![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjaY25qHpq4M8Sd-ajI6t0hFyFEMAIpfJxiarp6sNOx4zsw8Nzb_jMGnBqXC8Wg3k70OmOH9zEBtTd2xqiYNMyPXy3W-gF_e4xgXUOAPYigEm6Oim5OGcP2o9TmU6Q7QSATVHQDSXnin92h/s320/Steklyanniy+Sup.jpg)
Գործողությունների մի մասը տեղի է ունենում Ավստրիայում (հիմնականում Վենա), իսկ մյուս մասը հանգուցյալ Սայմոն Հեյդենի երազների աշխարհում: Այն երազների, որոնք նա տեսել է իր ամբողջ քառասուն տարիների կյանքի ընթացքում: Աշխարհն այդ լի է զարմանալի կերպարներով ինչպիսիք են օրինակ «ձելդեն բաթթեր» հայտնի կարագը և միշտ օգնության հասնող փոքրիկ Բրոքսիմոնը: Սակայն ապրել սեփական երազների աշխարհում այդքան էլ ապահով չէ, քանի որ երազների անբաժան մասն են կազմում մղձավանջները, որոնք արդեն այն աշխարհում պետք է հաղթահարել: Ստացվում է այնպես, որ այդ անապահով երազների աշխարհում «Քաոսը» որոշում է տիրանալ ամենին, իսկ դրան կարող է խանգարել միայն Իզաբելլայի դեռ չծնված տղան` Էնժին:
Գործողությունները հիմնականում ծավալվում են մի քանի անձանց շուրջ: Կարծես բոլորը միմիանց հետ կապ ունեն և այդ շրջանակից դուրս շատ քիչ կերպարներ են հանդիպում:
Իմ համար սկզբում անսովոր էին Քերրոլլի անցումները` կտրուկ և միանգամից թողում ենք մի դրվագը ու անցնում մեկ այլ իրավիճակի, այնուհետև կրկին շատ կտրուկ վերադառնում:
Շնորհիվ Ջոն Ֆլաներիի բացասական կերպարների, որն ամեն մի պահի համար ուներ ասացվածք, գիրքը հարուստ է տարբեր տեսակի հետաքրքիր ասացվածքներով:
Առհասարակ Քերրոլլի գրելավիճակը, կատակներ և համեմատություններն իմ համար ըստ յուրօրինակ և տարբերվող էին: Միգուցե դա նրանից է, որ գործողությունները տեղի են ունենում մեր օրերում:
«Красивые люди уверены: мир должен прощать им все грехи только за то, что они существуют». Саймон Хейден, «Дом помады Саймона»
Տարօրինակ, ահա այսպես կարելի է մեկ բառով բնութագրել այս ստեղծագործությունը: Հենց այդ տարօրինակությունը, որին մենք հանդիպում ենք ամենուրեք «Ապակե ապուրում» և հետաքրքրեցում է այն:
Այն կարդալու չորս օրերի ընթացքում տենց էլ մտքովս չանցավ. «ես ինչ բոռինգ ա...» արտահայտությունը:
Ներկայացնեմ մի հատված ևս, որն առավել շատ է տպավորվել իմ մեջ.
«...Часть нашей жизни — это поиски того единственного и необходимого
человека, который поймет нашу историю. Но мы так часто делаем неправильный выбор. Проходят годы, и оказывается, что человек, который, как мы считали, нас понимает, относится к нам в лучшем случае с жалостью, а то и с безразличием или откровенной антипатией.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgC7V9jn_wM_7UBR2C6jX18rHss2OHXK17hIPNLarlLBOxWwUdrtm5U9sBoOT29UWnjSg0KdWLtp7-uRZ4G8SrgcVVTvdPBVW4BCLHoT85K1OtcDwWXuWNOZDsYRg2qkJfrVbIWd19SJhZz/s200/ac+dc+highway+to+hell.jpg)
No comments:
Post a Comment