Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts
Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts
Sunday, January 6, 2019
Wednesday, December 6, 2017
Ինչպես դիտել ցանկացած ֆուտբոլային հանդիպում առցանց։ livetv.am-ը եկել է հեշտացնելու մեր կյանքը
Բարև սիրելի ֆուտբոլասեր, գիտեմ, որ շատ հաճախ դժվարություններ են լինում սիրելի ֆուտբոլային ակումբների հանդիպումները, կամ պարզապես հետաքրքիր խաղերը դիտելու հարցում։ Խնդիրները բազում են, կամ տեղական ալիքները ցույց չեն տալիս կամ ուղղակի փակում են։ Շատերն էլ միգուցե չունեն կաբելային հեռուստատեսություն կամ հնարավորություն միացնելու բոլոր ֆուտբոլային ալիքները։
Շատ ավելի հեշտ է այդ ֆուտբոլային հանդիպումները ման գալ ինտերնետում, բայց դե գտնելն էլ հեշտ գործ չէ։ Ժամանակին ինքս շատ եմ փնտրել գտել կամ չեմ գտել ռուսական, իսպանական, կամ այլ անհայտ ծագման կայքերից։ Հիմա այդ ամենը շատ ավելի հեշտ է, քանի որ արդեն մոտ կես տարի է գործում է հայրենական livetv.am կայքը, որն առաջարկում է բոլոր հնարավոր սպորտային հանդիպումները դիտել ուղիղ եթերում, ինչպես նաև դիտել առանձին հեռուստաալիքները, երբ ցանկանաք և որտեղ ցանկանաք՝ ավլի քանի 45 սպորտային ալիք։ Էլ չեմ ասում, որ կայքըգործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, տալիս է նաև ԹՈՓ 5 ֆուտբոլային առաջնությունների մրցաշարային աղյուսակներն ու բազմաթիվ այլ հետաքրքիր տեղեկատվություն։
Այսպես օրինակ այսօր կարող եք դիտել Չեմպիոնների Լիգայի բոլոր հանդիպումները livetv-ի եթերում ահա այս հղմամբ։
Միացեք նաև livetv-ի facebook էջին և մշտապես եղեք տեղեկացված բոլոր սպորտային և մասնավորապես ֆուտբոլային ուղիղ հեռարձակումների մասին։
Thursday, November 23, 2017
TotoExpert. ԱՄԵՆԱԹԱՆԿԸ․ Նեյմար
Տոտո Էքսպերտ ամսագրի 4-րդ համարում «ԱՄԵՆԱԹԱՆԿԸ» Հոդվածը Նեյմարի տեղափոխության մասին բավական հետաքրքիրը ստացվեց։ Նեյմարի տեղփոխությունն իսկապես շշմեցուցիչ էր, բայց նրա հաջորդ տեղափոխությունն էլ ավելի ցնցող կարող է լինել։ Բայց մինչ այդ կարող եք կարդալ այս հոդվածը։ Մնացած բոլոր տրասֆերային նորություններին կարող եք հետևել www.totoexpert.am կայքում։
«Կամպ Նոու» մարզադաշտում
Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպման 80-րդ րոպեն էր, Կատալոնացիները 2-րդ գնդակն
էին հանում սեփական դարպասից, Ռոնալդուն ցնծում էր ցույց տալով հավաքված երկրպագուներին
իր մարզաշապիկն ու գոտկատեղի մկանները։ Ոմանք հիացած էին, ոմանք զայրացած, ոմանք էլ
հիասթափված կարծում էին, որ այդ գիշեր «Նոու Կամպում» զգացվում էր այն մեկի պակասը,
որն այդ պահին արդեն հավանաբար վերջացրել էր ցնցուղ ընդունելն ու հագնվում էր, զուգահեռ
ստուգելով հեռաղոսին ուղարկված շնորհավորանքներն ու աջակցության խոսքերը։ Նրա նորամուտը
Լիգա 1-ում անշուշտ տպավորիչ էր։ Նա դարձավ գոլի հեղինակ, 11 անգամ խոուսավարեց մրցակիցների
միջև ցույց տալով 2016-ի ապրիլից հետո լավագույն ցուցանիշը Լիգա 1-ում։ Նա հասավ իր
նպատակին։ Նա Երջանիկ էր, իսկ ինչ որ մի տեղ Կատալոնյայում Բարսելոնան ընդունում էր
արդեն 3-րդ գնակը սեփական դարպասն ու պարտվում Մադրիդին։ «Նեյմարի հետ այսպես չէր լինի»
մտածում են հավաքվածներից շատերը։ Ֆլորենտինոն չէր թաքցնում հույզերն, իսկ Բարտոմեուն
հավանաբար մտածում էր, որ 222 մլնի փոխարեն պետք էր 500 մլն հրաժարագին գրել Նեյմարի
պայմանագրի մեջ, հետո ինքն իրեն համոզում, որ այդ գումարն էլ չէր պահի Նեյին Բարսելոնայում,
չէ որ հենց ինքը՝ բրազիլացին էր ցանկանում հեռանալ Կատալոնիայի մարյաքաղաքից։
Նեյմարի
նորամուտը Լիգա 1-ում անկասկած ստացված էր, նախ 62-ին նա կարողացավ գոլային փոխանցում
կատարել Կավանիին, իսկ արդեն 82-ին Կավանին վերադարձրեց պարտքը և Նեյմարը խփեց 3-րդ
գնակը Գենգամի դարպասը այդիպիսով ձևավորելով վերջնական հաշիվը։
Ինչպես
խաղից հետո նշեց Նեյմարը, կյանքը չի ավարտվում Բարսելոնան լքելուց հետո, այլ սկսվում
է և իր մոտ հենց այդ փուլն է։ Երևում է Նեյմարը շատ երջանիկ է Փարիզում, իսկ ամենաթանկ
ֆուտբոլիստի կարգավիճակը պարտավորեցնող լինելուց բացի նաև ուժ և վստահություն է տալիս
բրազիլացուն էլ ավելի լավ խաղալու համար։ Բայց եկեք մեկ հայացք հետ նետենք և հասկանքն
թե ինչպես Նեյմարն անցավ այդ ճանապարհը, Սանթոսի հրաշամանուկից դեպի աշխարհի ամենաթանկ
ֆուտբոլիստ։
2013
թվականի հուլիսի 1-ին Ֆուտբոլային հանրությունը ցնցեց հերթական տրանսֆերային բոթը․Բրազիլացի
Նեյմարը 57,1 մլն եվրոյով տեղափոխվեց Բարսելոնա։ Ոչ Յունայթեդ, ոչ Ռեալ, որտեղ անգամ
ասում են նա փորցաշրջան է անցել, այլ հենց Բարսելոնա։ Նեյմարը կնքեց 5 տարվա պայմանագիր
և դարձավ ՄՍՆ-ի ստեղծման երկրորդ հիմնաքարը։
Իր
առաջին գոլը Բարսելոնայի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում Նեյմարը խփեց 2013թ,
օգոստոսի 21-ին հավասարեցնելով Ատլետիկոյի հետ խաղի հաշիվը (1-1) արտագնա խաղում խփած
այդ գնդակը գործնականում ապահովեց Բերսելոնային իսպնաիայի Սուպերգավաթակրի կոչումը
(պատասխան հանդիպումը 0-0)։ Սուպերգավաթը Նեյմարի առաջին տիտղոսն էր Բարսայում, իսկ
ահա 4 տարի անց հենց նույն սուպերգավաթում Բարսան պարտվում է Նեյմարի հեռանալուց հետո։
Առաջին
իսկ մրցաշրջանում Նեյմարը 41 խաղում դարջձավ 15 գոլի հեղինակ որը Բարսայի այդ մրցաշրջանում
խփած գոլերի 10 տոկոսն էր։ Երկրորդ մրցաշրջանը Բարսելոնայում առավել քան հաջող ստացվեց
ՄՍՆ-ւ փայլում էր։ Նեյմարը դարձավ 50 գոլի հեղինակ։ Հետո արդեն համապատասխանաբար
34 և վերջին մրցաշրջանում 31։
Ասել
որ Նեյմարը գտնվում էր Մեսսի ստվերում իհարկե սխալ կլինի, բայց իհարկե չի կարելի ասել
որ կարող է լինել մի ակումբ որտեղ կգտնվի մի ֆուտբոլիստ, որը կկարողանա խաղալով Մեսսիի
հետ փայլել նրանից առավել դա էլ սխալ կլինի։ Նեյմարը պետք է դառնար նոր Մեսսին Բարսելոնայի
համար, սական, ի՞նչ նոր Մեսսիի մասին կարող է խոսք գնալ եթե Մեսսին խաղում է, և խաղում
է շատ հաջող։ Այն տարիների ընթացքում ինչ Մեսսին Բարսայում է բազմաթիվ աստղեր եկան
և գնացին իսկ Մեսսին մնաց։ Մեսսին իր լծակներն ունի որոնցով կարողանում է ազդել Բարսայի
ղեկավարության վրա և իր չխամրող փայլը պահպանելու գործում օգտակար կեպով է գործածում
է դրանք։
Նեյմարը
չէր ցանկանում լինել 2-րդը։ Դա պարզ դարձավ արդեն վերջին մրցաշրջանում։ Դա երևում էր
արդեն նույնիսկ Նեյմարի ցույց տված խաղից։ Նեյմարը միայնակ հաղթեց ՊՍԺ-ին Բարսայի երկրպագուների
կողմից «Դարի Քամբեք» անվանումը ստացած խաղում։ Այո, հենց Նեյմարը կերտեց այդ հաղթանկը
այն դեպքում, երբ բոլոր դափնիները բաժին հասան Սերժի Ռոբերտոյին հենց Նեյմարը պատճառ
դարձավ այդ հրաշքի։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո դեռ երկար քննարկումների առիթ
կդառնա։
Բարսելոնան
ակումբ է, որտեղ երբեք հանգիստ մթնոլորտ չի եղել թիմում, եթե անգամ եղել է, ապա խնդիրներ
ու դժգոհություններ են եղել ակումբի ղեկավարությունից։ Նեյմարի դերը Բարսայում Մեսսիյի
ստվերում գտնվելն էր, օգնելը որպեսզի Մեսսին նոր «Ոսկե Գնդակներ» ու տիտղոսներ նվաճի։
Բայց չէ որ Նեյմարն ինքն էր մի քանի տարի առաջ հավակնում դառնալ Երկիր մոլորակի լավագույն
ֆուտբոլիստ։
Նեյմարն
արդեն 25 է։ Նրա մոտ ամեն ինչ ստացվում է, ժամանակն է լինել թիմի գլխավոր աղտղը։
«Ես
երբեք չեմ ձգտում փողի: Կարծում եմ, ամենից շատ իմ ընտանիքի երջանկության մասին, անկախ
գումարից». Հայտարարեց Նեյմարը 2017 թ․ Օգոստոսի 3-ին պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
դառնալուց հետո։
Իհարկե
շատերը կարող են մեղադրել նրան, ասելով, որ ինչպես կարելի է տեղփոխվել մի ակումբ որին
դեռ մի քանի ամիս առաջ նման խայտառակ կերպով ինքդ դուրս թողեցիր ՉԼ-ից։ Բայց Նեյմարը
շատ լավ գիտի ինչ է անում։ Նա չցանկացավ արժանանալ Ռոնալդինոյի ճակատագրին։ Մնալով
Բարսայում նա մի քանի տարի անց այլևս պետք չէր լինի թիմին, Մեսսին նրան կքամեր իր հերթական
հաղթանակների համար, իսկ երբ այլևս օգուտ չունենար, նրանից կազատվեյին, ինչպես եղավ
Ռոնալդինոյի դեպքում։
Նեյմար
դու արդեն մեծ տղա ես։
Կա
նաև կարծիք, որ Նեյմարի փոխարեն որոշումներ է կայացնում նրա հայրը, նա է որոշում թե
որտեղ պետք է խաղա Նեյմարը կամ որքան գումարով պետք է տեղփոխվի։ Հնարավոր է իհարկե
նման տարբերակ ևս լինի։ Միգուցե եթե Նեյմարի վրա այդքան ազդեցություն չունենար նրա
հայրը, Նեյմարը հիմա կխաղար Մադրիդի Ռեալում իսկ ֆուտբոլային պատմությունը կընթանար
ուրիշ հունով։ Բայց ինչպես ասում են՝ ունենք ինչ ունենք իսկ մնացածը միայն կարող ենք
գուշակել թե ինչպես կդասավրվեր։
ՊՍԺ-ի
սեփականատեր Ալ Խելաիֆին ասաց․ «Նեյմարը եկել է նոր
էջեր գրելու ՊՍԺ-ի պատմության մեջ։ Մենք ցանկանում էինք որպեսզի մեր թիմում խաղա աշխարհի
լավագույն ֆուտբոլիստը, իմ համար Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»։
Հ․Գ․
Իհարկե
Նեյմարի վերջին օրերը Բարսելոնայում ամենահաճելիներից չէին, ընդհարում թիմի նորեկ Նելսոն
Սեմեդուի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Բոլորը տեսան թե ինչպես է Նեյմարը
զայրացած թողնում պարամունքն անավարտ ու հեռանում իսկ Վալվերդնեն կողքից կանգնած այնպես
էր նայում կարծես նա կապ չունի այդ տղաների հետ։ Իհարկե չցանկացա ծավալվել այս հարցի
շուրջ սակայն չադրադառնալ ևս չէր կարելի։
Հ․Հ․Գ․
Եվ
իհարկե չի կարող մի իրադարձություն լինել Բարսայում, որտեղ իր խոսքը չասի թիմի «խաղացող
նախագահ» Ժերար Պիկեն։ Երբ այս ամենը նոր էր սկսվում Պիկեն տեղադրեց համացանցում նկար,
վեռնագրելով «Նա Մնում է»։ Նեյմարի հեռանալուց հետո արդեն Պիկեն ասաց, որ դեռ Մեսսիի
հարսանիքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Հունիսի 30-ին նրանգ գիտեյին, որ Նեյմարը հեռանալու
է։
Labels:
Barcelona,
Neymar Jr,
PSG,
Toto Expert,
Բարսելոնա,
Իսպանիա,
Լիգա Մեկ,
Նեյմար,
ՊՍԺ,
Տոտո Էքսպերտ,
Տրանսֆերներ,
Ֆուտբոլ
Tuesday, May 23, 2017
Երբ Հաղթում է Մադրիդը
Բավարավածության գերագույն աստիճան։ Այսօր այդ յուրահատուկ օրերից մեկն է։ Պառկում ես ու նորից վերցնում հեռախոսդ ու նորից ժպիտ է հայտնվում դեմքիդ երբ թերթում ես ուխաության այդ գոչյուրններն ու պատկերացնում, բայց մտքերով ուրիշ տեղ ես։ Այդպիսի "Էպիկ" օրերին էներգիայի յուրահատուկ ներհոսք է լինում, ուզում է արդեն ուշ գիշեր լինի, ուզում է ցերեկ։
Ի՞նչ կլինի հաջորդ անգամ չեմպիոնությունը շաբաթ օր դրեք էլի, գոնե մյուս օրը կիրակի լինի, հանգիստ չքնենք, որ քնենք։ Բայց չէ, ուզումա չեմպիոնություն, ուզումա Ռամոսի հաղթական գոլ, այդ ամենը չի թողնում քնել, չի թողնում հանգստանալ, մի այլ կարգի էմոցիաներ է առաջացնում, արի ու քնի այդքանից հետո։
Դե արի ու բացատրի մնացածին, թե ինչ ես զգում երբ հաղթոում է թիմդ՝ հաղթում ես դու։
Դե արի ու բացատրի , որ 2002-ին երբ Զիդանը խփում էր ՉԼ եզրափակիչների պատմության ամենագեղեցիկ գոլը դու կրկին չէիր կարողանում քնել, թեև չկային հեռախոսներ, նոութբուքեր ու սոց․ցանցեր, բայց մտքները որոնք չէին թողնում քնել նույնն էին․ "Գրողը տանի ինչ հիանալի խաղ էր, ինչ հաղթանակ"։
Այդ օերերից համարյա բան չի փոխվել, 2007-ի Մալյորկայի հետ հանդիպումը, որը վերջինն էր ու չեմպիոնականը։ Ինչպիսի հաղթանակ էր, ինչ էմոցիաներ, որքան դժվար տրվեց Բեքսին այդ տիտղոսն ու ինչ հուզիչ էր հրաժեշտը։ Այն ժամանակ անգամ չկային սոց․ցանցեր, ինտերներ, սմարթֆոն․․․ Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբը նոր էր սկսում իր գործունեությունը իսկ Մադրիդիստ ընկերները ավելի շատ վիրտուալ էին քան Ռեալ և սահմանափակվում էին դայլ-ափի կամ ինտերնետ ակումբում անցկացրած ժամանակահատվածի շփումներով։ Ինչ հիանալի ժամանակներ էին, ինչ գեղեցիկ էր Մադրիդյան ֆուտբոլը։
2014-ի մայիսի 24-ին այդ ամենը հասավ իր կիզակետին՝ վերականգնելով Մադրիդյան դիրքրեը Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ Թերևս այդ օրվա հույզերն անգերազանցելի են։ Դեսիմայի պատմությունը արժանի է մի ամբողջ ֆիլմի սցնեարի։
Ամեն գավաթ ու ամեն հաղթանակ նոր ուժ է տալիս, ծնում նոր հերոսներ ու նոր պարտավորությունների առաջ կանգնեցնում։ Լինել ավելի լավը, լինել ավելի ուժեղ, հաղթել ու նորից հաղթել, ոչնչացնելով այն ամենն ինչ հանդիպում է քո ճանապարհին։ Ու այդպես էլ լինելու է՝ 62 խաղ անընդմեջ գոլ ու գալիս է 63-րդը՝ ամենակարևորը։ Դառնալ ՉԼ հաղթող, 2-րդ տարին անընդմեջ, անել այն ինչը չի հաջողվել ոչ մի թիմի, հետո դառնալ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2-րղ տարին անընդմեջ՝ գրել պատմության նորագույն էջը, գրել այնտեղ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ անունը՝ ոսկյա տառերով։
Սիբելես աստվածուհին սպասում է Ձեզ տղաներ, հուսախաբ չանեք նրան, նա սպասում է Ձեզ՝ նորանոր գավաթներով։
VAMOS POR LA DUODECICMA #APorLa12
Thursday, September 29, 2016
Ազգային Հավաքականի Ջորջ Ռ.Ռ. Մարտինը
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանակի հետ ավելի քիչ է նմանվում ազգային հավաքականի: Գնալով պակասում են ֆուտբոլիստները՝ ովքեր արժանի են, կամ կարող էին արժանի լինել Հավաքականում խաղալուն: Սակայն դա իրենց մեղավորությունը չէ: Նրանց ջնջում են ցուցակներից... ինչպես օրինակ ջնջեցին Նեդ Սթարկին Game of Thrones-ի առաջին սեզոնում:
Ենթադրենք Նեդ Ստարկը Յուրա Մովսիսյանն էր, որից առաջինը ազատվեցին ազգային հավաքականի պատասխանատուները, հետո Ռոբերտ Արզումայանն էր, Գևորգ Կասպարովը և ֆուտբոլիստների մի ամբողջ ցուցակ, որոնք երբևիցե հաքել են Ազգային Հավաքականի մարզաշապիկը: Նրանցից անգամ կարելի է մի ամբողջ հավաքական կազմել:
Ազգային հավաքականը գնալով նմանվում է Գահերի Խաղին, գլխավոր հերոսները գնալով հեռանում են կյանքից (այս պարագայում հավաքականից) և դաժանորեն սպանվում է Հայկական ֆուտբոլի ապագան:
Հարգելիներս ժամանկ է գիտակցել, որ սա Մեր հավաքականն է, ոչ թե Գահերի Խաղը և հավաքականի ղեկավարներ՝ Դուք էլ Ջորջ Մարտիններ չեք:
Հ.Գ.
Գալիք հանդիպմանը Հայաստանի հավքական է հրավիրվել 2 (երկու) հարձակվող:
Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ...
Կառավարության «Դրիմ Թիմը» կամ ինչպես կրկին չռաստվել «Իտուրալդե Գոնսալեսին»
Ազգս վերջապես հույսով է լցվել (քիչ թե շատ) որ Կարեն Կարապետյանի կառավարությնում կատարած փոփոխությունների արդյունքում վերջապես կլինի «կառավարություն», որը վերջապես նման կլինի կառավարության:
Այս պահին ձևավորվող կառավարությունը իհարկե կարող է անել անհնարինն ու հասնել հաջողության (ես էլ եմ հավատում): Այն ինձ հիշեցնում է մեր «Ոսկյա հավաքականը» որը հայ-հայ էր անցնում էր 2012 թվականի ֆուտբոլի եվրոպայի առաջնության որակավորման փուլը, բայց՝ Իտուրալդե Գոնսալես:
Իհարկե այն հավաքականում էլ մարդիկ կային, ովքեր իրենց տեղում չէին՝ ինչպես նոր ձևավորված կառավարությունում, հավաքականում ևս լինում է, որ զանգով կամ վերևներից ասելով են տեղ զբաղեցնում:
Նախարարների շարքում շատ նոր դեմքեր կան և այդ նոր դեմքերի մեծամասնությունը կարծես թե իրենց ոլորտում առաջատարներ են ու մասնագետներ: Ինչը հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ՝ որ իրոք մասնագետ լինեն: Շատ ողջունելի է ինչ խոսք: Մնում է գործով ապացուցեն դա:
Իսկ ինչու՞ հենց Իտուռալդե Գոնսալես: Դե քանի որ սաղ կյանքներս հարամեց էտ անպիտանը, ի չիք արեց մեր երազանքներն ու հայ-հայա իրականացող երազանքները: Անարդարության ու կողմնակալության տիպար դառնալով:
Ուզում եմ, որ նոր կառավարությունը ապահովագրված լինի Իտուրալդեների հետ բախվելու բախտից, այսինքն՝ գործի այնքան բաց, համարձակ ու վստահ, որ հաջողության հասնելուց բացի այլ տարբերակներ ուղղակի չլինեն:
Ուզում եմ, որ նոր կառավարությունը ապահովագրված լինի Իտուրալդեների հետ բախվելու բախտից, այսինքն՝ գործի այնքան բաց, համարձակ ու վստահ, որ հաջողության հասնելուց բացի այլ տարբերակներ ուղղակի չլինեն:
Ռիսկի գործոն իհարկե կա այս ամենի մեջ, բայց մեր երկրի պարագայում, այս օրհասական վիճակից ավելի վատ լինել չի կարող:
Sunday, September 18, 2016
Thursday, August 25, 2016
«Dinamo» Tbilisi - «PAOK» | Արտագնա Հաղթանակի Քաղցրությունը
Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ճամփա ընկանք դեպի Թբիլիսի, որպեսզի ականատեսը լինենք տեղի «Դինամոյի» և «ՊԱՕԿ»-ի հանդիպմանը:Երեք ժամ անց արդեն Հայ-վրացական սահմանին էինք, որտեղ ևս մեկ ժամ պահանջվեց սահմանն անցնելու համար, որից հետո ևս մեկ ժամ և մենք արդեն Թբիլիսիում էինք:
Ասեմ, որ Թբիլիսիում բազմիցս եղել եմ, սակայն մեքենայով արագ կողմնորոշվելու հարցում ինձ անչափ շատ օգնեց maps.me հավելվածը, որի օգնությամբ շատ հեշտ գտնում էի ինձ պետքական հասցեն՝ այն էլ օֆֆլայն ռեժիմում: Այդպես «Դինամոյի» մարզադաշտ հետախուզության մեկնելուց հետո ուղևորվեցինք «Holiday Inn» հյուրանոց, որտեղ և կանգ էր առել «ՊԱՕԿ»-ը: Երկար սպասելուց հետո հաջողվեց ստորագրություն վերցնել և նկարվել Ստեֆանոս Աթանասիադիսի հետ:
Թիմին դեպի մարզադաշտ ճանապարհելուց անմիջապես հետո ուղևորվեցինք Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» մարզադաշտ, որտեղ և տեղի էր ունենալու հանդիպումը:
ՄԹՆՈՐՏԸ գժական էր, մի ամբողջ սեկտոր միայն ՊԱՕԿ-ի երկրպագուներ: «GATE 4»-ի երկրպագուների խմբի ուղիղ կողքին նստելն ուղղակի անհավանական էր: Երկու անգամ տենսելով թե ինչպես են նրանք երկրպագում «Տումբայում» կյանքւոմ չքի մտածի որ կհայտնվեմ նրանց կողքին, դա էլ քիչ է, նրանցից երկուսին էլ հետս կտանեմ մարզադաշտ հյուրանոցի մոտից:
ԹՕՕՅՆ հանդիպում էր, հիանալի արտագնա հաղթանակ 0-3 հաշվով:
Խաղի ընթացքում առաջին անգամ փորձեցի ֆբ էջով «Live» հեռարձակում անեմ, ու ստացվեց շատ կայֆ, ուղղակի հեռախոսի մարտկոցը չդիմացավ ամենահետաքրքիր պահերին: Իսկ ամենահետաքրքիրն անշուշտ առաջին գոլից հետո էր՝ երբ ամբոխը շարժվեց առաջ դեպի իրենց ընթացող Գոլ խփած Լեո Մաթոսը: Ոստիկանները չգիտեին իրենք իրենց պահեն, երկրպագուներին պահեն, թե իրենց գլխարկները՝ որոնք հերթով ներքև էին թռնում:
ԱՀԱ ԱՅՍՊԵՍ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՄ «GATE 4»-ը
Գոլից հետո ուղղակի խելահեղ էր
Խաղից հետո Ֆակունդո Պերեյրան և Կլաուսը նետեցին իրենց մարզաշապիկները երկրպագուներին
facebook Live form Dinamo Arena
PAOK Video Report «Dinamo Tbilisi» - «PAOK»
Sunday, June 5, 2016
Սպարտացու վերջին տիտղոսը | Ալվարո Արբելոա
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՉԼ կրկնակի գավաթակիր... երևի թե այս երեքն ամենակարևոներից են այն բոլոր տիտղոսներից, որոնք Ալվարո Արբելոան նվաճել է իր կարիերայի ընթացքում: Արբելոան հեռանալով Ռեալից իհարկե կարող է ավելացնել իր տիտղոսների քանակը, բայց այդ ամենի մասին խոսելը դեռ վաղ է:
Ինչու՞ ես այսքան ուշ որոշեցի գրել Սպարտացում մասին: Սպասում էի Undecima-ն հաղթենք՝ ամբողջականա պատկերը, նոր գրեմ:
Ալվարո Արբելոային Մադրիդում շատ են սիրում, և այդ սիրո հիմնական պատճառը Թիմին անսահման նվիրվածությունն է: Ալվարոն Մադրիդիստ է և իր նման մադրիդիստներ քիչ կան:
Չեմ ուզում վերլուծել Արբելոայի անցած ճանապարհը՝ նշել թե որտեղ է ծնվել և ինչ ուղի է անցել: Բայց մի բան հաստատ է՝ նա ժամանակին հեռացավ Ռեալից, որպեսզի մի օր վերադառնա ու զբաղեցնի իր տեղը Մադրիդի պատմության մեջ: Եվ նա արդեց դա՝ նա սպտիպեց Ռեալի ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել իր վրա՝ վերադարձավ մադրիդ ու նվաճեց բոլոր հնարավոր ու անհնարին տիտղոսները:
Անշուշտ Մադրիդի երկրպագուները կկարոտեն Արբելոային, նրա «դրիբլինգը» և համացանցային պայքարը «Պիկեյի» հետ:
Դե ինչ Շնորհակալություն հայտնենք Ալվարո Արբելոային այն հավատարմության համար, որը նա հավերժ կցուցաբերի Մադրիդին: Gracias Alvaro !
Labels:
Alvaro Arbeloa,
Hala Madrid,
Real Madrid,
Ալվարո Արբելոա,
Հրաժեշտ,
Մադրիդիստ,
Ռեալ Մադրիդ,
Ֆուտբոլ
Thursday, May 19, 2016
Ունաի Էմերի. «Ինչպես գրավել Եվրոպան» մաս 3-րդ
Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:
Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:
Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում» կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Բրավո Սևիլյա, Բրավո Ունաի Էմերի...
Կհանդիպենք «Եվրոպայի Սուպեր Գավաթի» շրջանակներում:
Labels:
Europa League,
football,
Unai Emery,
Գավաթ,
Եվրոպա Լիգա,
Իսպանիա,
Լա Լիգա,
Լիվերպուլ,
Կլոպ,
Հաղթանակ,
Ունաի Էմերի,
Սևիլյա,
Ֆուտբոլ
Monday, May 16, 2016
Ֆուտբոլային Հանդիպում Բոուլինգի Խաղահրապարակում
Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
![]() |
| ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ |
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա:
Labels:
Bowling,
FC Banants,
Robbie Raul,
Tito Ramallo,
Բանանց,
Բոուլինգ,
երկրպագուներ,
Հայկական Ֆուտբոլ,
Հանդիպում,
ՖԱ Բանանաց,
Ֆուտբոլ
Friday, April 22, 2016
ՊԱՕԿ ՖԱ-ը նշում է հիմնադրման 90-ամյակը
ΠΑΟΚ — Πανθεσσαλονίκειος Αθλητικός Όμιλος Κωνσταντινουπολιτών
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1926 թ. Կոստանդնոպոլսի հույն փախստականների կողմից, ովքեր երկրորդ հույն-թուրքական պատերազմի ընթացքում ենթարկվելով բազմաթիվ հալածանքների և լինելով ցեղասպանվելու վտանգի առջև կարողացել են վերահաստատվել Սալոնիկիում:


1926թ. ապրիլի 20-ին Սալոնիկի քաղաքի առաջին ատյանի դատարանը ընդունում է որոշում, որը հիմք է դնում ՊԱՕԿ Ֆուտբոլային ակումբի ստեղծմանը:
ՊԱՕԿ-ի ստեղծումը միավորեց ամբողջ քաղաքը, թիմը շատ շուտ դարձավ Հունաստանի առաջնության առաջատարներից մեկը: Թեև տիտղոսներն այդքան էլ շատ չեն եղել ՊԱՕԿ-ի պատմության ընթացքում, սակայն թիմի պատմությունը շատ բովանդակալից է: Այժմ 90 տարի անց շատ դժվար է պատկերացնել Սալոնիկի քաղաքը և Հունաստանի «Մակեդոնիյա» կոչվող մասն առանց ՊԱՕԿ կամ առանց այն ամենի ինչ ՊԱՕԿ-ը տվեց քաղաքին և տարածաշրջանին:
- Հունաստանի չեմպիոն (2) - 1976, 1985
- Առաջնության երկրորդ մրցանակակիր (6) - 1937, 1940, 1973, 1978, 2010, 2013
- Հունաստանի գավաթակիր (4) - 1972, 1974, 2001, 2003
- Հունաստանի գավաթի եզրափակչի մասնակից (13) - 1939, 1951, 1955, 1970, 1971, 1973, 1977, 1978, 1981, 1983, 1985, 1992, 2014
Ինչպես տեսնում ենք թիմի ոսկյա տարիները եղել են 1970-ններին, երբ ՊԱՕԿ-ը անկասելի էր: 1975 թ. Սեպտեմբերի 17 «ՈւԵՖԱ»-ի գավաթի խաղարկության շրջանակներում ՊԱՕԿ-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով կարողացել է հաղթել անգամ կատալոնական «Բարսելոնային»:
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը ներկայումս համարվում է հունաստանի ուժեղագույն ակումբերից մեկը: Թեվ հունաստանի առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդները մայրաքաղաքը ներկայացնեող երկու ակումբներն են՝ «Պանաթինայկոսն» ու «Օլիմպիակոսը», սակյան ՊԱՕԿ ՖԱ-ը փորձում է պայքարել հունական երկու գրանդների հետ չեմպիոնական մրցավազքում: Հունաստանի առաջնությունը ևս ունի իր «յուրահատկությունները»: Մրցավարները շատ հաճախ «օգնության են հասնում» մայրաքաղաքը ներկայացնող թիմերին մասնաորապես «Օլիմիպիակոսին» այս կամ այն դժվարություների պարագայում, սակայն այդ մասին ոչ այսօր...
Հունաստանի տնտեսական ծանր իրավիճակը իհարկե իր հարածը հասցրեց նաև ֆուտբոլին: Բազմաթիվ ակումբներ կուտակեցին միլլիոնավոր եվրոների հասնող պարտքեր և չկարողանալով մարել պետության արջև պարտավորությունները կամ լուծարվեցին կամ տեղափոխվեցին մակարդակով ավելի ցածր առաջնություններ: ՊԱՕԿ-ը ևս ուներ մոտ 10 մլն. եվրոյի պարտքեր և թիմը կամ պետք է մարեր այդ գումարները կամ ենթարկվեր իր համար ոչ ընդունելի պայմանի և տեղափոխվեր ավելի ցածր լիգա: Սակայն վերջինս տեղի չունեցավ...
