Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Ծիածան. Show all posts
Showing posts with label Ծիածան. Show all posts

Tuesday, June 8, 2010

Yum Yum Forever Video

Բարև Դոնաթսասեր հասարակությանը:
էհ...Ուղիղ մեկ շաբաթ առաջ փակվեց Մաշտոցի Յամը, մի քանի օր առաջ անցնելով նկատեցի ար արդեն նկարներն էլ են հանել պատերից , նստարաններն էլ հայտնվել են սեղանների վրա:
Հիշում եք մի անգամ Հայկոի հետ էի իրա մեքենայով տենց կարմիր լույսի տակ կանգնած եինք , մեկ էլ զգամ , որ այդտեղ եք դուրս եկա մեքենայից ու եկա քանի կարմիր էր: Դու մի ասա պայուսակս տետրերով ու մի վախտ պետքական բաներով մոռացա մեքենայում: Հետո հայկոն ստիպված եղավ մեր տուն բերի ...հեհե ՃՃՃ

Լավ իսկ հիմա բուն թեմայից: Խոստացել էի մի որ հոլովակները կլինեն , ահա նրանք !!!
2 մասից բաղկացած Մեր Վիդյոն , իմ ձևավորմամբ , երաժշտության ընտրությունը նույնպես իմն է:
Դե ինչ ասեմ Վայելեք...


Saturday, May 29, 2010

Yum Yum Forever

Ասում են ամեն ինչ շուտ թե ուշ ավարտվում է:


Ցավոք Լավ բաները միշատ ավելի շուտ են ավարտվում:
Մեր քաղաքում կա մի վայր , որը կարծես մեզ բոլորիս միացնող ամենակարևոր օղակներից մեկն է: Դա Մաշտոցի փողոցում գտնվող , մեր մեջ ասած Պռոսպեկտի Յամ-ն էր: Կհասկանան Մեզ նրանք ովքեր զգացել են Դա... Հետարքիր է , բայց ասենք մոտ ամբողջ 2 տարի ամեն օր , կամ համարյա ամեն օր , գնում ես մի տեղ , առանց մտածելու , ուղղակի գնում ես որովհետեվ այդպես է արդեն , այդպես է արդեն դարձել...գիտես , որ գնաս Ընկերներդ ենտեղ են լինելու , գիտես , որ լինելու ես մի այնպիսի միջավայրում որտեղ բոլորը կարծես հարազատ լինեն: Մի տեսակ նենց էր , որ մեր յամ Չուժոյ մարդ չէր գալիս կարծես: Մենակ Մենք Մերոնցով...Միշտ...
Ի՞նչ ենք արել մենք Յամում: Ի՞նչ Չենք արել այնտեղ: Հիմա թվարկելն անհնար կլինի , օրինակ Կարիշը մի ամբողջ տարի պարապել ա Յամ-ում ու ընդունվել: Ես մի այդքան դասերից հետո գալիս էի , ու ամեն չորեքշաբթի , դաս էի արտագրում , համտեսելով հրաշալի բավարակա շոկոլադով:




Զարամանլիա , բայց եթե Յամը չլիներ հնարավորա հիմա Ես իմ կողքին չունենայի մարդկանց ում համարում եմ լավ ընկերներ , որոնք շա լավ մարդիկ են: Հնարավոր է մենք չճանաչեինք միմյանց կամ ուղղակի ծանոթներ լինեինք: Որոնք փողոցում անցնելով ուղղակի անտարբեր բարև կտային միյանց: Շնորհակալ եմ այն ամենի համար ինչ Ես ունեմ այսօր այդ վայրի շնորհիվ: Միգուցե Դա ուղղակի խորհրդանշական տեղ է, բայց դա էլ մեծ նշանակություն ունի:
Ծնունդներն եինք մեր նշում Յամում:
Մեկ-մեկ թվում էր , որ մենակ մենք ենք ենտեղ , մեկ-մեկ էլ մտածում եինք ` տենաս ոնց են ես մարդիկ մեզ դիմանում:
Յամի պատերը գիտեին բազում գախտնիքներ, հետարքիր տեղեկություններ: Ականատեսն եին եղել , Ուրախույան և տխրության, արցունքների և բազում ժպիտների:
Այսօր վերջին անգամ բոլորս միասին մենք ցտեսություն ասեցինք մեր Սիրելի Մաշտոցի 39/12 հասցեում գտնվող Յամ-Յամ Դոնաթսին...կամ ավելի պարզ ու հասարակ , մեր համար ավելի քան սրճարան կամ հավաքատեղի դարձած մի վայրի...
Հունիսի 1-ից այդ տեղում արդեն չի լինի մեր Յամը...չեն լինի մեր հանդիպումները , չենք լինի մենք...
Հուսամ Մենք դեռ կվերադառնանք այնտեղ երբևիցե , մեր հին ու բարի ընկերական միջավայր:


Մեզ Զգում եինք Այստեղ Ինչպես տանը , երբեմն նույնիսկ ավելի լավ , քանի որ մեր կողքին եին միշտ մեր ընկերները , իսկ անձնակազմի վերաբերմունքը ավելի քան ջերմ էր:

Мы не говорим прощай , Мы Говорим До Свидания....

Այլ Գրառումներ Յամ Յամ-ի մասին կարող եք գտնել այստեղ ` Յամ: