Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Social Media. Show all posts
Showing posts with label Social Media. Show all posts

Sunday, June 19, 2016

Mixed feelings | Barcampevn16 Day 2

«Barcamp Yerevan 2016»-ն ավարտվեց: Որնքան որ առաջին օրը դեմփինգնի սպառնալիքով բոմբեց Յանդեքս Տաքսին, մի քանի անգամ շատ երկրորդ օրը բոմբեց «gg taxi»-ն: Դե բոմբեց մի քանի իմաստներով, որոնց առանձնապես չեմ ուզում անդրադառնամ, քանի որ հայկական համացանցը մի քանի օր կգմփա այդ պրեզենտացիայով, որից հետո բոլորը կմոռանան և կվերադառնան իրենց ամենօրյա խնդիրներին:
Robert Markosyan about Periscope at Barcampevn16
Փոխարենը կնշեմ, որ #BarcampYerevan16-ի երկրորդ օրը գերSMM-ային ստացվեց, ինչի համար անձամբ ես շատ ուրախ եմ: Բավական շատ հետաքրքիր պրեզենտացիաներ կաին թեմայի շուրջ ինչն իրոք ուրախացնում է:
Ես էլ իմ հերթին որոշեցի պրեզենտացիա անել «Պերիսկոպը՝ որպես մարքեթինգային գործիք»: Դե ինչ ասեմ, մինչև գիշերվա հինգը չքնելը լավ բան չի, բայց պետք էր: Պետք էր պատրաստվել ու պրեզենտացի անել, ինչը և արեցի: 

Իդեպ կարող եք այն դիտել հենց այստեղ:
Երկու օրն էլ բավական հագեցած ստացվեցին, և ուժասպառ մոտեցանք Բարքեմփ 2016-ի փակմանը: 
Արդեն իսկ անհամբեր սպասում եմ #BarcampEVN17-ին, մինչ նոր հանդիպում Բարքեմփ ընտանիք:

Sunday, March 15, 2015

Ինձ համար իմ «պառավ յարը» թանկ է թանկ կամ «TSU»-ն եկավ մեր բակը:

Վերջին օրեին համացանցի (մասնավորապես ֆեյսբուք սոց.ցանցի) օգտատերերի ջանը նոր ցեց է ընկել, ցեցին անունն էլ ոչ ավել որ պակաս «TSU» է: Շատերը այն անվանում են «Ցու», ոմանք՝ «Սյու», ոմանք էլ՝ «Թսու»: 

tsu.co-ն սոցիալական համեմատաբար նոր հարթակ է յուրատեսակ վճարման համակարգով, որը գովազդներից ստացված գումարի 90%-ը խոստանում է կիսել օգտատերերի հետ: Մի խոսքով դու ստեղծում եք կոնտենտ, որը գումար է բերում, գումարի 10%-ը գնում է սոց.ցանցին իսկ 90%-ը բաժին է հասնում օգտատերերին: Գլուխներդ երկար չցավեցնեմ, ում ավելի հետաքրքիր ա կարող եք այցելել Ցուենց կայք ու կարդալ՝ https://www.tsu.co/faq:  

Ու ստեղ Հայ ազգը լսելով, որ ես Ցուի մեջ փող կա, սկսումա խոպանի գործընթացը: Սակայն խոպան գնալու համար հատուկ վիզա է անհրաժեշտ լինում: Ու տեղ պարզվում ա, որ վիզա կարող է հանդիսանալ մեկ այլ գրանցված օգտատիրոջ կողմից տրված լինկը (vk-ն էլ ժամանակին մի պահ սենց քայլ արեց): Մի խոսքով Ցուն եկավ, ու սկսեց Ցուկի մոտից օգտատերեր տանել: Ֆեյսբուքահայությունը բռնեց քաղթի ուղին ու գնաց հեշտ փողերի հետևից, որը չես կարա ասես շոշափելի կլինեն մի օր թե ոչ: Մի նոր Qnet կարծես լինի, ուղղակի վիրտուալ ու մի քիչ ադապտացված տվյալ միջավայրին:
Անձամբ ես չեմ շտապում ավելացնել իմ անունը Ցուեցիների շարքում ու մնում այս հարցում պահպանողական: Ոչ ուզում եմ նման բանի վրա ժամանակ կորցնեմ, ոչ էլ մի տեղ ավել գրանցված լինելու հավես կա: ՖԲ-ն քանի կա Ցուն ինչի՞ս ա: Դրա տեղն ավելի լավա իմ զառամյալ բլոգում մի պոստ կգրեմ: Հա ի՞նչ անենք, որ հենց Ցուի մասին:

Sunday, September 19, 2010

Ուսանողական: IT meetings: Լուրեր` այն էլ խառը:

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբեցիներիս (Աշխեն , Անուշ , Սաթ , Ռիփո) աշխարհի ամենանիմաստ կատակի համար , որի համար ես իրենց դժողք եմ խոստացել , ու թող սպասեն այդ պատասխանին ամեն րոպե ու վայրկյան: 

Իսկ հիմա այն ամենի մաին ինչը տեղի է ունենում այս օրերի ընթացքում:

Ամսի 17-ին տեղի ունեցավ "IT Club meeting"-ի 2-րդ , սենց ասած, Սեզոնի բացումը: Հավաքվեցինք , խոսեցինք ինչ-որ բաների մասին , ինչպես միշտ խոսվեց նաև ոլորտում առկա խդիրներից: Գլխավոր խնդիրմերից մեկ ըստ ներկաների` ուսանողների հետաքրքրվածության մակարդակն է նմանատիպ պրայոեկտներում: այն որ նրանք ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն ցուցաբերում նախաձեռնություն և չեն մասնակցում:  Եվ իհարկե "Start-up" պրոյեկտների և նրանց հետ կապված խնիրների մասին: Ներկայացվեց նորսատեղծ "PASF"-ը (PanArmenian Start-up Foundation): 

Իսկ արդեն ամսի 18-ին հավաքվել եինք "Armenix" առաջին հայկական միկրոբլոգային համակրգի յուզերներով: Քննարկում էինք թե ինչ հնարավոր զարգացումներ կարելի է տալ մեր սիրելի համակարգին: Իդեպ ինձ Արմենիքսում կարող եք հետևել սեղմելով այստեղ:
Արմենիքսցիներով
Մի քիչ էլ պատմեմ նորաթուխ ուսանողության հետ այս առաջին 15 օրերի ընթացքում ունեցած շվումների մասին: Տպավորություններս շատ լավն են: Դե չմոռանանք , որ իրենց դեռ ժամանակ է պետք ընտելանալու համար: Սակայն կարող եմ փաստել , որ Մեր` ՈւսԽորհրդի շատ օպերատիվ և Գերազանց գործողությունների արդյունքում առաջին կուրսեցիները պատշաճ կերպով արդեն իսկ նեգրավվել են ԲՈւՀ-ի Ուսանողական ակտիվ կյանքին: Այսօր օրինակ հանդիպումը Կիբեռնետիկայի ՈւԽ-ի նոր անդամների և անցյալ տարվա ակտիվիստների հետ շատ հետքրքիրն էր: Բազմաթիվ հետաքրքիր մտքեր ու առաջակներ հնչեցին: 
Երեկ անցկացրեցինք Արմռոբոտիքսի "Ական Փնտրող Ռոբոտներ"-ի ցուցադրությունը ՀՊՃՀ բակում: Ուսանողների հետաքրքրությունը բավական մեծ էր այս ոլորտի նկատմամբ: Ինչև շատ ողջունելի է:
Ամսի 22-ին Ուրախների և Հնարամիտների Ակումբի (КВН) Մեր Համալսարանի ԵրՊԻ թիմի հայտարարված քասթինգն է լինելու , որին կարող են մասնակցել բոլոր ՀՊՃՀ ուսանողները:  
Առջևում դեռ "ՔՀ և Ի" ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն է: Եվ իհարկե ՈւԽ-ի  Աշխատակազմի , որը ամբողջ կառույցի սիրտն ու ոգին է հադիսանում:

Tuesday, August 31, 2010

ArmBlogDay 2010

Շնորհավոր Տոնդ Բլոգոսֆեռա:
Այսօր Բլոգգերների Օրն է` 31.08 (Blog): Շնորհավորում եմ Բոլորիս պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ , ցանկանում եմ բազում հետաքրիր գրառումներ , լեցուն կյանք , չէ որ ամենինչ դեռ առջևում է:
Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել այսօր` բոլոր Բլոգգերները իրենց գրառումներում գրում եին 5 անհայտ կամ նոր բլոգերի մասին որոնց նրանք հանդիպել են կամ կարդում են դրանք: Ես էլ իմ հերթին ուզում եմ ներկայացնել այն 5 Բլոգները որոնցից ակնկալիք ունեմ հետաքրիր պոստեր կարդալու , ինֆորմացիա ստանալու , ուրախանալու իրենց համար: Եվ այսպես , Դը-Դը-Դըմ`
Բոլորն էլ Շատ հետաքրքիր ու ինքնատիպ անձնավորություններ են: Ես նրանց ցանկանում եմ անսպառ էներգիա: Նրանցից ոմանք նորեկներ են ոմանք էլ արդեն փորձառու Բլոգգերներ: Կհանդիպենք Ձեր Բլոգերում: Հաջողություն Ձեզ:

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր:

Friday, July 23, 2010

Ոչ ստանդարտ նկարներ RSS feed-ի համար (մաս 2)

Բարև Բոլոր Գիկերին: Ահա և Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում RSS Feed-ի համար Այլընտրանքային , կամ ավելի, շուտ ոչ ստանդարտ նկարների մաս 2-ը:
Այստեղ կտեսնեք` կենդանիների տեսքով նկարներ , Մարդկանց հետ կապված , Ամանորյա և առհասարակ հետաքրքիր նկարներ:


Ահա և կենդանիները.


Thursday, July 22, 2010

RSS կոճակներ (մաս 1)

Այսօր որոշեցի Բլոգիս համար հարմար RSS կոճակ ման գալ , քար ու քանդ արեցի Գուգլը , ու գտա մոտ 20 կարգին նկար: Որոնք կարելի է օգտագործել Բլոգում , որպես կոճակ:
Առաջարկում եմ միասին տեսնենք թե որոնք են ամենալավերը:
Միգուցե Դուք էլ կցանկանաք Ձեր Բլոգում RSS Կոճակ տեղադրել:
Կամ Միգուցե ա՞յլ տարբերակներ:


Monday, June 7, 2010

BarCampEVN10 BrigdeCamp

Վերջացնելով պրեզենտացիաները , հավաքելով բոլոր պարագաները , մարքելով գրատախտակները ԲարՔեմփ 2010-ի Ահ ու Սարսափ դարձած պերմանենտային մարկերների թողած գունեղ ժառանգությունից: Բոլորս շարժվեցինք դեպի սիրահարների այգի , որպեսզի էլ ավելի ոչ օֆիցյալ պայմաններում քննարկենք արդյունքները , ինչն էր լավ , ինչ վատ, ինչ կարելի է փոխել հաջորդ տարվա համար: Եղանակի Անբարենպաստության պատճառով ներկաների թիվը շատ չէր:
Բոլորը հիմնակնաում Գոհ եին: Թերություննրն աննշան եին: Գլխավորը ֆինանսական աջակցության բացակայությունն էր Իմկարծիքով: Շատ վատ է , որ Բարքեմփը նման պատճառով հնարավոր էր չկայանար:
Բլոգգերների համար կարծում եմ այն մեծ նշանակություն է ձեռք բերել դեռ անցյալ տարվանից: Վարչապետի հետ հանդիպումն էլ ապացուցեց , որ թեև Բլոգգերները մի քիչ ազատամիտ , առաջադեմ սակայն ազգային արժեքները ամենից վեր դասող և լուրջ մարդիկ են , որոնք պատրաստեն իրենց միջոցներով պայքարել դրանց պահպանման համար:


Իսկ հիմա խոսեմ արդյունքներից և այն նոմինացիաներից որոնց համար քվեարկում եին մասնակիցները Բարքեմփի 2 օրերի ընթացքում:
Ամենաինֆորմա[ծ]իվ ճանաչվեց Իմ ու Զառայի Tumblr-ը (կիսելով այս տեղը չեմ հիշում թե որ պրեզենտացիայի հետ կներեք...)
Ամենալուրջ Ճանաչվեցին Պոլիտեղնիկի ՈւսԽարհրդի և HSearch-ի պրեզենտացիաները:
Ամենաչարը X-Tech-ն էր:
Մի շարք անվանակարգերում հաղթեցին "Ինպես Ես կոֆե խմեցի twitter-ում " Ditord.
Radio Van-ի պրեզենտացիան: Virtual Citizen: Եղան ևս մի քանի հաղթողներ:


Ամենաակտիվ մասնակից Ճանաչվեց...ճանաչվեց մասնակից...և Օսկարը ստանում է..,լավ ինչ մի ձգձքում եմ: Ամենաակտիվ Մասնակիչ , չեմ հիշում քանի ձայնով, ճանաչվեցի Ես: Համեստորեն նշելով այդ մասին ասեմ , որ շատ հաճելի էր , այդ թեկուզ սիմվոլիկ անվանակարգում հաղթելը: Ուռա Ուռա Ուռա Տավարիշի:


Այսքանով #BarcampEVN10 -ը համարենք կայացած: Սպասենք #BarCampEVN11 -ին , հույս ունենալով ,որ խնդիրները արդեն անցյալում են: Պատրաստենք էլ ավել հետաքրքիր թեմաներ: Մի խոսքով Շնորհակալություն Բոլորին այդ հիանալի 2 օրվա համար:

BarCampEVN10 Day 2 "tumblr"

#BarCampEVN10 օր 2-րդ: Այն կարծես ավելի ծավալուն ստացվեց, հագեցած ինչ-որ տեղ: Նախ մինչ այդ երեկոյան , որոշվեց , որ հաջարդ օրը կրկին կլինեն 30 րոպեանոց պրեզենտացիաներ:


Առավոտը սկսվեց շատ դանդաղ ԲարՔեմփցիների համար: Շատ Դանդաղ եինք հավաքվում: Բոլորը կարծես տեղում եին միայն երբ Ditord-ը Վերջացնում էր իր պրեզենտացիան այն բանի մասին թե ինչպես Նա կոֆե Խմեց Թվիթթերում:
Կփորձեմ ներկայացնել այն ամենը ինչի մասին լսել եմ կամ ներկա եմ եղել...
Netcrash-ը Խոսեց ՖԲ-ի բագերից, խնդիրներից, թե ոնց անենք որ մեր էջերն ավելի ապահով լինեն...
Հետո Հերթը Innovative Talks-ինն էր ներկայացնելու այն զարգացումները որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում մոտակա տարիներին: Եղան տարբեր Կարծիքներ տեխնիկական առաջընթացի , նորություների վերաբերյալ...
Այնուհետև Armacad.

Շատ ուզում էի ներկա գտնվեի Արտակի Պրեզենտցիային կապված Վիրուսային Գովազդների հետ , ու չսխալվեցի... Հետաքրքիր էր , թարմ , ակտուալ , զվարճալի բայց ոչ ծիծաղելի... Մի Խոսքով օրվա ամենահաջողակներից էր:


Հետո 14:30 հերթը հասավ Իմ ու Զառայի պրեզենտացիային:
"30 Reasons why you'll love tumblr (The Easiest way to BLOG)"
Ասում են անցավ շատ լավ , հավատում ենք ՃՃ
Արդյունքները միանգամից երևացին: Ընկերս` Վահան Մալխասյանը , ով մինչ այդ բլոգերի վերաբերյալ համարյա թե ինֆորմացիյա չուներ , բացեց իր համար ԹամԲլոգ , և օն-լայն գրառումներ սկսեց անել մեր Պրեզենտացիայի մասին: Նրա ԹամԲլոգը կարող եք տեսնել այցելելով` այստեղ: Պրեզենտացիային Վահանի հետ միասին ևս մի քանի հոգի իրենց նորամուտը նշեցին բլոգային այդ տիրույթում: Արդեմ մի քանի րոպե անց նորաթուխ բլոգգերի Բլոգում կար 5 գրառում , որոնք պատմում եին ԲարՔեմփի ընթացքի մասին:
Ուզում եմ Շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց ովքեր ներկա գտնվեցին , հետաքրքրություն ցուցաբերեցին, և իրենց համար օգտակար նորություններ իմացան պրեզենտացիայից:


Մեր Պրեզենտացիան կարող եք Բեռնել կամ Դիտել` այստեղից կամ այստեղ:


Ուսանողական այգու ոչնչացման հետ կպաված իրենց կատարած աշխատանքի մասին պատմեցին Ֆեյսբուքի ակտիվիստները: Մենք ենա այս քաղաքի տերը ՖԲ-ում սկիզբ առած շարժման անդամները:

Այս պրեզենտացիայից հետո w113-ը զարմանալիորեն ազատ մնաց , մի 5 րոպե սպասելուց հետ , չգիտես Խի որոշեցի ներկաների հետ մի քիչ կիսվեմ օգտակար ինֆորմացիայով թե ինչի համար են հարկավոր Հաշվիչմները , ինչ կարելի է անել, բլոգգերների քարտեզի մասին խոսեցի , Twitter-ի , Դիտեցինք Բլոգիս հոլովակը Սոցիալական Մեդիայի վերաբերյալ , ու տենց օն-լայն Պրեզենտացիյա ստացվեց: Ներկաները թեև շատ չեին , Ես մեծ ոգեվորությամբ շարունակում էի պատմել:



Տենց եկանք հասանք Տիգրան Սարգսյանի Պրեզենտացիային , որի մասին ես բան չեմ ասում , քանի որ այնքան են գրելու մյուս Բլոգգերներն ու լրատվամիջոցները , որ չեմ ուզում 100րդ անգամ նույնը կարդաք:
Ինձ այդ պրեզենտացիայից ամենաշատը դուև եկան Թվիթթերը որոնք երևում եին էկրանի վրա...Բոլոր ակտիվ թվիթողներին Մեծ Շնորհակալություն Ուրախ տրամադրություն ապահովելու համար...


Sunday, June 6, 2010

BarCampEVN10 Day1 Photos , Վաղը 14:30 the Easiest way to BLOG

Եվ այսպես առաջին օրը շատ բուռն էր: Այսպիսի միջոցառումներ ամեն օր չի , որ լինում է մեր Քաղաքում , իհարկե շատ լավ է , բայց նաև բոլորս լավ հոգնած ենք , ու հանգստի կարիք ունենք:
Հիմա կներկայացնեմ մի քիչ թե ինչ է մեզ սպասվում արդեն այսօր` 2-րդ Քեմփային օրվա ընթացքում:

Նշեմ , որ տրամադրությունը մասնակիցների մոտ լավ և կառուցողական է: Երևի թե դրան նպաստում է այն , որ ներկա գտնվողներից շատերը հասկանում են թե որքան կարևոր է այսօր ունենալ հզոր ՏՏ ոլորտ , որը կկարողանա թե ինֆորմացիոն պատերազմեր վարել , թե կկարողանա մատաղ սերնդին հասցնել այն ինչ այսօր կա ու տրամադրել նրանց ավելին քան այսօր մենք անում ենք: Պետք է սերմանել այդ ամենինչի նկատմամբ սերը , առաջացնել հետաքրքրություն մարդկանց մեջ: Վերջ ի վերջով լավ բան ա , թող իմանան: Տիրապետեն ու օգտագործեն:
Թեմայից մի թեթև շեղվեցի բայց...
սենց պատկեր ամեն օր չես տեսնի :Ճ

Ուրեմ վաղը , այսինքն այսօր շատ կարևոր օր է Իմ համար , ունեմ Պրեզենտացիա Զառա-ի հետ միասին , այն կլինի առհասարակ մարդկանց համար ովքեր օգտվում են ինտեռնետից , այցելում են Բլոգեր , կարդում են , Քոմեթում են կամ ամաչում են քոմեթել:
Բլոգգերների համար ովքեր ունեն ինչ-որ հարցեր կամ ուղղակի հետաքրքիր կլինի լսել:
Սկսնակ Բլոգգերների կամ մարդկանց ովքեր ուզում են բացեն բլոգ բայց չգիտեմ որտեղից և ինչպես դա անեն , սկսեն:
ՄԻ Խոսքով Բոլոր նրանց համար , ովքեր ուզում են լիքը օգտակար ինֆորմացիա ստանան Բլոգգինգի , Բլոգ Պլատֆորմաների , Բլոգի զարգացման հետ կապված հրավիրում եմ վաղը 14:30 Ամերիկյան համալսարան BarCampEVN10 -ի շրջանակներում W113 լսարան: Չուշանաք , Ժամանակի սղության պատճառով չենք կարող սպասել:
Schedule Day 2

Այսօր հետաքրքիր կերպով անակնալի եկա: Անակնկալը Ինտերակտիվ հաղորդամն կողմից էր, որի մասին մանրամասն կպատմեմ BarCampEVN10 -ի ավարտից հետո , իսկ հիմա կկարող եք դիտել առաջին օրվա նկարները համապատասխանաբար` այստեղ , այստեղ , այստեղ և այստեղ: BarCampEVN10 Day 1 Photos !!

Saturday, June 5, 2010

SCSEUA-ն BarcampEVN10-ում ՆԵրկայացրեց իր Web 2.0 գործիքները

Մեզ Քաջ հայտնի ՀՊՃՀ ՈւսԽորհուրդը ներկայացրեց իր կայքը , բլոգը , առհասարակ այն ամենն ինչ այսօր օգտագործում են Պոլիտեխնիկցի Բլոգգերները Սոցիալական Մեդիայում:


Ցավում եմ , որ ծավալուն քննարկում չստացվեց , քանի որ երևի թե նման Հետաքրքրություն Սոցիալական մեդիայի և բլոգգինգի հանդեպ ցուցաբերվում է շատ քիչ համալսարանների և Ուսանողական կառույցների կողմից: Մենք այս պարագայում ևս մեկ անգամ ստանձնում ենք Նախաձեռնողի դերը , և շուտով կարծես նոր ծրագրերով հանդես կգա իր Կրեատիվությամբ Աչքի ընկնող ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդը:


Պրեզենտացիան վարեց Հայկ Մամիջանյանը: Նշեմ , որ Պոլիտեխնիկցի ուսանողների կողմից նույնպես հետաքրքրությունը մեծ էր պրեզենտացիայի հանդեպ: Նրանց թիվը դահլիճում նույնպես քիչ չէր:

Friday, June 4, 2010

Barcamp EVN 10 Registration

Այսօր Տեղի ունեցավ ԲարՔեմփի նախնական գրանցումը: Հիմնականում ներկա եին մարդիկ , որոնք վաղը` այսինքն , շաբաթ օրը նախատեսել են ունենալ պրեզենտացիա:
Կարծում եմ առավոտյան ակտիվությունն ավելի մեծ կլինի:
Կիրակի օրվա պրեզենտացիաներն էլ հենց վաղն առավոտյան կգրանցվեն:
Հիշեցնեմ որ դուք էլ դեռ կարող եք գրանցվել մասնակիցների ցուցակում` այստեղ:
Իսկ Մինչ այդ Փորձեմ ներկայացնեմ իմ համար հետաքրքրություն կազմող պրեզենտացիաները որոնք տեղի կունենան վաղը:
Բացումը կլինի ժամը 10:00-ից , իսկ արդեն Պրեզենտացիաները կլինեն 11:30-ից


Ինձ համար կարևորություն են ներկայացնում ժամը 14:00-ին Մեծ Սրահում տեղի ունեցող "Hsearch.am Որոնողական Համակարգ և Կոնտեքստային գովազդի համակարգ" Պրեզենտացիան , որը կվարենք Ես և Մհերը: Այն օգտակար կլինի Հայ Բլոգգերների , Կայքերի տերերի համար ովքեր ուզում են , որ իրենց գումարներն աշխատեն ներքին շուկայում և ավելի ռացիոնալ կերպով աշխատեն իրենց բուն նպատակին և ինչու չէ կկարողանան իրենց Բլոգի կամ կայքի միջողով գումար վաստակել...Այդ մասին ավելի մանրամասն ՎԱՂԸ:

14:30 նույն BIG Hall-ում Տեղի կունենա ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի Web 2.0 գործիքների Ցուցադրումը: Որը կարծում եմ վառ օրինակ կարող է ծառայել մնացած ուսանողական կառույցների համար:

Ահա և մնացած պրեզենտացիաների Timeline-ը

Իսկ Իմ Պրեզենտացիան Կլինի Կիրակի Օրը , այդ մասին ավելի մանրամասն կպատմեմ վաղը: կարող եմ վստահ ասել , որ հետաքրքրություն կներկայացնի Բոլոր մարդկանց համար ովքեր Գիտեմ թե ինչ է Բլոգը , կամ ուզում են Իմանալ թե Ինչ է իրենից ներկայացնում Բլոգը , և որտեղ ու ոնց ճիշտ կլինի բացել այն:

Tuesday, June 1, 2010

Գարնան Վերջին Օրը

Բարև Ընթերցող...

ահա և Գարնան վերջին օրը եկավ ու անցավ...
Կարծես երեկ լիներ Մարտի 1-ը ... Շատ բաներ եղան այս գարնան ընացքում , փոփոխություններ լավ ու վատ: Լրիվ նորություններ... Ամեն դեպքում կանգ չեմ առնում գարնանային զարգացումների վրա ու ոզում եմ պատմել վերջին օրերի իրադարձություններից , ու մոակա օրերի պլաններից:
Ինչպես Միշտ Էտ անտեր ասելիքը շատ ա, իսկ ժամանկը քիչ:

Նախ Երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից , որը ուղղում եմ բոլոր այն մարդկանց ովքեր շնորհավորեցին ինձ ծննդյանս Տոնի կապակցությամբ: Եղան նաև Շատ օրիգինալ ժնորհավորանքեր , որոնց համար ես առավել շնորհակալ եմ: Իսկ Ովքեր չշնորհավորեցին , ստիպված պիտի ևս մեկ տարի սպասեն , որ ինձանից շնորհակալական խոսք լսեն իրենց ուղղված: Իսկ չշնորհավորելը շատ ավելի դժվար էր քան շնորհավորելը: Կարծում եմ:
Եզրափակելով Ծննդյանս նվիրված այս փոքրիկ հատվածը կասեմ միայն.
Ով հիշումա Փղի պատմությունը թող գրի...


Մի 2 խոսք դասերի մասին.
Սկսվումա արդեն քննական շրջանը , չվերջացնելով դեռ 3-րդ Կուրսը արդեն ստիպված եմ պատրաստվել 4--րդին չնայած իմ համար ինչ-որ տեղ հաճելի է նույնիսկ: Արդեն Հայտնի է Դիպլոմայինիս Թեման` «Առևտրային Բանկի հասանելության և մարքետինգային վերլուծության ավտոմատացված համակարգ մշակում»: Լավ Թեմայա , դուրս գալիս , արդեն փորձում եմ ինչ-որ տեղեկություններ հայթհայթել, միակ պրոբլեմս լինելույա ծրագրավորումը , որի հետ այս մակարդակում ցավոք այդքան էլ սեր չունեմ: Բայց կարծում եմ մեջս ուժ կգտնեմ կպարապեմ ամառվա ընթացքում:

Դե Քանի որ Խոսք գնաց Բանկերից: Մի փոքր էլ խոսեմ պրակտիկայից:
Դե արդեն շատ դանդաղ բայց վստահ քայլերով ուսումնասիրում ենք բանկային ծառայությունների մանրամասնությունները ու դրանց մատուցումը հանրությանը: Այս պարագայում նույնպես աշխատասիրությունը մեծ դեր է խաղում , քանի որ եթե չաշխատես ինքդ քո վրա , միայն թրեյնինգների ու դասերի միջոցով երկար առաջ չես գնա: Ինձ Դուր ա գալիս, կարծում եմ ժամանակի հետ կկիսվեմ տպավորություններով և դուք էլ կտեսնեք թե ոնց ա մոտս ստացվում: Իսկ մինչ այդ եթե Բանկերի կամ Բանկային ծառայությունների հետ կապված հարցեր ունեք հարգելի ընթերցողներ , սիրով սպասում եմ այդ հարցերին , ուրախ կլինեմ Ձեզ օգնած լինել:



Բլոգոսֆեռա.
Այսօր չսկսեցի պոստս Բարև Բլոգոսֆեռայով , այ հիմա խոսքս կվերաբերի բուն բլոգոսֆեռային:
Դե ինչ հաշված օրեր են մնացել BarCamp EVN 10-ի մեկնարկին: անչաձ սպասված միջոցառում: արդեն որոշել եմ թե ինչ կարգավիճակով հանդես կգամ այս տարի: Սպասեք հետաքրքիր անակնկալների: Հուսամ ամեն ինչ կգնա շրագրվածին պես: Ավել Մանրամասն այս թեմային կանդրադառնամ հունիսի 4-ի երբ արդեն գրանցված լինեմ:
Իսկ մինչ այդ կցանկանայի ծանոթանալ այն մարդկանց հետ ովքեր պատրաստվում են մասնակցել , ու որոնց միայն վիրտուալ եմ ճանաչում , կամ նույնիսկ չեմ ճանաչում:


Եվ վերջում մի քիչ ինքնագովազով զբաղվեմ:
Ավելի շուտ ներկայացնեմ Մեդիա Բլոգս` այսինքն Բլոգ որտեղ կգտնեք Նկարներ , Երգեր , Հոլովակներ: Շատ լավն ա ստացվել , մանավանդ ,որ այցելությունների թիվը մեշտ բարձր ա լինում... Կարող եք նայել ահա այստեղ ` live each moment like your last :

Մտածում եմ մի քիչ էլ այս բլոգիս տեսքով զբաղվեմ , որոշ բաներ ավելացնեմ , որոշ բաներ պակասեցնեմ: Իդեպ Բլոգումս Դրված Հարցումն ավարտվեց հենց ծննդյանս օրը: Արդյունքում` այն հարցին Թե Դուր է գալիս այցելուներին իմ բլոգը Ստացվեց 51 պատասխան , որից 46-ը դրական: 5-ն էլ դե նենց էլի` բացասական...

Tuesday, May 25, 2010

twitter tuning

Բարև Բլոգոսֆերա.
Այս օրերին բարդ ու դժվար ուսանողական 3-րդ տարին մոտենում է Իր տրամաբանական ավարտին: Սակայն այդ մասին չէ , որ ուզում եմ այսօր պատմել:
ժամանակաը շարժվում է դեպի առաջ և մենք նույնպես ետ չենք մնում: Նկատելով այն տենդենցը , որ արդեն շատ ավելի մարդիկ են սկսում օգտվել twitter-ից , ես որոշեցի այսօր պատմեմ Google Chrome-ի մի լրացման մասին , որը շատ հարմարավետ է դարձնում Twitteri-ի շահագործումը:


Ահա Ակնառու նորությունները


Այն կոչվում է Monkey Fly: Կան մի շարք առավելություններ , ինչը չունի սովորական twitter-ը:
Արագ անցման կոճակներ: Հնարավորություն Բեռնել Նկարներ, Հնարավորություն երկար լինքերը փոքրացնելու: Հենց Գլխավոր էջում Ձեր Հետևորդների ինֆորմացիան տեսնելու հնարավարույուն: Մի շարք այլ հետաքրքիր զիզի-բիզի , բայց և օգտակար բաներ:
Monkey Fly-ը կարող եք տեղադրել` այստեղից:



Ես գոհ եմ...Խորհուրդ կտամ Chrome օգտագործողներին անպայման փորձել:
Հետևեք Ինձ twitter-ում:

Իդեպ , ամենավերջին տվյալներով Twitter-ն ունի Նոր , ամենաշատ հետևորդ ունեցող Անձ: Բրիթնի Սպիրսը առաջ է անցել Էշթոն Քաթչերից:

Tuesday, May 18, 2010

Սոցիալական Մեդիան Ձեր կյանքում

Իսկ Ի՞նչ դեր ունի սոցիալական Մեդիան Ձեր կյանքում:
Երբևիցե մտածե՞լ եք այդ հարցի շուրջ:



Կարծում եմ որ այս Հոլովակը հենց Ձեր համար է Դիտեք և Զարմացեք...
P.S.
Ես էլ առաջին անգամ նայելուց լուրջ չեի հավատում Հոլովակի տվյալներին , բայց երբ սկսեցի ինքս վերլուծել...հասկացա ամենինչ...

Եթե Հոլովակն Ամբողջությամբ չբացի դիտեք առանձին սեղմելով հոլովակի վրա...
այնուհետև չմոռանաք վերադառնալ և արտահայտել Ձեր Կարծիքը...
Շնորհակալություն:

Sunday, May 16, 2010

Բլոգգինգ և Սոցիալական Մեդիա Սեմինար (Օր 2-րդ)

Կայացավ Նաև Սեմինարի 2-րդ օրը:


Հետաքրքիր Քննարկումերի պակաս չէր զգացվում , կփորձեմ լինել հակիրճ:
Ահա Նկարները:

Նախ Լուսինե Բարսեղյանը ներկայացրեց իր անձնական (անահատական) Բլոգը:


Այնուհետև Արմանը պատմեց թե ինչ նպատակներ ունի Ռադիո Վանի բլոգը , և թեինչ խնդիրների է այն անդրադառնում...Բոլորն ասում եին , որ նա գեղեցիկ է խոսում , բայց կարծես ինչ-որ ձևով դուրները չէր գալիս դա: Իմ Մոտ տենց կարծիք ստեղծվեց:


Լուսինե Նալբանդյանը խոսեց Մասնագիտական Բլոգեներից: Թե ինչի համար է այն , ինչպիս գրառումներ է պետք կատարել...ահա նրա բլոգը:


Սոնա Դիլանայանը պատմեց Armacad.info նորաբաց Բլոգ պորտալի մասին , որը միտված է ավելի հասանելի դարձնել Երիտասարդական կրթական ծրագրերը և առհասարակ հստակ կապ ստեղծել Ուսանողի և Գիտական ոլորտի միջև:




Այս Հանդիպման մասին կարող եք կարդալ նաև`