Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Երգի բառեր. Show all posts
Showing posts with label Երգի բառեր. Show all posts

Sunday, October 17, 2010

Fairwind "40 Years Passed"

Այոոոո Կայացավ FairWind Ռոք խմբի այդքան սպասված Համերգն Ուլիխանյան ակումբում: Ինչպես ասաց Վակոն "Նրանք Վերադառնում են Բեմ" Թեկուզ և ոչ լրիվ հիմնական կազմով:
Երեկ Կայացավ "40 Years Passed" երկու համերգներից առաջինը , նշեմ որ Երկրորդը կկայանա Հոկտեմբերի 30-ին նույն վայրում` Ուլիխանյան Ակումբում:
Հինալի մթնոլորտ , սիրված , ինչպես նաև նոր երգեր: 
 Այո 2րդ համերգին շատ քիչ ժամանակ է մնացել , մի բան հաստատ գիտեմ , թր կրկին Հիանալի ա անցնելու:
Իսկ մինչ այդ առաջակու եմ դիտել մի կատարը , որը բոլորդ էլ լսել եք:
 Ով չի ուզի Թթի Օղի ու Լավ Կոնյակ Շատ լինի , ով չի ուզի որ Քյավառցին , որ Քյավառցին Լավ լինի...Ուզում եմ Ծիրանի Սոոոոոկ...no "Արաղ" no cry... FairWind - Me gusta chale :D Դիտենք , Լսենք ու Պարենք:

Sunday, October 3, 2010

Rafael de Alcala - Hola Raul (Schalke 04)

Մադրիդի Ռեալի Լեգենդ Ռաուլ Գոնսալեսը այնքան սիրվեց Շալկեի երկրպագուների կողմից , որ վերջերս Իսպանացի Ֆուտբոլիստին նվիրվեց մի երգ (Hola Raul) , որը կատարում է նույնպես ազգությամբ Իսպանացի Ռաֆաել դե Ալկալան (Rafael de Alcala): 
Հիանալի մի կատարում , որը կարելի է ժամերով լսել և հաճույք ստանալ:
Հենց այս երգի հիմանվրա Ես պատրաստեցի մի հոլովակ Ռաուլի Schalke04-ում ունցեած ելույթների հիման վրա:
Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը հոլովակը երգի բառերը.

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանը… Սկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորեն… Անձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես…
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why

Monday, August 2, 2010

Armenian Girl (Հայ Աղջիկ) Video Lyrics Download

Մեղրաձորում` ճամբարում ամենալսվող երգն էր Armenian Girl-ը (Հայ Աղջիկ): Ոմանք ասում են որ երգը կատարում են System of a Down (SOAD) խմբի անդամները , կամ նաև կարծիքներ , որ Վահագ Ռաշը:
Իմ համար Կարևորը այն է , որ երգը շատ հաջողված է: Շատ Լավն է ու շատ-շատ մարդկանց համար շատ հարազատ է: Ահա Այդ Երգի բառերը , որոնք Ես եմ երգից գրի առել:
Երգը կարող եք Բեռնել Այստեղից:
Armenian Girl (Հայ Աղջիկ)




Հայ Աղջիկ աննման,
Չկա դեմքիդ Հայի նշան:
Աչքերդ Նաիրյան,
Լցվել են օտարությամբ:
Օտար դաշտերի մեջ փնտրում եմ
Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական:
Բայց քամին արդեն տանում է,
Նրանց բուրմունքը Նաիրյան:

Դե զարթնեք Հայ Մայրեր`
Մի թողնեք , որ նրանք կորչեն:
Դե սթափվեք Հայ Հայրեր ,
Ձեր խրատներին նրանք կարոտ են:
Նրանց հոգին դեռ շատ փխրուն է`
Մի նոր բացված ծաղկի նման:
Քամու ուժից նրանք շեղվում են`
Մի անորոշված ուղղությամբ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Հայ աղջիկ Նաիրյան:
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված:
Գուցե Ես քեզ չճանաչեմ,
Բայց քո հոգին ես հասկանում եմ ,
Չունի աշխարհը քեզ նման:
Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Քեզ եմ ես փնտրում իմ Հայ Աղջիկ
(Աչքերս ջուր կտրած) Նաիրյան:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Քեզ եմ ես փնտրում իմ հայ աղջիկ
(Ճանապարհին հոգնաշ) աննման:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Փնտրում եմ , փնտրում եմ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :