Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:
Կենդանի մատյանը (livejournal) բլոգային աշխարհում ամենամեծ տիրույթներից մեկն է: Կարծում եմ հենց «ԿՄ»-ից էլ ամեն ինչ սկսվեց և զարգացում ապրեց:
Այս օրը` օգոստոսի 31-ը պատահական չէ, որ ընտրվել է բլոգգերների օր: Հենց այս ամսաթիվն է կարծես հուշում օրվա մասին, երբ նայում ես օրացույցին տեսնելով 31.08, կարծես տեսնել հենց «Blog» բառը:
Ըստ ձևավորված ավանդույթի այսօր կներկայացնեմ իմ կողմից հաճախ կարդացվող, հետաքրքիր և ինքնատիպ 5 նոր բլոգ:
1. http://dramaprincess-s.blogspot.com/ - Սառայի բլոգը (S6): Բլոգը հետաքրքիր է և երիտասարդական, այնտեղ քննարկվում են համաշխարհային և հայկական շոուբիզնեսին վերաբերող տարբեր նորություններ և իրադարձություններ և ոչ միայն: Հետևում եմ այն բլոգին համարյա թե ստեղծման պահից, թեև առաջին գրառումները տրանսլիտով էին, այժմ բլոգն ամբողջովին հայաֆիկացվել է: Շնորհակալություն գրագետ և ոճային բլոգգեր Սառային, այդպես էլ շարունակիր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjpmeeihROFxOxBuwkejx9ZxNTIt-uTLQEorTRch3m_hhdOwZfCQPZBM9ClZBV-6sxpm5h3rO79sFMZU-H7Rk1ljKsIqCAIc4XMTrNjzPzkAHFJ6xe2PJLXXwGUWGGUyyMY9gnTBsuWFIpJ/s200/dramaprincess-s.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg6mQF3lM_Q-pK9ThEQx5qDk1kTJXppJjtQ1Cilw43CbAfowrty9VmqfyXBOHYszBs0KsEP4KOCqWIr18zEyOxaAmPq2EWVyXZ_Qi6lxAa9kVDvTG5lGEFS8vH1u4x61xNN8q5yNUP_rEAf/s200/2tari.jpg)
3.http://blog.banadzev.com/ - Բանաձևի բլոգը: Այստեղ կարելի է կարդալ հետաքրքիր գրառումներ, որոնք հենց լրագրողական ծագում ունեն և կարծում եմ առանձնանում են ինչ-որ կերպ: Առհասարակ Բանաձևի կայքի բոլոր բաժիններում էլ կարելի է հետաքրքիր ինֆորմացիա գտնել ինչու չէ նաև կարդալ այն ինչ չես հասցրել դիրտել:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjeyfpZPyzFAkuPpwsTy0KcpP-c36zw9XrBdXRAIayyuA-eg-N8PbJKxypKFVuiJOZKuEzyJdIbq52lcO7Q_fDUrymrgX3Kf_Xg033yp-kshPqcNgsWPdXMdKywNdA4BfD5HLpB0F-rPSiS/s200/artaks.jpg)
5.http://gevor11.blogspot.com/ - Merengues blog: Նոր բլոգ, որտեղ հիմնականում տեղեն գտնում ֆուտբոլային վերջին նորությունները, այնտեղ կարող եք դիտել օն-լայն կարևորագույն հանդիպումները:
http://mycoffeedreams.tumblr.com/ - Բոլոր սուրճ սիրողների համար: Ձեզ շատ դուր կգա այն ամենն ինչ կատարվում է այս բլոգում: Այն իսկական Coffeedreams ոճում է:
http://allcoolstuff.tumblr.com/ - Խմբային բլոգ, որտեղ կարող եք գնել ինչ ասես: Բազմազան հետաքրքիր, զավեշտալի և յուրօրինակ նկարներ tumblr-յան ոճում: Կարող եք հանգիստ սեղմել «reblog» կոճակը:
tumblr bonus
Երբ ունես ընրտրության նման լայն հնարավորություն դժվար է առանձնացնել ընդամենը 5 բլոգ: Ես որոշեցի ներկայացնել նաև 2 tumblr blog, որոնց կարելի է հետևել (follow անել, ինչու՞ չէ):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkl7oakigGuv1zjdHQQKyOoZ7Y5ksSP2SoEnFBdPTKPHloAJRvageyENykqqPh32r6Wtf3EweTa6TvLvZs6cWETVIFWyolUDvFfJB94X6m01hZSlL5tztkFXXEVcly6j-3II4Kokk8_q0E/s200/mycoffeedreams.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhja66SGIyQtdRHpeWbGKiEUFnzrs9NGGsNjSS8xcUx902X5WCwB9NOzwXPq9t-pFRJJYkVMHnH-FmE934-9Gy8WgYlJxKexfisfXtD4WtpNvEs0Zp2k1LWvhFVIKz5K7CVO9MoKoHI1Bjn/s200/allcoolstuff.jpg)
Ահա ձեզ 7 բլոգ: Ուսումնասիրեք, արտահայտեք ձեր կարծիքը, հետևեք անցուդարձին:
Կարող եք տեսնել նաև անցյալ տարվա ներկայացված 5 բլոգերը:
Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր Բլոգգերներին և Ընթերցողներին:
Ձեր` Հատուկ նշանակության բլոգգեր-կապավոր Robbie Raul:
Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր Բլոգգերներին և Ընթերցողներին:
Ձեր` Հատուկ նշանակության բլոգգեր-կապավոր Robbie Raul:
Վաաաաայ:))) Էս իմ բլոգիս մասին գրելա Ռոբոշը:)))) Շատ զգացված եմ:)
ReplyDelete