Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Եվրատեսիլ. Show all posts
Showing posts with label Եվրատեսիլ. Show all posts

Friday, December 24, 2010

Նյարդային շարք.Եթե ԱՊՊԱ , ապա Սկայպ: Կամ էլ թե չէ...

Արա ինչի՞ ա մարդկանցից հիասթափվելը էտքան ոռի բան (Կներեք իհարկե նման առտահայտության համար , բայց չդիմացա): Մանավանդ քննություններից առաջ: Զզվում , ուղղակի ատում եմ, են վիճակը , որ մարդ իրա համար իրա կայֆերով ապրում ա , ու քեզ վռոձի կակ չի էլ խանգառում , բայց էտ քեզ ենքան ցավ ապատճառում , որ ուզում ես գնաս քցվես ամենաքիչը: Կամ էլ տանես իրան քցես , ամենաքիչը առաջին հարկից , որ չմեռնի , բայց լավ ցավոտ լինի ու երկար հիշվի:
Ես են վիճակնա , որ սաղ նեռվերիդ ազդում ա, մտածում ես , ուզում ես ջոգես թե ով կուզենայիր քո կողքին լիներ ես պահին: Նենց մարդ ում դու սիրում ես , ինքնել քեզ ա սիրում , ու ջոգում ես , որ չկա տենց մարդ ախպեեեեր ջաաաաան: Գնա մեռի հիմա: Դավայ դավայ դավայ: Էտ սաղ հեչ , բա որ 15 վայրկյանը մեկ հազար ու մի տարբեր տեղերից լսում ես ,որ «Վայ Սկայպը սենց ա ասել , սկայպը նենց ա ասել»: Դավադիտ ես լինում նույն նորություններից , Սկայպն էլ մի բան էլ ավել: Հաաա հիշեցի Եթե «ԱՊՊԱ» , ապա հերիք ա ուղեղս նրանից անեք  , սաղ օրը ԱՊՊԱ եմ լսում , ԱՊՊԱ , ԱՊՊԱ , ԱՊՊԱ  , հա ու ջան , ընտրեք ձեր համար ճիշտ գովազդի տարբերակ ու ամբողջ օրը գլուխներս մի տարեք էլի: Ես մեղավո՞ր եմ , որ դեռ մեքենա չունեմ , ու իմ հեչ պետքը չի ձեր ԱՊՊԱ-ն , Կասկոն ու հազար ու մի այլ զրթ ու զիբիլ: Չէ բայց դե վարկային գծով Ավտոքարտը հլա կուդա նի շլո , լավ բան ա: Նենց կուզենամ տենամ թե մի քանի ամսից ինչ ա լինելու էտ սաղ ԱՊՊԱ-ների հետ , լուրջ գործելու են , թե սաղ պայթելու են մնան մի երկուսը ու Մոնոպոլիստական կարգեր հաստատվեն և այս բնագավառում:
Սաղ իրա տեղն ունի , այս շաբաթվա բոմբը Եվա Ռիվասի Ռուսական «MAXIM» ամսագրի համար ֆոտոշարքն էր: Սաղ ուղղակի աջ ու ձախ իրենց բլոգերում , կայքերում , ՖԲ-ներում էտ էին տեղադրում , իհարկե սկայպից հետո: Կարելի ա ասել , որ Եվան հիացրեց , զարմացրեց , ու մի քիչ էլ հիասթափեցրեց բոլորին , մեջբերում եմ «Այ որ գոնե մի քիչ սենց կերպարով հանդես գար Եվրատեսիլում կարողա հաղթեինք էլ»:
Հա վերջում էլ ասեմ , որ պոխ... կներեք պոֆիգիստ լինելն էլ մի բան չի: Սաղ օր սենց բաներ էի գրելու , իսկ դեմներս նոր տարի ա դու մի ասա , չէր դզի էլի կակ նի կակ:
Վերջի վերջում էլ կասեմ , որ Vivai-ի Գերարագ կապը երբ վերջանում ա , թող ու փախի , բայց մի մոռացի , որ Կրյա ես:
Ես գնացի , վաղը քննության եմ: Քեզ Համբերություն Հայ Ժողովուրդ...

Wednesday, December 22, 2010

Peter Nalitch Jolly Baburi (МКПН Веселые Бабури)

Այո , մի քանի շաբաթ առաջ որոշեցի տեսնեմ , ինչ կա չկա Պետեր Նալիչի և իր ընկերների կայքում: Մտա տեսնեմ ինչ` Նոր ալբոմ: Նոր երգեր ու այդպիսի նորություններ: Ամենալավն այն է , որ երգերը հնարավոր է միանգամից կայքում լսել , ինչպես նաև հնարավոր է բեռնել ամբողջ ալբոմն միանգամայն անվճար ու շատ արագ: Սկավառակի կազմում տեղ են գտել ինչպես նախկինում հայտնի երգեր (Аленький цветочек , Никогда), ինչպես նաև Եվրատեսիլ 2010-ին մասնակցած "Lost and Forgotten" երգը:
1. Аленький цветочек
2. Blockhead
3. Чайки
4. Софокла
5. I met the girl
6. Патиритилап
7. Lost and Forgotten
8. Sneaky snake
9. Вихрь безудержной страсти
10. Little naked girl
11. Дропс
12. Музыкана
13. Индоутки
14. One solodo whiskey
15. Провода
16. Chmya
17. Is there love in the world
18. Весёлые бабури
Bonus tracks
19. Дача (2010)
20. Баба Люба (2010)
21. Никогда (2010)



Լսեք երգերը , Կայֆն են , տարբեր տրամադրություններ են բերում և տարևբեր տրամադրությունների ժամանակ կարելի է լսել: Խմբի յուրահատուկ ոճը չի թողնի որ ձանձրանաք: 21 կատարում , 50 րոպե անկրկնելի երաժշտություն:

Sunday, November 21, 2010

Vladimir Arzumanyan Winner of JESC

Վլադիմիր Արզումանյանն արեց այն ինչին այսքան տարի սպասում էինք բոլորս: Այո Այո Այո , Նա հաղթեց Մանկական Եվրատեսիլում: Հիանալի "ՄԱՄԱ" երգով:
Այս անգամն ել առանց նեռվեր քայքայու ու ջղայնանալու չանցավ: Չեմ ուզում հիշեմ Վրաստանի թարախային 3 միավորը: Տենց ա էլի միշտ լինում ամենակարևոր պահերին: Բայց դե այս անգամ էլ մենք դարձանք ուրիշների աչքի փուշը , հաղթելով ընդամենը 1 միավորի առավելությամբ:
Շնորհակալություն Բոլորին Միավորների Համար , Սպասենք Մանկական Եվրատեսելին Հայաստանում 2012-ին !!!

Saturday, May 29, 2010

Բոլորս Ասում ենք` OPA

Այսօր կկայան այդքան Սպասված Եզրափակաիչը , Մենք Սպասում ենք անհամբեր:
Կասկածի տակ Չդնելով Մեր Հաղթանակը Ես այսօր քվյարկելու եմ Հունաստանի օգտին , քանի որ 1-ին հերթին ինձ շատ-շատ դուր եկավ երգը , մատուցման ձևը , և առհասարակ գտնում եմ , որ այս Եվրատեսիլի ամենահաջողված կատարումներից մեկն է:
Առաջարկում եմ մինչ Եվրատեսլիլը ևս մեկ անգամ լսենք Հունաստանի կատարումը` Giorgos Alkaios & Friends - OPA :

Friday, May 28, 2010

Eva Rivas - Apricot Stone Winner

Eva Rivas - Apricot Stone

Այսօր կայացավ Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչը: Եվա Ռիվասն իր Apicot Stone երգի կատարումով շատ Եվրոպացի համակիրներ ձեռք բերեց: Կարծում եմ այս ելույթից հետո , Եզրափակչում հաղթանակ տանելու Մեր շանսերն ավելի մեծացան: Զարմանալի չէ , որ հիմա Բուքմեյքերները բարձր են գնահատում Եվայի 3-յակում հայտնվելու հավանականությունը: Այդտեղ հայտնվելու մեծ հավանականություն ունի նաև Պյոտր Նալիչն Իր Ընկերների հետ Միասին:
Բացի Հայաստանից և Ռուսաստանից 3-յակում հայտնվելու շանսեր ունեն Ադրբեջանը , Թուրքիան , Գերմանիան: Զգում ե՞ք չէ:
Ու մեկ ա Ես համոզված եմ որ հաղթանակը մերն է լինելու: Եկեք արդեն իսկ պատրաստվենք այդ հաղթանակին:
Առաջ Եվա , Առաջ Դեպի Հաղթանակ !!

Լսենք Եվայի Կատարումը ևս Մեկ Անագամ...



PPL Vote For Armenia !!!!

Monday, May 24, 2010

Peter Nalitch - Guitar

Այս գրառումս շատ հանկարծակի ծնվեց:
Որոշեցի գրեմ մի երգի մասին , որը շատ վաղուց ման էի գալիս բայց չէի կարողանում հիշել երգող խմբի անունը:
Եվ ահա երբ ես չկարողացա գտնել նրանց նրանք ինքները գտան ինձ:
Այս տարի Ռուսաստանը Եվրատեսիլում կներկայացնի Պյոտր Նալիչ-ի Երաժխտական Խումբը:

Գիտառ երգը , որը ես լսել էի մի տարի առաջ հենց նրանք են կատարում: Երգը կարող եք լսել այստեղ:
Բոլոր նրանք ովքեր սիրում են հետաքրքիր լավ ու իմաստալից երաժշտություն կոչ եմ անում լսել նրանց ստեղծագործություններից մի քանիսը... Guitar , Море , Крылья ... ու տենց շարունակ :
Եվրատեսլիլին նրանք կներկայանան Lost and Forgotten երգով: