Ու ես մտել եմ մի հատ խելառ պադվալ: Չէ լուրջ, մի խնդացեք, լրիվ լուրջ եմ ասում:Սիրելի ընթերցողներ, բարի գալուստ «Զորքեր»:
Կապի առանձին գումարտակում ուսուցանումն ավարտվեց: Ես բարեհաջող հանձնեցի բոլոր քննությունները, ստացա Կրտսեր Սերժանտի կոչում և հիմա արդեն ջոկի հրամանատար եմ:
Նոյեմբերի 8-ին երկար էինք սպասել: Այդ օրը բոլորս պիտի ուղևորվեինք մեր նոր զորամասեր:
Ոնց որ նորից բանակ տանեին, այ տենց զգացողություն էր մոտս: Ոնց որ նորից հավաքակայանում լինեի ու սպասեի մի անորոշության:
Եվ ահա ես բախտի բերմամբ թե պատահմամբ, արդեն գրում եմ ձեզ Գյումրիից: Ընկերներս շատ էին անհանգստանում, «մենակ Ղարաբաղ չտանեն», բայց չգիտեմ մեկ-մեկ թվումա, որ տենց ավելի լավ կլիներ, բայց ինչևիցե (դասղեկիս սիրած բառն ա ի դեպ (չգիտեմ խի հիշեցի)) ես Գյումրիում եմ, ծառայում եմ Հրետանային «N» զորամասում: Ասում են, մեր զորամասը վերջին երկու տարին անընդմեջ ճանաչված է լավագույն հրետանային գունդ:Չգիտեմ ինչ պատմեմ: Մի պահ մտքիցս ամենը թռավ: Ի դեպ, արդեն երկրորդ օրն է անընդմեջ Գյումրիում առատ ձյուն է տեղում: Ցրտի մասին բան չեմ ասում:
Տարբերությունները շատ են, ինչպես շատերը խորհուրդ են տալիս, «ստեղ պիտի ուղեղդ անջատես ու ծառայես», ուշադրություն չդարձնես շատ բաների վրա: Հենց հիմիկվանից երևի ասեմ, որ չեմ պատրաստվում, restart անելը հետո հեշտ չի լինի: Այ հիմա գրում եմ ու զգում, որ վերջերս ձեռագիրս էլ ա փոխվել, տենաս ինչից ա:
Դե համ էլ ուզում եմ ասեմ, կներեք նախորոք, հաստատ մոտ ժամանակներս շատ չենք կարողանա շփվել` թե հեռախոսով, թե համացանցում: Մինչև տենամ ինչ եմ անում, ինչ միջոցներ եմ գտնում:
Բայց մի հետաքրքիր գաղափար առաջացավ մոտս երեկ (11.11.11), այդ գաղափարի մասին հենց կլինի հաջորդ գրառումս, շատ-շատ եմ զգում հետաքրքիր մարդկանց հետ շփման պակասը, դրա համար կփորձեմ գոնե ինչ-որ մի ձև երկխոսություն ձևավորել մեր մեջ:
Արդեն ունեմ իմ զենքը: ԱԿՍ-74ՈՒ, ամեն օր մաքրում, դզում փչում եմ, դեռ չեմ փորձարկել ճիշտ է:
Ռադիոկայանս` Ռ-159, ռուսական ռադիոկայան է, իհարկե «Harris» կամ «I-COM» չի, բայց էլի վատը չի: Միայն թե նորից պետքա բոլոր մանրուքներին ծանոթանամ և փորձարկեմ «Շտարմ-Ս»ի հետ կապը:
19 ամսից էլ քիչ է մնացել, ավելի շուտ արդեն 5 ամսվա ծառայող եմ: Wooow, բան չմնաց: Դե երևի այս անգամվա համար այսքանը, հուսով եմ լավ եք: Տեսնես այլ տեղերում ծառայող ընկերներս ինչպես են:
Բոլորիդ շատ-շատ կարոտում և սիրում եմ...
Rob Jan qez inchqan karas lav nai!!! Shat enq qez karotum!
ReplyDeleteRob jan karotel eeeeeeeemmmmmm.....prci shut ari vaaaaay
ReplyDeleteնախ եվ առաջ, ՇԲՈՒՄ չի, շփում ա։ 2-րդը Hurris 08, harris ա․ ու ասեմ, որ հեչ էլ ցնդած կապավոր չեմ, որ գիտեմ եդքանը։ երրերդն էլ, չես վախենում Դաթոի զորամասի լայվերդ ընկնեն կոնտռիկների ձեռը? աչքիս արտաշատում դրանցից չես հանդիպել, բայց շուտով կիմանաս թե կոնտռիկը ինչ կենդանի ա
ReplyDeleteՄենք ոչմիտեղ պռոբլեմ չունենք, չենք էլ կարա ունենանք, եթե «լավ», «բարի», «ազգասեր» մարդիք ***ավարի բռնել չտան:
ReplyDeleteՏառասխալներից «Դուք» էլ երևի զերծ չեք մնում, մարդ ես էլի
գիտեմ, որ զերծ չեմ։ բայց իմ բլօգում դրա մասին ես ընթերցողներին նախազգուշացնում եմ։
ReplyDelete