Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Կանաչ. Show all posts
Showing posts with label Կանաչ. Show all posts

Wednesday, September 8, 2010

Heineken Serving the Planet commercial

Բարև Գովազդասեր Հասարակությանը:
Հետաքրքիր գովազդների սիրահարներին մի գովազդ եմ ուզում այսօր ներկայացնել , կարծում եմ , որ այն առավելապես դուր կգա շոփփինգ սիրող աղջիկներին ու առհասարակ Ֆուտբոլ և գարեջուր սիրող տղամարդկանց ինչու չէ նաև աղջիկներին:
Heineken Serving the Planet commercial

Wednesday, June 9, 2010

Կանաչ Երևան , Կանաչ Ուսանողական Այգի

Այն ժամական , երբ մեր ողջ ղեկավարությունը և ժողովուրդը բռնել է դեպի Եվրամիորթյուն տանող ուղին: Եվ շուրջ բոլորը Եվրոպականացվում է , սկսած Դպրոցներից վերջացրած էլ չգիտեմ ինչով , երբ սկսում ենք ետ կանգնել ազզգային սովորություններից , երբ արգելում ենք Հրաարակում Ազդանշան արձակելը Հարսանիքի ժամանակ , շուտով արդեն Պոուլպուլակ (Ցայտաղբյուր) դնելն էլ կարգել են երևի , մեկ էլ տեասր կխանգառի քաղաքի ճարտարապետական տեսքին , կամ որպես ապորինի շինություն կդիտարկվի: Այս ամենի կողքի մենք մոռամում ենք այն խնդիրների մասին որոնք ունեն նույն մեր շատ սիրելի Եվրոպացիները:
Համաձայնեք , որ շատ հաճախ մերոնք տեսնում են միայն հարցի մի կողմը: Հա հասկացանք Շատ լավ ա Եվրոպային ինտեգրվելը , բայց մի մոռացեք , որ Եվրոպան մեծ , մեր երկրից շատ ավելի մեծ մաշտաբներ ունի , և նույն կերպ չի կարող ամենինչ արվել մեր մոտ ինչ այնտեղ է արվում: Մի մոռացեք մեր ազգային ինքնության և առանձնահատկություների մասին , մի մոռացեք , որ մենք դեռ նոր ձևավորվող , երիտասարդ պետություն ենք:


Այսօր նույն Եվրոպան ինչպես նաև ամբողջ շխարհը կանգնած է բնապահպանական բազում խնդիրների առջև: Ի՞սկ մենք: Մենք է՞լ ենք երևի ուզում նման խնդիրների առջև կանգնեք: Որպեսզի հետո Եվրոպական կառույցներից փող պարտք անենք կանաչապատման ու նման բաների համար , այն ինչ կարելի է ապագայի պռոբլեմների դեմն առնել այսօր:


Ինքս շատ չեմ խորացել ուսանողական այգում տեղի ունեցող շինարարության մանրամասների մեջ , բայց շատ խորանալ էլ պետք չի , որպեսզի հասկանաս ու ըմբռնես այն ինչ կատարվում է այնտեղ: Ես միանշանակ դեմ եմ , որ այդ տարածքում ինչ-որ բան կառուցվի: Ցանկացած կանաչապատ տարացքի բետոնացման գործընթացին դեմ եմ: Ու կարծում եմ մենակ ես Չեմ որ տենց եմ մտածում:


Մի Պահ նայենք Եվրոպային`


Ահա այն , ամբողջույամբ կանաչապատ , մարդիկ ձգտում են ավելացնել կանաչ տարածքները , ամեն տեղ որտեղ հնարավոր է , ԱՄՆ-ում նույնիսկ առաջարկվել է գաղաքային տրանսպորտի տանիքին տեղադրել կանաչ թմբեր: Իսկ մենք բետոնապատում ենք այն ամենը ինչ կանաչ է: Լավ միգուցե այն ամենը չէ , բայց շատ բաներ:
Երբ նույն Եվրոպացիները մտածում են թե ինչպես պահպանեն դեթ մեկ ծառ պահպանեն , մենք հատում ենք այգիներ ու Սրճարաններ ենք կառուցում...

Միգուցե ժամանա՞կն է նման միջողցներով պատժել.

Եկեք մտածենք սթափ որպեսզի հետո չասենք.
Ես հիշում եմ Քաղաքն Իմ , Երբ Մարդիկ ապրում եին մարդկանց նման...

Ուս.Այգում կատարվող շինարարության նկանները պտկանում են` Մե՛նք ենք այս քաղաքի տերը խմբին: