Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label ՀՀ Սամանադրություն. Show all posts
Showing posts with label ՀՀ Սամանադրություն. Show all posts

Friday, September 3, 2010

Ի՞նչ Գործ ունի ՀՀ Զինանշանի վրա Սմայլիկը:

Ըստ ՀՀ Զինանշանի մասին օրենքի .
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Ամենինչ Ճիշտ ա չէ՞:
Ես էլ եմ էտ ասում: Իսմ ինչ-որ մեկդ տեսել եք մոտիկից Ինտերնետում տեղակայված ՀՀ Զինանշանները: Վստահ եմ , որ Ձեզանից քչերն են ուշադրություն դարձրել: Այ ինձ շատ հետաքրքիր ա Ես եմ վատ տեսնում թե ներքևի աջ անկյունում գտնվող Ռուբինյանների Զինանշան Առյուծը , որի գլխին պետք է թագ լինի ինչվոր շատ ուրախ ա իրան զգում ու լայն բացված ժպիտով նայում ա մեզ: Կարողա՞ Հին Հայաստանում հենց Ռուբինյաններն են ստեղծել Սմայլիկները: Հմմմմ , չեմ կարծում , բա թագը ու՞ր ա: Չկա , ինչ-որ գծիկ ա: Ու դու մի ասա տենց ամենուրեք , ամբողջ համացանցում , մի նկար չգտա , որի վրա հստակ կլինի պատկերված Առյուծը: Գնացի խոշորացույցով ուսումնասիրեցի Անձնագիրս , մի կերպ տեսա թագը: Արա բայց էտ սմայլիկը՞: Զա շտո՞: Եթե Նույնիսկ դա է պատկերված մեր զինանշանին: Մեկ ա խայտառակություն ա: Ինչ-որ մեկը չէր կարում ասեր եկեք այս երջանիկ առյուծ-պալաչին նորմալ Առյուծի գլուխ նկարենք: Բա չէ սենց:
Երբ Ինձ առաջին անգամ այս տխմարության մասին ասեց ընկերներիցս մեկը` Հրաչը , ասեցի , հա լավ հո չես գժվել: Բայց արի ու տես որ չէ:

Ահա եկեք Տեսնենք ՀՀ առաջին հանրապետության Զինանշանը.
Ինչ-որ մեկը Սմայլիկ տեսնու՞մ ա:
Կարծում եմ Չեք տեսնում:
Իսկ հիմա ի՞նչ ա պատկերված Մեր Զինանշանին:
Ո՞վ ա Ինքը և որտեղից ա հայտնվել:
Լավ Ո՞վ կարա բացատրի իմաստը: Որ չկրկնորինակե՞ն: Կարծում եմ ստոր արարք կլիներ պղծել զինանշանը մենակ նրա համար որ չկրկնորինակեն: Իմ կարծիքով սա մեր թշնամիների ձեռքի գործն է:
Եթե ցանկանում եք Համոզվել կարող եք համացանցում փնտրել ՀՀ Զինանշան կամ նման այլ բառեր: Աևդյունքը նույնն է , նույնիսկ Պետական կայքերում:
Եթե Ձեզ Անհրաժեշտ ք ՀՀ Զինանշանի Իսկական տարբերակը անցեք այս հղմամբ ` Իրական ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՃԻՇՏ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

Monday, July 5, 2010

ՀՀ Սահմանադրության Օր

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանդրության Օրն է: Այսօրը Տոն է: Տոն յուրաքանչյուր քաղաքացու համար , քանի որ Սահմանադրությունը Երկրի , Պետականության կայացման գլխավոր և ամենաառաջնային պայմաններից մեկն է:

Գլուխ 1: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական,
սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Օրը Հանգստյան է , այդ իսկ պատճառով Բոլորին ցանկանում եմ մի լավ ուրախանալ , տոնել , նշել և ման գալ: