Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները…
Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
Բայց դե, что я все о себе и о себе, «Հերոս կապավորի» կայացման գործում Լևոնը ոչ պակաս մեծ ավանդ ունի (նենց չլինի էլի, որ մենակ իմ մասին եմ խոսում, ես տենցը չեմ):
Վերջացրեցինք և ստացանք նոր առաջադրանք` պատրաստել ստենդ «Զորամասի Առօրյան» խորագրով: Երկու օրում էլ դա ավարտեցինք, այժմ այդ ստենդը կարողեք տեսնել զորամասի «ՀԱԿ»-ում: Խրախուսանք Զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳՏ-ի կողմից և այդքան սպասված, տանջալից Ազատական: Ուռա, ուռա, ուռա:
Ուրախանալու ևս մի առիթ ստեղծեց նաև մոր Ազգային Հավաքականը, գերազանց հաղթանակ տանելով Անդորայի նկատմամբ` 0:3: Բան չմնաց` Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա և Ուկրաինա: Հուսանք, հուսանք:
Այս շաբաթ ավարտեցի նաև կարդալ Գերման Կանտի «Актовый Зал» ստեղծագործությունը, միայն թե ժամանակ ունենամ գրքի մասին Ձեզ պատմելու: Հիմա, որ սկսեմ խոսել այդ գրքից հաստատ չեմ կարողանա կանգ առնել: Միայն ասեմ, որ հիմնական գործող անձը էլեկտրիկ-լրագրող, սովետական բանակի նախկին գերի Ռոբերտն է: Ով ըստ իս «շատ լավ» վարվեց իր ընկերոջ հետ, ամուսնացավ և տարիներ անց պատրաստվում էի իր ելույթին ֆակուլտետի ֆակման արարողությանը...
Վերջ էլ չեմ շարունակում, թե չէ հավեսի եմ ընկնում արդեն: Գերմանացի գրողի մեկ այլ ստեղծագործություն եմ կարդում հիմա:
Զորամասում կազմակերպվել է ստեղծագործական խումբ` պատրաստվում ենք Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը ներկայացնել հետաքրքիր բեմականացումներով և կատարումներով երաժշտա-հումորային ծրագիր: Ժամանակ համարյա թե չի մնում, զորքի մի մասը մեկնում է դաշտային ելքի, իսկ մենք մնում ենք զորամասում:
Դե երևի այսօրվա համար այդքանը, հուսամ հաջորդ անգամ կպատմեմ թե ինչպես անցավ կիրակի օրն և ինչպես հաղթեցինք ու օգնեցինք:
Բայց դա հաջորդ անգամ... հուսամ:
No comments:
Post a Comment