Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Պարտություն. Show all posts
Showing posts with label Պարտություն. Show all posts

Saturday, October 26, 2013

Madridista till die (el clasico 11)

Բան չեմ ասում, բոլորս էլ տրամ չունենք, երկար սպասված հանդիպում էր, որը ձախողեցինք:
Ու կապ չունի, որ ես չանք, եռանդ, ու գումար չեմ խնայում, որ կլասիկոն լինի տոն: Միայն իմ ցանկանալը շատ քիչ ա: Իհարկե կան մարդիկ, որոնք շատ են օգնում, բայց դա էլ է քիչ, հավատացեք:
Ինչ խոսք, եթե սխալներ չունենաք, ուղղելու բան էլ չենք ունենա: Բայց դե, այսքան սխալն էլ անելու բան չէր: Պետք ա պատրաստվել, խաղալ, խաղարկել, հույսը չկորցնել, ու ամեն ինչ լավ կլինի, դեմներիս դեռ մի չորս-հինգ ամիս կա: 
Չեմ մոռացել, որ առաջին երեք խաերում մի քանի տարի առաջ մենք պարտվում էինք, բոլորս քննադատում ու քննադատվում էինք: Ժամանակն եկավ ու հաջողության հասանք, ու այդ ժամանակը նորից ա գալու, խոստանում եմ:
Արպե՛ք, Ապրեք, որ Մադրիդիստ եք, Ապրե՛ք, որ միշտ Ձեր Ակումբի Կողքին եք:
#halamadrid

Thursday, September 12, 2013

«Հայաստան-Դանիա» կամ «Բրազիլիան հեռույա, մոտիկ տեղ կգնանք»

Չէ, չմտածեք թե հավատս կորցրել եմ Հավաքականիս հանդեպ: Տենց բան չի եղել ու չի էլ կարա լինի: Ուղղակի , արա դե մի տեսակ հեռուա էլի էտ Բրազիլիան, ետքան գնանք հասնենք ենտե՞ղ: Ավելի լավա կայունացնենք մեր խաղը, ես երկու խաղն էլ վստահ խաղանք, բարով գնանք հասնենք Ֆրանսյա, համ հավեսով բալետ կանենք, համ էլ քիչ թե շատ մոտիկ ա էլի: Հա, ու մեկ էլ, եկեք թարգենք տանը պարտվելը...
Ռոբերտ Մարկոսյան
Էմոցիոնալ էր...շատ էմոցիոնոլ էր խաղը, չգիտեմ Ձեր համար ոնց, բայց ես հանգիստ չէի կարում նստել տեղումս: Ու չասեմ թե ինչքան նոր արտահայտություններ ի հայտ եկան...
«Տու՛ր, Տու՛ր, Տու՛ր... Ուզի՛, Ուզի՛, Ուզի՛», «Բացվի...Գև՜ը, Գև՜ը...», «Մառկի, դավայ ախպերս», «Ապրի Հարոյանը, ես ինչ լավ ա խաղում եսօր», «Մենակ բռնի էլի ես գնդակը, ի՞նչ կլինի», «Ապրի՛, ապրի՛, ապրի՛ Օզբիլիսը, ես ինչ ա անում եսօր մեր Արասը», «Դավայ Կամո ջան, դավայ դուդուկիդ մեռնեմ» (Կամո անունը իմ հետ առաջին հերթին ասոցացվումա Կամո Սեյրանյանի ու իրա կլառնետի հետ, ինչու՞, ես էլ չեմ հասնակում…):
«Արա՛, Հենոյի ոտերին չխփես, բուծիներդ կվառեմ», «Հանգսիտ խաղա, թե չէ շիպերդ պոկելու եմ», «Արա Ագգեռ հլա հանգստացի, տատուիռովկեքդ կջնջեմ» ու սենց շարունակ…

Ու սենց շարունակ, են, որ վերջում, Երազում ես, որ Արասի տուգանայինը Գոլ լինի, են որ ձայնդ էլ չկա, են որ շաաաաատ ես ուզում, որ հաղթենք, բայց դու անզոր ես:
Էլի Բախտներս չբերեց, առանց հարձակվող խաղալով, մի պահ հասկացանք, որ հարձակվող ունենալը շատ ավելի օգտակար կլինի, մտցրեցինք Սարկիսովին: Դանիացինրը տեսան, որ Սարկիսովը մի պահ քամակով կասեցրերց գնդակը, հասկացան, որ դա իր ամենաուժեղ տեղնա, նենց խփեցին, որ վնասվածք ստացավ: Ու էլի փոխարինում: Ու էլի ստիպված: Ինչ-որ չի ստացվում ես վերջերս բախտի հետ զուգահեռ մի ոտքով քայլենք: Բայց բան չկա կդզվի սաղ:
Խաղով չպարտվեցինք հաստատ: Ուղղակի 11 մետրանոցը հեչ տեղին չէր: Ու տենց, մնումա մտածենք, որ սա էտ շրջադարձային կետն ա ու վերջ: Բուլղարացիքին հաղթում ենք տանը, Իտալացիք արդեն Ձելը ծեխնիկի կակ գովորիտսը:
Կարևորը Բուլղարացիքի հետ խաղին նույն կերպ աջակցենք մերոնց, հավեսով ու հավատքով լի:
Հայաստանի Ֆուտբոլի Հավաքական, 10.09.2013 , լուսանկարը՝ totalfootball.am-ի
Հա ու մեկ էլ, կարծում եմ, որ մի քանի վախտ պետք ա թարգել Հրազդանում խաղալը...կարա՞ք մի դեպք հիշացնենք, որ կարևոր խաղում Հրազդանում հաղթել ենք: Չեմ հիշում ես: 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ.
Ահավոր վատ էր կազմակերպված մուտքը մարզադաշտ, հերթեր, հրմշտոց, ՍՏՅՈՒԱՐԴ կոչեցյալները անգամ չգիտեյին թե որ տրիբունան ու որ սեկցիան որտեղ ա: Արա բա տենց բա՞ն են անում: Մի արեք տենց: Ասածս ինչ ա, գիտեք, որ մարդկանց ահավոր հոսք ա լինելու, հաստատ ոչմեկի համար դա անակնկալ չէր: Կարելի էր ավելի լավ պատրաստվել:
Նա Բուդուշեե էլի, դեռ մի խաղ տանը ունենք, եկեք գոնե այդ խաղում հաղթենք ու տոնենք մեր ուրախությունը, Հաղթե՛նք Երևանում:

Ու թե կցանկանաք դիտել հանդիպման տեսագրությունը, ապա խնդրեմ՝ ահա այստեղ:

Wednesday, February 9, 2011

Հայաստան-Վրաստան (1-2) (Ինչպես սկսեցինք այնպես էլ ավարտեցինք)

Այսօրվա հանդիպումից առաջ բոլորիս տրամադրություններն էլ շատ բարձր էին , բայց արի ու տես , որ պարտվեցինք վրացիներին: Բազմաթիվ վնասվածքները թույլ չտվեցին մարտական կազմով խաղալ: Բազմաթիվ գոլային հնարավորություններ չիրացրեիցնք , այ էտ շատ վատ ա: Պետք է այդ ուղղությամբ աշխատել: Հուսանք , որ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը արդեն կմոտենանք առանց վնասվածքների , լավ տրամադրությամբ , և վճռական տրամադրված:
Լավ հիմա կմտածեք թե ինչի՞ այսպիսի վեռնագիր: Շատ մի պարզ պատճառով: Վրաստանի թիմի հետ հանդիպումը Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի վերջին հանդիպումն էր Այս Մարզազգեստով: 
Որով առաջին անգամ հանդես եկանք Թուրքիայի հավաքականի հետ և առաջին իսկ հանդիպումում ցավալի պարտություն կրեցինք: Ինչպես ասացին ինձ Hummel-ի խանությում, նրանք սպասում են ամսի 26-ին (մարտի) , որպեսզի նոր մարզաշապիկը վաճառքի դուրս գա: Միգուցե Hummel-ի խանութներում մարզաշապիկը կլինի խաղից մի քանի օր առաջ: Դեռ հայտնի չէ: Բայց մի բան ակնհայտ է , որ հին մարզաշապիկից այևս վաճառքում չկա (կա , բայց չափսեր չկան ու չեն լինելու մոտ ժամանակներում):
Հուսանք Նոր մարզաշապիկով , նոր հաղթանակներ կտանի մեր ազգային հավաքականը: Բոլորիս համբերություն եմ ցանկանում մինչ այդ օրը: Մեզ մեծագույն հաղթանակներ են սպասվում !!!
P.S.
Այ տեսնքում եք , այնքան էի ուզում մերոնք չպարտվեն նույնիսկ Գրառման վեռնագիրն էի սխալ գրել...:(

Wednesday, September 8, 2010

Ոչ ոքի Հաղթանակը , կամ Ավարայրյան ճակատամար Սկոպյեում

Դեռ միչև խաղը մոտս տրամադրություն կար , որ այո , այսօր մեզ հաղթանակ է սպասվում: Արի ու տես , որ քիչ էր մնում ստացվեր:
Եզակի անգամներից մեկն էր , որ մեր խաղից հաճույք էի ստանում: Արագ գրոհներ , հիմնականում գրագետ պաշտպանություն , եթե նույնիսկ պաշտպանությունում ինչ-որ բան սխալ էր ստացվում մերոնք իրենց նվիրվածությամբ լրացնում եին այդ բացերը: Հասնում եին ու հանում գնդակները:
Չեմ ուզում խոսամ այդ խաղից շատ , ուղղակի կասեմ , Շնորհակալություն այդ հաղթանակի րոպերները պարգևելու համար , որովհետև դրանք հենց րոպեներ եին , որոնցով մենք շատ ուրախացանք: Սա մեր առաջին միավորն էր այս ընտրական փուլում ու ստահ եմ որ վերջինը չէր: Մենք հասկացանք որ անպարնելի մրցակիցներ չկան: Եվ Մենք էլ կարող ենք մեկ խաղում խփել 2 Գոլ , ու մեզ ճոխություն թույլ տալ չխփել ևս 3-4-ը: Երբ Բերեզովսկին ցույց ա տալիս իր ողջ վարպետությունը: Ու Հա Կարևոր ա , շատ կարևոր ա որ հիմա մենք մեր դուխը չկորցնենք: Վստահ ասում եմ , որ սենց Լավ , գրագետ ֆուտբոլ խաղացող թիմ մենք չենք ունեցել , միգուցե այս թիմն իր պոտենցիալով ամենաուժեղն ա երբևե մեր ունեցածներից: Ու այո մենք կարող ենք անիմաստ պարտվել Իրանցիներին , երբ հաղթում ենք , մենք կարող ենք պայքարել բայց կրկին պարտվել Իռլանդացիներին: Բայց մենք նաև կարողացել ենք հաղթել Բելգիացիներին , շիշը շարել Պորտուգալացիներին: Ու Դեռ կտեսնեք թե ինչ խաղեր ա խաղալու այս հավաքականը: Ու թող մրցավարներն էլ լինեն կողմնապահ: Դա Մեզ չպիտի խանգառի: Բայց դե ակնհայտ էր , որ խաղադաշտում այսօր բույս ա սև մարզազգեստով , ոչ թե մրցավար:
Ամեն դեպքում ցավալի է , այսօր մենք պետք է սրտանց ուրախանաինք:Ու Գնաինք քնելու Հաղթանակած: Վստահ եմ որ մերոնք հիմա պակաս ծանր վիճակում չեն: Բայց բան չկա պետք է աշխատել սեփական նշանառության և նյարդերի վրա որպեսզի նման բաներ չկրկնվեն:
Առաջ դեպի Հաղթանակներ:
Հ.Գ.
Երեկոյան ձեր ուշադրույանը կներկայացնեմ նաև հանդիպման տեսանյութը` գոլերը , վերջին լարված րոպեները

Wednesday, June 23, 2010

Ֆրանսիական մամուլի Աքլորակռիվը

Ֆրանսիացիների հերթական ձախողումը կայացավ:
Շատ են խոսում այն բանի մասին , որ թիմում մեղմ ասած ամեն ինչ հարթ չէ: Ռայմոն Դոմենեկի հրաշագործությունները և փայլուն միտքը բերեցին այն բանին , որ երբեմնի Չեմպիոններից այժմ ետ են կանգնել թե հովանավորները , թե երկրի ղեկավարությունը , թե ժողովուրդը , նույնիսկ Ֆուտբոլիսներն արդեն չեին ցանկանում խաղալ այդ հավաքականում:
Այդ մասին բան չեմ ասում ուղղակի չեմ նախանձում Լորան Բլանին և տեղադրում այսօր առավոտյան լույս տեսած Ֆրանսիական պարբերականների առաջին էջերը:


Վերջում կցանկանայի ՁԵր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա թե ինչ տեղի ունեցավ խաղավարտից հետո, Տեսնենք թե ինչ դեմքով է Անրին սեղմում Դոմենեկի Ձեռքը...
Ինձ համար տենց էլ պարզ չդարձավ թե ինչու եին վիճաբանում , կամ ինչ էր առհասարակ տեղի ունենենում Կարլոս Ալբերտո Պարեյրայի և Դեմենեկի միջև:


Եվ այս Ամենը Ընդամենը մի քանի անինքնասեր չինովնիկների և ցնորված Դոմենեկի պատճառով:

Saturday, September 5, 2009

Ազգային ողբերգություն

Այս պոստս ուզում եմ սկսեմ կրկին անդրադառնալով մեր այս անգամ արդեն Երիտասարդական հավաքականի պարտությանը , այս անգամ մեր հավաքականին Պարտության մատնեցին շվեյցարացիք (ովքեր իմ կարծիքով մինչ այժմ աչքի էին ընկնում միայն իրենց բանկերով , շվեյցարական պանրով մեկ-մեկ էլ իրենց ձմեռային կուրորտներով) որոնք ֆուտբոլում էլ կարողացան ինչ-որ բանի հասնել Հայաստանի հավաքականին պարտության մատնելով , արդեն նենց տպավորությունա ստեղծվում ,որ լիխտենշտելնն էլ որ ուզի կհաղթի մեզ , Գիտեք խի? Որովհետեվ մերոնք իրանց կթերագնահատեն , ու լուրջ չեն մոտենա որովհետև հա դե Լիխտենշտեյնը ովա որ մեզ կրի? մենք Պորտուգալիացիքին էինք հայ հայա կրում հիմա պիտի դրանց կրվենք? չե հա ,չդնեք...
Այ տենց ենք մոտենում ամենինչին դրա համար էլ բան չի ստացվում...
չնայած ինչ եմ զարմանում Հայաստանի Ֆուտբոլային հավաքականները Միջազգալին հանդիպումերում խփել են 219 իսկ բաց են թողել Ձերչ կարծիքով ինչքան? 779 գնդակ... բաաաա դե զարմացեք...
չնայաց արդեն չեմ զարմանում...
Ազգային թիմից էլ այսոր հաղթանակ չեմ ակնկալում , բոսնիացիները տեսեք թե ոնց են հաղթելու !!
Ու Հանդիպմանն էլ չեմ գնալու ավելի լավա տանը նայեմ... քանց թե գնամ նեռվերս քայքայեմ մարզադաչտում...