Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ազգային Հավաքական. Show all posts
Showing posts with label Ազգային Հավաքական. Show all posts

Thursday, September 29, 2016

Ազգային Հավաքականի Ջորջ Ռ.Ռ. Մարտինը

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանակի հետ ավելի քիչ է նմանվում  ազգային հավաքականի: Գնալով պակասում են ֆուտբոլիստները՝ ովքեր արժանի են, կամ կարող էին արժանի լինել Հավաքականում խաղալուն: Սակայն դա իրենց մեղավորությունը չէ: Նրանց ջնջում են ցուցակներից... ինչպես օրինակ ջնջեցին Նեդ Սթարկին Game of Thrones-ի առաջին սեզոնում:  
 Ենթադրենք Նեդ Ստարկը Յուրա Մովսիսյանն էր, որից առաջինը ազատվեցին ազգային հավաքականի պատասխանատուները, հետո Ռոբերտ Արզումայանն էր, Գևորգ Կասպարովը և  ֆուտբոլիստների մի ամբողջ ցուցակ, որոնք երբևիցե հաքել են Ազգային Հավաքականի մարզաշապիկը: Նրանցից անգամ կարելի է մի ամբողջ հավաքական կազմել:
Ազգային հավաքականը գնալով նմանվում է Գահերի Խաղին, գլխավոր հերոսները գնալով հեռանում են կյանքից (այս պարագայում հավաքականից) և դաժանորեն սպանվում է Հայկական ֆուտբոլի ապագան:
Հարգելիներս ժամանկ է գիտակցել, որ սա Մեր հավաքականն է, ոչ թե Գահերի Խաղը և հավաքականի ղեկավարներ՝ Դուք էլ Ջորջ Մարտիններ չեք:

Հ.Գ.
Գալիք հանդիպմանը Հայաստանի հավքական է հրավիրվել 2 (երկու) հարձակվող:
Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ...

Sunday, March 29, 2015

«Խոհանոցը պետք է փոխարինել Ֆորմուլա մեկի բոքսով» կամ Շալանդի ապուրը փչացրեց մեր ախորժակը

Երբ ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի մսյո Շալանդին, հաջողություն մաղթեցի ասելով, որ Հայ ազգը հավատում է իր ուժերին և մենք մեծ սպասումներ ունենք: 
Անցան ամիսներ, ապուրներ, աղցաններ... Մսյո Շալանդը եփեց-եփեց և այդպես էլ չստացավ այն աղցանը, որին այդքան բոլորս սպասում էինք: Իսկ դրա համար նա ուներ բոլոր նախադրյալները: Ալբանացիների հետ խաղը փաստեց, որ եռաց Շալանդի խոհանոցի վերջին ապուրը և կրկին անհաջող: Այս մրցափուլում մեր հավաքականը կրկին մնաց ձեռնունայն, որքան ցավալի է դա տեսնել ու զգալ, չէ որ մենք կարող էինք հաղթանակով ավարտել համարյա թե բոլոր հանդիպումները: Մեր տղաները դուրս գալով խաղադաշտ հասնում են հաջողության՝ գոլ են խփում և կորցնում խաղի ղեկը: Դա այդքան էլ ճիշտ բնորոշում չէ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Շալանդն է կորցնում խաղի շերեփը և չես հասկանում թե ինչի մասին է այդ պահին մտածում: Ալբանացիները պայքարեցին մինչև վերջ, և հասան նրան ինչին պետք է հասնեինք ՄԵՆՔ: Սակայն, մսյո Շալանդի խոհարարական հոտառությունը կրկին մեզ ձեռնունայն թողեց: Կխնդրեմ չասել թե Մրցավարն էր մեղավոր, թե կարմիր քարտն էր պատճառը: Մրցավարը ցանկության դեպքում մի քանի տասնմեկ մետրանոց էլ կնշանակեր մեր դարպասին, սակայն դա բարեբախտաբար տեղի չունեցավ
Շալանդը կարծես մոռանում է, որ կարելի է փոփոխություններ անել: Չի նկատում դաշտում հոգնած ֆուտբոլիստներին որոնց անհրաժեշտ է փոխարինել: Շալանդը փոխարինումների մասին հիշում է միայն այն ժամանակ երբ վնասվածք է ստանում խաղացողներից մեկը, կամ արդեն հույս չի լինում ինչ-որ մի բան փրկելու: Դա փաստ է:
Ալբանացիների հետ խաղն ապացուցեց, որ մսյո Շալանդը տեղ չունի Հայաստանի Հավաքականի խոհանոցում և ժամանակն է խոհանոցը փոխարինել Սրընթաց մեքենայի բոքսով, որտեղ կղեկավարի հմուտ մեխանիկ:
Հանդիպման լավագույններից մեկը Գայել Անդոնյանն էր, ով այս թիիմի հենասյուններից մեկն է դառնալու, նրան մեծ ապագա է սպասվում համաշխարհային ֆուտբոլում: 
Կորյանին անհամեմատ շուտ էր պետք դուրս բերել խաղադաշտ, փոխարինելով Մովսիսյանին: Կորյանն իր հերթին շատ ավելի մոտիվացված էր և շատ ավելի նպատակասլաց քանց թե Յուրան երկրորդ խաղակեսում: 
Ահա այսպես պարտվեցինք: 
Կարծում եմ խաղային պրակտիկան, ոչ թե մեր ֆուտբոլիստներին է պակասում այլ հենց մարզչին, տարին 5-6 խաղ ղեկավարելով լավ մարզավիճակում լինել հնարավոր չէ: ժամանակին պրակտիկա կար, որ Հավաքականի գլխավոր մարզիչը մարզում էր բարձրագույն խմբի հանդիպումներից մեկը: Ինչը ավելի շատ խաղի մեջ լինելու հնարավորություն էր տալիս: Կարելի է փորձել կրկին: Միգուցե ստացվի:
Այսօր Շալանդին պահելով հավաքականի ղեկին կցուցադրենք մեր համակերպվածությունն այս անելանելի վիճակի հետ: Մենք համաձայն չենք այս արդյունքի հետ և մեզ ագրեսիվ, արագ ու նպատակասլաց ֆուտբոլ է պետք: 
Կհանդիպենք հունիսին, Երևանում, եկեք հաղթենք պորտուգալացիներին !!

Thursday, September 12, 2013

«Հայաստան-Դանիա» կամ «Բրազիլիան հեռույա, մոտիկ տեղ կգնանք»

Չէ, չմտածեք թե հավատս կորցրել եմ Հավաքականիս հանդեպ: Տենց բան չի եղել ու չի էլ կարա լինի: Ուղղակի , արա դե մի տեսակ հեռուա էլի էտ Բրազիլիան, ետքան գնանք հասնենք ենտե՞ղ: Ավելի լավա կայունացնենք մեր խաղը, ես երկու խաղն էլ վստահ խաղանք, բարով գնանք հասնենք Ֆրանսյա, համ հավեսով բալետ կանենք, համ էլ քիչ թե շատ մոտիկ ա էլի: Հա, ու մեկ էլ, եկեք թարգենք տանը պարտվելը...
Ռոբերտ Մարկոսյան
Էմոցիոնալ էր...շատ էմոցիոնոլ էր խաղը, չգիտեմ Ձեր համար ոնց, բայց ես հանգիստ չէի կարում նստել տեղումս: Ու չասեմ թե ինչքան նոր արտահայտություններ ի հայտ եկան...
«Տու՛ր, Տու՛ր, Տու՛ր... Ուզի՛, Ուզի՛, Ուզի՛», «Բացվի...Գև՜ը, Գև՜ը...», «Մառկի, դավայ ախպերս», «Ապրի Հարոյանը, ես ինչ լավ ա խաղում եսօր», «Մենակ բռնի էլի ես գնդակը, ի՞նչ կլինի», «Ապրի՛, ապրի՛, ապրի՛ Օզբիլիսը, ես ինչ ա անում եսօր մեր Արասը», «Դավայ Կամո ջան, դավայ դուդուկիդ մեռնեմ» (Կամո անունը իմ հետ առաջին հերթին ասոցացվումա Կամո Սեյրանյանի ու իրա կլառնետի հետ, ինչու՞, ես էլ չեմ հասնակում…):
«Արա՛, Հենոյի ոտերին չխփես, բուծիներդ կվառեմ», «Հանգսիտ խաղա, թե չէ շիպերդ պոկելու եմ», «Արա Ագգեռ հլա հանգստացի, տատուիռովկեքդ կջնջեմ» ու սենց շարունակ…

Ու սենց շարունակ, են, որ վերջում, Երազում ես, որ Արասի տուգանայինը Գոլ լինի, են որ ձայնդ էլ չկա, են որ շաաաաատ ես ուզում, որ հաղթենք, բայց դու անզոր ես:
Էլի Բախտներս չբերեց, առանց հարձակվող խաղալով, մի պահ հասկացանք, որ հարձակվող ունենալը շատ ավելի օգտակար կլինի, մտցրեցինք Սարկիսովին: Դանիացինրը տեսան, որ Սարկիսովը մի պահ քամակով կասեցրերց գնդակը, հասկացան, որ դա իր ամենաուժեղ տեղնա, նենց խփեցին, որ վնասվածք ստացավ: Ու էլի փոխարինում: Ու էլի ստիպված: Ինչ-որ չի ստացվում ես վերջերս բախտի հետ զուգահեռ մի ոտքով քայլենք: Բայց բան չկա կդզվի սաղ:
Խաղով չպարտվեցինք հաստատ: Ուղղակի 11 մետրանոցը հեչ տեղին չէր: Ու տենց, մնումա մտածենք, որ սա էտ շրջադարձային կետն ա ու վերջ: Բուլղարացիքին հաղթում ենք տանը, Իտալացիք արդեն Ձելը ծեխնիկի կակ գովորիտսը:
Կարևորը Բուլղարացիքի հետ խաղին նույն կերպ աջակցենք մերոնց, հավեսով ու հավատքով լի:
Հայաստանի Ֆուտբոլի Հավաքական, 10.09.2013 , լուսանկարը՝ totalfootball.am-ի
Հա ու մեկ էլ, կարծում եմ, որ մի քանի վախտ պետք ա թարգել Հրազդանում խաղալը...կարա՞ք մի դեպք հիշացնենք, որ կարևոր խաղում Հրազդանում հաղթել ենք: Չեմ հիշում ես: 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ.
Ահավոր վատ էր կազմակերպված մուտքը մարզադաշտ, հերթեր, հրմշտոց, ՍՏՅՈՒԱՐԴ կոչեցյալները անգամ չգիտեյին թե որ տրիբունան ու որ սեկցիան որտեղ ա: Արա բա տենց բա՞ն են անում: Մի արեք տենց: Ասածս ինչ ա, գիտեք, որ մարդկանց ահավոր հոսք ա լինելու, հաստատ ոչմեկի համար դա անակնկալ չէր: Կարելի էր ավելի լավ պատրաստվել:
Նա Բուդուշեե էլի, դեռ մի խաղ տանը ունենք, եկեք գոնե այդ խաղում հաղթենք ու տոնենք մեր ուրախությունը, Հաղթե՛նք Երևանում:

Ու թե կցանկանաք դիտել հանդիպման տեսագրությունը, ապա խնդրեմ՝ ահա այստեղ:

Sunday, September 11, 2011

Հագեցած շաբաթ (նամակ 8-րդ)


Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները
 Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
 Իսկ հիմա մի քիչ լուրջ: Անցած շաբաթը շատ-շատ հագեցած ստացվեց: «Հերոս Կապավորի» 2-րդ համարը պետք է «Բոցեր»-ի հետ միասին ամսի մեկին պատրաստ լիներ: Ու եղավ իհարկե: Ցնցող ու անկրկնելի, լավագույն պատի թերթը ամբողջ զորամասում, ըստ մեզ` հեղինակներիս համեստ և ըստ հրամանատարության հեղինակավոր կարծիքի: Վեց նյութ էր այս անգամ «Հերոս Կապավորում» ինչպես նաև գլխավոր կենտրոնական` Անկախությանը նվիրված նյութը: Էլ չեմ ասում կենտրոնական դիրք զբաղեցնող իմ այս զինանշանասեր արդար ձերքով մանրամասն նկարված Զինանշանը, որը դարձավ այս համարի զարդը և ամբողջ վաշտի պարծանքը: «Բոցերը» հերթական անգամ բոցեցին իրենց բոցերով: Նկարազարդումներն էլ ավելի հետքրքիրն էին:

Thursday, March 31, 2011

Ամիսն անցավ ՄԱՐՏավարի

Գիժ ամիսն անցավ իրեն բնորոշ խառը մթնոլորտում: Ամսվա սկիզբը առավել Բուռն էր , նախ կորցրեցի դրամապանակս , խառնվեցի իրար , գտա մի ժամից ի շնորհիվ "Լանսեռ" տաքսի ծառայության վարորդ Ցոլակ ձյաի: Որի մեքենայում էի մոռացել դրամապանակս: Առհասարակ մարտի 3-ը լի էր տարբեր հետաքրքիր իրադարձություններով: 
Չգիտեմ էլ ինչ կհիշեմ , բայց ամսի 6-ն էլ պակաս հետարքիր չէր: Մադրիդի Ռեալի արարման 109 ամյակն էինք նշում: Այդ օրը ամենամեծ զարմանքս այն էր , որ մեկ կայքի հավաքին եկել էին 12-70 տարեկան Ռեալի երկրպագուներ: Չեք պատկերացնի ինչ լավ զգացի ինձ երբ տեսա թե ինչ տարբեր տարիքային խմբի երկրպագուներ են հավաքվել: Խաղն էլ հրաշալի ու գոլառատ անցավ:

Վերջապես փոխվեց Բլոգիս դիզայնը: Այն ավելի նորը դարձավ , ու փոխվեց հիմնովին:


Ռեալն ու Շալկեն անցան Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Ինչը շատ գերազանց արդյունք է հատկապես Ռեալի համար :)
Դուրս եկավ Sunrise Avenue-ի 3-րդ ձայնասկավառակը: Որը հիմա ամբողջ օրը լսում եմ !!
Վերջապես տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան խաղը , սպասումները մի թեթև չարդարացան , չնայած նրան , որ սա էլ է վատ արդյունք չի:
Ոչ բլոգային թեմաներից.
Շատ նշանակալի էր Քրոջս առաջին մեծ համերգը նոր կոլեկտիվի հետ:
Էլ չեմ ասում Կրակելու ու Մեր մի շարք կազմակերպությունների հետ Հակառասիստական շաբաթի մասին:
Մարտի 25-ին տոնեցինք (27-ին) Հունաստանի անկախության հերթական տարեդարձը: 
Մենք ՀՀ ԲՈւՀ-երի ավարտական կուրսի ուսանողներս ավարտեցինք մեր դասերը և օրինակ մեր խումբը Ապրիլի 29-ին կհանձնի Պետական քննությունը: Տխուր ա մի տեսակ :Դ
Ամիսը վերջացավ նույնպես Ծննդյան տոնախմբությամբ: Ուզում եմ Շնորհավորել այս ամսվա բոլոր Հոբելյարներին , ես ձեզ սիրում եմ , եղեք ուրախ և երջանիկ այս կյանքում !!! :)
Ամսվա վեջրում էլ ինձ վերջապես նվեր արեցի իմ , ամենասպասված նվերներից էր ինքս իմ համար արված` Wayfarer ակնոց , գրողը տանի լավն են :)
 Փնտրումներով Բլոգ այցելել են 1841 անգամ, ինչ ասես , որ ման չեն եկել մարդիկ , մոտ 8000 էջի դիտումներ են եղել , նման ցուցանիշ դեռ չէր եղել :Դ
Այս ամիս կատարվեց Ռեկորդային թվով գրառում` 22 այս գրառումն էլ հետը: Նման բան ևս չէր եղել դեռ:
Բայց լավ ամիս էր Մարտ ամիսը ընդհանուր առմամբ :)

Monday, March 28, 2011

ԲՈՂՈՔ. ՀԱՅԱՍՏԱՆ - ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հենց նոր տեսա մի վիդեո ու չկարողացա անտարբեր անցել , Հայաստան - Ռուսաստան Խաղից 30 րոպե առաջ այլևս չեն թողել Ֆուտբոլասերներին մտնել խաղադաշտ , այն դեպքում` երբ մարդիկ տոմսերով կանգնած են դարպասի դիմաց , նրանց ասում են , որ ալյևս տեղ չկա: Ո՞նց կարա տենց բան լինի: Ո՞վ կարա ինձ բացատրի՞: Ես Որպես Ֆուտբոլասեր նման բան չէի հանդուրժի: Նման բան չեն անում !!! Մարդիկ 90 րոպե կանգնել են դարպասների դիմաց ներս մտնելու ակնկալիքով , ու չեն կարողացել այդպես էլ մտնել: Ո՞րն է դրա պատասխանը:
Ու հիշեցնեմ , դա այն դպեքում երբ Ռուս երկրպագուները Մարզադաշտում գտնվում էին ոչ սթափ վիճակում , ինչի մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Փոխանակ Ռուսներին չթողեին , մերոնց չեն թողել մտնել ու երկրպագել սեփական թիմին:
Առանց մեկնաբանության.

Sunday, March 27, 2011

Հայաստան - Ռուսաստան. Դրվագներ Կադրից Դուրս

Դե ինչ ավարտվեց այդքան սպասված հանդիպումը , որն իսկական տոն էր մեզ համար , սակայն գոլազուրկ տոն: Խաղին այդքան շատ չեմ անդրադառնա , քանի որ այս խաղից առաջ և ընթացքում մի քանի ավելի հետաքրքիր բան տեղի ունեցավ:
Խաղից երկու ժամ առաջ , երբ եկանք մարզադաշտ , հասկացանք` որ դեռ ներս չեն թողնում և ռեալ չի այդքան մարդու մեջ սպասելը: Բոլրը կարծես թե եկել էին շատ շուտ: Որոշեցինք որ գնանք Նար-Դոսի մուտքից մտնենք և մենք իրավացի էինք, այնտեղից շատ ավելի արագ կարողացանք մտնել մարզադաշտ:

Մտնելով մարզադաշտի տարածք առաջինն ինչ աչկիս ընկավ դա Հայաստանի Հավաքականի նոր մարզաշապիկն էր , Այոոոո , Ես իրավացի էի , Փոխվեց մեր մարզաշապիկը: Անկեղծ ասեմ դեռ այն կարծիքին եմ , որ նախորդն ավելի գեղեցիկ էր :) դե դեռ ժամակը ցույց կտա:
Երկրորդ հաճելի պահը դա մեեեծ 12 համարի մարզաշապիկն էր կախված առևելյան տրիբունայում: Գերազանց էր ուղղակի: Էլ չեմ ասում նստարաններն Եռագույն ներկելու մասին գաղափարը: Շատ գեղեցիկ էր , միանշանակ Respect մտահացման հեղինակներին , վաղուց էր պետք այդպես անել !!
խաղին դեռ ժամանակ կար , տրիբունաներին մոտ տարածքում հայտնվեց Ռուբեն Հայրապետյանը և ողջունեց ֆուտբոլասերներին: Մեր հյուսիսային տրբունայի սկզբնամասում դրված էր պահեստային Դարպասը , որը ահավոր խանգառելու էր դիտել ֆուտբոլը: Երկար չմատեծելով որոշեցինք օգտվել ընձեռված առիթից և խնդրել Պրն. Հայրապետյանին որպեսզի այդ դարպասը տեղափոխվի , խնդրանքն աննկատ չմնաց , երկու րոպե անց դարպասը տեղափոխվեց այլ վայր , որտեղ ոչ մեկին չէր խանգառում: Շնորհակալություն !!!
Հիմների մասին.
Երբ Հնչում էր Ռուսաստանի հիմնը , Ռուս վայրեին երկրպագուների կողմից արձալկվեց առաջին Պիտառդան , որն ահավոր աղմուկով պայթեց խաղադաշտի եզրային հատվածում: Հրշեջներն անմիջապես հանգցրին այն մի դույլ ջրով: Հատուկ ծառայությունը մոտեցավ ռուսական սեկցիային: Ասյ արարքը ընդունվեց սուլոցներով , սակայն իրավիճակից անտեղյակները կարող են մտածել թե ուղղակի սուլում էին Ռուսաստանի հիմնի ժամանակ: Երկրորտ Սալյուտն էլ պայթեց խաղի ընթացքում: Ես զարմանում եմ թե ինչպես են նրանք կարողացել այդ ամենը մտցնել խաղադաշտ , չէ որ մեզ օրինակ մի քանի անգամ ստուգել են , իսկ իրե՞նց: Ռուսների մասին երջանկությունն այստեղ չի ավարտվում , վստահ կարող եմ նշել , որ նրանցից շատերը խաղի ժամանակ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Տեսնես այդ ինչպես:
Հայաստանի հիմնի մասին: Երգողը տեսնես ով էր , Մարզադաշտը առաջ էր անցել իրենից ու երգում էր հազար անգամ լավ , իդեպ առաջին անգամ եմ նկատում , որ նման բան տեղի ունենա ու բոլորը երգեն բացի , բացի ֆուտբոլիստներից: Ես չեմ Հասկանում հնարավոր չի այնպես անել որ նրանք երգեն , չէ որ դա լռացուցիչ վստահություն կհաղորդի նրնաց , միհատ իտալացիներին նայեք տեսեք ինչ հավեսով են երգում , քեֆս տալիս ա սենց ասած:
90 րոպեներն անցան շատ արագ...Մեր թիմի խաղը թողեց ինչ-որ միջինին մոտ տպավորություն նենց չի որ վատ էր , բայց շատ լավ էլ չէր երբեմն գործողությունների անհամաձյնություն կար: Երբեմն ինչ-որ մի բան չէր սատցվում , Իմ կարծիքով ավելի շատ էր պետք փորձել հարվածներ կատարել հեռվից: Բայց դա արդեն հաջորդ անգամ, հունիսի 4-ին ամենայն հավանականությամբ պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն Լավ Խաղի Համար !!

Saturday, March 26, 2011

Հայաստան - Ռուսատան. Հաղթանակի սպասումով...

Հայաստան - Ռուսատան հանդիպմանը մնացել է ուղիղ 17 ժամ: Շարքային Քանանյանի բանակից վերադառնալուն ուղիղ 61 օր , իսկ Հադրութում ծառայող ֆուտբոլասեր Արտակին եզակի հանարավորություն է ընձեռվել գալ Երևան և ներկա գտնվել այդքան սպասված հանդիպմանը:
Իսկ Երևանում այս օրերին անհավանական շատ պարսիկների ֆոնի վրա Հանրապետության Հրապարակում արդեն երևում են նրանիցից ակնհայտ տարբերվող ռուսները , որոնք մոտ հազար հոգի են այս պահին Երևանում , չնայած այն բանին , որ նրանցից 3-ն արդեն իսկ գտնվում են ՀՀ ոստիկանության ենթակայության տակ: Այք եզ բան չէիք կարում ձեզ ինքնաթիռում մարդավարի պահեիք գոնե:
Երևանում եղանակն առավել քան ֆուտբոլային է , Մեր բոլորիս տրամադրություններն առավել քան Մարտական: Ես արդեն պատրաստել եմ կարմիր շապիկս , կարմիր գլխարկս ու բավական մեծ եռագույնս: Ու ինձ դզումա , որ մեր հավաքականի տոմսերը սև շուկայում 15000 են ծախում , մեկ էլ ե՞րբ սենց բան կլինի տեսնես հայ ֆուտբոլասեր:
Բոլորս միայն հաղթանակ ենք սպասում մեր հավաքականից , նման 2-րդ հնարավորություն չենք ունենա հաստատ այս ընտրական փուլում:
Դե ինչ Բոլորս Առաջ` դեպի Հանրապետական մարզադաշտ , եկեք ցույց տանք Ռուսներին թե ոնց են Երկրպագում Հայ Ֆուտբոլասերները սեփական թիմին , եկեք ցույց տանք թե ինչպիսին ենք մենք` կարգապահ հայ ֆուտբոլասերներս , որոնք գիտեն իրենց դրսևորել թե մարզադաշտում և թե մարզադաշտից դուրս պայքարում:

Monday, March 14, 2011

Հայաստան-Ռուսաստան խաղի երջանիկ տոմսատերերը

Այսօր արդեն մարտի 14-ն է: Ուղիղ 12 օր հետո կկայանա այդքան սպասված Հայաստան - Ռուսաստան Ֆուտբոլային հանդիպումը: Տոմսերը համարյա թե սպառված են: Վստահ եմ , որ Հանրապետական Մարզադաշտը լեփ լեցուն է լինելու Մարտի 26-ին: Մեր հավաքականին լավ աջակցություն է սպասվում: Հուսանք խաղից հետո էլ տրամադրություններս կլինի այնքան բարձր , որ կտոնենք մի ամբողջ հավերժություն: FAF-ը կոչ է անում այդ խաղին ներկայանալ կամիր հանդերձանքով , այսպիսով խաղադաշտում պատկերը ամբողջությամբ կարմիր: Ինչն էլ ավելի հետքրքիր կդիտվի: 
Հիշեցնեմ , որ Բլոգում (ձախ մասում) անցկացվում է հարցում` Կհաղթե՞նք Արդյոք Ռուսաստանի Հավաքականին:
Մինչ այս պահը հարցմանը մասնակցել են 135 հոգի.
Այո միանշանակ. 57 ձայն
Չէ հա , դժվար. 39 ձայն
Կծախեն էտ խաղը. 13 ձայն
Ոչ ոքի կվերջանա. 9 ձայն
Ինձ մեկ ա ինչ կլինի. 17 ձայն

Դուք կարող եք փոխել այս արդյունքը ընտրելով ձեր նախընտրած տարբերակը:
Արդյունքները Կամփոփեմ խաղի նախորդ օրը: Հաղթանակ Մեզ Հայեր !!!

Wednesday, February 9, 2011

Հայաստան-Վրաստան (1-2) (Ինչպես սկսեցինք այնպես էլ ավարտեցինք)

Այսօրվա հանդիպումից առաջ բոլորիս տրամադրություններն էլ շատ բարձր էին , բայց արի ու տես , որ պարտվեցինք վրացիներին: Բազմաթիվ վնասվածքները թույլ չտվեցին մարտական կազմով խաղալ: Բազմաթիվ գոլային հնարավորություններ չիրացրեիցնք , այ էտ շատ վատ ա: Պետք է այդ ուղղությամբ աշխատել: Հուսանք , որ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը արդեն կմոտենանք առանց վնասվածքների , լավ տրամադրությամբ , և վճռական տրամադրված:
Լավ հիմա կմտածեք թե ինչի՞ այսպիսի վեռնագիր: Շատ մի պարզ պատճառով: Վրաստանի թիմի հետ հանդիպումը Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի վերջին հանդիպումն էր Այս Մարզազգեստով: 
Որով առաջին անգամ հանդես եկանք Թուրքիայի հավաքականի հետ և առաջին իսկ հանդիպումում ցավալի պարտություն կրեցինք: Ինչպես ասացին ինձ Hummel-ի խանությում, նրանք սպասում են ամսի 26-ին (մարտի) , որպեսզի նոր մարզաշապիկը վաճառքի դուրս գա: Միգուցե Hummel-ի խանութներում մարզաշապիկը կլինի խաղից մի քանի օր առաջ: Դեռ հայտնի չէ: Բայց մի բան ակնհայտ է , որ հին մարզաշապիկից այևս վաճառքում չկա (կա , բայց չափսեր չկան ու չեն լինելու մոտ ժամանակներում):
Հուսանք Նոր մարզաշապիկով , նոր հաղթանակներ կտանի մեր ազգային հավաքականը: Բոլորիս համբերություն եմ ցանկանում մինչ այդ օրը: Մեզ մեծագույն հաղթանակներ են սպասվում !!!
P.S.
Այ տեսնքում եք , այնքան էի ուզում մերոնք չպարտվեն նույնիսկ Գրառման վեռնագիրն էի սխալ գրել...:(