Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Գովազդ. Show all posts
Showing posts with label Գովազդ. Show all posts

Tuesday, February 9, 2016

Super Bowl Commercials 2016 | Բոլոր Հոլովակները

Իսկ դու գիտե՞ք ինչ է «Super Bowl»-ը:
«Super Bowl»-ը ամերիկյան ֆուտբոլի հանդիպում է, որն ըստ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտվող հեռուստահաղորդումներից մեկն է: Ըստ «Նիլսենի» 2015 թ. «Սուպեր Բոլը» դիտել են 114.4 հեռուստադիտող: Արդեն վաղուց «Super Bowl»-ը ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է ամերիկայի համար, այն մի ամբողջ շոու է, որին սպասում է ամբողջ աշխարհը:

Բազմաթիվ ընկերություններ միլլիոնավոր դոլլարներն են տրամադրում որպեսզի իրենց «հատուկ» գովազդները տեղադրեն  «Super Bowl»-ի ընթացքում: 2016 թ. «Super Bowl»-ի գովազդները ևս բազմազան էին, հետաքրքիր և բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Եկեք դիտենք «Կոկա-Կոլա» ընկերության ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների գովազդներ, որոնք ցուցադրվել են «Super Bowl 50»-ի ընթացքում:


Monday, December 27, 2010

«Պահանջվում է Միլիոնատեր»

Դիտեցի :Ճ
Վաղուց կինոթատրոնում ֆիլմ չէի դիտել: Զգացի , որ այդ բացը պետք է լրացնել , ու ավելի շուտ-շուտ այցելել կինոթատրոններ: Ուրախալի էր , որ կինոթատրոն ինձ բերեց Հայրենական արտադրության ֆիլմը դիտելու ցանկությունը:
«Պահանջվում է Միլիոնատեր» ահա այսլպիսի հնչեղ անուն: Ֆիլմը իսկական Ամանորյա նվեր է կինոսիրողներին: Այն շատ թեթև , բարձր տրամադրություն ապահովող թեթևակի ռոմանտիկ կատագերգություն է: Դերասականական կազմը համապատասխանում է ֆիլմին: Բոլորը իրենց դերերի մեջ են: Զավեշտալի դրվագների պակաս չի զգացվում: Մեկ ժամ և քառասուն րոպե լի ծիծաղով և «Happy End»-ի սպաումով : Այ թե որն է պատճառը , որ տոմսերը այս ֆիլմը դիտելու համար պետք է գնել մի քանի օր առաջ: Լավ տոմսեր գնելու հավանականություն ֆիլմի դիտումից մի քանի ժամ առաջ չկա: Այս ֆիլմը երբեկ չի կարող ընդհատվել գովազդով , քանի որ այմ մի մեծ երկար և շատ հաջող գովազդ է: Ուղղակի մի քիչ գովազդի բաժինը շատ էր նման ֆիլմի համար: Չգիտեմ , միգուցե ես եմ նկատում այդ գովազդային մանրուքները և սովորական կինոսիրողին այդ հանգամանքը մեկ կլինի: Այդ պարագայում ավելի լավ:
Հաճելի Դիտում:

Friday, December 24, 2010

Նյարդային շարք.Եթե ԱՊՊԱ , ապա Սկայպ: Կամ էլ թե չէ...

Արա ինչի՞ ա մարդկանցից հիասթափվելը էտքան ոռի բան (Կներեք իհարկե նման առտահայտության համար , բայց չդիմացա): Մանավանդ քննություններից առաջ: Զզվում , ուղղակի ատում եմ, են վիճակը , որ մարդ իրա համար իրա կայֆերով ապրում ա , ու քեզ վռոձի կակ չի էլ խանգառում , բայց էտ քեզ ենքան ցավ ապատճառում , որ ուզում ես գնաս քցվես ամենաքիչը: Կամ էլ տանես իրան քցես , ամենաքիչը առաջին հարկից , որ չմեռնի , բայց լավ ցավոտ լինի ու երկար հիշվի:
Ես են վիճակնա , որ սաղ նեռվերիդ ազդում ա, մտածում ես , ուզում ես ջոգես թե ով կուզենայիր քո կողքին լիներ ես պահին: Նենց մարդ ում դու սիրում ես , ինքնել քեզ ա սիրում , ու ջոգում ես , որ չկա տենց մարդ ախպեեեեր ջաաաաան: Գնա մեռի հիմա: Դավայ դավայ դավայ: Էտ սաղ հեչ , բա որ 15 վայրկյանը մեկ հազար ու մի տարբեր տեղերից լսում ես ,որ «Վայ Սկայպը սենց ա ասել , սկայպը նենց ա ասել»: Դավադիտ ես լինում նույն նորություններից , Սկայպն էլ մի բան էլ ավել: Հաաա հիշեցի Եթե «ԱՊՊԱ» , ապա հերիք ա ուղեղս նրանից անեք  , սաղ օրը ԱՊՊԱ եմ լսում , ԱՊՊԱ , ԱՊՊԱ , ԱՊՊԱ  , հա ու ջան , ընտրեք ձեր համար ճիշտ գովազդի տարբերակ ու ամբողջ օրը գլուխներս մի տարեք էլի: Ես մեղավո՞ր եմ , որ դեռ մեքենա չունեմ , ու իմ հեչ պետքը չի ձեր ԱՊՊԱ-ն , Կասկոն ու հազար ու մի այլ զրթ ու զիբիլ: Չէ բայց դե վարկային գծով Ավտոքարտը հլա կուդա նի շլո , լավ բան ա: Նենց կուզենամ տենամ թե մի քանի ամսից ինչ ա լինելու էտ սաղ ԱՊՊԱ-ների հետ , լուրջ գործելու են , թե սաղ պայթելու են մնան մի երկուսը ու Մոնոպոլիստական կարգեր հաստատվեն և այս բնագավառում:
Սաղ իրա տեղն ունի , այս շաբաթվա բոմբը Եվա Ռիվասի Ռուսական «MAXIM» ամսագրի համար ֆոտոշարքն էր: Սաղ ուղղակի աջ ու ձախ իրենց բլոգերում , կայքերում , ՖԲ-ներում էտ էին տեղադրում , իհարկե սկայպից հետո: Կարելի ա ասել , որ Եվան հիացրեց , զարմացրեց , ու մի քիչ էլ հիասթափեցրեց բոլորին , մեջբերում եմ «Այ որ գոնե մի քիչ սենց կերպարով հանդես գար Եվրատեսիլում կարողա հաղթեինք էլ»:
Հա վերջում էլ ասեմ , որ պոխ... կներեք պոֆիգիստ լինելն էլ մի բան չի: Սաղ օր սենց բաներ էի գրելու , իսկ դեմներս նոր տարի ա դու մի ասա , չէր դզի էլի կակ նի կակ:
Վերջի վերջում էլ կասեմ , որ Vivai-ի Գերարագ կապը երբ վերջանում ա , թող ու փախի , բայց մի մոռացի , որ Կրյա ես:
Ես գնացի , վաղը քննության եմ: Քեզ Համբերություն Հայ Ժողովուրդ...

Saturday, October 23, 2010

Tic Tac Վահանակ Առաջին "Robbie Raul"

Ուրեմ երեկ Ֆեյսում արդեն տեսել էի , որ հաղթող մասնակցի նկարը արդեն իսկ փակցված է քաղաքում: Սենց ասեցի լավ է , մեկա իմ նկարը լավն էր ավելի ինչպես փաստում եին բոլոր ընկերներս: Մեկ էլ երեկոյան շատ հանկարծակի Մեր շատ Սիրելի Բարսայի երկրպագում , մեր լավ Ւնեկեր "Klara Morena"-ն (:Դ Չզարմանաք անունի վրա) ասումա Ֆեյսում. բա գիտես , ոնց որ Քո նկարնեմ Տեսել Կասյանի վրա , հենց են Էստակադան որ անցնում էս , տենց Բաղրամյան-Կասյանից հետո էլի"tic tac"-ի վահանակին: Ահավոր զարմացել էի , խնդրեցի ճշտել , և մի քանի ժամից արդեն հեռախոսազանգով հավաստիացրեցին , որ Ես եմ: Այսօր արդեն սեփական աչքերով կարողացա տեսնել այդ վահանակը , Որի վրա Իմ նկարն է: Ասում են , որ կա նաև 2-րդը Մոնումենտի Նոր կառուցված ճանապարհի մոտ: Դա դեռ չեմ տեսել: Ձեզ եմ ներկայացնում Կասյանի սկզբնամասում , Կանագառի մոտ , Mobitek խանութի և պոնչիկանոցի հարևանությամբ` դիմացի մայթին տեղակայված Իմ "tic tac"-ի նկարը:
Ուզում եմ Շնորհակալությունս Հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր քվեարկել են ահա այս նկարիս համար, Շնորհակալություն , ահա Ձեր տրված ձայների արդյունքը:

Wednesday, October 6, 2010

Tic Tac Armenia Քվեարկությունը Սկսված է:

Մի քանի օր առաջ Շառլ Անձնավուրի հրապարակում շատ հետաքրքիր առաջարկ ստացա մասնակցելու «Tic Tac»-ի ակցիային: Հարկավոր էր ինչ-որ հետաքրքիր դիրքով նկարվել: Դե քանի որ մեջներիցս ամենախելառը ու ֆոտոի հետ սեր ունեցողը ես եի: Միաձայն որոշվեց , որ պիտի գնամ մասնակցեմ: Ել էլ գնացի:
արդյունքում ստացվեց ահա այս նկարը.
Robbie Raul for Tic Tac
Այնուհետև իմացանք , որ Այդ նույն նկարները մասնկացելու են մրցույթի facebook-ում: Եվ ահա Հերթը մրցույթինն է:
Քվեարկության կանոններն են. Դուր եկածդ նկարը պետք է «Like» անես կամ հայերեն ասած «Հավանես»: 
Եվ ահա Իմ նկարը , որը կարող եք հավանել անցնելով ահա Այս Հղմամբ:
Իսկ եթե «Like» անել չի ստացվում , ապա սկզբից միացեք («Join» եղեք ) խմբին նոր միայն քվեարկեք նկարիս համար:
Բացի Ինձանից նկարվեցին նաև Մեր ՀՊՃՀ-ի Ուրախների և Հնարամիտների Ակումբից (КВН) Գևը և Պարույրը: Որոնց նկար նույնպես շատ կայֆն ա ստացվել:



Gev & Pro for Tic Tac
Իրենց նկարի համար կարող եք քվեարկել անցնելով Այս Հղմամաբ:
Քվեարկությունը տևում է մինչև Հոկտեմբերի 11-ը Երևանյան ժամանակով 23:59:
Նախապես Շնորհակալություն Աջակցության համար Հարգելի Ընթերցողներ:

Wednesday, September 8, 2010

Heineken Serving the Planet commercial

Բարև Գովազդասեր Հասարակությանը:
Հետաքրքիր գովազդների սիրահարներին մի գովազդ եմ ուզում այսօր ներկայացնել , կարծում եմ , որ այն առավելապես դուր կգա շոփփինգ սիրող աղջիկներին ու առհասարակ Ֆուտբոլ և գարեջուր սիրող տղամարդկանց ինչու չէ նաև աղջիկներին:
Heineken Serving the Planet commercial

Monday, August 30, 2010

«Հինգոտանուն Գտել են» կամ «Օրանժի Գաղտնիքը Բացահայտված է»

Մի քանի շաբաթ առաջ բախտի բերմամբ , չէ ավելի շուտ հանգամանքների բերումով հայտնվել էի 2րդ Մասիվի կանգառում ընկերոջս հետ , սենց մի կես ժամ կանգնելուց հետո փորձեցի ուշադրություն դարձնեմ ետևումս գտնվող Օրանժի գովազդին , որտեղ զգացի , ինչ-որ բան է ավելացրած մարկերով: Մի քիչ ուշադիր նայեցի , տեսնեմ մի գառ է վերցրած ինչվոր կլորակի մեջ ու գրած վերևում «Ահա Այն»: Ասում եմ , բայց տեսնես խի են գրել: Նայելով Պաստառի մյուս մասին տեսա գրված է` «Գտեք Հինգոտանուն»: Այ ստեղ բացահայտվեց Ինձ համար Հինգոտանու գաղտնիքը:
ԱՀԱ ԱՅՆ 
 Դու մի ասա Գառներից մեկը հինգ ոտք ունի: Իսկ այն երջանիկը ով գտել էր այդ խեղճ հինգոտանի էակին , չի կարողացել չկիսվել իր ուրախությամբ և ի ցույց աշխարհի է հանել իր բացահայտումը բացականչելով` «ԱՀԱ ԱՅՆ»:

Wednesday, July 7, 2010

WRITE THE FUTURE

Ֆուտբոլ , Ֆուտբոլ , Ամենուրեք Ֆուտբոլ...
Ֆուտբոլի գովազդն էլ յուրահատուկ արվեստ է: Հիշում եմ միժամանակ շատ տպավորիչ եին պեպսիի Ֆուտբոլայն թեմայով գովազդները , ասենք "Ֆաբրեգաս` Նա Կիթառ է նվագում": Կամ Ադիդասի այն գովազդը երբ Երկու Երեխա բակում գնդակ խաղալով իրենց համար Թիմեր են կազմում և Ընտրում են համաշխարհային աստղերին:
Վերջին Գովազդը , որն իմ վրա մեծ տպավորություն թողեց Նայք-ի գովազդն է:
Այն բավական տպավորիչ է: Հումորով , տարբեր կայֆեր-կայծերով:
Դիտեք , արտահայտեք Ձեր կարծիքը: Ահա Այն`