Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Red Bull. Show all posts
Showing posts with label Red Bull. Show all posts

Saturday, December 14, 2013

Red Bull Winning 5 Armenia (Հաղթական Կամար) (video)

Երևանում կայացավ «Red Bull Winning 5» ֆուտբոլի անսովոր  ոչ այնքան ավանդական մրցաշարը, որտեղ ուժերը չափեցին Հայաստանյան 64 թիմեր: Բավական հետաքրքիր պայքարում էին անցնում հանդիպումները:
Ես ևս մասնակցեցի «Red Bull Winning 5» ֆուտբոլի առաջնությանը: Որտեղ Մեր` «ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐ» թիմը հասավ միչև 1/4 եզրափակիչ փուլ:
Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը 1/16 եզրափակչի «Հաղթական Կամար» - «Arsenal F.C.» թիմերի միջև հանդիպումը, որում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Հաղթական Կամարը»:

Tuesday, July 16, 2013

Red Bull King of the Rock 2013 Armenian Qualifier

ԿԱՅԱՑԱՎ.
Հուլիսի 13-ին առաջին անգամ Երևանում կայացավ Red Bull King of the Rock փողոցային բասեկտբոլի մրացաշարը:

64 մասնակիցները Օլիմպիական մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Պայքարը խաղադաշտերում տեսարժան էր, երբեմն դրամատիկ ու ահավոր դինամիկ:
Երևանյան մրցաշարում իրեն հավասարը չունեցավ Կարեն Հայրապետյանը՝ ով կներկայացնի հայաստանը Սեպտեմբերի 28-ին Ալկատրասում կայանալիք Red Bull King of the Rock համաշխարհային եզրափակիչի ժամանակ:
Կարենին ցանկանում եմ, որ նույնքան վստահ հաղթանակներ տանի Ալկատրասում ինչպիսիք տանում էր Երևանում, և նույնքան տպավորիչ խաղ կարողանա ցույց տալ բարձր պահել մեր երկրի պատիվը օտար հողի վրա:

Wednesday, September 19, 2012

Red Bull X-Fighters Jams in Yerevan

Ողջույն էքստրիմի, Ռեդ Բուլի ու ակտիվ ապրելակերպի սիրահարներ:
Սեպտեմբերի 29-ին Երևանի ամենակենտրոնում` Հանրապետության Հրապարակում սպասվում է անկրկնելի շոու, որը երազում են տեսնել ամբողջ աշխարհում:
Երևանում տեղի կունենա «Red Bull X-Fighters Jams»-ը


Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունենա բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:

Thursday, March 22, 2012

Red Bull Paper Wings Armenia 2012

 Ողջույն բոլորին, առավել ևս ակտիվ կրեատիվ, պարապ նստել չսիրող երիտասարդությանը: Ուսանողներին որոնց խելքն իրենցը չի հետաքրքիր և ինքնատիպ միջոցառումների ու մրցությունների մասնակցելու համար:
 Երևի Ձեզնից յուրաքանչյուրը մանուկ հասակում գոնե մեկ անգամ պատրաստել է թղթե ինքնաթիռ: Ո՞վ կարող է պատկերացնել, որ մանկական զբաղմունքը կարող է քեզ տանել ուղիղ Զազբուրգ: Ինչպե՞ս: Շատ արագ` հետաքրքիր և ինքնաթիռով :)

Saturday, December 31, 2011

Ամեն օր չի Ամանոր (նամակ 15–րդ)

Ողջույն իմ շատ սիրելի, տոնական խառնաշփոթի մեջ գտնվող ընկերներ: Այսօր արդեն Նոր Տարի է:
Գալիք, կամ ով գիտի արդեն եկած 2012 թվականը դեռ չսկսված իր նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Բոլորին հետաքրքրում, ում էլ չի հետաքրքրում հաստատ գոնե մի քիչ հուզումա, կլինի արդյոք «Այդքան սպասված» աշխարհի վերջը, թե չէ:
 Սակայն այդ մասին չի, որ ուզում եմ խոսել այս տոնական օրը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս տարվա վերջին օրն ինձ հարց եմ տալիս` թե ինչպիսի՞ն էր անցած տարին: Ինչ նորություններ եղան, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել ես, ինչ բացթողումներ արել:

Wednesday, February 23, 2011

Red Bull King of BOB - Ծաղկաձորում

Այս Շաբաթ օրը Ծաղկաձորում , տեղի կունենա մի միջոցառում , որն արդեն հասցրել է սիրվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Ձմեռային սպորտաձևերի մեջ ամենայուրօրինակներից մեկը`«Red Bull King of Bob»: 
Ամեաէքստրեմալ և ամենազվարճալի մրցությունը ամենահամարձակների համար: Այն տեղի կունենա Ծաղկաձորում: Շաբաթ օրը` փետրվարի 26-ին: Գրանցումը տեղում ժամը 12:00-ին: Ձեզ միայն պետք է հասնել Ծաղկաձորի ճապանուղի: Եվ արդեն այնտեղ «Red Bull»-ի սահնակներով մասնակցել և Հաղթել: Իսկ Հաղթողին սպասվում է , ոչ ավել , ոչ պակաս 300$ Մրցանակ «Red Bull»-ից: Վատ չի չէ՞: Ինչպես նաև բազմաթիվ այլ անակնկալներ , անցկացրած անմոռանալի ժամանակ:
Ինչպես Ես ասացի սկզբում «Red Bull King of Bob»-ը անցկացվել է նաև մի շարք այլ երկրներում:
Տեսնենք թե ինչպես դա տեղի ունեցավ անց...

Փետրվարի 19-ին «King of Bob»-ը կայացավ Նիժնի Նովգորոդում: Նկարները Կարող եք տեսնել Այստեղ:

Friday, December 10, 2010

Հրաշք Չորեքշաբթի կամ Ինչպես հաղթեց Ռեալը` Երևանում և Մադրիդում

Չորեքշաբթին` Դեկտեմբերի 8-ը ամենա իրադարձություններով լի օրն էր այս ամսվա մեջ: Այս օրը Իմ կյանքում դեռ երկար է հիշվելու և ոսկե տառերով է հիշատակվելու Հայոց Մադրիդիզմի պատմության էջերում: 
Մինչ ամբողջ քաղաքը զբաղված էր հայտնի քաղաքական իրադարձություններով , ՀՊՃՀ-ում ուղանողներն իրենց կարելի է ասել նախադիպլոմային կուրսայիններն էին պաշտպանում , ստանում մրցանակներ: Մի քանի հոգի Յամում փորձում էին նոր Պրոյեկտ սկսել: Բայց ամենակարևոր իրադարձությանը դեռ ժամանակ կար: Այդ օրը Երևանի ժամանակով 22:00-ին "Liga Fan Clubs"-ի շրջանակներում իրենց առաջին հանդիպմանն էին պատրաստվում Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի և Երիտասարդ Առաջնորնդենրի Դպրոցի Թիմերը: Նրանց մրացակիցների հանդիպումն ավարտվեց Սինոփսիսի Հաղթանակով ՖԱՖ-ի նկատմամաբ 6-1 հաշվով: 

Red Bull+Football=Win with Wings
Հանդիպմանը դեռ ժամանակ կար:
Ամենահետաքրքիրն այն էր , որ մեր համարները ստիպված էի գրել կավիճով , բայց ի զարմանս բոլորիս շատ նման արեցի Ռեալի այս տարվա համարներին: Մենք արդեն հանդերձարանում էինք: Խաղին բան չէր մնում: Տարբերություններն ակնհայտ էին , ԵԱԴ-ի տղաները Ֆիզիկապես ավելի ուժեղ էին շատ պարագաներում: Մեր թիմն ավելի , շատ ավելի երիտասարդ և արկածապնդիր: Շատերը վստահ եմ , որ կընկճվեին տեսնելով նման տարբերություն ֆիզիկական տվյալների միջև: Բայց ոչ մենք:

Realmadrid.am and Red Bull
ԵԱԴ-ի Թիմը
Խաղի առաջին րոպեները մեզ հասկացնել տվեցին , որ հեշտ չի լինելու և հարվածները ոտքերին շարունակվելու են , և մրցավարի սուլիչը կրկին անգամ լռելու է: Բայց դե հո հեշտ հանձնվողը չենք մենք , չէ: Խաղի հենց սկզբում Ռեալի Ավագ Ռոբերտ Մարկոսյանը բացեց դիմակայության հաշիվը: Չէք պատկերանի որքան կարևոր էր այդ գոլը: Երբ առաջինն ես խփում ավելի վստահ ես սկում գործել: Այդպես էլ եղավ: Հետո Հաջողության հասավ Գոռը: Առհասարակ առաջին քառյակը իմ սուբյեկտիվ կարծիքով ամենալավ խաղացող Քառյակն է: Արդեն լավ չեմ հիշում առաջին թե երկրորդ գոլից հետո տեղի ունեցավ մի բան , որը ես երկար եմ դեռ հիշելու: Նման Շրջադարձ 360 աստճան ես երբեք դեռ չէի կատարել , երևի չկատարեի էլ , եթե չօգներ Հրաչը Շահվերդյան` մրցակցի թիմից: Հիշում եմ , որ գեղեցիկ պատ Խաղարկեցի Հարութի հետ , ստացա գնդակը , աջից հասավ պաշտպանը` հարված , շուրջ բոլորս սկսեց պտտվել , գլուխս կարծես անշարժ լիներ , ուժեղ երկու դմփոց լսեցի: Մեկը հաստատ գլուխս էր: Քիչ անց հայտնվեցի հատակին ,ինքս ինձ ասեցի ես ինչ լավ եմ պարկած , ես ինչ հանգիստ ա: Երբ հասկացա , որ ամեն ինչ կարգին է վեր կացա և միանգամից վերադարձա խաղին, այդ պահին չարձագանքեցի մրցավարների այն ասածին , որ անկյունային հարված է: Արդյո՞ք սահանկումները թույլատրվում են ֆուտզալում: Ոչ իհարկե: Բայց դե արի ու տես , որ սուլիչը կրկին անգամ լռեց: Համարյա նույն ոճով ինչպես առաջինը խփեցի մեր 3-րդ գոլը այս խաղում: 
Անմիջապես 2-րդ Գոլիցս Հետո
Ամեն ինչ լավ էր ընթանում:

Sunday, December 5, 2010

Liga Fan Clubs սկսում ենք տարբեր տրամադրություններով:

Էլ Կլասիկոյից հետո տրամադրություններս մի փոքր տարբեր էին: Չգիտեինք ուրախանայինք Բարսայի ֆան ակումբի նկատմամբ հիանալի հաղթանակով (4-11) թե մեր հարազատ ակումբի անփառունակ պարտությունից "լոմկա" մնայինք: Տենց ինչպես խոսք էի տվել ուզում եմ Իմ ահռելի շնորհակալություններս ասեմ Իմ Հրաշք թիմին , ովքեր կերտեցին այս պատմական հաղթանակը: Բոլորի ներդրումը թիմի հաղթանակում շատ մեծ էր , սկսած Դարպասապահներից և Գոլ խփողներից , վերջացրած պահեստայինների նստարանով: Էլ չէմ ասում այդ օրը հավաքված Հադիսատեսի մասին , ով շատ ակտիվ էր: Մի խոսքով բոլորիդ հիանալի ու անրկնելի օրվա համար Թենքս: Թվեմ Բոլորին. Սեթո, Աբո, Բգո, Մխո, Իշխան, Հար8, Գոռո, Հովո, Նարեկ, Հարութ, Աբո (Fanat) և ես: Հատուկ շնորհակալություններ Ֆանատին Վանաձորից հատուկ Այս խաղին ժամանելու համար: Դավոին շատ Մերսի աջակցության կազմակերպման և առհասարակ ամենինչի համար:
Եվ այս ամենից հետո , մենք բարձր տրամադրությամբ մոտենում ենք , իր տեսակի մեջ նոր և հետաքրքիր ապագա խոստացող «Liga Fan Clubs» Ֆուտզալի Սիրողական առաջնությանը: Որտեղ մեր մասնակցությունը կունենանք:
Եվ հուսանք հաղթանակով կավարտենք մրցաշարը: Բայց դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին: Նախ պետք է խաղալ: Իսկ կխաղանք մենք այս անգամ փոքր-ինչ երիտասարդ կազմով , հիմնականում , խաղալու և փորձ ձեռք բերելու հնարավորություն կստանան Մեր Կաստիլյաի երիտասարդ տաղանդները: Նրանց իրենց վստահությունը կփորձեն փոխանցել արդեն փորձառու խաղացողները:
1.Seto 17տ
4.Araminho 15տ
5.Harut 27տ
6.Hovo 17տ
7.Robbie 19տ
9.MelIsh 15տ
10.Mojito 18տ
11.Goro 20տ
13.Bgo 20տ
14.Ervand 15տ
Չմտածեք թե թվերն եմ բաց թողել , ուղղակի Համարների խնդիր կա , քանի որ , ասենք Մեր 8 Համար Հար8-ը Հարգելի Պատճառներով չի խաղալու: Լրիվ ոնց որ Կական:
Թիմերը Բաժանվեցին 2 խմբի:

Խումբ Ա

1.Synopsys
2.Realmadrid.am
3.SYL SC
4.FAF


Խումբ Բ


1.FreeStyle
2.Akumb.am
3.Instigate
4.ProMed

Երեքշաբթի. B1-B4 19:30 , B2-B3 20:30
Չորեքշաբթի. A1-A4 21:00 , A2-A3 22:00
Կիրակի. A1-A2 20:00, A3-A4 19:00


Հովանավորներն են «Նաիրի Ինշուրանսը» , ինչպես նաև աջակցում են «Ակումբ 12»-ը և «Red Bull»-ը:
Առաջին Հանդիպումը տեղի կունենա Ինչպես երևի հասկացաք ամսի 8-ին ԵԱԴ-ի թիմի հետ: Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու վստահ եմ: Շատ կարևոր հանդիպում է լինելու առաջին հերթին: Հետո Արդեն FAF-ի և Synopsys-ի հեն կխաղանք:
Հ.Գ. Նախնական Հայտով Առաջնությանը պետք է մասնակցեր նորահայտ Բարսա.am կայքը , որը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից...

Monday, November 15, 2010

Սեբաստիան Վետտելն ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!!

Սեբաստիան Վետտելը Դարձավ «Formula 1»-ի ամենաերիտասարդ Աշխարհի Չեմպիոնը: Աբու Դաբիում տարած հաղթանակը նրան հնարավորություն տվեց Հաղթանակի հասնել Այս տարվա ամբողջ Մրցարշավում: Այսպիսով Դարձնելով «RED BULL»-ի թիմի հաղթանակը կրկանի:
«RED BULL»-ն անցյալ շաբաթվա մրցարշավում դուբլից հետո , վաղաժամ նվաճեց հաղթանակը Կոնստրուկտորների Գավաթում: 
23 ամյա Վետտելը 3-րդն էր մրցաշարային աղյուսակում , սակայն ցուցադրելով հիանալի վարպետություն նա իր համար ճանապարհ հարթեց դեպի Իր կյանքի Առաջին Չեմպիոնական Տիտղոսը:
Չեմպիոնի Թիմակից Մարկ Ուեբբերը եզրագիծ հասավ 8-րդը իսկ ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: Այն ժամանակ երբ մինչ Աբու Դաբիի մրցավազքը ընդհանուր մրցարշավը գլխավորող Ferrari-ի մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն եզրագիծն հատեց 7-րդը , իսկ ընդհանուր հաշվարկում գրավեց 2-րդ տեղը:

Լուիս Հեմիլթոնը վերջացրեց մրցարշավը 2-րդ հորիզոնականում իսկ եռյակը եզրափակեց նրա թիմակից Ջենսոն Բաթթոնը: