Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները…
Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
Իսկ հիմա մի քիչ լուրջ: Անցած շաբաթը շատ-շատ հագեցած ստացվեց: «Հերոս Կապավորի» 2-րդ համարը պետք է «Բոցեր»-ի հետ միասին ամսի մեկին պատրաստ լիներ: Ու եղավ իհարկե: Ցնցող ու անկրկնելի, լավագույն պատի թերթը ամբողջ զորամասում, ըստ մեզ` հեղինակներիս համեստ և ըստ հրամանատարության հեղինակավոր կարծիքի: Վեց նյութ էր այս անգամ «Հերոս Կապավորում» ինչպես նաև գլխավոր կենտրոնական` Անկախությանը նվիրված նյութը: Էլ չեմ ասում կենտրոնական դիրք զբաղեցնող իմ այս զինանշանասեր արդար ձերքով մանրամասն նկարված Զինանշանը, որը դարձավ այս համարի զարդը և ամբողջ վաշտի պարծանքը: «Բոցերը» հերթական անգամ բոցեցին իրենց բոցերով: Նկարազարդումներն էլ ավելի հետքրքիրն էին: