Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Պաշտպանության նախարարություն. Show all posts
Showing posts with label Պաշտպանության նախարարություն. Show all posts

Tuesday, September 20, 2011

20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր


 21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):
 1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
 Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը: