Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Խորհուրդ. Show all posts
Showing posts with label Խորհուրդ. Show all posts

Saturday, June 23, 2012

Այ Քեզ Խախտում

Այ Քեզ Բան: Այ սա առաջինն էր , ինչ մտքիս եկավ երբ դռան զանգը լսելուց հետո , լսվեց պատասխան , որ փոստատարն է , ու բերել է նամակ Տուգանքով: Կակոգո՞ խուդոժնիկա պոտերյալա Ռոսսիյա: Շիշկին ումեռ: Այ Քեզ Բան:

Իսկ դու արի ու տես , որ իսկականից խախտում ա բերել: Ու ոչ ավել ոչ պակաս նա 30000 դրամի: Այ Պապ ջան , մեռնեմ Քեզ , չէի՞ր կարում մի քիչ դանդաղ քշեիր: Բայց շտո բիլո , տո բիլո: Բայց դե Տուգանքը մուծելուց առաջ մի քանի հետաքրքիր բան կա , որոնց բացահայտվելուց հետո , մի քիչ չես էլ ուզում տանես հանգիստ սրտով էտ փողը ջուրը գցես , այլ բռնես ու մինչև վերջ գնաս:

Խախտումը տեղի է ունեցել 09.05.2012 , այն դեպքում , որ որոշումը խախտման մասին կայացվել է 28.05.2012: 19 օր հետո: Ո՞վ ա տենց բան տեսել: Սովորաբար նման որոշումները կայացվում են երկու-երեք օրվա մեջ: Իսկ ստեղ 19 օր: ՈՒ բացի այդ էլ հերիք չի մայիսի 28-ին են կայացրել որոշումը , մի բան էլ մեզ հասել այդ մասին լուրը համարյա թե ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ: Այն դեպքում , որ բողոքարկման իրավունքը գործումա , ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ 10 ՕՐ ՀԵՏՈ: Դրանից հետո միայն չերեզ դատարան: Ինչ 10 օրվա մասինա խոսքը:
Այ ստեղ խնդրում եմ , օգնել ինձ խորհրդով թե ինչ կարելի է անել:

Thursday, March 31, 2011

ո՞վ էր ասում հեփի էնդ կամ անվեռնագիր զառանցանքի մասին...

Արա ինչ անասուն բան ա ես կյանքը մեկ-մեկ: Նենց չի գնում ոնց որ դու ես ուզում: Չի լինում էլի առանց դրա: Հա կարողա , առանց դժվարությունների հետաքրքիր չի , բայց ես աշխարհում ամենաշատը չեմ սիրում ընկեր կորցնել: Չգիտեմ , եթե մի բան արել ես չպիտի դրա համար փոշմանես, եթե արել ես ուրեմն պետք ա եղել: Կապ չունի հիմա ոնց ա, ուրեմն պետք ա եղել: Չգիտեմ ինչքան կապ ունի թեմայի հետ բայց դե:
Հետաքրիր ա չէ բայց , մարդկանց հետ մեկ-մեկ քննարկում ես հարաբերություններդ մի այլ մարդու հետ , խորհուրդ ես հարցնում , ու անցնումա վդռուգ տարուց ավել ժամանակ ու նույն կերպ , նույն վայրերով քայլելուց , չգիտես ոնց դու խորհուրդ ես հարցնում արդեն հակառակ ուղղությամբ: Այ քեզ հիմարություն... Այ ստեղ հիշում եմ մի տետր , որը մահճակալումս ա, ինչքան խելոք մտքեր եմ ձևակերխպել այդտեղ: Ափսոս հիմա չեմ գրում , հետոյի համար պետք կգար հաստատ: Հիմա չեք հասկանում ինչի մասին եմ աոում , ու էտ նորմալա , ոչմեկ չի հասկանում: Ես փակ մարդ եմ , խնդում ես հիմա չէ՞: Դու՞ , փա՞կ: Չկա ինձանից փակ մարդ:
Այ սենց մեկ-մեկ անկեղծանում եմ , ես գիտեմ երբ ես չեմ լինի Մանեն իմ անկեղծությունների հիմա վրա գիրք կգրի (եթե այդ ժամանակ դեռ գրքեր լինեն) ու կհարստանա: Տեսնես գոնե այդ ժամանակ լույս տեսած կլինի իմ այդ հանճարեղ մտքերի ժողովածուն թե չէ: Հեսա արդեն 20-ս ա լրանում , իսկ իմ պլանների մեջ էր հենց այդ ժամանակ թողարկել այն...դե չստացվի աչքիս այդ ցնդաբանություն հրապարակել: Թողենք հետո: Մեկ էլ տեսար ստացվեց... Ինչի եմ հիմա սենց կիսաանկեղծանու՞մ: Չգիտեմ, կարողա ուղղակի այդ ամենը չափից դուրս անձնական ապրումներ են, ու այսքանն էլ օգնի մի թեթև թեթևանամ...վաղուց չէի գրել սենց: Պատճառը միակն ա` Գիշերը: Քնցելուց առաջ այնքնան եմ մտածում ես խնդրիների մասին , որ առավոտյան չեմ կարողանում արթնանալ , արթնանում եմ ու էլ բան չկա , ամենն անցնած ա արդեն: Բայց ոչ այսօր...չկա այսօր այդ հեփի էնդը , չկա տրամադրություն ու չի էլ լինի ինչքան էլ փողոցում դեմքիս ժպիտ լինի , հոգումս թախիծ ա...

Sunday, October 24, 2010

«Letters to Juliet» Ռոմանտիկների Համար

Նամակներ Ջուլիետային: Ֆիլմ , որի առաջինից մինչև վերջին րոպեն ամբողջությամբ Ռոմանտիկա է: Առաջին իսկ կադրից սկսած: Ռոմանտիկ պատմություն , ավելի շուտ պատմություններ , որոնք ներկայացվում են: Իտալիայի հրաշք բնության տեսարաններ , բոլոր ժամանակների ամենաուժգին սիրո արտահայտման քաղաքում` Վերոնայում: Մի շարք այնպիսի խոսքեր , որոնք ստիպում են մտածել: Երբեմն մտածում եմ , որ ինչքան շատ եմ սիրում նման պատմություններ:
Ֆիլմի կարգախոսն է` «А вдруг у тебя есть ещё один шанс найти настоящую любовь?»: Մեկ էլ տեսար , ինչպես ասվում է:
«Что если…? Иногда сделанный выбор может оказаться не правильным. Но что если есть возможность всё изменить?»
Թվում է , որ հնարավորություն միշտ էլ կա , ամեն դեպքում պետք է լինի, եթե չլինի հնարավորություն , ապա իմաստ չի լինի ինչ-որ բան անել: Սխալներն ուղղելը երբեմն ճիշտ ճանապարհի սկիզբն է հանդիսանում , հետևաբար սխալ գործելը նույնպես այդ ճանապարհի սկիզբն է (Իմ Խորին Համոզմամբ):
«Когда речь идет о любви, никогда не поздно!»
Այո , երբ սիրում ես երբեկ էլ ուշ չէ: Եթե այդ սերը փոխադարձ է , չկան անիմաստ պատճառներ , չկա ձևականություն , եթե մի բան իրոքից ուզում ես , եթե սիրում ես , ապա այլևս ոչինի իմաստ չունի:
«Как хочется верить, что чудеса еще случаются!»
Երբեմն թվում է , որ մենք` Մարդիկ  ունենք Հրաշքներ տեսնելու , զգալու մեկ-մել էլ Հրաշքներ գործելու կարիք: Այդ հրաշքներն են որ չեն թողնում հուսահատվել ամենից:

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք:

Monday, August 23, 2010

Մամ Պապ !!! Շնորհավոր Ձեր Ամուսնության 20 Ամյակը:

Օգոստոսի 23
Այս Օրը Ինձ համար Առանձնահատուկ Հրաշալի ու Անմոռանալի օր է:  Օգոստոսի 23-ի Խորհուրդը շատ մեծ է:
Այսօր լռանում է Ծնողներիս Ամուսնության 20-րդ Տարին: Տարեդարձը: Տոնը: 20 տարիներ , երկար , կարծես մեկ ակնթարթում անցած: Մեկ-մեկ մտածում եմ , ոնց կարելի ա այդքան տարի ապրեպ կողք կողքի , համերաշխ ու երջանիկ: Անցնելով այդքան դժվարությունների միջով: Դաստիարակելով իրենց երեխաներին այնպես ինչպես հարկն է , արժանապատիվ , պատասխանատու ու չգիտեմ բառեր չեմ գտնում , որպեսզի ասեմ Այն ամենն ինչ զգում եմ: Այն շնորհակալության խոսկերը գտնեմ , որոնց իրենք արժանի են:
 Չկան տենց բառեր աշխարհի երեսին , ուղղակի չգիտեմ պիտի գրկես ու չթողես: Ու մենակ այս մի օրով չի որոշվում սերը Ծնողի հանդեպ: Մենք զավակներս պիտի ամեն օր , ամեն  րոպե ու վայրկյան: Չէ որ նրանք երբեկ ջանք ու եռանդ չեն պնայում , որպեսզի ապահովեն քեզ ամենինչով: Ամեն ցանկությունդ կատարեն: Իսկ քեզանից հասնումա գոնե այն , որ չնեռվայնացնես իրանց:
Մամ , Պապ , Ձեզ շատ եմ Սիրում ու Ցանկանում եմ Ամուսնական Երկար ու ձիգ` Երջանիկ Տարիների կյանք: Թող որ ամենինչ լինի ձեր ուզածով: Եվ Մենք կլինենք Երջանիկ:
Միշտ երբ հեռու ես լինում տնից , երբ հարազատներդ կոքիդ չեն, միշտ մտածում ես թե ում ես կարոտում և ով է քեզ կարոտում: Ծնողները... Ծնողներն են որ Եղել են Կան ու Կլինեն ինչ էլ ուզումա Լինի:
Շնորհովոր , բանց չմնաց հեսա հասնում ենք 25-ին ...

Friday, July 16, 2010

Mr. Nobody "Nothing is real, everything is possible…"

Պարոն Ոչ Ոք
Ինճու՞ հենց Պարոն Ոչ ոք: Նա Գոյություն չունի , նա խախտել է բոլոր կյանքի կանոնները , նա ապրում է մի քանի կյաքնով միանգամից , նա մահանում է մի քանի անգամ , մի քանի տարբեր ձևերով: Ինչու՞: Չգիտեմ... Բայց այն պահերը երբ ընտրության առաջ ես կանգնում շատ կակրևոր են:
Օրնակ Դու մտածե՞լ ես ինչքան բան կարա կախված լինի այն բանից թե դու վաղը փողոցը այս վայրում կացնես , կամ մեկ ուրիշ: Իսկ Դա պարզվում է կարևոր է:
Հրշտակները շրջանցում են նրան և Նա , գալով կյանք իմանում է ամեն արդեն այն ամենը ինչ իր հետ կատարվելու է: Կյանքը Ցիկլ ա , Ես դա վաղուց եմ ասել: Ցիկլի Բլոկ Իրա ,և , կամ , ոչ-երով , փոքրիկ ֆունկցիաներով , begin-end-երով:
Երբ Անձրևի մեկ կաթիլը փթոխում է քո կյանը , դու չես էլ կարող ենթադրես , որ այդ անձրևի պատճառը ամիսներ առաջ հենց Քո ինչ-որ գործողություն է եղել:
Երբ Նեմոն դեռ մանուկ հասակում հանդիպում է 3 հարևան աղջիկներին , Լիզին , Ջինին ու Աննաին , նա դեռ չի գիտակցում , որ հենց այդ 3 աղջիկների շուրջ էլ կծավալվեն իր կյանքերը: Անշուշտ Աննաի հետ կապը ամենաուժեղն է: Ինչքան էլ իրենց փորձում են բաժանել նրանք մեկ է գտնում են իրար , նրանց ուղիները խաչվում են , անհասկանլի կերպով բայց խաչվում են: Նրանք զգում են միմյանց , ինչպես ոչմեկ:
Դու երևի չես կարող պատկերացնել , որ անձրևի մեկ կաթիլը կարող է փոխել ամբողջ կյանքդ , չես էլ մտածում թե ինչն է եղել այդ կաթիլի առաջացման պատճառը , իսկ երբ մտածում ես , հասկանում ես , որ
Ու հետաքրքիրն են ա , որ հենց Աննաի ասածով էլ ամենինչ լինում ա:
Չեմ ուզում պատմեմ Ֆիլմը: Շատ բան ունեմ ասելու այս թեմայով: Միայն կնշեմ որ Ջարեդ Լետոն հիանալի է խաղում իր դերը: Հրաշալի...


"В жизни каждого из нас каждый день происходит сотня выборов, и не бывает их хороших или плохих. Просто каждый из выборов создает другую жизнь, другой неповторимый мир. Но каждая жизнь заслуживает того, чтобы ее прожить, каждая тропа — чтобы быть пройденной."


Ու հիշեք
«Ամեն ինչ հնարավոր է , մինչև չեք կատարել ընտրությունը» :