Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ֆրանսիա. Show all posts
Showing posts with label Ֆրանսիա. Show all posts

Wednesday, August 10, 2011

Эмиль Золя «Дамское Счастье»

 Որքան բարդ է լինել աղքատ և փորձել պահպանել մարդկային արժանապատվությունը, միաժամանակ հոգ տանել քեզ պես որբ եղբայրների մասին և օրվա հացի գումար վաստակել:
 Բայց անհամեմատ դժվար է լինել հարուստ, ունենալ այն ամենն ինչ  ուզում ես, տիրանալ ամենին ինչին կցանկանաս սակայն լսել «Ոչ» այն աղջկանից, որին դու սիրեցիր անկախ քեզանից, որը տիրացավ քո սրտին անկախ նրանից, որ դու առաջին անգամ նույնիսկ գրավիչ ինչ-որ մի բան չնկատեցիր նրա մեջ, բայց սիրտդ կործանվեց և այդ պահից սկսեց ենթարկվել նրան:
 Երբ Դենիզան թողնելով հարազատ Վալոնը իր փոքր երկու եղբայրների հետ եկավ իրեն անծանոթ Փարիզ, նա չգիտեր կընդունի նրան հորեղբայրը, թե ոչ:
 Միայն բախտի բերմամբ և հանգամանքների բերումով նա հայտնվեց «Дамское Счастье»-ում, որտեղ նրան շարունակ չէին ընդունում, ծաղրում և քննադատման առարկա դարձնում:

Wednesday, July 7, 2010

WRITE THE FUTURE

Ֆուտբոլ , Ֆուտբոլ , Ամենուրեք Ֆուտբոլ...
Ֆուտբոլի գովազդն էլ յուրահատուկ արվեստ է: Հիշում եմ միժամանակ շատ տպավորիչ եին պեպսիի Ֆուտբոլայն թեմայով գովազդները , ասենք "Ֆաբրեգաս` Նա Կիթառ է նվագում": Կամ Ադիդասի այն գովազդը երբ Երկու Երեխա բակում գնդակ խաղալով իրենց համար Թիմեր են կազմում և Ընտրում են համաշխարհային աստղերին:
Վերջին Գովազդը , որն իմ վրա մեծ տպավորություն թողեց Նայք-ի գովազդն է:
Այն բավական տպավորիչ է: Հումորով , տարբեր կայֆեր-կայծերով:
Դիտեք , արտահայտեք Ձեր կարծիքը: Ահա Այն`



Wednesday, June 23, 2010

Ֆրանսիական մամուլի Աքլորակռիվը

Ֆրանսիացիների հերթական ձախողումը կայացավ:
Շատ են խոսում այն բանի մասին , որ թիմում մեղմ ասած ամեն ինչ հարթ չէ: Ռայմոն Դոմենեկի հրաշագործությունները և փայլուն միտքը բերեցին այն բանին , որ երբեմնի Չեմպիոններից այժմ ետ են կանգնել թե հովանավորները , թե երկրի ղեկավարությունը , թե ժողովուրդը , նույնիսկ Ֆուտբոլիսներն արդեն չեին ցանկանում խաղալ այդ հավաքականում:
Այդ մասին բան չեմ ասում ուղղակի չեմ նախանձում Լորան Բլանին և տեղադրում այսօր առավոտյան լույս տեսած Ֆրանսիական պարբերականների առաջին էջերը:


Վերջում կցանկանայի ՁԵր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա թե ինչ տեղի ունեցավ խաղավարտից հետո, Տեսնենք թե ինչ դեմքով է Անրին սեղմում Դոմենեկի Ձեռքը...
Ինձ համար տենց էլ պարզ չդարձավ թե ինչու եին վիճաբանում , կամ ինչ էր առհասարակ տեղի ունենենում Կարլոս Ալբերտո Պարեյրայի և Դեմենեկի միջև:


Եվ այս Ամենը Ընդամենը մի քանի անինքնասեր չինովնիկների և ցնորված Դոմենեկի պատճառով: