Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, June 10, 2011

Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը

Բարև Բլոգ: Արդեն վաղը Հունիսի 10-ին կմեկնեմ ծառայության Հայաստանի Հանրապետության Բանակ: Պատրաստվեք , այսօրվա պոստը լինելու է շատ երկար: Կխոսեմ շատ երկար ու կփորձեմ վերլուծել այս վերջին մեկ շաբաթը:
Ամեն ինչ սկսվեց դեռ մարտին երբ ստացա Հունիսի 10-ով տրված մեկնման կտրոնը , սակայն ամեն ինչ նորմալ էր: Ինչպես փակցված էր մեր «Շատ Սիրելի» Դեկանատի պատին ես երկրորդ տեղով անվճար անցնում էի Մագիստրատուրա: Դե դիպլոմն ու պետականն էլ 100 ստացա , այսպիսով կասկած չէր մնում: Ընդհանրապես այն տպավորությունները , որոնք կային սովորելու այս 4 տարիների ընթացքում ՀՊՃՀ-ից , այս վերջին ամիսներին շատ փչացան: Ժամանակին ինձ թվում էր , որ Մեր ԲՈւՀ-ը եզակիներից մեկն ա , որը համ գիտելիք ա տալիս , համ դասախոսներն են լավը: Հա էլի լավ մարդիկ կան , ու քիչ չեն , բայց այն ամենն ինչ կատարվում ա Պոլիտեխնիկում շատ տհաճ ա: Այն վճռականությունը , որը դրսևորեց Մաթեմաթիկայի ամբիոնը չորրոչդ կուրսեցիների Կարմիր դիպլոմի համար վերահանձնումների ժամանակ ուղղակի նախանձելի է: Դրանց ինքնահավան երեսից բոլոր մաթեմ վերահանձնողները չստացան Կարմիր դիպլոմ: ՀԻՄԱՐ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Ինչու՞ , դե գիտես ոնց , ասում են Բոլոնյան համակարգը Ուսանողի համարա: Թո բա թե: Հեսա: Չկա տենց բան , եթե ուսանողը Կարմիր դիպլոմից պիտի զրկվի միայն այն բանի համար , որ առաջին կիսամյակում մի 43-ա ստացել , հետո էլ գերազանց ա սովորել: Ինչո՞ւ գնահատականները միջինով չեն հաշվում: Ինչուները շատ են: Այս ինչուներից մեկն էլ ինձ հանկարծակիի բերեց շաբաթ օրը , Բարքեմփի բացման ժամանակ: Երբ ես իմացա , որ չեմ անցնում առանց տարեկետման իրավունքի Մագիստրատուրա , սակայն անվճար եմ ընդունվել: Այն էլ ինչ-որ խղճում 0.4 միավորի պատճառով: այն դեպքում երբ Մի քանի ամիս առաջ ես երկրորդն էի: Իսկ դու մի ասա նոր հաշվարկման ձևեր: Իսկ իրականում հենց այդ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ամբողջովին չի գործում: Օգտագործվումա այնքանով որքանով ձեռք ա տալիս Անհատներին , որոնք ունեն ՄԵԾ հնարավորություններ: 
Ընդհանրապես Մեր ԲՈւՀում Լավ մարդիկ քիչ չեն , սակայն նրանք մեկ-մեկ անզոր են:
ԲՈւՀ-ի Լավագույն գործող մարմինը Ուսխորհուրդն է , սակայն երբեմն ուսխորհուրդն էլ չի կարողանում պայքարել Բյուրոկրատական անարդարության դեմ: Դե հիմա...
Վստահ եմ որ շատ բաների մասին այսօր մոռանալու եմ գրել , թեմաները շատ են:
Վերջին օրերը Ընկերների ու Ընտանիքի հետ.
Բարքեմփից սկսած , սկսեցի ուրիշ կերպ նայել ամեն ինչին , հասկցա , որ մեկ շաբաթից այս ամենն այլևս չի լինելու: Հասկացա , որ կողքիս կան իսկական ընկերներ , ինչը ինձ շատ էր պետք , քանի որ վերջին ամսվա ընթացքում , ընկերությունից հիասթափվելու առիթներ ունեցել եմ:
Վերջին երկու օրերը լավագույններն էին: Ամենաքաղցր օրերն իմ կյանքի բառիս բուն իմաստով: Մերսի Շատ Շոկոիս: Ում ես շատ-շատ եմ սիրում: Իսկական անմոռանալի օր ստացվեց իմ համար: Այդ օրն անմոռանալի էր Իմ Մադրիդիստ ընկերների շնորհիվ նաև: Որոնք անակնկալ էին պատրաստել իմ համար: Փուչիկներ , ժպիտներ , Ընկերներ , Սպունգ Բոբ-տորթ: Փուչիկներից մեկի վրա ոմն Երվանդի կողմից ավելացված էր. «Տարել է ես պետության յանը , Բանակ է գնում Ռոբերտ Մարկոսյանը»: Ժպիտներ Ժպիտներ Ժպիտներ: Աղջիկներ ու Տղաներ` Մադրիդիստներ !! Ընդհանրապես բազմիցս առիթներ եմ ունեցել համոզվելու , որ մեր Մադիրդիստական ընկերությունը ամենաամուրն ա: Ամենակուռ Կոլեկտիվներից մեկն ա , որին ես երբևիցե հանդիպել եմ: Ուրախ եմ , որ Ես այս ամենի մի մասնիկն եմ: 

Հալալ ա Մադրդիստներիս , մի քանի օրում կազմակերպեցին հրաժեշտիս խաղը: Չէի ուզում մի տեսակ , բայց լավ ստացվեց շատ: 7-7 խաղացինք: Ուրախ եմ , որ Երիտասարդ տաղանդներս նման Լավ մարդիկ են: Շատ սիրում եմ իրանց: Խաղին եկան ընկերներիցս Շատերը: Իսկ Ոմանք արդեն մեկնում էին Ծառայության: Նարեկը:
Ուղղակի կուզենամ , որ ես ու Նարը իրար հետ ծառայենք: Այդ դեպքում ծառայությունը շատ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի: Ընդհանրապես Ընկերներիցս շատերն են գնում Բանակ: Նրանց բոլորին Խաղաղ Ծառայություն եմ ցանկանում:
Պիտի մերսի ասեմ նաև Թիմին , աշխարհի լավագույն «Red Bull»-ի թիմին , 9 ամիս համարյա միասին աշխատեցինք , շատ-շատ հիշարժան պահեր ունեցանք: Վստահ եմ , որ դեռ ունենալու ենք: Նման Ընկերությունը չի մոռացվում:

Մերսի in-spectr-ին :Դ Անահիտ, Չինա , Արսեն: Կապ չունի ինչ ոնց , խի , որտեղ ու ոնց: Ձեզ Շատ եմ սիրում: Մեր կռիվները :Դ ահահա PES-ը , միու~-ները ու ամենինչը:
Ես քանի օրվա մեջ չգիտես ոնց ձևավորվեց Armenian Tumblr Team-ը: Այ Մարդ քիչ մտեք էտ թվիթերը , իրար շատ տեսեք , սաղ կայֆը հենց էտ ա: Ռեբլոգ 4էվր: #ՄունաթՌոժ , կկարոտեմ մեր կռիվները , լավ պահերը ու պոեզը :Դ
Կկարոտեմ Բարքեմփը...
APY - Հայ Առաջադեմ Երիտասարդություն: Հուսով եմ իմ բացակայության ընթացքում շատ հաջողությունների կհասնեք: Աշխարհի ամենաաշխատասեր թիմն ա , ամենակազմակերպված ու ճշտապահ ի շնորհիվ Էրիկի:
Extreme Club-ին ցանկանում եմ , որ նույնքան ադրենալինով լի լինի նրանց կյանքը ինչպես հիմա:
Dan , Vahan ախպերներս , մենք դեռ դպրոցից միասին ենք: Վստահ եմ , որ իմ բանակ գնալը , Վահանի Փարիզում սովորելը միայն կուժեղացնեն մեր ընկերությունը: Գիտեմ , որ միշտ իմ կողքին առաջինը դուք եք: Ինչ ուզումա լինի ! Մերսի , որ կաք !
Կկարոտեմ Հունական Պարերը , մեր ընկերությունը: Բոլորիդ !
Զառ , Սոֆ , իմ ապագա բժիշկներ , սիրում եմ ձեզ: Ուրախ եմ , որ ձեզ ճանաչում եմ:
Լիա, Փեփե , Տաթ - Hollywood Hills forever !
Խուճուճ , դու ուրիշ թեմա ես , սենց չեմ կարա ասեմ :) մենակ համբերություն եմ մաղթում:
Anahitka - В жизни никто для меня такого не делал , спасибо тебе Анаит !
Arsenyo - ախպերս , ես գիտեմ որ միշտ հետս ես , ինչ ուզումա լինի !!
Խումբս , սովորեք , լավ մասնագետներ դարձեք...գիտեք թե ոնց եմ վերաբերվում ձեզ , խոզուկներ ու գայլուկներ :P
*** ***** **** - դիմացի , լացել մացել չկա: Դու ուժեղ ես: էլ երեխա չես...կուզենայի կողքիդ լինելի հիմա , ուղղակի լինելի , ուրիշ բան պետք չի...բայց...
Չինուլիկ ու Սոնչիկ: Դիմացեք: Ձեզ լավ նայեք , Ձեր կողքին եմ !! Առաջինը ինչ լինի դուք եք իմանալու: Հաստատ ասում եմ !
Բոլորիդ շատ եմ սիրում , ում չեմ գրել իրանց էլ եմ շատ սիրում , հիմա եթե մեկնումեկիդ մոռացած լինեմ սրտիս դարդ ա լինելու: Ուղղակի փորձեցի հիշել են մարդկանց , ովքեր ես վերջին օրերին կողքիս են եղել , ովքեր փորձել են օրերս ուրախությամբ ու երջակնությամբ լցնել:
Իմ Համար էլ ա շատ դժվար գիտակցել , որ երկու տարի չենք տեսնելու իրար , որ շատերդ փոխվելու եք , շատ նոր պահեր եք ապրելու առանց ինձ: Բայց դա կարևոր չի , կարևորը , որ լավ լինեք: Ես դա ասում եմ , այն բոլոր մարդկանց , ովքեր ինձ ընկեր են համարում: 
Ես գնում եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Դուխս տեղն ա , Կամքի ուժ ունեմ , լավ կծառայեմ կգամ: Ի՞նչ պիտի լինի որ: Իմացեք որ Ռոբը միշտ ձեր հետ ա: Ինչով էլ կարա օգնի կօգնի թեկուզ լինի բանակում !
Ես կաշխատեմ ամեն զգալի նորության մասին գրել բլոգում: Դուք էլ եթե ուզում եք ինձ բան ասեք , հաստատ իմացեք , եթե գրեք Բլոգիս ARMY բաժնում , հաստատ ես կիմանամ: Եթե կարոտում եք , եթե տվյալ պահին կարիքս ունեք , գրեք , ես անպայման կպատասխանեմ իմացեք !!

Գնացինք ...Մնաց 730 Օր ...

26 comments:

  1. :)քեզ բարի ճանապարհ ու լիքը հաջողություններ... Կսպասենք վերադարձիդ.. Ապրես:

    ReplyDelete
  2. Բարի ծառայություն քեզ Ռոբ ջան ու անփորձանք վերադարձ)))

    ReplyDelete
  3. Մի լացացրու.... բարի ծառայություն քեզ...առավոտը կգամ :*

    ReplyDelete
  4. Բարի ծառայություն ու բարի վերադարձ:
    Բանակը տղու համարա Ռոբ ջան ;)

    ReplyDelete
  5. Հուզիչ հրաժեշտի խոսք էր: Բարի ծառայություն ու բարի վերադարձ:

    ReplyDelete
  6. Էս կարգի մի բան էլ ես եմ գրելու մի քանի օրից...
    ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ!!!!!!

    ReplyDelete
  7. Ռոբ ջան բարի ծառայություն :) քեզ լավ նայի ;Ճ
    http://goo.gl/iptba էս էլ նայի...

    ReplyDelete
  8. Բարի ծառայություն Ռոբ ջան, բոլորս էլ մի օր ծառայելու ենք... Հիմի էլ քո ժամանակն ա եկել, բարձր կպահես մադրիդիստների անունը! ;)

    ReplyDelete
  9. Karotelu em!!!
    bayc qez hetaqrqir u hajox carayutyun em maxtum...:***

    p.s. Venerayin asa shushut em zangelu, vor tramadrvi hogepes...:)))

    ReplyDelete
  10. Ուզում եմ ասեմ , Մերսի որ կողքիս եք Ընկերներ , կապ չունի վերտուալ , թե ՌԵԱԼ :Դ Ապրեք !!

    ReplyDelete
  11. Ռոբ ջան, քեզ անփորձանք ու հետաքրքիր ծառայություն եմ մաղթում!!! Շատ եմ ուզում, որ ծառայությունդ լավ իմաստով էնքան հետաքրքիր լինի, իրադարձություններով լիքը, որ անընդհատ ուզենաս բարի պոստեր գրես բլոգիդ համար ու դրա պատճառով ստիպած լիքը նամակներ ուղարկես տուն :DDD

    Քեզ շատ սիրում եմ ու շաաաաաաաատ կարոտելու եմ!!! :*

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  13. էհհհհ Ռոբ ջան ,իմ արև շատ լավ խոսքեր էիր գրել , ինչ ասեմ ախպերս , հիմա ինչ պտի ասեմ ,շաբլոն խոսքեր են , որոնք չեմ ուզում ասեմ ,,, դու լավ ել գիտես ախպերս ,,,,ճիշտա նենց չի որ շատ-շատ երկար ժամանակ ա իրար գիտենք , բայց էս մի 3-4 ամսվա ընթացքում իրար հետ լավ պահեր ենք ունեցել , հասցրել ենք իրար ծանոթանալ. խոսալ , խնդալ ,խաղալ , ուրախանալ մի նպատակով (ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ) , ու հմի եկել ա են պահը որ 2 տարի քեզ կարոտելու ենք , ,,,,,,,իմացի որ կարոտելու `ԵՄ` , ու ոչ միայն `ԵՄէ այլ նաև `ԵՆՔ`,,,,,
    քեզ հաջողություն ախպերս , հանբերություն ,
    սպասելու ենք քեզ ,,,,, մեր շատ սիրելի ԷԼ ԿԱՊԻՏԱՆՈ
    հաջող ախպերս ) դուխդ տեղը

    ReplyDelete
  14. TXUR ER..........SHAT TXUR ER....... NENC CHI VOR MINCHEV ET QICH TXUR EI BAYC HESA KLACEM :((((((((((((((((((((((((((((((((((((

    ReplyDelete
  15. :***************************

    ReplyDelete
  16. Բարի ծառայություն! Ճիշտա 2 տարի ամեն ինչից "կտրվում ես", բայց էտ ժամանակն էլ կարելիա ահագին oգտակար օգտագործել, ինչ-որ բան տալիսա հաստատ: Որ զորամաս էլ ընկնես, եթե կարաս շտաբ դասավորի, ծառայությունդ լրիվ ուրիշ ձև կանցնի:

    ReplyDelete
  17. Քեզ բարի ծառայություն եւ շուտափույթ վերադարձ:

    ReplyDelete
  18. Բարի ծառայություն

    ReplyDelete
  19. Բարի ծառայություն, թող որ 2 տարին քո համար ակնթարթներ թվան

    ReplyDelete
  20. Բարով գնաս ու հաջողությամբ հետ գաս :))) Փորձիր ուրախ նայել ամեն ինչին, մի քիչ անհնարա թվում, բայց գոնե փորձիր :Ճ

    ReplyDelete
  21. Քեզ խաղաղ ու բարի ծառայություն Ռոբ!

    ReplyDelete
  22. Բարի ծառայություն: մեկ ա սաղս էլ մի օր պետք ա ծառայենք մեր հայրենիքին ու էտի մեր պարտքն ա...

    ReplyDelete
  23. Ու ես էս ամեն ինչը հիմա եմ կարդում :( Լուրջ հուզիչ էր: Մի քիչ շատ էր հրաժեշտդ, ամեն ինչ լավ ա ըլնելու, բարով խերով ծառայի ու հետ արի ;)

    ReplyDelete
  24. bayc vonc em es qez arden karotel ,,,,,,,,, !

    ReplyDelete