Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Sunrise Avenue. Show all posts
Showing posts with label Sunrise Avenue. Show all posts

Friday, March 25, 2011

Sunrise Avenue "Out of Style" Բեռնել

Մարտի 23-ին վաճառքում հայտնվեց «Sunrise Avenue» խմբի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style» անվանմամբ: Մի ամիս առաջ լույս տեսավ առաջին սինգլը` «Hollywood Hills» և ահա արդեն սկավառակը: Ես արդեն լսել եմ երգերը , առաջարկում եմ և ձեզ: Ամբողջ սկավառկը «Hollywood Hills»-ի տոնայնությանմեջ ա կարելի ա ասել: 



Կատարող: Sunrise Avenue
Սկավառակ. Out Of Style
Թողարկման տարի: 2011
Երկիր: Ֆինլանդիա
Ժանր. Ալտերնատիվ Ռոք
Որակ. mp3 / 256 kbps
Չափս. 75 Mb



Tracklist
01. Hollywood Hills
02. Damn Silence
03. Somebody Help Me
04. I Don't Dance
05. I Gotta Go
06. Stormy End
07. Kiss Goodbye
08. Sex & Cigarettes
09. The Right One
10. Out Of Tune
11. Angels On A Rampage
12. Sweet Symphony
13. What I Like About You - non album track



Բեռնել (Download) «Out Of Style»-ը

Friday, March 11, 2011

Sunrise Avenue - Hollywood Hills (Official Video)

Վերջապես բոլոր աշխատանքներն ավարտված են և արդեն շատ շուտով` մարտի 23-ին լույս կտեսնի «Sunrise Avenue»-ի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style»: Իսկ մինչ այդ մենք բոլորս հնարավորություն ունենք հիանալու Առաջին սինգլով «Out Of Style» սկավառակից , որը կոչվում է «Hollywood Hills»:
Երգը գրել է Սամուն երբ գտնվել է ԱՄՆ-ում: Այս երգը ուղղակի մի հրաշք է: Վստահ եմ , որ դուր կգա Ձեզ: Այն արդեն իսկ հասցրել է իմ և ընկերներիս համար շատ հարազատ դառնալ: Տեսահոլովակը «SunAve»-ի ոճի մեջ է: Առանց ինչ-որ կտրուկ գործողությունների:


Հիանալի կատարում` «Sunrise Avenue - Hollywood Hills» վայելեք !!

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս:

Friday, September 10, 2010

Խառը-մառը նույնիսկ Նորություններ

4-րդ Կուրսի 2-րդ ուսանողական շաբաթի վերջին օրն էր: Ինչպես միշտ նա չուներ առաջի ժամ , և ինչպես լինում էր նման պարագաներուն: Նա քնած էր մնում , ավելի շուտ արթնանում էր անջատում զարթուցիցչը , երբեմն պատասխանում Մայրիկի զանգերին , անջատում հեռախոսն ու նորից քնում: Այդ օր բացառություն չէր: Սակայն ամեն ինչ ընթանում էր պլանավորվածին պես: Երբ նա հասկացավ , որ չի Հասցնի երկրորդ դասի սկզբին , որոշեց անել Հոր առաջադրանքը նոր գնալ դասի: Մտածում էր 2րդ 45 րոպեին միանալ բոլորին: Նստելով դատարկ վերելակ Բարձրացավ 9րդ հարկ , հանդիպեց Դիպլոմայինի ղեկավարին և հուսահատված , որ թե ինչ պիտի անի քսան րոպե որ սկսվի հաջորդ դասը , հուսահատ հայացքը գցեց դեպի աջ և Օ Հրաշք: Դասախոսը նոր-նոր իջնում է լսարան: Որպեսզի չհամընկի դասախոսի և իր ճանապարհները Նա նետվում է դեպի մյուս աստիճանները և գերարագությամբ իջնում 3 հարկ ու ավելի շուտ հայտնվում լսարանում:
Իսկ Լսարանում արդեն իմանում որ , վաղը`  Սեպտեմբերի 11ին դաս ենք անելու ամսի 13ի փոխարեն , այն էլ համարիչով:
Դա է ՀՊՃՀ Ռեկտորատի որոշումը: Ինչպես նաև հաջորդ շաբաթ ամսի 18ին նույնպես կլինենք ԲՈւՀ-ում ամսի 20ի փոխարեն:  Համ էլ ասեցին , որ Ակադեմիական պարտք ու նկատողություններին էլ ա զեղջ հասնելու 10%-ից չափով երևի: Չնայած ես ոչ պարտք ունեմ , ոչ էլ նկատողություն , բայց մարդ էս կարողա ընթերցողներիս մեջ ունեցողներ կան , թող իմանան որ մինչև ամսի 14-ը կարող են դիմումներ ներկայացնել Դեկանատ:
Իսկ Ամսի 21ին Ջաաաաան Հայաստանի Անկախության 19 ամյակնա:
Բայց ստոպ , ամսի 19-20-ին Մենք գնում ենք Հունական Համայնքով Ախթալա համերգի: Տենաս ոնց կանցնի , անցյալ անգամ կայֆ էր շատ: Լավ բա դասս վերջացնեմ ինչ եմ անելու: Վերջին օրերս ինչ-որ շատ անկապ ու անիմաստ են անցնում , անբանությանն եմ մատնված , մեկ-մեկ Ֆիլմ եմ նայում: Kinotruba-ի հայտնաբերումից իվեր Տորրենտս հանգիստ չունի (Ով չգիտի ասեմ որ կարող եք այնտեղից Ֆիլմեր բեռնել 2 մեգաբիտ արագությամբ անկախ ձեր արագությունից , համել Ձեր կապին էլ բան չի վնասում , սենց ասած kinotruba.com): Հենց հիմա էլ կինո եմ քաշում:
Դասերը Նորմալ չենք սկսել , բայց արդեն բոլորս հոգնել ենք ես դասերից:
Մտածում եմ եթե լավ աշխատանք գտնեմ , նույնիսկ ամբողջ դրույքով , ապա հաստատ բաց չեմ թողնի: Դասացուցակս այնքան հարմար ա , որ խնդիրներ չեն առաջանա:
Տեսնենք ինչ կլինի...
ՀՊՃՀ-ԵՊԲՀ Բազե 2010
Վաղն էլ պիտի Բազեականներով Հանդիպենք, բոլորին շատ եմ կարոտել: 
Համ էլ Երեկ իմացա , որ Sunrise Avenue-ն շուտով պատրաստվումա 3րդ Ձայնասկավառակի թողարկմանը , բայց դա կլինի երևի թե Հունվարին , իսկ իմացա ես դա Սամու Հաբերի գրառումից Ֆեյսբուքում:

Thursday, June 10, 2010

Have You ever? Զգում եմ որ...

Have You ever?

Չէ !! Ավելի շուտ սենց , իսկ դուք երբևիցե կորցրե՞լ եք Ձեր լավագույն Ընկերոջը: Ավելի շուտ Ընկերուհուն:
Չէ խոսաս ֆիզիկապես կորցնելու մասին չի: Զգում եմ , Զգում եմ ոնց եմ , րոպե առ րոպե հեռանում իրանից: Մոտ 2 շաբաթ կլինի ինչ չենք խոսացել նոռմալ , չգիտեմ իրա հետ ինչ ա կատարվում , չգիտեմ ինչ տրամ ունի, ինչ խնդիրներ , ինչ ա արել այսօր: Կարողա՞ Ես չափից շատ ընկա իմ գործերով ու մոռացա: Իսկ եթե պետքե նույնիսկ անեի դա , չէ որ... Բայց Ես ուրիշ եմ է: Իսկ հիմա ինչ... լոոոլ դաժե մի տեսակ ձեռքս էլ չի գնում հեռախոսը վերցնեմ , ու ուղղակի զանգեմ , տենամ ոնցա , ինչի՞: Չգիտեմ ինչ-որ բան նենց չի զգում եմ: Բայց խի՞ բան չասեց: Խի թաքցերեց ուղղակի խնդրեց ինչ-որ բան ու հեռացավ: Ես ինչպես միշտ արեցի , առանց պատճառը հարցնելու , չէ որ իմ ընկերոջ խնդրանքն էր: Բլոոոոգ Շատ էի ուզում կիսվեի Հետդ: Բայց էլի ինչ-որ բան չի ստացվում , ինչ-որ դատարկություն եմ զգում ներսումս , ախր այն ժամանակ չկար , հա ինչ անեմ իմ ուզածով չէր ոչմի բան: Բայց ընկերոջ ներկայությունը չզգալն ավելի դժվար ա: Չնայած վստահ եմ , որ եթե ինքը կամ ես զանգենք սաղ էլի նույն ձև ա լինելու , ժամերով խոսալու ենք, տեսնենք ինչ-կա չկա , Բայց հա՞ որ: ՀԱ ՀԱ ՀԱ !!!


Ի՞նչ անեմ: Դե համարյա հաստատ գիտեմ , որ չի կարդալու իմ այս գրառումը այդ մարդը: Երևի ինետ չունի , լոոոոլ երևի ինքնա մենակ ու ես չեմ զզվացրել իմ Բլոգով , որովհետեվ չեմ էլ հասցնում խոսեմ մեկ-մեկ , ենքան բան կա խոսալու , որ բլոգիցս էլ համարյա չենք խոսում: համել համարյա միշտ ինքնա բան պատմում: Բաներ կա հիմա , որ չի պատմում , Ես եմ իմանում ուրիշ տեղերից...տենց հանկարծակի...բայց ես գիտեմ , որ ինքը գիտի , որ ես գիտեմ:
Ուզում եմ ասեմ , որ Հետդ եմ, ինչ ուզումա լինի , երբ ուզումա լինի , շատ եմ սիրում քեզ , Իմ Ընկեր: Գիտես , որ մեր մեջ առավել քան սովորական կապ կա: Ու գիտեմ նույիկս եթե սենց քեզ պոդդերժկա անեմ դու էտ զգալու ես: Հուսամ Լավ ես ու ես սաղ իմ մտածմունքներն իզուր են , այնքան լավ ես , որ ժամանակ էլ չունես հիշելու իմ մասին...
Լավ թարգում եմ...վերջ , վերջացրեցինք...

...forever yours Robert


Լավա հիշեցի , մի 2 շաբաթ առաջ էր էլի , եթե ոչ ավել վաղ , սենց քայլում էի փողոցով , մտքիս կարծես սկսեցին ինչ-որ տողեր գալ , սկսեցի Հեռախոսիս մեջ արագ-արագ գրել , որ չմոռանամ , տենց 5 sms-ի չափ գրեցի , Փաստորեն այն գոյություն ունի... ինչքան ժամանակ ա, մոտ տարուց ավել ա ոչինչ չէի գրել , մանր մունր տողեր , որոնք հետո ճղել քցել եմ: Կարելի ա մոտ օրերս այդ sms-ը նայել միհատ , թղթին փոխանցել...

Wednesday, February 10, 2010

երնեկ-երեկ այսօր-երբեկ

Ասում են էլի ամենինչ չի , որ հավերժ ա տևում: Մի բանի Դու ես վերջ դնում , մի Ուրիշ բան ինքն իրեն է վերջանում , իսկ ինչվոր բաներ էլ պիտի շուտ թե ուշ վերջանան:
Երեկ գիշեր մտածում էի , մտածում , մտածում: Գիշերը ամենալավն ա ստացվում մտածել երբ պարկած ամենինչ իմի ես բերում, այդ ժամանակ կարաս գրես ամենինչ մնումա ճիշտ շարադրես մտքերդ , բայց երբ առավոտյան արդնանում ես քեզ ավելի թեթև ես զգում ու ետ գրելու ցանկությունը այլևս չի լինում:

Նենց կուզենայի Հանդիպել մի մարդու ում արդեն վաղուց չեմ տեսել: Ինչքա՞ն , արդեն երևի մոտ կես տարուց ավելա մեր հանկարծակի հանդիպումից հետո , մեր ուղիները չեն խաչվել: Շատ կուզենայի տեսնել նրան: Գիտեք Ինչու՞:
Որովհետև այժմ հասկանում եմ , որ մենք ունակ չենք փոխել դիմացինին ինչքան էլ ցանկանանք, մարդը փոփոխական , ու անշնորհակալ երևույթա , որը շատ հաճախ չի հասկանում ինչնա ճիշտ ու ինչնա սխալ:
Բոլորը չի որ տենց են , ու էտ իմ սուբյեկտիվ կարծիքնա , բազում տարբերակներ կարան լինեն:

Մի «Մարդ» ինձ ժամանակին ասել էր ` ԵՐԲԵԿ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ: Համաձայնեք Մենք Առավել կարևորություն ենք տալիս այն մարդկանց ասածներին ովքեր մեզ թանկ են և որոնք մեզ համար ունեն Յուրահատուկ Տեղ Այս կյանքում:

Գրողը Տանի, Որքան վատ ենք Զգում երբ վիճում ենք Մեր հարազատների հետ: Թեև հասկանում ենք , որ դա շուտ թե ուշ կավարտվի և ամենինչ կլինի Հրաշալի: Բայց արի ու տես որ հիմա իմ մոտ չկա այդ զգացողությունը:

Ես չեմ կարծում , որ հիմա Ամենինչ կկարգավորվի , լավ էր ամենիչ , բայց դե... Ես կանխազգում էի: Մոտ ժամանակներս Լավ չի լինի հաստատ: Եթե Մարդ մնում է իր Համառ ու սխալ կարծիքին: Դու Այդ Մարդու Համար Դառնում ես Ոչմեկ: Կամ Նա Այդպես ցույց է տալիս , Կամ նույնիսկ եթե Հանկարծակի է դա լինում , Մեկ ա Ցավը մնումա Ցավ: Չեի ուզենա Այս անգամ էլ լսեի ուշացած խոսքեր իմ իրավացի լինելու մասին:

Միգուցե Դու ցավ զգալով , գոնե թեթևացնես ու ուրիշներին ցավ չպատճառես: Վերջ ի վերջո Գալիս եմ եզրակացության , որ ոչ մի մարդկային էակ արժանի չի , որ իրան նվիրվես մինչև ինքը չնվիրվի քեզ: Չնայած նույնիսկ այդ դեպքում պետք է մտածել:

Կարո՞ղ ա այս ամենի մեղավորը կրկին Ես եմ: Կրկին Ե՞ս եմ չափից շատ մեծ ուշադրություն դարձրել այն փոքր ու անիմաստ բաներին որոնց բանի տեղ դնել պետք չէր: Կարո՞ղ ա ավելին եմ ցանկացել քան պետք ա: Դժվար...

Չերկարացնեմ...Մեկա ոչմեկդ չի հասկանալու...

Tuesday, February 2, 2010

My Sunny Days in 2009

Այս հոլովակը Պատրաստել եմ մոտ մեկ ամիս Առաջ , Այստեղ Տեղ են գտել 2009-ի Իմ Ապրած համարյա թե բոլոր Հետաքրքիր դրվագները…

Sunrise Avenue - Sunny Day and My Year



...Time to Take Some Action...

Tuesday, January 12, 2010

Ծնունդդ Շնորհավոր ԲԼՈԳ

Այսօր արդեն ուղիղ մեկ տարի է ինչ Ես ունեմ իմ անձնական Բլոգում , որում մեկ տավա ընթացքում տեղ գտան իմ մտքերը , կարծիքներս , նորություններ , բազմաթիվ հետաքրքիր նյութեր: Այսօր Ես Գրում եմ իմ 83-րդ Գրառումը , Որը նվիրված կլինի հենց քեզ Իմ Բլոգ:

Ինչպես ամենիչ սկսվեց.
Հիշում եմ Անցյալ տարի այս ժամանակ նոր է նոռմալ ծանոթացել Լիդուշի հետ , ու մենք շաաատ էինք խոսում: Ու Տենց ամսի 11.01.09թ 00:03-ին Լիդուշիկը Գրումա.
-tatev-livingsthone.blogspot.com

Rob vor kompov mtnes hl@ es sait@ kmtnes,banasexc @nkeruhus saitn a,es havanum es....chmoranas lav???

Ու Ես Հաջորդ Օրը նայելով որոշում եմ Ինքս Բացել Բլոգ Չգիտեմ ինչու Չգիտեմ Ինչպես...և Առաջին Իկս Գրառումս Նվիրում եմ Կյանքին...

ահա այսպես Ծնվեցիր Դու...

Մեջբերում Համադասարանցիներից (Նարնջագույն-Լիդուշ , Կանաչ-Ռոբ).

-Blog baceci hencnor(12.01.2009 18:23)

-kneres,bayc 4gitem ed vorn a??

-@nkeruhit vor uner

-aa,bayc um hamar?qo banast-nern en?

-@ndhanrapes im u bolori hamar.


Այ Այ Սենց Ծնվեցիր Դու, չգիտեմ եթե Չլիներ այս դեպքը միգուցե Ես մինչ Այժմ էլ բլոգ չունենայ:

Կամ Կունենայի Ուրիշ տեղ , ուրիշ բովանդակությամբ, բայց լավ ստացվեց , որ Սենց եղավ:

Իզուր Չի որ Ստացար Lifetime Blog անվանումը...


Շնորհավոր 1-ին Տարեդարձդ:



Tuesday, September 15, 2009

12-14ը սեպտեմբերի

Եսիմ Չգիտեմ ինչ գրեմ , ինչր չէ...մի քիչ Շտապում եմ որ Ճիշտն ասեմ ՃՃՃ

լավ Փորցենք սենց...

Եսիմ մի տեսակ հավես անցավ Ձյուդոի առաջնույանը երկպագելու պատրաստությունները , ափսոսում եմ որ շկարողացա մնամ...շատ հավեսա անցել , նամանավանդ որ հաղթել էլ ենք:

հենց նույն օրը իմացա որ Մկոնա 15 օրով եկել...բայց ափսոս չտեսա ետ օրը:

Տենց Թերեզի հետ ման եկանք մի քիչ Թումանյանից դեպի բարեկամություն:

Տենց կիրակի , երկուշաբթի հանգստացանք...Տրամս Շատ բարձր էր: Չգիտեմ մի տեսակ շատ բարղր էր , երգերն եին երևի թե օգնում:

Վերջապես որոշեցի թե ինչ կեդեչ եմ ուզում ու առա...շատ թույնն են:

Ռեալը հաղթեց Էսպանյոլին 3-0 , Այսոր էլ Ցյուրիխի հետ են խաղում:

Նույն Երկուչաբթի օրը Առսի ծնունդն էր: զանգեցի հավեսով խոսացինք , մոտ մի Ժամ , Եդ-ի ձայնն էլ լսեցի ...տենց 3ով բացել էր (Սպասեմ ամսվա վերջ Սիմիս հաշվին կփագի էտ ժամանակ հեհե ):

Այսօր Էլ շաաաատ ցենտր տրամ ունեի Յամ-ում դե հանդիպեցինք ՃՃՃ

Ափսոսում եմ որ չեմա կարանա վաղը գնամ հոկտեմբերյան ... արի ու մի ասա դասեր... էէէէ էտ դասերը...

Այսօր իմացա նաև որ ամսի 22իմ FAIRWIND-ի համերգնաաաա....շաաատ եմ սպասում այդ օրվան: Հաստատ գիտեմ թույնա անցնելու մանավանդ որ Aftershock-ումա լինելու:

Մոտ օրերս Արամն էլ ա գալու օտպուսկ , կարծես Զիլյոնիի կազմը հավաքվումա...

տեսնենք տեսնենք... Այսօր երևի թե այսքանը , Առաջին անգամ էր երևի թե որ Բլոգումս սենց Օրագրային մանրամասն գրառում արեցի )))


և վերջում առաջարկում եմ լսել իմ ամենասիրած երգերից մեկը , որը միշտ տրամս բարձրացնումա...

Beatles - I'll follow the sun

Saturday, July 25, 2009

SunGasm style

Ահա և այն մտահաղացումս ,որի մասին ասում էի նախորդ պոստում , այն հաջողությամբ իրականացավ և դուք կարող եք տեսնել թե ինչ է ստեցվել:

Ես միտք ունեմ անել ևս մի քանի փորձարկում որից հետո կլինի արդեն Ֆան ակումբի համար բավական մեծ քանակությամբ կրծքանշան:

Այժմ Սանրայզ Ավենյուի 2 նշան և Ռեալի Գերբը միշտ կլինեն իմ հետ ամրացված լինելով պայուսակիս գոտուն : Ես Իմ Առաջնային էքսպերեմենտալ նպատակը իրագործեցի :




SunriseAve & Real Madrid

Thursday, July 23, 2009

Dreaming of the...

Այսոր Կրկին որոշեցի Ինետում ման գալ Sunrise Avenue-ի նոր Բոնուս երգերը: Եվ կրկին սկսեցի նկարնել ման գալ Gուգլում: Ի զարմանս ինձ կային շատ նկարներ որոնք Ես չունեի , նկարներից մի քանիսը ինձ բերեցին SunAve-ի պաշտոնական կայք , որի նորություններին և թարմացումներին Ես պարբերաբար հետևում եմ:

Այդ պահին Ես հիշեցի ,որ գրանցված եմ նրանց Ֆորումում…չգիտեմ խի մտածեցի Տենասորերորդն եմ գրանցվել , մոտավոր հիշելով որ դա եղել էր անցած տարվա հուլիս կողմերը եսսկսեցի ման գալ: Որոշ ժամանակ անց վերջապես գտա ինձ և մի պահ ապշեցի Ես SunriseAvenue-ի ֆորումում Գրանցված 1500-րդ Մեմբերն եմ:

Ես փորձեցի հիշել իմ ծածկագիրը , ինչը այդքան էլ դժվար չէր: Ես թարմացրի Իմ այնտեղի էջըմ անպայման նշելով որ Հայստանը Սիրում և Սպասում է Նրանց : , մի քանի պոստ արեցի Ֆորումու

Բավական թվով նոր նկարներ ունեցա այսօր , որոնք ինչպես և ՍանԱվե-ի երգերը ինձ մեծբավականություն պատճառեցին և դեռ շատ երկար կանեն դա:



No 1500

my profile www.Sunriseave.com


Իսկ Արդեն վաղը (իսկ վաղը արդեն այսօր է) Ես պատրաստվում եմ պատվիրել իմ ընտրած 2 նկարներով Սանրայզ-ի 2 նշան : Տեսնեմ ,եթե հաջողվի , ապա սրան կհետևի Սանրայզի նշանների ավելի մեծ քանակ և ինչպես արդեն վաղուց Ես պլանավորել եի կլինեն Նաև Մադրիդի Ռեալի Մեր Ֆան ակումբի լոգոյով նշաններ: Շատ եմ ուզում այս գաղափարս իրականանա և մեծ սպասելիքներ ունեմ այս փոքրիկ մտքից:

Ցավոք այս Օրերին ազատ ժամանակս շատ քիչ է , իսկ իրադարձույունները շատ են և չեմհասցնում փոխանցեմ այդ ամենը …

Կփորձեմ մոտ օրերս ավելի հանգամանլից կերպով պատմեմ այս վերջին շաբատվաիրադարձությունների մաիսն…

Իսկ հիմա…

Որոշեցի , որ կներկայացնեմ Ձեր ուշադրությանը Սանրայզ Ավենյուի մի քանի նկարներ...

(ժամանակի առկայության պարագայում հետագայում կներկայացնեմ խմբի մասինտեղեկություններ,նորություններ , հետաքրքիք փաստեր...կանդրադառնամ նաև երգերին ևհոլովակներին որոնք Ես ՇԱԱԱԱԱԱՏ եմ ՍԻՐՈՒՄ):


Friday, June 5, 2009

Sunrise Avenue POPGASM


SUNRISE AVENUE POPGASM

Մայիսի 22ին Եվրոպական մի շարք երկրների երաժշտական խանութնում արդեն ոաճառքի էր հավնել “Սանրայզ Ավենյու”-ի Նոր ''Պոպգազմ'' ձայնասկավառակը :
Բնականաբար հայաստանում , մասնավորապես Երևանում հույս չունեի որ կտեսնեմ Ձայնասկավառակը , և Ես իրավացի էի , ամեն դեպքում մինչ այժմ չեմ հանդիպել և ոչ մի վաճառքի կետում:
Ձեր ուշադրությոնն եմ ներկայացնում POPGASM-ի TrackList-ը `

1.Dream Like A Child
2.The Whole Story
3.Rising Sun
4.Welcome To My Life
5.Not Again
6.Bad
7.Monk Bay
8.Bye Bye (One Night Kind)
9.Kiss ‘N’ Run
10.6-0
11.Birds And Bees
12.Sail Away With Me
13.My Girl Is Mine
14.Something Sweet

Ես արդեն ավելի քան մեկ շաբատ ամբողջ օրը լսում եմ այս երգերը և հաճույք ստանում :
Ուղղակի հրաշք են : Կարծես երգերից մի քանիսը հենց Ես գրած լինեմ այնքան հարազատ են նրանք Ինձ :
Տղաներ Հալալա Ձեզ :
Շնորհակալ եմ Մեզ բոլորիս նման Լավ Նվեր մատուցելու համար :
Շարունակեք նույն կերպ , Ձեր Հայ Ամենահավատրիմ երկրպագու Ռոբերտ Մարկոսյան , կամ Պարզապես Robbie Raul :