Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Զիլյոննի. Show all posts
Showing posts with label Զիլյոննի. Show all posts

Sunday, July 25, 2010

ՀՊՃՀ ՈւսԽորհուրդը Մեկնում է Մեղրաձոր (Արձակուրդ)

Hello Bloggers :)
In this morning , I'll leave My Yerevan and after  hour of road I'll be in Meghradzor (it's Near by Hankavan):
Ես Գնում եմ Արձակուրդ , սակայն ինչպիսի՞: Արձակուրդ էլ չի լինի կարծում եմ դա: Մենք ՈւսԽորհորդով Գնում ենք Մեղրաձոր:
Կգամ Մեղրաձորից , լիքը տպավորություններով , ու կսկսեմ ձեզ հետաքրիր բաներ պատմել: Իսկ Մինչ այդ , որ գամ կեզրափակեմ Հուլիս ամիսը , կտեսնեմ թե ինչեր ա կատարվել իմ բացակայության ընթացքում: Քանի որ այնտեղ Ինտերնետի հույս էլ չունեմ , լավագույն դեպքում հեռախոսով: Հուսամ կկարողանամ կապ պաշտպանել մարդկության հետ Եթե ինչ , ապա կարող եք Ինձ հետ կապ հաստատել կամ Ֆեյսբուքի կամ էլ վերջին տարբերակ , զանգահարելով Վիվաիս համարին , որը կարող եք գտնել նույն Ֆեյսբուում: Հուսամ Դուք նույնպես լավ կանցկացնեք այդ մեկ շաբաթը: Ես կվերդառնամ Օգոստոսի 1-ին:
Իսկ Մինչ այդ , մի քանի նորությունների մասին.




Saturday, May 15, 2010

Ականջակալներից Միչև Կամոբլոգ և Ռուսական Ռոք Կանաչում

Բլոոոոոոգս...Ես Վերադարձա , Ու այսօր Բում եմ անելու... Այս քանի Օրվա տեղը հանելու եմ, Լիքը ասելիք ունեմ:Կարծես Թե Կուրսայիններս էլ Մոտ են Ավարտին , ու հեսա ու որայա կհանձնեմ կվերջացնեմ:
Որտեղի՞ց սկսեմ:

Լավ սկսեմ երկար սպասված լավ լուրից... Ես վերջապես ունեցա Ականջակալներ «JVC Marshmallow» սպիտակ: Այժմ կարում եմ լսել Իմ սիրած երաժշտությունը երբ ուզեմ , որտեղ ուզեմ , ում հետ ուզեմ: Շատ Լավն են , եթե ցանկացողներ լինեն , գրեք կասեմ թե ինչպես ձեռք բերեք , շատ մատչելի են , որակով , ու wooooooooooooow !!! Մի խոսքով Վերջն են:
Ահա նրանց բոլոր տարբերակները`

Շաբաթվա սկզբին Տեղի ունեցավ Կամոբլոգ 5-րդ խրախճանքը (ով չգիտի ասեմ որ խրախճանքը PARTY-ն ա): Կամո-ի ծնունդն էր այդ օրը: Սա վերջին Խրախճանքն էր Կամոբլոգ Բրենդի ներքո...ափսոս , Շատ էի սիրում այդ կայքը , էլ չասեմ , որ ամենաառաջին բլոգգերներից մեկն եմ , եթե չեմ սխալվում 2008-ի հոկտեմբերից սկսեցի Կամոբլոգ այցելել պարբերաբար (այն ժամանակ դեռ ավելի շատ հայտնի որպես Night People Yerevan-ի Բլոգ) , իսկ հետո արդեն ամեն օր , ամեն ժամ , ու տենց...հիմա փաստորեն վերջ...Դե Ինչ Կամոին Նոր ասպարեզներում հաջողություն ցանկանաք , դե դեռ կարծում եմ Կամոբլոգի քոմմենթների մեջ առիթ կունենանք
տեսնելու Robbie_Raul անունը:


Ռուսական Ռոք...
Այ վաղուց չեի լսել այնքան ինչան վերջի օրերին , այդ երգերին գումարվում են ևս Ռուսական երգեր Guf , Basta , Centr ... Ու սենց լավ տրամադրությունա ստեղծվում կարծես թե...Մի երգ կար որ Վրաստանում շատ եինք երգում , բայց չգիտեի թե ով ա երգում...իմացա` Пятница - Солдат ...

Կանաչ Դահլիճ.
Միջոցառումներ , Նորաձևության ցուցադրության Պատրաստումներ , Արտ Հաուս , Բանավեճ...Կրեատիվական գժանոց... Մի խոսկով լիքը գործ, տեսնենք ինչ դուրս կգա , ժողովուրդը ինտուզիազմով , քրտնաջան աշխատում են... Մանրամասների մասին հետո կպատմեմ :Ճ
Այսօր Դինուլենց դասարնի փորձն էր Մեր մոտ կանաչում , այ էտ ժամանակ հասկացա թե ինչ տարբեր են մեր սերունդները: Ու թե ինչքան եմ կարոտել Դպրոցս:
Մի բան ինձ Շատ ուրախացրեց, ու հետաքրքիր էր , իմացա որ Բլոգս Մարդիկ են կարդում , ու նույնիսկ Հիշում են այդ մասին: Մերսի Ձեզ նման Մարդիկ:

Հա Մեկ էլ ասել են , որ ինձ կանաչ Գույնն ա շատ սազում: Համեստորեն Կհամաձայնեմ ))

Tuesday, April 20, 2010

Khor Virap - Noravnq - Zangakatun

Ահա և մեր արշավի այդքան սպասված նկարներից մի քանիսը: Շատ Օրիգինալ և Հետաքրքիր անցավ օրը: Եղանակը շատ տրամադրող և արշավային էր: Կարծում եմ մեր այդ մի քանի օրերի լարված աշխատանքը իր արդյունքը տվեց:

Խոր Վիրապում Վաղուց չէի եղել:


Այս նկարը կարծում եմ հրաշք է:


Զանգակատանը եղանք Պարույր Սևակի Գերեզմանին , այցելեցինք Թանգարան:



Ինշպես ամեն աչշավի ժամանակ մենք նաև հետաքրքիր խաղեր ենք խաղում , մեր ամենասիրած խաղը` "JOY"

Նորավանքում ամենահետաքրքիր նկարների շարքն էր:
Բայց ասեմ իմանաք Բարձրանալն ավելի հեշտ ա քան իջնելը:


Ահա ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդը և Ընկերները Նորավանքում:



Այդ օրերին մինչ մենք պատրաստվում էինք Արշավին , ՀՊՃՀ ղեկավարությունը և ՈւսԽորհրդի Մի շարք անդամներ Գտնվում էին Ղարաբաղում: Եվ Միացան Մեզ Նորավանքում:


կարոտել էինք Մեր Ընկերներին:

Friday, April 16, 2010

1st Half: April

Բարև Բլոգիս Ընթերցող , ասենք երևի մտածում ես , որ Ես չկամ կամ այնքան զբաղված եմ , որ չլինելու հաշիվ ա: Առաջինում դժվար կարողանամ Քեզ «Ուրախացնել» , բայց կարող եմ հավաստիացնել , որ ազատ ժամանակ չեմ ունեցել: Մի Տեսակ Հանգստի Կարիք էի զգում համ էլ:


Համել միջանկյալներ , Կլասիկո , հազար ու մի բան , Իսկ հիմա էլ արշավը , որին մեկնելու եմ ամսի 18-ին ու կարծում եմ ևս մեկ հետաքրքիր Գրառում կլինի արշավի մասին , որի պատրաստությունները ևս շատ հոգնեցուցիչ էին:
Բայց դեռ կտեսնենք մի քանի Գրառում , որոնք կվերաբերեն անցածին , ինչի մասին չեմ հասցրել խոսել:

Ապրիլի Առաջին Շաբաթն էր , Հետվրաստանյան վիճակներ էին մոտս: Փորձում էի ինչ-որ բաների հետ համակերպվել: Փորձում էի չկարոտել մարդկանց ում արդեն շատ կապվել էի: Մի Խոսքով ինչպես մենք Սիրում ենք օգտագործել խմբեցիքով` «Ընկճախտի» Մեջ էի ընկել:
Իսկ հետո արդեն Միջանկյաներ ու դու մի ասա Բանակային շաբաթ: Մկո , Տիկո հետո Էլ Մինուս:

Մի խոսքով լավ խմել ենք մի շաբաթ: Ամեն օր նույն գրաֆիկով:
Իսկ այդ ընթացքում Էլ Կլասիկո , որը ուրիշ թեմայա , կասեմ միայն որ Երևանյան Կլասիկոյում հաղթանակ տոնեցինք:Իսկ Realmadrid.am-ը շատ արագ նոր բարձունքներա նվաճում հայկական ինտեռնետային միջավայրում , ամեն օր նոր այցելուներ են լինում կարելիա ասել , լսարանը մեծացնում ա:
Այնքան արագ են անցնում օրերը որ չգիտեմ ինչ մասին պիտի գրեի որ մոռացել եմ: Երեկ Hsearch.am-ի հանդիպումն էր Հայ Բլոգգերների հետ , այսօր armenix-ի (Հայկական առաջին Միկրոբլոգ ամբողջովին հայերեն լեզվով) Փաստացի Ներկայացում էր Հանրությանը: Կարծում եմ այս 2 թեմաներով դեռ կհասցնենք զրուցել: Իսկ Առայժմ կասեմ նաև , որ սկսել եմ նոր գիրք կարդալ...

Ու խորհուրդ կտամ լսել`
Nickelback - If today was Your Last Day !!!




Tuesday, February 2, 2010

My Sunny Days in 2009

Այս հոլովակը Պատրաստել եմ մոտ մեկ ամիս Առաջ , Այստեղ Տեղ են գտել 2009-ի Իմ Ապրած համարյա թե բոլոր Հետաքրքիր դրվագները…

Sunrise Avenue - Sunny Day and My Year



...Time to Take Some Action...

Sunday, January 31, 2010

Ծաղկաձորը կկարոտի Մեզ


Ահա այսպիսի Խոսքերով սկսեցի Ես Իմ այսօրվա գրառումը:



Այսօր Վերադաձա Ծաղկաձորից ուր մեկնել էի որպես հանգսստացող Խմբի պատասխանատու ամսի 28-ին ը Վերադարձա այսօր , Իմ հետ մեկնել քին ևս 37 մարդ: Ամենատարբեր տարիքային խմբերի… Նորացին :ՃՃՃ Դպրոցականներ , Ուսանողներ , Մեծահասակներ…


Բնականաբար մեծամասնությունն էին կազմում Ուսանողները:(ՔՀ և Ի , Էներգո , ԷՏ , Ռադիո) Ասեմ շաաաատ , ահավոր շատ հետաքրքիր անցավ , ուրախ , ջերմ ընկերական մթնոլորտում: Ծաղկաձորում եղանակը լավն եր , երեկոյան հիմնականում ձյուն էր գալիս , և աիդ ձյունը շատ տրամադրող և հաճելի էր մեզ համար , քանի որ Սենյակներում այնքան տաք էր , որ երբեմն կարճաթյով էինք ման գալիս, ու չեինք էլ մտածում դրսի ցրտի մասին: Սենյակները ծատ հարմարավետ էին , թեև սենյակներում շատ քիչ ժամանակ էինք անցկացնում , քանի որ այնքան հետաքրքիր զբաղմունքներ կային , որ քնելը կամ հանգստանալը մեր պլանների մեջ այնքան էլ չէր մտնում: օրը 3 անագմ սնվում էինք ճածարոնում , և մնացած ժամանակում անգամ միտք չէինք էլ հասծնում մտածենք ուտոլու մասին , քանի որ դրա կարիքը չէինք զգում: Առաջին օրը անցավ շատ հետաքրքիր: Բոլորս շատ արագ ծանոթացանք, համենայն դեպս Ես, և աշխատում էի բոլորին ծանոթացնել միմյանց հետ: Երեկոյան դուրս եկանք ման գալու դեպի քաղաք: Ձյան ներքո շատ լավ ման եկանք , ուսումնասիրեցինք տեղանքը և վերադարձանք: Ընթրելուց հետո ոմանք հանգստանում էին , ոմանք էլ իրենց ուժերն էին փորձում Բիլյարդի և Սեղանի թենիսի սենղանների մոտ:




Իսկ 24:00-ին սկսվեց ամենահետաքրքիր և սպասված իրադարձությունը: Հանգստյան տան «conference hall»-ում սկվեց Մաֆիա խաղը , որը նպաստեց , որպեսզի բոլորս ավելի մոտիկից ծանոթանանք և ճանաչենք Միմիանց: Խաղը Վարում էի Ես: Սկզբից խաղի մեջ էին 11 մասնակցիներ , իսկ արդեն ժամտ 01:00-ին մոտ մասնակիցների թիվը հասավ 16-ի , կային նաը բազմաթիվ դիտողներ , ովքեր ուղղակի հետևում էին ընկերների խաղին: Մաֆիայի մասին մի փոքր ուշ առանձին գրառմամաբ կպատմեմ , քանի որ դա լրիվ ուրիշ թեմայա… Բոլորը գնացին իրենց սենյակներով ժամը 4-ին մոտ: Ես ասենք քնեցի միայն 5-ի կողմերը , իսկ արդեն առավոտյան 9-ին բոլորս պետք է հավքված լինեինք որպեսզի նախաճածենք և հետո ուղևորվենք ճոպանուղի:

իսկ ճոպանուղի մեզ տարավ ահա այս մեքենան

Դե Լեռնադահուկային սպորտը կարծում եմ շատ հետաքրքր է , սակայն բոլորը չէ որ կարող են զբաղվել դրանով հենց միանգամից , և կարծում եմ դա էր հիմնական պատճառը ,որ այնտեղ մնացինք զգալիորեն քչով: Ես անկրկնելի զգացողություններ ունեցա, ոեև առաջին անգամ էի դահուկներ հագնում:



Նույն սցենարով անցավ նաը 2-րդ օրը , մաֆիան սակայան ավելի հետաքրքիր էր այս անգամ քանի որ մեզ նոր խաղացողներ էին միացել: կրկին մինչև գիշերվա 5-ը բոլորս ակտիվ քննարկումերի մեջ էինք: Իսկ արդեն առավոտյան պատրաստվում էինք Երևան վերադառնալուն , ինչը բոլորիս համար շատ ցավալի էր , քանի որ ժամանակը շատ արագ և հաճելի անցավ: Ինձ մոտ այնեղ վերադառնալու մեծ ցանկություն կա նույնիսկ հիմա:





Շնորհալություն ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդին ծաղակձում Եռորյա հանգստի կազմակերպման համար: հուսանք նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն…

We Are

Tuesday, December 15, 2009

Կարծես Հասանք Վերջնագծին

Այ սենց հոգնաց վերջին օրերի զարգացումներից ու մտքամոլոր կփորձեմ պատմել թե ինձանից ինչ ջանքեր պահաջվեցին ավարտելու համար «ԷՀՄ Կազմակերպում» Առարկայից կուրսային աշխատանքը: Չգիտեմ որքան ջանք ու եռանդ պահանջվեց ինձանից ,որ վերջացնեմ այս կուրսայինը , հավաքեմ , ու Վաղն էլ պատասխանեմ:
Իսկ վաղը Գեր Բարդ օր է սպասվում: «ԿՀ» Կուրսայինի հանձնում , Բնապահպանության Պատասխանում , «ԷՀՄ Կազմակերպում» կուրսայինի հանձնում , «ԷՀՄ Սխեմատեղնիկա» Լաբորատորների հանձնում…Մյուս օրը «ՀՄ» վաղաժամ միջանկյալ , Իրավագիտության Ռեֆերատի հանձնում…
Ահա Այսպիսի տեսք ունի իմ կուրսայինը , ներկայացնում եմ դրվագներ 40 էջանոց աշխատանքից…



Thursday, December 3, 2009

Ցրտաշունչ Ձմեռ 2009

Բարևներ , վերջերս կրկին ժամանակս շատ սահմանափակ է լինում , այսօր նույնիսկ չեմհասցրել դեռ վաղվա անելիքներս կարգի բերել ու հստակեցնել, բայց դե որոշեցի օրագրային գրառում անել , ու մի թեթև պատմել մոտակա պլաններիս մասին:
Իսկ Ինչու ցրտաշունչ Ձմեռ 2009? դե որովհետև իմ կարծիքով կհամաձայնեք , որ Այս դեկտեմբեր ամիսը սկսվեց բավականին ցրտոտ եղանակով , առավոտյան և երեկոյան արդեն սկսում ես սառել , մանավանդ եթե փոքր-ինչ թեթև ես հագնված լինում:

Նոր Տարուն բան չմնաց:

Պատկերացնում եմ նոր Տարուն ինչքան անելիքներ են լինելու, բայց մինչ այդ էլ քիչ չեն լինին հաստատ:
Այս Ամիսը Խոստանում է լինել հետաքրքիր: Կարծում եմ այս ամիսը յուրահատուկ կլնի իր իրադարձությունների բազմազանությամբ և առատությամբ:
Համենայն դեպս այն ինչ արդեն հաստատ պլանավորած է ինձ դա է հուշում:
Երեկ Բոմբ էր...խեղճ Օղորկածիկ Ջինիշյանի բանալին... Բայց դե Ես բան չեմ արել , իսկ այն ինչ եղավ շատ շուտ շտկվեց:
Այսօր Վերաբացվեց Կանաչ Դահլիճը , Կարգին շաբաթօրյակ էր Չերեքշաբթի օրով: Էտ սաղ հեչ է , բայց հո փոփոխություններ չեն եղել: Ռեստրուկտուրիզացիա...հեհե
Կարոտել եի արդեն էտ մտնոլորտը , հերիք էր Իմոնցից մեկը Իմանար որ բացա կանաչը , վեեեեերջ , հերթով գալիս քին , որ համոզվեն: Տենց Բոլորը ուրախ են և երջանիկ (ոմանք առավել ուրախ և էլ ավելի Երջանիկ):

Այս ամիս Բլոգիս այցելությունների թիվը 30 օրվա ընթացքում եղել է 152 , իսկ ընդհանուր 3 ամիսները իրար հետ վերցրած այցելուները դիտել են իմ բլոգի էջերը 1400 անգամից ավել և այցելել են շուրջ 27 երկրնրից...
Կարծում եմ այս ցուցանիչը դեկտեմբեր ամսում պետք է թարմացվի և էլ ավելի գերազանցվի:

Մոտ Օրերս , հենց կլասիկոյի բոլոր նկարները մոտս լինեն, կտեսնեք այդքան սպասված կադրերը , ինչպես նաև Հոլովակները Չեմպիոնսում նկարահանված , հետո ժամանակ ունենալու դեպքում , փոքրիկ հոլովակ կպատրաստեմ Յութուբի համար:

Բավական հետաքրքիր ամիս էր նաև Նոյեմբերը , Լի իրադարձություններով: հնարավոր է նաև փոքրիկ էքսկուրս կատարեմ նախորդ ամսվա իրադարձությունների մասին գրառումներուվ:

իսկ այսօր Երևի թե այսքանը... բայց դե շատ ցուրտա էլի շաաաատ..բռռռռռռռ



Monday, November 23, 2009

Միտքը Իմ



Այսօր Գերազանց Տրամադրություն եմ ունեցել ամբողջ Օրվա Ընթացքում և ահա Այս Հրաշալի Օրվա արդյունքում ստացվեց այն ինչ ստացվեց իսկ ահա Այն ինչ ստացվեց`


Եթե լինեիր դու ապա չէր լինի նա , եթե չլիներ նա չէիր լինի և դու , իսկ եթե դու չլինեիր հնարավոր է լիներ նա , իսկ եթե հանկարծ նա չլիներ հնարավոր էր դու էլ չլինեիր , այդ ժամանակ կլիներ այն մյուսը ով չէր լինի եթե լինեիր դու ու չլիներ նա , իսկ եթե չլիներ այն ով չէր լինի եթե լինեիր դու և չլիներ նա, ապա կլինեիր դու և չէր լինի նա ով կլիներ եթե չլինեիր դու և չլիներ այն մյուսը:

Sunday, November 22, 2009

Կենդանի Շախմատ

ՀՊՃՀ ՈւսԽորհրդի 15 ամյակին նվիրված միջոցառուներից էր նաև Շախմատային հանդիպունը ԷՏ-Էներգո և Կիբեռ-ՔՀԻ Ֆակուլտետների ուսանողների միջև:
Շախմատային հանդիպումը սովորական չէր: Բանն այն է , որ խաղաքարերի դերում ուսանողներ էին:
Խաղը տեղի ունեցավ 21-րդ մասնաշենքին տանիքին , որտեղ հատակին գծվեծ մեծ խաղատախտակ:
Մոտ 50 րոպե տևած Խաղը հաղթեցին Սևերը իրենց թագավոր ` Կարապետ Կոգարովի հմուտ խաղի շնորհիվ: Իսկ սպիտակների թագավոր Խորեն Հովհաննիսյանը կարող է հպարտանալ Իր ցուցադրած արժանի խաղով:

Փիղը Քայլելուց (այսինքն Ես)


Սպիտակները և Իրենց Թագուհին

Սպիտակները Սևերի դեմ


Սև թագուհին հարձակվում է Սպիտակ Զինվորի վրա

Խաղային դրվագ

Thursday, November 12, 2009

SEUA MAFIA

ՀՊՃՀ-ում Վերջապես Բացվեց Մեր կողմից այդքան սիրված և հարազատ դարձած Մաֆիա խաղի Ակումբը:
Այն Բացվեց հիմնականում Էներգետիկական Դեպարտամենտի ջանքերի գնով:
Բացման խաղին բավական շատ ուսանողներ եին հավաքվել :
Շուտով հնարավոր կլինի անդամակցել ակումբին:Նաև Անդամակցել կկարողանան երևի թե բոլոր Բուհերի Ուսանողները (ցանկության դեպքում իհարկե) :
Այժմ ներկայացնեմ մի քանի նկարներ այդ խաղից:




Բացման Խաղի Մասնակիցներ :


Բացման Խաղի Լավագույն Խաղացող Աբրահամյան Ալֆրեդ: Ով Լինելով Սև Խաղացող և մնալով վերջում միայնակ 4 Կարմիրների հետ , կարողացավ հաղթանակ տանել:

Saturday, November 7, 2009

Երկար Սպասված 9800GT

Վերջապես...
Մոտ 2 ամիս էր համակարգիչս գործնականորեն անգործության էր մատնված...
Վիդեոկարտան փչանալուց հետո 2 ամիս հետո Ես Ունեցա այդքան սպասված 9800GT-ն MSIընկերության:
Սպասում էի , որ Հոկտեմբեր Ամիսը Լինելու էր Ամենաակտիվներից մեկը պոստերի ինտենսիվության առումով , սակայն պլաններս խափանվեցին այդ պատճառով:
ՈՒ հիմա կփորձեմ այդ բացը լրացնել , կներկայացնեմ ամեն օր նախորդ օրվա միջոցառեւմների Մասին Մեր ՈւԽ-ի 15 ամյակին նվիրված:
Բան չի մնացել Միջոցառմանս , ավելի չուտ Բոլոր միջոցառեւմներն էլ մերն են , խոսէս ուղղակի Մեր Ֆակուլտետային միջոցառման մասին է , չգիտեմ , դրա մասին ավելի մանրամասն կպատմեմ Հաջորդ պոստերում , խոսք տվածս Եքսպո-ի նկարները կլինեն չուտով , մոտ օրերսկլինեն նաև Ուսանողության Միջազգալի Օրվան նոիրվախ միջոցառուների Մասին պոստեր , Իսկ այժմ տեսեք Թե Հզորս ինչ լավնա...`




Thursday, September 24, 2009

սեպտեմբերի մինչև 24

Ահա և Իմ օրագրային 2րդ գրառումս , անկեղծ ասեմ , որ այն անում եմ մի պարզ պատճառով` մի քիչ ազատ ժամանակ եմ գտել:
Փորձեմ ընդհանուր պատկերացում կազմել այն մասին թե ինչ եմ արել վերջին մի քանի օրերի ընթացքում:

Դե սկսեմ նրանից որ իմ շատ Սիրելի Կոմպս դեռ մահացածի կարգավիճակումա , հիմա չգիտեմ ույնիսկ սպասեմ մինչև Դուբայից կգա ետ ՎԳԱ-ն թե արդեն Հույսս կտրած գնամ առնեմ Զոտակի 9800-ն?! Առանց համակարգչի ինչ ուզում եք ասեք մեկա տխուրա:

Դե Ամսի 21-ն անկախության օրն էր որը ինձ համար բավական անկապ անցավ...դե Հունականով Համերգ Ֆիլարմոնիայի փոքր Դահլիճում... նման բաներ և վերջ:

22ին պիտի կայանար Fairwind-ի համերգը , բայց դե գիտեք չեղավ... Լոմկա...

Դե մնացած ժամանակն էլ հիմնականում դասի - աշխատանքի - տուն...
Վաղն էլ պիտի ԷՀՄ-ի կուրսայինի կոնսուլտացիա լինի... ու էլի բնականաբար արտաժամյա: գնամ գոնե Լաբը անեմ , թե չե մոռցության էի մատնել խեղճ առարկան այս մի քանի օրը:
բայց արի ու մի ասա Պոլիտեխի հայաթում մեկ-մեկ իսկականից շաաաատ ցուրտա լնում:

Տոտալ Ֆուտբոլի Նոր Համարում տեղ է գտել Մադրիդի Ռեալի պաստառը , իսկ դա նշանակում է, որ սենյակիս պատին Հարազատ Ակումբիս ևս մեկ պաստառ կավելանա:

Բազմաթիվ նոր շաբլոններ եմ քաշել նախատեսված Բլոգգերի համար , այժմ փորձարկում եմ դրանք:

Երեկ ակամա թե չգիտեմ ոնց Նախկին Ընկերուհիս Իր մասին հիշեցնել տվեց չեղած տեղից: Ժամանակին միասին 18+-ի փաթեթի մեջ էինք , երեկ մոտ կես տարի մեր բաժանումից անց չգիտես խի որոշեց դուրս գալ փաթեթից ու Վիվաից նենց հուսադրող նամակ ստացա-Այժմ Դուք եք Փաթեթի ղեկավարը ՃՃՃՃՃ

հայ հայա մոռանում էի...Արամն ա բանակից եկել մի քանի օրով , այսոր տեսա , տրամս դրանից շաաաատ բարձրացավ , բոլորս շատ ուրախ եինք:

ահա և իմ 2րդ օրագրային գրառումը...ճիշտա քիչ բաների մասին պատմեցի և թռուցիկ... մոտ ժամանակներս կփորձեմ ավելին փոխանցել ձեզ:

Իմաստ Չկա

Օրերս Բոլորը Խոսում են այն մասին , որ հոկտեմբերի 1-ից կսկսեն տուգանել այն հետիոտներին ովքեր կխաղտեն Ճանապարհային Երթևեկության կանոնները:
Խաղտողներից կգանձվի 3000 դրամ և(ԿԱՄ) նրանք ՍՏԻՊՎԱԾ կլինեն 3 ժամ անկացնել Ոստիկանության Բաժանմունքում:
Այս աբողջ կրկեսի իմաստը իփր թե այն է , որ Հետիոտները հետևեն ՃԵԿ-երին , բայց թո բա թե...
Արի ու մի համաձայնվի ստեղ ես ամենինչի հետ: Եթե մարդուց 3000 դրամ եք պոկում էլ ինչ իմաստ կա իրան բաժին տանելու, միհատ էլ ՈՏՆԱՀԵՏՔերը վերցնեիք ,որ եթե մեկը անցնի մյուս անգամ փողոցը սխալ տեղից չկարանաք բռնեք ետ Ոտնահետքերով իմանաք թե Ովա !!!
ԳՈՒՄԱՐԸ որը Գանցձվելու է , իմ կարծիքով ԱՀՌԵԼԻ ա , այս օրերի համար , պատկերացրեք ոնց պիտի վճարի ուսանողը այդ 3000 դրամը? Ետ Գումարը Ռեալ չի Ժողվուրդ ջան ում եք խափում? Թե վռազ ՓՈՂ Ա ՊԵՏՔ?!!!
Կրկին ՄԱՌԱԶՄ-ին Շատ մոտ "ԿԱՏԱՐՅԱԼ" Հայկական ձևերով Օրենքի ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ:
Չգիտեմ Որ ոնց Բայց Ես այն մարդկանցից եմ ով չատ է քայլում օրվա մեջ ու չատ վաղուցվանից արդեն ամեն փողոց չի որ անցնում եմ այնտեղից որտեղից որ պետք է: Ու դա Հայաստանում ապրող Հայ մարդու Համար նոռմալ եմ համարում մի պարզ պատճառով , որ եթե Դու իրանց ասած մարդավարի ձևերով անցնում ես փողոցը ԿԱՆԱՉ լույսի տակ մեկ ա Կողքից "Սեկցիա"-ով Քո վրա քշող մեքենա կա , որի մտքով չի էլ անցնում կանգնել ու ճանապարհ տալ:
Մի քանի Խաչմերուկ ասեմ որտեղ դա վառ արտահայտված է ու ձեզ էլ խորհուրդ կտամ զգուշանաք վրաերթված լինելու վտանգից.
ԿՐԿԵՍԻ Մոտ-ի Խաչմերուկը , որտեղ ցանկացած Կանաչ Լույսի դեպքում Հետիոտնի վրա ամենաքիչը Մեկ կողմից Մեքենա է քշում: Այն էլ բավական մեծ արագությամբ:
Ֆրանսիա-ի հրապարակի խաչմերուկները:
Աբովյան - Սայաթ Նովա :
և այսպես շարունակ...
Այսօր ինքս փորձեցի անցնել փողացը միայն ԿԱՆԱՉ լույսի տակ , նենց տպավորություն էր ոնց որ չգիտեմ , անբնական էր:
Մոտ Օրերս կփորձեմ Ձեզ ներկայացնել Փաստեր (Եթե մինչ այդ մեքենայի տակ չընկնեմ)

Tuesday, September 22, 2009

Fairwind



Այսօր ամսի 22-ին պետք է կայանար Fairwind Ռոք Խմբի համեգը Aftershock Republic-ում , սակայն ինչինչ պատճառներով համերգը հետաձգվեց անորոշ ժամանակով․․․
Իմ Կարծիքով Շատերս էինք սպասում այս Համեռգին․․․սակայն․․․





Ձայնագրում Ստուդիայում




համերգի փոխարեն այժմ Ձեզ եմ ներկայացնում նրանց Հեղինակային երգերից մի քանիսը։

Tuesday, September 15, 2009

12-14ը սեպտեմբերի

Եսիմ Չգիտեմ ինչ գրեմ , ինչր չէ...մի քիչ Շտապում եմ որ Ճիշտն ասեմ ՃՃՃ

լավ Փորցենք սենց...

Եսիմ մի տեսակ հավես անցավ Ձյուդոի առաջնույանը երկպագելու պատրաստությունները , ափսոսում եմ որ շկարողացա մնամ...շատ հավեսա անցել , նամանավանդ որ հաղթել էլ ենք:

հենց նույն օրը իմացա որ Մկոնա 15 օրով եկել...բայց ափսոս չտեսա ետ օրը:

Տենց Թերեզի հետ ման եկանք մի քիչ Թումանյանից դեպի բարեկամություն:

Տենց կիրակի , երկուշաբթի հանգստացանք...Տրամս Շատ բարձր էր: Չգիտեմ մի տեսակ շատ բարղր էր , երգերն եին երևի թե օգնում:

Վերջապես որոշեցի թե ինչ կեդեչ եմ ուզում ու առա...շատ թույնն են:

Ռեալը հաղթեց Էսպանյոլին 3-0 , Այսոր էլ Ցյուրիխի հետ են խաղում:

Նույն Երկուչաբթի օրը Առսի ծնունդն էր: զանգեցի հավեսով խոսացինք , մոտ մի Ժամ , Եդ-ի ձայնն էլ լսեցի ...տենց 3ով բացել էր (Սպասեմ ամսվա վերջ Սիմիս հաշվին կփագի էտ ժամանակ հեհե ):

Այսօր Էլ շաաաատ ցենտր տրամ ունեի Յամ-ում դե հանդիպեցինք ՃՃՃ

Ափսոսում եմ որ չեմա կարանա վաղը գնամ հոկտեմբերյան ... արի ու մի ասա դասեր... էէէէ էտ դասերը...

Այսօր իմացա նաև որ ամսի 22իմ FAIRWIND-ի համերգնաաաա....շաաատ եմ սպասում այդ օրվան: Հաստատ գիտեմ թույնա անցնելու մանավանդ որ Aftershock-ումա լինելու:

Մոտ օրերս Արամն էլ ա գալու օտպուսկ , կարծես Զիլյոնիի կազմը հավաքվումա...

տեսնենք տեսնենք... Այսօր երևի թե այսքանը , Առաջին անգամ էր երևի թե որ Բլոգումս սենց Օրագրային մանրամասն գրառում արեցի )))


և վերջում առաջարկում եմ լսել իմ ամենասիրած երգերից մեկը , որը միշտ տրամս բարձրացնումա...

Beatles - I'll follow the sun

Sunday, July 19, 2009

top 9 Photoshop by Me !!


#9 Me & Ked



#8 Arsenyo & Santiago Bernabeu



#7 Obama(Hope) Robbie(Love) Putin(Glory)



#6 We ))) Կարող եք ասել թե ինչնա այս նկարի Photoshop?



#5 Yum



#4 AnnAnnA



#3 "Mosfilm" Tereza & me



#2 Yumed Pink Puch



#1 Santiago Bernabeu with Me

Սա էլ Իմ Խոստացած Լավագույն Ինյակը Մինչ Հուլիս Ամիսը:
Սպասեք Ավելիին...Շուտով...