2012 թ. թիմի բաժնետոմսերի հիմնական մասը ձեռք է բերում Պոնտոսցի հույների հետնորդ՝ ծագումով հույն ռուս գործարար Իվան Սավվիդին, ում շնորհիվ ՊԱՕԿ-ը նոր կյանք է ստանում: Արդեն 2015 թ. մայիսի 12-ին թիմն ամբողջությամբ մարում է իր ավելի քան 10 մլն. եվրոյի պարտքը, ինչը ազատության զգացողություն է բերում թիմին և երկրպագուներին: ՊԱՕԿ-ը միակն թիմն է հունաստանում, որը ամբողջությամբ մարել է իր պարքը կառավարության առջև: Այստեղից էլ սկսվում է ՊԱՕԿ ՖԱ-ի 90 ամյա պատմության նորագույն էջը: Սավվիդին իր առջև դրեց նպատակ դարձնել ՊԱՕԿ-ը ոչ միայն Հունաստանի այլ, եվրոպայի առաջատար ակումբերից մեկը՝ որի շուրջ կմիավորվեն ողջ աշխարհի «Պոնտոսիները», ովքեր ենթարկվելով ցեղասպանության սփռվել են աշխարհով մեկ: Իհարկե այդ նպատակը հնարավոր չէ իրագործել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն այդ ամենի համար ոչ մի ջանք չի խնայվում: Թիմ են հրավիրում փորձառու ֆուտբոլային մասնագետներ և ֆուտբոլիստներ: Այսպես օրինակ՝ սպորտային տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է Ֆրենկ Արնեսենն, ով դրեց Աբրամովիչի Չելսիի հաջողությունների հիմնաքարը: Իհարկե ՊԱՕԿ-ի կազմում հանդես են գալիս հիմանականում սեփական մարզադպրոցի տաղանդները և հույն խոստումնալից հուտբոլիստներ, սակայն կան նաև աստղեր, օրինակ՝ հայտնի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը: Նշեմ նաև, որ ՊԱՕԿ-ում տարբեր տարիներին հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դազվան Ռացը, Շարլ Իտանժը, Դիմիտրիս Սալպինգիդիսը, Թեոդորոս Զագորակիսը, Պաբլո Գարսիան և այլոք: Իսկ այժմ բացի Բերբատովից գլխավոր աստղերն են հույն հարձակվող՝ Ստեֆանոս Աթանասիադիսը և Սլովակ վինգեր Ռոբերտ Մակը: Ինչ խոսք ՊԱՕԿ-ը բավական երիտասարդ կազմ ունի ինչն ունի,թե լավ, և թե վատ կողմեր և հենց Բերբատովի նման ֆուտբոլիստների առկայությունը թիմում հնարավորություն է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին փոխառնել այդ բազմափորձ ֆուտբոլիստների փորձի մի մասը: Ակումբի սեփականատեր Իվան Սավվիդիի՝ թիմը վերակենդանացնելու ջանքերը կարծես թե տալիս են իրենց պտուղները՝ ինչը նաև երկրպագուների համար մեծագույն պարգև է: Թիմը վերջապես ունակ է հասնել լուրջ հաջողությունների, ինչը նաև նպաստում է արտասահմանում երկրպագուների թվի աճին:
2015 թ. «միավորման» գաղափարը էլ ավելի հիմնավորվեց՝ ստեղծվեց ՊԱՕԿ ՖԱ հետխորհրդային երկրների ֆան ակումբը, որի անդամները պաշտոնապես միացան ՊԱՕԿ ընտանիքնին 2015 թ. Մայիսի 26-ին Սալոնիկիում տեղի ունեցած առաջին հիմնադիր ժողովի ժամանակ: Հայաստանը ևս ամնասն չմնաց այդ իրադարձությունից: Հայաստանում ապրող հույները, որոնք մեծամասամբ հենց «Պոնտոսի» հույների ժառանքներն են լծվեցին իրենց պատմական հայրենիքի արժեքները կրող ակումբի աջակցման գործին: Հատկանշական է, որ ՊԱՕԿ-ին երկրպագում են ամենուրեք, որտեղ կա «Պոնտական» սփյուռք՝ Կանադայից միչև Հայաստան և անգամ Ավստրալիա:
![]() |
| Երևանում ներկայացվում է «ՊԱՕԿ» ՖԱ Ֆան-Ակումբը |
![]() |
| ՊԱՕԿ-ի գրաֆֆիտին Երևանում |
![]() |
| ՊԱՕԿ ՖԱ «Տումբա» մարզադաշտը |
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը նշում է իր 90-ամյակը:
Փորձելով երզրափակել ՊԱՕԿ ՖԱ 90-ամյա հոբելյանին նվիրված այս գրառումը կցանկանամ ևս մեկա նագամ շնորհավորել հունական ակումբի բոլոր երկրպագուներին, նրանց ցանկանալով՝ նորանոր հաղթանակներ և տիտղոսներ: Թող որ Ձեր թմբուկները միշտ զարկեն՝ զարկեն ուրախ ռիթմերով և հաղթական երգերի հնչյուններով:
Saturday, January 30, 2016
Լուի Վան Գալ. ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ
Մառախլապատ Ալբիոնում 2015-2016 մրցաշրջանը
հետաքրքիր է դասավորվում: Անգիական գրանդերից երկուսը չափազանց անհաջող ելույթների
արդյունքում կորցրեցին իրենց մարզիչներին: Ի տարբերություն նրա, որ «Չելսիում» շատ
աղմուկ հանեց Մոուրինյոի հեռանալը քանց թե Գուս Հիդինգի գալստյանը, ապա «Լիվերպուլում»
Կլոպի նշանակումը շատ ավելի մեծ արձագանք ստացավ: Թե՛ Լոնդոնում, թե՛ Լիվերպուլում
թիմի ղեկավարները գնացին ծայրահեղ քայլի, քանի որ այլ ելք չկար: Մարզիչները չէին արդարացնում
սպասելիքները: Մանչեսթերում երևում է կամ չափից դուրս լավատես են, կամ ոչ այդքան ամբիցիոզ,
ինչը կարծում եմ անհնարին է:
Յունայթեդը շարունակում է գլորվել անդունդը.
Չզարմանք, որ ասեմ թե Դեվիդ Մոյեսի «Յունայթեդն»
ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրում քան Վան Գալինը: Այո՛ դա այդպես է: Մոյեսին չէր
քլնգում միայն ամենաալարկոտը, բայց արի ու տես որ Վան Գալն ավելի «հեռուն» է գնացել: 23 տուրերից հետո (29.01.16 հոդվածը գրելու պահին)
«Յունայթեդը» վաստակել է ըդնամենը 37 միավոր իր ակտիվում ունենալով ընդամենը 10 հաղթանակ,
որոնք էլ իրենց հերթին ոչ այնքան տպավորիչ են: Կարծես «Մանչի» խաղացողները մոռացել
են թե ինչպես է պետք գոլեր խփել: Մեկ խաղում նրանք միջինում խփում են 1,22 գոլ: Մինչ
այս երբևիցե գրանցված վատագույն ցուցանիշը եղել 1,53: Իսկ ո՞վ է Յունայթեդի լավագույն
ռմբարկուն. Ուեյն Ռունին, որքան էլ դա զարմանալի է այն էլ 6 խփած գոլով: Գոլահարների
պակասը զգացնել է տալիս: Կարծում եմ Վան Գալը ամեն անգամ զայրանում է լսելով, որ Դի
Մարիան կամ Չիչարիտոն հերթական գոլերն են խփել իրենց ներկայիս ակումբներում: Երկուսն
էլ հիանալի մրցաշրջան են անց կացնում և դեռ շատ գոլեր կխփեն, բայց ցավոք ոչ «Յունայթեդի»
համար և դա առաջին հերթին Վան Գալի և իր «Փիլիսոփայության» պատճառով: Ձմռանը Վան Գալը
«Դորտմունդից» վերադարձրեց Յանուզային, մի՞ թե Վան Գալի վերջին հույսը Դորտմունդում
ձախողված Յանուզայն է:
«Օլդ Թրեֆորդն» այլևս առաջվանը չէ.
Հիմնականում աշխատում եմ դիտել
ԱՊԼ-ի հանդիպումները, քանի որ այն իր դիտարժանությամբ առանձնանում է մնացած առաջնություններից:
«Յունայթեդի» հանդիպումները մի փոքր ավելի հետաքրքրությամբ, միգուցե պատճառն այն է,
որ Յունայթեդի մի շարք խաղացողներ հանդես են եկել նաև «Ռեալի» կազմում:
Միշտ հիացել
եմ «Կարմիր Սատանաների» խաղով, սակայն ոչ այս տարի: Ժամանակին «Օլդ Թրեֆորդում» Յունայթեդի
հետ ոչ-ոքի խաղալը կարող էր որպես հերոսություն դիտվել: Այժմ նույնիսկ մրցակիցների
հաղթանակները Մանչեսթերի հարկի տակ այդքան էլ տպավորություն չեն թողնում. «Ի՞նչ է որ,
արդեն սովորական երևույթ է»: Դի՞տել եք «Լիվերպուլի» հետ հանդիպման առաջին խաղակեսը:
Ես դիտել եմ, մեր բակում ավելի շատ ճիշտ փոխանցում են կատարում մինչ գնդակը կորցնելը
քանց «Յունայթեդում»: Ես դա վատ մտքով չեմ ասում, բնավ: Ի՞սկ «Սաութհեմփթոնի» հետ խաղը:
Պարտվել տանը 0-1 75,408 հանդիսականների աչքի առաջ: Չէ-չէ հնարավոր է աչքերի քանակը
եղել մի փոքր ավելի քիչ, ասենք 73450 զույգ, իսկ գիտեք ինչու՞: Երկրպագուները սկսել
են ձանձրույթից քնել «Յունայթեդի» խաղերի ժամանակ: Դա արդեն սովորական երևույթ է դարձել,
խաղերի ռեժիսյորներն անպայման ցույց կտան քնած երկրպագուների: A video posted by BenchWarmers (@bewarmers) on
Ավելի լավ է քնեն, քանց թե տեսնեն թե ինչպես
է փոխարինման մտած Չարլի Օսթինը 87-րդ րոպեյին գրավում Դե Խեայի պաշտպանած դարպասը:
Խաղն իրոք այնքան անհետաքրքիր էր, որ ամենահիշարժան պահը դա փոքրիկ «Մկնիկի» խաղադաշտում
վազվզելն էր: Մկնիկը ուղիղ 10 վայրկյանով դարձավ Բրիտանիայի ամենահայտնի մկնիկը: Ոմանք
նույնիսկ կատակում էին որ դա «Օլդ Թրեֆորդում» տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձույթունն
էր վերջին երկու տարիների ընթացքում, ոմանք էլ առաջարկում էին Թվիթթերյան էջ բացել
«Օլդ Թրեֆորդի» փոքրիկ բնակչի համար:
In the long run, the mouse will stay at old Trafford and LVG will get sacked. #MUFC pic.twitter.com/6Q9MRqomtB
— El Phenom (@mejar412) January 23, 2016
Անգամ Մադրիդում չհանդուրժեցին.
Լինելով Ռեալի երկրպագու զարմանում եմ, որ
անգամ «Մադրիդում» Բենիտեսին այդքան չհանդուրժեցին, որքան Վան Գալին հանդուրժում են
«Մանչեսթերում»: Ես սովոր եմ, որ «Յունայթեդը» հաղթում է, որ «Յունայթեդը» առաջին հորիզոնականներն
է զբաղեցնում և լավագույների շարքում է: Ես հիացել եմ Սեր Ալեքսի «Յունայթեդով»: Ես
ուզում կրկին տեսնել ուժեղ և հզոր «Յունայթեդ»: Չեմ հասկանում ինչպես է Սեր Ալեքսը
կարողանում հանգստությամբ հետևել տրիբունայից թե ինչ են անում իր այսքան տարիների ընթացքում
ստեղծած՝ կերտած թիմի հետ: Ափսոս է... Glory Glory Man United !!
Հ.Գ.
Չեմ սիրում մեջ բերել Դեիգո Մարդաոնայի խոսքերը
սակայն նա մի առիթով ասել է. «Չեմ սիրում Վան Գալին, նա մոտ է Սատանայի հետ ինչպես
ոչ-ոք»
Labels:
Manchester United,
Red Devils,
ԱՊԼ,
Լուի Վան Գալ,
Մանչեսթեր,
Մանչեսթեր Յունայթեդ,
Մկնիկ,
Օլդ Թրեֆորդ,
Ֆուտբոլ
Tuesday, January 5, 2016
Զինեդին Զիդանը նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ
Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ շատ անգամներ նայել եմ Զիզուի մասին պատմող "Պրոֆֆուտբոլի" թողարկումները: Հիշում եմ իր կյանքի կարևորագույն դրվագներից համարյա թե բոլորը: Հիշում եմ թե ինչպես է նա առաջարկություն արել իր կնոջը: Հիշում եմ, թե որն է նրա խփած ամենասիրելի գոլը: Հիշում եմ վերջին հանդիպումը, այսօրվա պես հիշում եմ "Սևիլյաի" հետ հեթ-տրիկը: Հիշում եմ, Չեմպիոնների Լիգայի Զինդանի գոլը, որի պատճառով ոչ-ոք համարյա չի հիշում Ռաուլիս ոչ պակաս կարևոր գոլը:
Ես տեսել եմ Զիզուի կամքը, նրա տաղանդը: Զիզուն հեղինակություն է և այժմ նա միակ հեղինակությունն է Մադրիդում:
Շնորհավորում եմ, նորանոր հաղթանակներ եմ մաղթում:
Բայց հիշիր Զիզու՝ Մադրիդի երկրպագուները սխալները չեն ներում, ուզում ես եղիր Մոուրինյո, Կասիլյաս կամ Զիդան:
#HalaMadrid #HalaMadridynadamas #BienvenidoZidane
Friday, November 20, 2015
Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա...
Ինչպես արդեն գիտենք, News.Vivaro.am-ն ամեն ամիս անց է կացնում Բլոգգերների մրցույթ: Այդ մրցույթից Ես էլ անմասն չմնացի և առաջին իսկ գրառումս բավական հետաքրքիր ստացվեց: Բացի այն, որ գրառումը հետաքրքիր և ինքնատիպ ստացվեց, այն նաև գրավեց մրցանակային երրորդ տեղը: Ինչի համար շնորհակալ եմ թե ընթերցողներց թե կազմակերպիչներից: Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային «Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա. Robbie Raul’s Blog» գրառումը:
Շարունակենք` ձգտելով ավելիին:
Այս օրերին ամբողջ համացանցը, ինչու չէ նաև աշխարհը խոսում էր հայտնի «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մասին, որի հերոսները ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում են ապագա և հայտնվում Կալիֆորնիայում որտեղ 2015 թվական հոկտեմբերի 21-ն է: Համաշխարհային բազմաթիվ ընկերություններ պատրաստեցին հոլովակներ նվիրված այդ իրադարձությանը: Շատերը նույնիսկ համեմատում էին թե ֆիլմում «ապագայի» աշխարհում տեղ գտած տեխնոլոգիաներից, որոնք են արդեն իրականություն, իսկ որոնք այդպես էլ ստեղծագործական միֆ մնացին:
Ես էլ որոշեցի անցկացնել զուգահեռներ ֆուտբոլի անցյալի, անցյալի՝ երևակայական ապագայի և ներկայիս ֆուտբոլի և նրա հավանական զարգացումների միջև:
Անշուշտ ֆուտբոլի՝ 1863 թվականին անգլիական Շեֆիլդի փաբերից մեկում ընդունված կանոնները տարբերվում են այժմյան կանոններից: Գնդակը ձեռքով բռնել այևս չի կարելի, գոլը այլևս չեն հաշվում, երբ գնդակն անցնում է հորիզոնական դարպասաձողի վրայով: Բրիտանացի Էբենեզիլ Մորլին միգուցե և կնեղվեր, եթե իմանար, որ իր՝ թղթին հանձնած առաջին ֆուտբոլային կանոններն այլևս այն չեն, բայց ժամանակն իրենն ասում է և տեխնոլոգիական պրոցեսն իրենն ասում է: Այո՛ միգուցե այժմ, երբ քո սիրած թիմը հաղթում է, եթե քեզ չեն թույլատրում վազել խաղադաշտ և գրկախառնվել սիրելի խաղացողների հետ, բայց փոխարենը օրինակ մարզադաշտում գոլի կրկնապատկերը դիտելու հնարավորություն կա, դա էլ վատ առավելություն չէ 1863 թվականին եղած «առավելությունների» նկատմամբ: Ի դեպ՝ ես դեռ միայն մեկը թվեցի այն ամենից ինչ մենք ունենք այսօրվա ֆուտբոլում, որն արդեն իսկ դժվար է պատկերացնել առանց դրա:
Եկեք չշտապենք, ամեն ինչ իր հերթին.
Եկեք մի պահ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ և տեսնենք թե ինչպիսին էր ֆուտբոլն այն ժամանակ՝ անցկացնենք որոշակի զուգահեռներ:
Անշուշտ բոլորն են սիրում մրցանակներ ստանալ: Բացառություն չէ նաև Բարսելոյանի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով 2014-ի օգոստոսին տեղփոխվելով կատալոնական ակումբ՝ ընդամենը երեք խաղ է անցկացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն որպես թիմի լիիրավ անդամ թիմի հետ «նվաճել է» բոլոր այն տիտղոսները, որոնց Բարսան այդ ընթացքում տիրացել է: Եթե Թոմասը խաղար նախորդ դարի սկզբին, ապա օրինակ աշխարհի առաջնության եզրափակչի մեդալ ստանալու համար նա ստիպված կլիներ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, քանզի մեդալները տրվում էին միայն խաղադաշտում գտնված ֆուտբոլիստներին: Ինչ խոսք՝ արդարացի է:
Դուք երբևիցե խաղացե՞լ եք ֆուտբոլ Զինվորական կոշիկներով: Ես խաղացել եմ: Հավատացեք դա ամենահաճելի զգացողություններից չէ: Հենց մոտավորապես նման խաղակոշիկներով էլ խաղում էին կաշվե գնդակի «վարպետները» նախորդ դարասկզբին: Անհարմարության գագաթնակետն է: Դա հիմա է, որ ամեն շաբաթ սպորտային մարզակոշիկներ արտադրող ընկերություններն արտադրում են նորագույն տեխնոլոգիաներով, մեկը մյուսից էլ ավելի թեթև և ֆանտաստիկ ցուցանիշներ ունեցող խաղակոշիկներ:
Իսկ գնդակն իրոք կաշվից էր…
Եթե կես դար առաջ փորձեիր հարցնել օրինակ Պելեին, թե ինչպիսին է նա տեսնում ֆուտբոլն ապագայում, նա դժվար թե ասեր. «Տեսնում եմ հինգ մրցավար երեքի փոխարեն, գլխավոր մրցավարն անպայման իր հետ պետք է վազեցնի սափրվելու փրփուր, մարդ ես մեկ էլ տեսար խաղից հետո կարևոր ընթրիք պետք է ունենա, իսկ նրա ընկերուհին չի սիրում երբ նա սափրված չէ: Երևի ընդմիջման ժամանակ սափրվի ամեն դեպքում»:
Կամ Մարադոնան կասեր. «Իմ ձեռքով գոլն այդպես էլ կմնա եզակին պատմության մեջ , չէ որ երբ ներդնեն չիպով գնդակները՝ նրանք ավտոմատ կհասկանան թե մարմնի որ մասին է դիպել գնդակն ու այդ մասին անմիջապես կհայտնեն գլխավոր մրցավարին:» Բայց Օլիվյե Ժիրուն Բավարիայի դարպասը խփած գոլով պարզ ցույց տվեց, որ գնդակներն դեռևս այդքան էլ «ՍՄԱՐԹ» չեն, իսկ մարդկային գործոնը՝ չափազանց մեծ:
Ֆուտբոլյն այլևս այն չէ, ինչ նախորդ դարում և այլևս երբեք չի լինի այդպիսին:
Եթե նույնիսկ 2000-ի սկզբին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ գոլի արձանագրության համար հատուկ սարքեր են տեղադրելու, մի պահ քմծիծաղ կտայի և կմոռանայի այդ ցնդաբանությունը: Բայց արի ու տես, որ սա դեռ միայն սկիզբն է:
Ֆուտբոլիստներն էլ այևս այն չեն: Ովքե՞ր էին նախորդ դարասկզբի այլմոլորակայինները: Գարինչան, Պելեն, Մարադոնան… Գարինչան մահացավ աղքատության մեջ, իսկ Պելեն մեծահարուստ դարձավ, չնայած նրան, որ իր տաղադով միգուցե Գարինչան մի քանի անգամ գերազանցում էր Ֆուտբոլի արքային: Մարադոնան թմրադեղերի հետ սերտ հարաբերություններն ուներ:




























