Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Դաս. Show all posts
Showing posts with label Դաս. Show all posts

Friday, July 29, 2011

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)


Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ:

Saturday, November 13, 2010

Բարդ շաբաթ: Ցուրտ Լսարաններ:

Բարև Բլոգոսֆեռա: Ինչպե՞ս եք Ընթերցողներ:
 Պատրաստվեք Այսօր բազմապիսի` Երկար-Բարակ պատմություններ եք լսելու: Հուսամ Բոլորդ Լավ եք , ի տարբերություն ինձ: Չնայաց Ես էլ լավ կլինեի , եթե... Ու Ստեղ սկսում եմ...



Ցուրտը Բոլորի Համար է
Արդեն Լավանում եմ: Շաբաթվա սկզբին լավ հավեսով Գրիպ կպա: Սակայն ոչ թե իմ թեթև հագնվելու նկատմամաբ սեր ունենալու պատճառով , այլ , այն պարզ բյուրոկրատական զիբիլի պատճառով , որ Պառեր կամ չգիտեմ տաքացուցիչներ կոչվող սարքերը միանում են միայն ձմեռվա Պաշտոնական գալուն պես , այլ ոչ թե այն պահից երբ սկսումա ցրտել , ու թքաց թե ուսանողները մրսում սառում են դասի ժամանակ: Դասի չեն կարում նստեն: Իրանաց հեր վեջն ա՞: գոնե Նորմալ Բուֆետ ունենք արդեն Թեյ ենք կարողանում խմնենք մեկ ու մեջ: Բայց Անտանելի ցուրտ ա տիրում լսարաններում: Չի կարելի նման պայմանների դեպքում ակնկալել Ուսանողների այցելությունների բարձր մակարդակ , ուր մնաց բարձր առաջադիմություն:

Առաջադիմություն ասեցի հիշեցի: Վոոոոնց նեռվայնացա երբ իմացա , որ Պետական քննությունները մնացել են: Մեզ անցյալ տարվանից մի բան եին ասում , իրականում եղավ մի ուրիշ բան: Չնայաց չգիտես մեր կրթական համակարգից ամեն պահի կարողա մի Սյուրպրիզ լինի: Տեղի կամ անտեղի: Հիմնականում Անտեղի ու անկապ...Տեսնենք ինչ ենք անում էտ Պետական քննությունները:

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք: