Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, July 29, 2011

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)


Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ:



 Շաբաթը շատ բարդը ստացվեց համարյա թե ամբողջ Զորամասի համար: Երեքշաբթի մեր արդեն կազմավորված վաշտերը ցրեցին: Ոմանք  ուրախ էին, որ մնացին իրենց հարազատ վաշտում, ոմանք էլ ինձ պես տխուր հրաժեշտ էին տալիս արդեն հարազատ դարձած ընկերներին, վերձնում իրենց իրերն ու տեղափոխվում այլ վաշտ: Բոլորս կրկին նոր միջավայրում հայտնվեցինք, ոմանք մի քիչ հարազատ, ոմանք մի քիչ անծանոթ:
 Արդեն վերջնական կազմավորված դասակներով սկսվեցին մասնագիտական պարապմունքները:
 Ինձ համար բավական հետաքրքիր է ուսումնասիրել այն ինչով մանկուց շրջապատված եմ եղել, սակայն երբեք ցանկություն չեմ ունեցել այդ ամենին տիրապետելու հմտություններ ձեռք բերել: Ռադիոկայանների աշխատանքը առաջին հայացքից կարող է շատ ձանձրալի թվալ, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Ժամանակակից ռադիոկայանները բավական մեծ հնարավորություններ ունեն և շատ ունիվերսալ են օգտագործման մեջ: Մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ինձ «Դզումա»:
 Վերջին շաբաթում ՊՆ-ի հերթական և տեղին նորամուծությունը դա ՊՆ շաքարավազն է, 30 գրամ յուրաքանչյուր անձին մեկական: Դա թույլ տվեց շատերին չմնալ առանց շաքարավազի թեյով և ավելի հեշտացրեց որոշ գործնթացներ, ողջունելի է:
 Եթե նկատեցիք սկզբում ես առանձնահատուկ ողջունեցի այն մարդկանց, ովքեր փորձում են ատեղծել սեփականը, չփորձելով կրկնորինակել կամ «copy, paste» անել ուրիշներից: Չեմ անդրադառնա և ժամանակ չեմ կորցնի նման նոխկալի արարքներին, ուղղակի կրկին անգամ համոզված եմ, որ սեփականը կրկնորինակումից զերծ պահելը շատ դժվար է: Չնայած եթե կրկնորինակում են` կրկնորինակում են լավագույններին...
 Շատ ուրախանում եմ, երբ մարդիկ, որոնք նոր են զբաղվում բլոգգինգով կամ որոշել են բլոգ բացել հարցեր են տալիս և փորձում են իմանալ այս կամ այն բանը: Բանակից էլ աշխատում եմ պատասխանել: Հալալ ա իրանց, ամոթ չի հարցնել, ամոթ ա ուղղակի «copy, paste» անելը:
Լինելով բազմաթիվ այդպիսի դեպքերի ականատես կարող եմ վստահ ասել, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:
 Խրատս մի քիչ երկար ստացվեց, այն ուղղակի նրանց համար էր ում մտքով երբևիցե նման «խելոք» բան կանցնի...
Մի քիչ նեղված եմ, որ դասակիս հրամանատարի կողմից ներկայացված զինվորներից և ոչ մեկս չմեկնեցինք տուն` արձակման: Գնացին մեծամասամբ նրանք ում համար զանգել էին, ոմանք նույնիսկ երկրորդ կամ երրորդ անգամ:
Մինչ հանդիպում վիրտուալ աշխարհում, իմ հարազատ Բլոգոսֆեռա...

No comments:

Post a Comment