , Ամբողջովին Ձեր Robbie Raul Markosyan !!

Sunday, October 3, 2010

Rafael de Alcala - Hola Raul (Schalke 04)

Մադրիդի Ռեալի Լեգենդ Ռաուլ Գոնսալեսը այնքան սիրվեց Շալկեի երկրպագուների կողմից , որ վերջերս Իսպանացի Ֆուտբոլիստին նվիրվեց մի երգ (Hola Raul) , որը կատարում է նույնպես ազգությամբ Իսպանացի Ռաֆաել դե Ալկալան (Rafael de Alcala): 
Հիանալի մի կատարում , որը կարելի է ժամերով լսել և հաճույք ստանալ:
Հենց այս երգի հիմանվրա Ես պատրաստեցի մի հոլովակ Ռաուլի Schalke04-ում ունցեած ելույթների հիման վրա:
Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը հոլովակը երգի բառերը.

Sunday, June 27, 2010

EL TRIUNFO De Los Valores

Այսօր հունիսի 27-ն է:
Այսօր լրանում Մադրիդի ամենահավատարիմ ֆուտբոլիստի , խոհրդանիշ և իսկական առաջատար Ռաուլի ծննդյան 33-րդ տարեդարձը:

Կարծում եմ ավելորդ է խոսել նրա մարզական հաղթանակների և հաջողությունների մասին (ովքեր ցանկանում եմ իմանալ ավելին այդ մասին կարող են այցելել այստեղ կամ այստեղ):
Ռաուլի հաջողությունների և ֆուտբոլային փառքի մաին է պատմում "EL TRIUNFO De Los Valores" (Մեծության Տրումֆը) Գիրքը , որը մի քանի շաբաթ առաջ լույս է տեսել Մադրիդում , և որը մի քանի օր առաջ Ես պահում էի իմ ձեռքերում , հուսամ մոտ ապագայում ես էլ կունենամ այդ հրաշքից: Յուրաքանչյուր մարդ , մադրիդիստ , որը կբռնի այդ գիրքը այլևս չի ցանկանա բաց թողնել այն:

Ինչ վերաբերվում է հավաքականին , Ես ի տարբերություն Իսպանիայի հավքականի վերջին երկու մարզիչների , Ես տեսնում եմ Ռաուլին այս կազմում:
Հատկապես հիմա երբ հավքականը դժգույն ֆուտբոլ է ցուցադրում և կարծում եմ , մոտակա օրերում դուրս կմնա հետագա պայքարից: Անկասկած նման Փորձառու խաղացողին չվեչցնելը սխալ էր (շատ պարզ օրինակ 38-ամյա Մեկքսիկացի Բլոնկոն: Կարծում եմ համեմատությունը շարունակելը իմաստ չունի , անկասկած Ռաուլն իր փորձով այժմյան հավաքականումիրեն հավասարը չունի):

Ինչ արագ են անցնում տարիները...

Իհարկե Իմ Մեծագույն Ցանկությունն այն է , որ Ռաուլը ամենաքիչը ևս մեկ հիանալի մրցածրջան անցկացնի Ռեալում: Կարծում եմ Ժոզե Մոուրինյոն կգտնի Ռաուլին Ճիշտ խաղի մեջ ներգրավելու տարբերակ: Նա Հանճարեզ մասնագետ է: Իսկ Հանճարները պետք է իրար հասկանան:
Միշտ եղիր այդպիսին` Եռանդով լեցուն , մի սահմանափկվիր ձեռք բերածով , արա այն ինչ միշտ անում ես` կատարելագործվիր: Հաջողությունը դեռ առջևում է:
Ծնունդդ Շնորհավոր Մադրիդի Արքա !!!