Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Armenix. Show all posts
Showing posts with label Armenix. Show all posts

Monday, April 18, 2011

Երևանյան Մեծ Կիրակի

Կիրակին առավել քան Մեծ ստացվեց: Ապրիլի 17-ը անձրևոտ էր , սակայն դա չխանգարեց իրականանալուն այն բոլոր Մեծ և ոչ այնքնան միջոցառումներին որոնք տեղ էին գտել մեր օրացանկի մեջ:
Նախ և առաջ կցանկանայի Շնորհավորել մեր Կիկիին , ում Բլոգը դարձավ 1 տարեկան: Տոնը ստացեվ , ընկերներով հիանալի ժամանակ անցկացրեցինք , ուտելով համեղ Տորթը:

Անձրևային էր եղանակը , սակայն Dreamflash-ը տեսնելու փուչիկներ բաց թողնելու ցանկությունը ահավոր մեծ էր: Այն ինչ տեսանք Հյուսիսայինում ուղղակի ցնցող էր: Մի ամբողջ պոսոտա փուչիկներ ուրախ և ներկված դեմքեր , ֆեյսբուքյան ընկերների մի մեծ բազմություն: Կորել էր կարելի այդքանի մեջ:

Շատ եմ ցավում , որ ուշացումով հասա Մաշտոցի այգի , որտեղ բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել , որոնք չեն կարող հանդուրժել այն ինչ այժմ կատարվում է մեր քաղաքի այգիների և կանաչապատ տարածքների հետ: Մաշտոցի այգին ներկայումս գտնվում է ոչնչացման եզրին գտնվող այգիների թվում: Մի քիչ էլ և կարծես այն վերջնականապես կոչնչանա իսկ այնուհետև այնտեղ միգուցե մի էլիտար շենք կկառուցեն: Սակայն դա այն սցենարը չէ , որով պետք է ընթանա այս պատմությունը: Այգին չպետքէ վերանա , այլ հակառակը պետք է լուծել այգու ներկայիս ամենակարևոր երկու խնդիրները , տեղադրել այնտեղ նստարաններ և աղբամաններ , որոնց նույնիսկ հետքը չի մնացել: Մի Շարք միջոցառումներից հետո , պախկվելով հենց նույն այգու ծառերից մեկի ճյուղերի տակ մենք բոլորովս կիթառի հնչյունների  ուղեկցությամբ երգում էինք սիրված երգեր: Կայֆ էր: Տաք թեյն էլ տրամադրություն էր ստեղծում: Շնորհակալություն Բոլորին:


Այնուհետև` Արմենիքս առաջին հայկական միկրոբլոգային համակարգի ստեղծման մեկամյակն էինք նշում: Ամենաակտիվ և ամենաընկերսերները հավաքվել էին friends-ում և տոնում էինք Armenix-ի ծնունդը , որը մեզանից շատերի ծանոթության պատճառը հանդիսացավ:


Արդեն հոգնած էի երբ ժամանակն էր վերադռնալ տուն , քայլում էի հյուսիսայինով , մտածելով որ հեսա հեռախոսիս  մարտկոցի վերջին խազն էլ կանհետանա և առանց ականաջակալների կմնամ , սակայն ոչ այս անգամ...
Եվ ի վերջո ուզում եմ Շնորհավորել բոլորիդ Ծաղկազարդի կապակցությամբ !!

Sunday, September 19, 2010

Ուսանողական: IT meetings: Լուրեր` այն էլ խառը:

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբեցիներիս (Աշխեն , Անուշ , Սաթ , Ռիփո) աշխարհի ամենանիմաստ կատակի համար , որի համար ես իրենց դժողք եմ խոստացել , ու թող սպասեն այդ պատասխանին ամեն րոպե ու վայրկյան: 

Իսկ հիմա այն ամենի մաին ինչը տեղի է ունենում այս օրերի ընթացքում:

Ամսի 17-ին տեղի ունեցավ "IT Club meeting"-ի 2-րդ , սենց ասած, Սեզոնի բացումը: Հավաքվեցինք , խոսեցինք ինչ-որ բաների մասին , ինչպես միշտ խոսվեց նաև ոլորտում առկա խդիրներից: Գլխավոր խնդիրմերից մեկ ըստ ներկաների` ուսանողների հետաքրքրվածության մակարդակն է նմանատիպ պրայոեկտներում: այն որ նրանք ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն ցուցաբերում նախաձեռնություն և չեն մասնակցում:  Եվ իհարկե "Start-up" պրոյեկտների և նրանց հետ կապված խնիրների մասին: Ներկայացվեց նորսատեղծ "PASF"-ը (PanArmenian Start-up Foundation): 

Իսկ արդեն ամսի 18-ին հավաքվել եինք "Armenix" առաջին հայկական միկրոբլոգային համակրգի յուզերներով: Քննարկում էինք թե ինչ հնարավոր զարգացումներ կարելի է տալ մեր սիրելի համակարգին: Իդեպ ինձ Արմենիքսում կարող եք հետևել սեղմելով այստեղ:
Արմենիքսցիներով
Մի քիչ էլ պատմեմ նորաթուխ ուսանողության հետ այս առաջին 15 օրերի ընթացքում ունեցած շվումների մասին: Տպավորություններս շատ լավն են: Դե չմոռանանք , որ իրենց դեռ ժամանակ է պետք ընտելանալու համար: Սակայն կարող եմ փաստել , որ Մեր` ՈւսԽորհրդի շատ օպերատիվ և Գերազանց գործողությունների արդյունքում առաջին կուրսեցիները պատշաճ կերպով արդեն իսկ նեգրավվել են ԲՈւՀ-ի Ուսանողական ակտիվ կյանքին: Այսօր օրինակ հանդիպումը Կիբեռնետիկայի ՈւԽ-ի նոր անդամների և անցյալ տարվա ակտիվիստների հետ շատ հետքրքիրն էր: Բազմաթիվ հետաքրքիր մտքեր ու առաջակներ հնչեցին: 
Երեկ անցկացրեցինք Արմռոբոտիքսի "Ական Փնտրող Ռոբոտներ"-ի ցուցադրությունը ՀՊՃՀ բակում: Ուսանողների հետաքրքրությունը բավական մեծ էր այս ոլորտի նկատմամբ: Ինչև շատ ողջունելի է:
Ամսի 22-ին Ուրախների և Հնարամիտների Ակումբի (КВН) Մեր Համալսարանի ԵրՊԻ թիմի հայտարարված քասթինգն է լինելու , որին կարող են մասնակցել բոլոր ՀՊՃՀ ուսանողները:  
Առջևում դեռ "ՔՀ և Ի" ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն է: Եվ իհարկե ՈւԽ-ի  Աշխատակազմի , որը ամբողջ կառույցի սիրտն ու ոգին է հադիսանում:

Friday, April 16, 2010

1st Half: April

Բարև Բլոգիս Ընթերցող , ասենք երևի մտածում ես , որ Ես չկամ կամ այնքան զբաղված եմ , որ չլինելու հաշիվ ա: Առաջինում դժվար կարողանամ Քեզ «Ուրախացնել» , բայց կարող եմ հավաստիացնել , որ ազատ ժամանակ չեմ ունեցել: Մի Տեսակ Հանգստի Կարիք էի զգում համ էլ:


Համել միջանկյալներ , Կլասիկո , հազար ու մի բան , Իսկ հիմա էլ արշավը , որին մեկնելու եմ ամսի 18-ին ու կարծում եմ ևս մեկ հետաքրքիր Գրառում կլինի արշավի մասին , որի պատրաստությունները ևս շատ հոգնեցուցիչ էին:
Բայց դեռ կտեսնենք մի քանի Գրառում , որոնք կվերաբերեն անցածին , ինչի մասին չեմ հասցրել խոսել:

Ապրիլի Առաջին Շաբաթն էր , Հետվրաստանյան վիճակներ էին մոտս: Փորձում էի ինչ-որ բաների հետ համակերպվել: Փորձում էի չկարոտել մարդկանց ում արդեն շատ կապվել էի: Մի Խոսքով ինչպես մենք Սիրում ենք օգտագործել խմբեցիքով` «Ընկճախտի» Մեջ էի ընկել:
Իսկ հետո արդեն Միջանկյաներ ու դու մի ասա Բանակային շաբաթ: Մկո , Տիկո հետո Էլ Մինուս:

Մի խոսքով լավ խմել ենք մի շաբաթ: Ամեն օր նույն գրաֆիկով:
Իսկ այդ ընթացքում Էլ Կլասիկո , որը ուրիշ թեմայա , կասեմ միայն որ Երևանյան Կլասիկոյում հաղթանակ տոնեցինք:Իսկ Realmadrid.am-ը շատ արագ նոր բարձունքներա նվաճում հայկական ինտեռնետային միջավայրում , ամեն օր նոր այցելուներ են լինում կարելիա ասել , լսարանը մեծացնում ա:
Այնքան արագ են անցնում օրերը որ չգիտեմ ինչ մասին պիտի գրեի որ մոռացել եմ: Երեկ Hsearch.am-ի հանդիպումն էր Հայ Բլոգգերների հետ , այսօր armenix-ի (Հայկական առաջին Միկրոբլոգ ամբողջովին հայերեն լեզվով) Փաստացի Ներկայացում էր Հանրությանը: Կարծում եմ այս 2 թեմաներով դեռ կհասցնենք զրուցել: Իսկ Առայժմ կասեմ նաև , որ սկսել եմ նոր գիրք կարդալ...

Ու խորհուրդ կտամ լսել`
Nickelback - If today was Your Last Day !!!