Ողջույն բոլորին, այսօր նկատի ունենալով անցած շաբաթվա ցավալի իրադարձությունները, ցանկանում եմ խոսել մի քիչ այդ մասին:
Մենք հայ-ադրբեջանական շփման գծում ունեցանք 2 զոհ: Իհարկե ցանկացած մարդկային կորուստ շատ ցավալի է, սակայն ավելի ցավալին այն է, որ ադրբեջանցիների սադրանքների արդյունքում զոհվում են հայ պատանիներ: Ամեն անգամ, երբ լսում եմ հերթական կորուստների մասին, լարվում եմ, մտածում, շուտ ասեք իմանանք ովքեր են, միայն թե իմ ընկերներից մեկը չլինի, ամեն անգամ սարսափով մտածում եմ ես: Եթե իմ համար է այսքան դժվար, պատկերացրեք, թե որքան դժվար է այն զինվորների համար, ովքեր հիմա դիրքերում են, ովքեր այժմ խրամատներում են թշնամու կրակի տակ:
Ամեն մեկն ունի ծնողներ, ընկերներ: Չգիտեմ կպատկերացնեք դուք այն զինվորի հոգեվիճակը, որը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է թշնամու նշանառության տակ և նրա ամեն մի շարժում կարող է ճակատագրական լինել իր համար: Նա միանգամից սկսում է մտածել, թե այդ պարագայում ինչ կլինի իր հարազատների հետ: Այդ ամենը թուլացնում է զինվորի զգոնությունը և անելանելի վիճակի մեջ գցում նրան: Իսկ ինչպես անել, որ զինվորը զգա իրեն ապահով և հոգեպես կայուն լինի: Այ դա արդեն խնդիր է և ես գտնում եմ, որ դա ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է: Ինչքան շատ ես դու կտրված լինում հարազատներիցդ այնքան շատ ես մտածում նրանց մասին, այլ ոչ թե այն բանի մասին, որ լինես զգոն: Դա իմ անձնական կարծիքն է:

Բայց այդ ամենի հետ միասին ես, որպես զինվոր ով ամեն օր մտածում է, թե իր հարազատների և ընկերների, թե այն բանի մասին, որ ցանկացած պահին ադրբեջանցի մոլագարները կարող են ազատություն տալ իրենց ռազմական անհեթեթ երազանքներին,վստահ կարող եմ ասել, որ մեր բանակն այսօր պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգությանը: Այդ խոսքերից ապացույց եմ հանդիսանում ես, և իմ նման բազմաթիվ հայրենասեր զինվորներ, որոնք պատրաստ են ցանկացած օր,ցանկացած ժամի թշնամու դեմն առնել և պաշտպանել հայրենիքի անկախությունն ու ազատությունը: Մենք այդ ամենն անելու համար ունենք, թե համապատասխան գիտելիքներ, թե համապատասխան ռազմական տեխնիկա, զինամթերք:
Խաղաղ երկինք եմ ցանկանում բոլորիս իմ սիրելի ընթերցողներ:
No comments:
Post a Comment