Ողջույն, ողջույն սպասողներին, ընկերներին, չսպասողներին ու բոլորին: Արդեն 10 օրվա ծառայող եմ: Արտաշատում եղանակն արևոտ է, երբեմն նույնիսկ չափից շատ: Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով: Այսօր տեսակցության օր էր, ջրի և մրգերի առատություն էր նկատվում զորամասում: Ճաշից հետո տեսա տնեցիներին, լիքը հետաքրքիր նորություններ իմացա «քաղաքի» կյանքից: Ինչ հետաքրքիր բաներ են կատարվում ֆեյսում, ինչքան մտքեր, որոնք կասկածի տեղիք էին տալիս հաստատվեցին: Են ինչեր են կատարվում:
Առավոտյան ֆիզո էինք անում: Ես ավելի լավ արդյունքի էի սպասում ինձանից 100 մետր վազքում: 1,5 կիլոանոց «Բատինկաներն» իրանցն ասեցին երևի: Արդյունքում 14,5 վայրկյան: Պիտի աշխատեմ մյուս շաբաթ լավացնել արդյունքս: Ես, Նարոն ու ևս մի տղա մի թեթեւ ֆուտբոլ խաղացինք բակում (նոստալգիա):
Մերոնք նոթս էին բերել մի երկու րոպեյով միացրեցի interactive–ի վիդեոն նայեցի,կայֆն էր,ափսոս լրիվ չհասցրեցի նայել: Կարոտել էի:
Առավոտյան ֆիզո էինք անում: Ես ավելի լավ արդյունքի էի սպասում ինձանից 100 մետր վազքում: 1,5 կիլոանոց «Բատինկաներն» իրանցն ասեցին երևի: Արդյունքում 14,5 վայրկյան: Պիտի աշխատեմ մյուս շաբաթ լավացնել արդյունքս: Ես, Նարոն ու ևս մի տղա մի թեթեւ ֆուտբոլ խաղացինք բակում (նոստալգիա):
Մի թեթև կոկորդսա խզում, բայց նորմալ եմ ոնցոր: Աշխատում եմ ամեն օր վարժություններ անել, որպեսզի պահպանեմ մարզավիճակս,ինչու չէ նաև լավացնեմ: Տուռնիկի վրա 11 ձգում կատարողը ստանում է 5 գնահատականը: Դեռ կատարում եմ 9-10 ձգում: Բացվում ենք էլի եղած տրինաժորներով: Չնայած, որ ազատ ժամանակն էլ այդքան շատ չէ:
Երեկոյան անվանականչը դաժան էր, չեք պատկերացնի, որքան դժվար է զգաստ հրամանի ժամանակ դիմանալ մոծակների կծոցներին և միաժամանակ երգել Հայաստանի հիմնը: Ամբողջ գիշերը քոր եկող ոտքեր և ձեռքեր:
Գիշերվա երազս մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս: Իմանալով իմ բնավորությունը կարող եմ վստահ ասել, որ դեռ երկար եմ գտնվելու այս երազի ազդեցության տակ: Երազ, որը նման էր երջանկության: Երազ, որն ամբողջովին փոխանցում էր դեռ 5 տարի առաջ գրած բանաստեղծություններիցս մեկը: Երազը մնում է երազ, իսկ իրականությունը հիմա իմ առաջ: Ուսումնական լսարան, երգում ենք «Հայրենիք» երգը…
Գիշերը դաժան էր՝ հազ, փռշտոցներ: Արդյունքում արդեն երեկո է, իսկ ինձ դեռ չեն տարել բուժ. կետ, այն դեպքում, որ առավոտվանից ջերմում եմ: Միայն հիմա կապիտանն ասաց, որ անձամբ կտանի ինձ ժամը 19-ին: Ժամը 21-ին ես արդեն պարկած էի բուժ. կետում 38 աստիճան ջերմությամբ, այն էլ դեղ ընդունելուց հետո: Մինչև առավոտ քնել եմ: Առավոտյան կրկին դեղեր, ջերմությունը մի քիչ իջավ:
Իմ հետ նույն պալատում պարկած մյուս տղան՝ Գոռը, ինձանից շատ ավելի վատ վիճակում էր: Երկու օր նրա ջերմությունը 40 աստիճանից իջնում էր միայն սրսկելուց հետո: Բժիշկը կարծես ոչմի քայլ չէր փորձում ձեռնարկել զառանցանքի եզրին գտնվող տղային այդ վիճակից հանելու համար: Դա մինչ այն պահը երբ… Ես ուղղակի ուզում եմ շնորակալություն հայտնել այն մարդուն, ում օգնությամբ և հրամանով մեզ հետ պատշաճ կերպով սկսեցին վերաբելվել: Եվ ընդհանրապես Շնորակալություն այն ընկերներին ովքեր չեն մոռանում և միշտ պատրաստ են օգնել:
Գոռին այսօր տեղափոխեցին հոսպիտալ իսկ ես դեռ շարունակում եմ բուժում ստանալ:
Ահա այսպես էլ անցավ ծառայության 16-րդ օրը: Մինչ երդումը մնաց երկու շաբաթ…
Բանակ տեղ Օ_Օ
ReplyDeleteԲարի ծառայություն)
ReplyDeleteՔեզ պաչիկնեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեր: ;)
ReplyDelete