Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Music. Show all posts
Showing posts with label Music. Show all posts

Friday, March 25, 2011

Sunrise Avenue "Out of Style" Բեռնել

Մարտի 23-ին վաճառքում հայտնվեց «Sunrise Avenue» խմբի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style» անվանմամբ: Մի ամիս առաջ լույս տեսավ առաջին սինգլը` «Hollywood Hills» և ահա արդեն սկավառակը: Ես արդեն լսել եմ երգերը , առաջարկում եմ և ձեզ: Ամբողջ սկավառկը «Hollywood Hills»-ի տոնայնությանմեջ ա կարելի ա ասել: 



Կատարող: Sunrise Avenue
Սկավառակ. Out Of Style
Թողարկման տարի: 2011
Երկիր: Ֆինլանդիա
Ժանր. Ալտերնատիվ Ռոք
Որակ. mp3 / 256 kbps
Չափս. 75 Mb



Tracklist
01. Hollywood Hills
02. Damn Silence
03. Somebody Help Me
04. I Don't Dance
05. I Gotta Go
06. Stormy End
07. Kiss Goodbye
08. Sex & Cigarettes
09. The Right One
10. Out Of Tune
11. Angels On A Rampage
12. Sweet Symphony
13. What I Like About You - non album track



Բեռնել (Download) «Out Of Style»-ը

Friday, March 11, 2011

Sunrise Avenue - Hollywood Hills (Official Video)

Վերջապես բոլոր աշխատանքներն ավարտված են և արդեն շատ շուտով` մարտի 23-ին լույս կտեսնի «Sunrise Avenue»-ի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style»: Իսկ մինչ այդ մենք բոլորս հնարավորություն ունենք հիանալու Առաջին սինգլով «Out Of Style» սկավառակից , որը կոչվում է «Hollywood Hills»:
Երգը գրել է Սամուն երբ գտնվել է ԱՄՆ-ում: Այս երգը ուղղակի մի հրաշք է: Վստահ եմ , որ դուր կգա Ձեզ: Այն արդեն իսկ հասցրել է իմ և ընկերներիս համար շատ հարազատ դառնալ: Տեսահոլովակը «SunAve»-ի ոճի մեջ է: Առանց ինչ-որ կտրուկ գործողությունների:


Հիանալի կատարում` «Sunrise Avenue - Hollywood Hills» վայելեք !!

Monday, February 28, 2011

X Factor Mars On (Օֆֆ աման եսիմ է)

Լոմկայա...
Չնայաց , ով իմանա միգուցե լավն էլ ես ա:
Անձամբ ես այնքան վստահ էի , որ Mars-On-ը չի լքի նախագիծը , որ չէի էլ գնացել արդյունքների հայտարարմանը: Երբ զանգեցին ասեցին , որ մերոնք են դուրես եկել չհավատացի: Չհավատացի , բայց միանգամից սաղ թողեցի գնացի Իրանց մոտ:
Զարմանալի էր , որ Առաջին գալա համերգից հետո այդքան շատ ձայներից հետո , ավելի լավ հանդես գալով երկրորդ գալա համերգում ամենաքիչ քանակությամբ ձայները հավաքեցին: Արդար չի....
Վստահ եմ , որ աղջիկները կանգ չեն առնի: Նրանք ուժեղ են ու նրանց բազմաթիվ հաջողություններ են սպասվում: Մենք էլ ամեն պարագայում նրանց կողքին ենք լինելու:
 Mars-On !! Go-On !!!

P.S.
Նոր Հանկարծակի աչքովս ընկավ Mars-On-ի ելույթը յութուբում , չեք հավատա , բայց երկրոդ գալահամերգի երգերից ամենաշատը դիտվելա հենց այս կատարումը: 1300-ից ավել անգամ ու այս Խումբը լքումա նախագիծը...

Sunday, February 27, 2011

X-Factor Կադիրց Դուրս (Երկրորդ Գալա Համերգ)

Ավարտվեց 2-րդ Գալա համերգը , Մասնակիցները հանդես եկան իրենց ելույթներով: Անկեղծ ասած մի քիչ հիասթափված եմ Նախագծից` քանի որ Հեռուստադիտողների տեսադաշտից դուրս մնացին մի քանի հետաքրքիր դրվագներ , որոնք կարող էին բազմաթիվ քննարկումների առարկա դառնալ:
Ինձ այս անգամ շատ դուր եկան P.S. խմբի , Սրբուհի Սարգսյանի և իհարկե Mars-On խմբի կատարումնրը: Ամենը շատ կայֆ էր: Հիանալի էր , վստահ եմ , որ Հեռուստադիտողներն էլ ըստ արժանվույն կգնահատեն նրանց կատարուները: Ինքս ամպայման ուղարկելու եմ հաղորդագրություններ 1005 կարճ համարին ուղակրելով 07 թիվը:
Դե իսկ Նելլի Խոսրովյանն արդեն X-Factor-ում չէ: Նրա փոխարեն ելույթ կունենա Գիսանե Պալյանի 6-յակից մի այլ մասնակից:
Ահա Նկարները Իմ Ֆավորիտների Ելույթից:
Բոլոր նկարները վերցված են Shanttv.am-ից

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս:

Wednesday, December 22, 2010

Peter Nalitch Jolly Baburi (МКПН Веселые Бабури)

Այո , մի քանի շաբաթ առաջ որոշեցի տեսնեմ , ինչ կա չկա Պետեր Նալիչի և իր ընկերների կայքում: Մտա տեսնեմ ինչ` Նոր ալբոմ: Նոր երգեր ու այդպիսի նորություններ: Ամենալավն այն է , որ երգերը հնարավոր է միանգամից կայքում լսել , ինչպես նաև հնարավոր է բեռնել ամբողջ ալբոմն միանգամայն անվճար ու շատ արագ: Սկավառակի կազմում տեղ են գտել ինչպես նախկինում հայտնի երգեր (Аленький цветочек , Никогда), ինչպես նաև Եվրատեսիլ 2010-ին մասնակցած "Lost and Forgotten" երգը:
1. Аленький цветочек
2. Blockhead
3. Чайки
4. Софокла
5. I met the girl
6. Патиритилап
7. Lost and Forgotten
8. Sneaky snake
9. Вихрь безудержной страсти
10. Little naked girl
11. Дропс
12. Музыкана
13. Индоутки
14. One solodo whiskey
15. Провода
16. Chmya
17. Is there love in the world
18. Весёлые бабури
Bonus tracks
19. Дача (2010)
20. Баба Люба (2010)
21. Никогда (2010)



Լսեք երգերը , Կայֆն են , տարբեր տրամադրություններ են բերում և տարևբեր տրամադրությունների ժամանակ կարելի է լսել: Խմբի յուրահատուկ ոճը չի թողնի որ ձանձրանաք: 21 կատարում , 50 րոպե անկրկնելի երաժշտություն:

Thursday, November 18, 2010

Goran Bregovic "Alkohol"

Նոյեմբերի 15-ին ՄՀՀ-ում տեղի ունեցավ Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը , որը կրում էր «Ալկոհոլ» Անվանումը:
Ուղղակի անկրկնելի հաճույք ստացա այդ համերգից: Բացի նրանից , որ հնարավորություն ունեցա նկարվել և մի քիչ շփվել հանրահայտ Բրեգովիչի հետ , այլ այն պատճառով որ մթնոլորտը և տրամադրությունը Համերգի ընթացքում շատ լավն ու բարձր էր: Ներկաների հիմնական մասը երիտասարդներ էին:
 Որոնք չէին թաքցնում իրենց էմոցիաները և ուրախանում էին նա պոլնույու կատուշկու: ամբողջ հաջորդ օրը համերգի ազդեցության տակ էի ման գալիս , ամենուրեք ասելով որ հիանալի էր և շատ կցանկանայի , որ կրկին նման համերգի ներկա գտնվեմ:
Բրեգովիչի համերգն ավարտվեց իսկ հիշողությունները մնացին…Գազ Գազ Գազ Գազ Գազ Գազ...Կալաշնիկով Կալաշնիկով...

Saturday, October 2, 2010

ԱմենաՀայկական "Sexy Back"ը

Այսօր Ինձ ուղարկված Յություբի լինքը ամենա ամենա ամենաԲՈՄԲ Հայկական վիդեոներից մեկն ա: Չդիմացա ու որոշեցի դնեմ բլոգումս Ախր կատարումն էլ ա է սենց շատ հավեսով ու կայֆոտ: Մեր Մեջ ասած Ջիգյարով:
Դե ի՞նչ լսենք !!

Tuesday, September 21, 2010

Independence Day of Armenia

Այս օրը մեզ համար տոն է , Հայաստանի Անկախության Օրն է:
Մեր նորանկախ Հանրապետությունն արդեն 19 տարեկան է: Շնորհավորանքներս մեր Հայրենակիցներին: 
Թող որ տարեց տարի մենք ավելի ուրախ և երջանիկ լինենք , որ ապրում ենք Մեր երկրում: Անկախ , Ազատ , Հզոր ու Հայրենասեր լինենք , քանի որ Հենց Մենք ենք Մեր Պետության ամեն մի մասնիկը և դեմքը: 
Սա բոլորիս Տոնն է: 
Այս օրը պատրաստվում եմ անցկացնել Իմ Ընկերների հետ , Տոնելով և Ուրախանալով: Իսկ Լավ և Հաղթական տրամադրությունը առավոտվանից ապահովվել է Սոֆի Մխեյանի - Ճանաչիր երգը (հոլովակի հետ միասին):
Առաջարկում եմ Դիտել և Բարձր Տրամադրությամբ Տոնել Անկախության հերթական Տարեդարձը:
 Մերն է Ապագան: Սեր ու Հարգանք Երկիր Իմ Հայաստան:

Monday, August 2, 2010

Armenian Girl (Հայ Աղջիկ) Video Lyrics Download

Մեղրաձորում` ճամբարում ամենալսվող երգն էր Armenian Girl-ը (Հայ Աղջիկ): Ոմանք ասում են որ երգը կատարում են System of a Down (SOAD) խմբի անդամները , կամ նաև կարծիքներ , որ Վահագ Ռաշը:
Իմ համար Կարևորը այն է , որ երգը շատ հաջողված է: Շատ Լավն է ու շատ-շատ մարդկանց համար շատ հարազատ է: Ահա Այդ Երգի բառերը , որոնք Ես եմ երգից գրի առել:
Երգը կարող եք Բեռնել Այստեղից:
Armenian Girl (Հայ Աղջիկ)




Հայ Աղջիկ աննման,
Չկա դեմքիդ Հայի նշան:
Աչքերդ Նաիրյան,
Լցվել են օտարությամբ:
Օտար դաշտերի մեջ փնտրում եմ
Ու՞ր է ծաղիկն իմ Հայկական:
Բայց քամին արդեն տանում է,
Նրանց բուրմունքը Նաիրյան:

Դե զարթնեք Հայ Մայրեր`
Մի թողնեք , որ նրանք կորչեն:
Դե սթափվեք Հայ Հայրեր ,
Ձեր խրատներին նրանք կարոտ են:
Նրանց հոգին դեռ շատ փխրուն է`
Մի նոր բացված ծաղկի նման:
Քամու ուժից նրանք շեղվում են`
Մի անորոշված ուղղությամբ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Հայ աղջիկ Նաիրյան:
Եթե ես քեզ մի օր տեսնեմ
Սև մազերդ ծածկված:
Գուցե Ես քեզ չճանաչեմ,
Բայց քո հոգին ես հասկանում եմ ,
Չունի աշխարհը քեզ նման:
Ես Քո աչքերի մեջ տեսնում եմ
Իմ մանուշակը հայկական:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :

Քեզ եմ ես փնտրում իմ Հայ Աղջիկ
(Աչքերս ջուր կտրած) Նաիրյան:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Քեզ եմ ես փնտրում իմ հայ աղջիկ
(Ճանապարհին հոգնաշ) աննման:
Քեզ եմ Ես հանձնում հանձնում խնդրանքս մոլորված դառնում եմ ,
Փնտրում եմ , փնտրում եմ:

Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ
Նայ–նա-նա-նայ նա-նա-նայ :



Saturday, May 29, 2010

Բոլորս Ասում ենք` OPA

Այսօր կկայան այդքան Սպասված Եզրափակաիչը , Մենք Սպասում ենք անհամբեր:
Կասկածի տակ Չդնելով Մեր Հաղթանակը Ես այսօր քվյարկելու եմ Հունաստանի օգտին , քանի որ 1-ին հերթին ինձ շատ-շատ դուր եկավ երգը , մատուցման ձևը , և առհասարակ գտնում եմ , որ այս Եվրատեսիլի ամենահաջողված կատարումներից մեկն է:
Առաջարկում եմ մինչ Եվրատեսլիլը ևս մեկ անգամ լսենք Հունաստանի կատարումը` Giorgos Alkaios & Friends - OPA :

Friday, May 28, 2010

Eva Rivas - Apricot Stone Winner

Eva Rivas - Apricot Stone

Այսօր կայացավ Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչը: Եվա Ռիվասն իր Apicot Stone երգի կատարումով շատ Եվրոպացի համակիրներ ձեռք բերեց: Կարծում եմ այս ելույթից հետո , Եզրափակչում հաղթանակ տանելու Մեր շանսերն ավելի մեծացան: Զարմանալի չէ , որ հիմա Բուքմեյքերները բարձր են գնահատում Եվայի 3-յակում հայտնվելու հավանականությունը: Այդտեղ հայտնվելու մեծ հավանականություն ունի նաև Պյոտր Նալիչն Իր Ընկերների հետ Միասին:
Բացի Հայաստանից և Ռուսաստանից 3-յակում հայտնվելու շանսեր ունեն Ադրբեջանը , Թուրքիան , Գերմանիան: Զգում ե՞ք չէ:
Ու մեկ ա Ես համոզված եմ որ հաղթանակը մերն է լինելու: Եկեք արդեն իսկ պատրաստվենք այդ հաղթանակին:
Առաջ Եվա , Առաջ Դեպի Հաղթանակ !!

Լսենք Եվայի Կատարումը ևս Մեկ Անագամ...



PPL Vote For Armenia !!!!

Monday, May 24, 2010

Peter Nalitch - Guitar

Այս գրառումս շատ հանկարծակի ծնվեց:
Որոշեցի գրեմ մի երգի մասին , որը շատ վաղուց ման էի գալիս բայց չէի կարողանում հիշել երգող խմբի անունը:
Եվ ահա երբ ես չկարողացա գտնել նրանց նրանք ինքները գտան ինձ:
Այս տարի Ռուսաստանը Եվրատեսիլում կներկայացնի Պյոտր Նալիչ-ի Երաժխտական Խումբը:

Գիտառ երգը , որը ես լսել էի մի տարի առաջ հենց նրանք են կատարում: Երգը կարող եք լսել այստեղ:
Բոլոր նրանք ովքեր սիրում են հետաքրքիր լավ ու իմաստալից երաժշտություն կոչ եմ անում լսել նրանց ստեղծագործություններից մի քանիսը... Guitar , Море , Крылья ... ու տենց շարունակ :
Եվրատեսլիլին նրանք կներկայանան Lost and Forgotten երգով:


Saturday, May 15, 2010

Ականջակալներից Միչև Կամոբլոգ և Ռուսական Ռոք Կանաչում

Բլոոոոոոգս...Ես Վերադարձա , Ու այսօր Բում եմ անելու... Այս քանի Օրվա տեղը հանելու եմ, Լիքը ասելիք ունեմ:Կարծես Թե Կուրսայիններս էլ Մոտ են Ավարտին , ու հեսա ու որայա կհանձնեմ կվերջացնեմ:
Որտեղի՞ց սկսեմ:

Լավ սկսեմ երկար սպասված լավ լուրից... Ես վերջապես ունեցա Ականջակալներ «JVC Marshmallow» սպիտակ: Այժմ կարում եմ լսել Իմ սիրած երաժշտությունը երբ ուզեմ , որտեղ ուզեմ , ում հետ ուզեմ: Շատ Լավն են , եթե ցանկացողներ լինեն , գրեք կասեմ թե ինչպես ձեռք բերեք , շատ մատչելի են , որակով , ու wooooooooooooow !!! Մի խոսքով Վերջն են:
Ահա նրանց բոլոր տարբերակները`

Շաբաթվա սկզբին Տեղի ունեցավ Կամոբլոգ 5-րդ խրախճանքը (ով չգիտի ասեմ որ խրախճանքը PARTY-ն ա): Կամո-ի ծնունդն էր այդ օրը: Սա վերջին Խրախճանքն էր Կամոբլոգ Բրենդի ներքո...ափսոս , Շատ էի սիրում այդ կայքը , էլ չասեմ , որ ամենաառաջին բլոգգերներից մեկն եմ , եթե չեմ սխալվում 2008-ի հոկտեմբերից սկսեցի Կամոբլոգ այցելել պարբերաբար (այն ժամանակ դեռ ավելի շատ հայտնի որպես Night People Yerevan-ի Բլոգ) , իսկ հետո արդեն ամեն օր , ամեն ժամ , ու տենց...հիմա փաստորեն վերջ...Դե Ինչ Կամոին Նոր ասպարեզներում հաջողություն ցանկանաք , դե դեռ կարծում եմ Կամոբլոգի քոմմենթների մեջ առիթ կունենանք
տեսնելու Robbie_Raul անունը:


Ռուսական Ռոք...
Այ վաղուց չեի լսել այնքան ինչան վերջի օրերին , այդ երգերին գումարվում են ևս Ռուսական երգեր Guf , Basta , Centr ... Ու սենց լավ տրամադրությունա ստեղծվում կարծես թե...Մի երգ կար որ Վրաստանում շատ եինք երգում , բայց չգիտեի թե ով ա երգում...իմացա` Пятница - Солдат ...

Կանաչ Դահլիճ.
Միջոցառումներ , Նորաձևության ցուցադրության Պատրաստումներ , Արտ Հաուս , Բանավեճ...Կրեատիվական գժանոց... Մի խոսկով լիքը գործ, տեսնենք ինչ դուրս կգա , ժողովուրդը ինտուզիազմով , քրտնաջան աշխատում են... Մանրամասների մասին հետո կպատմեմ :Ճ
Այսօր Դինուլենց դասարնի փորձն էր Մեր մոտ կանաչում , այ էտ ժամանակ հասկացա թե ինչ տարբեր են մեր սերունդները: Ու թե ինչքան եմ կարոտել Դպրոցս:
Մի բան ինձ Շատ ուրախացրեց, ու հետաքրքիր էր , իմացա որ Բլոգս Մարդիկ են կարդում , ու նույնիսկ Հիշում են այդ մասին: Մերսի Ձեզ նման Մարդիկ:

Հա Մեկ էլ ասել են , որ ինձ կանաչ Գույնն ա շատ սազում: Համեստորեն Կհամաձայնեմ ))

Friday, May 14, 2010

Аnastacia - left outside alone (episode 2)

Շատ քիչ են պահատում դեպքեր համաշխարհային Շու Բիզնեսում երբ Հաջողված Երգի տեսահոկովակի դուրս գալուս հետո, այդ նույն երգի համար դուրս է գալիս ևս մեկ տեսահոլովակ , այն էլ 5-6 տար անց:
Խոսքս Anastacia-ի left outside alone կատարման մասին է:
Շատ հաջողված երգ , որը ճանաչում բերեց այդ հզոր ձայնով գեղեցկուհուն: Բայց մի քանի օր առաջ զարամացա երբ Ռուսական Муз TV-ով տեսա բացարձակապես ուրիշ տեսահոլովակ:

Այս մեկը ոչնով չի զիջում նախորդին , ուղղակի մի տեսակ սցենար ոնց որ չլինի, ամենինչ Anastacia-ի տրամադրության տակ է...Ինչ ուզում անումա:
Դիտեք ինքներդ...Երգի համար գժվում եմ , շատ լավնա...

Wednesday, April 28, 2010

Лишь только отблески pассвета


Մտքիս Մի Երգ Եկավ...
И то что было набело откpоется потом
Мой pок-н-pолл - это не цель и даже не сpедство
Hе новое, а заново, один и об одном
Доpога в мой дом, и для любви - это не место

Пpольются все слова как дождь, и там где ты меня не ждёшь
Hочные ветpы пpинесyт тебе пpохладy
Hа наших лицах без ответа, лишь только отблески pассвета
Того, где ты меня не ждёшь

А дальше - это главное, похожий на тебя
В долгом пyти, я заплетy волосы лентой
И не способный на покой я знак подам тебе pyкой,
Пpощаясь с тобой как-бyдто с легендой

Пpольются все слова как дождь, и там где ты меня не ждёшь
Hочные ветpы пpинесyт тебе пpохладy
Hа наших лицах без ответа, лишь только отблески pассвета
Того, где ты меня не ждёшь

И то что было набело откpоется потом
Мой pок-н-pолл - это не цель и даже не сpедство
Hе новое, а заново, один и об одном
Доpога в мой дом, и для любви - это не место...

ՎԵՐՋ


Friday, April 16, 2010

1st Half: April

Բարև Բլոգիս Ընթերցող , ասենք երևի մտածում ես , որ Ես չկամ կամ այնքան զբաղված եմ , որ չլինելու հաշիվ ա: Առաջինում դժվար կարողանամ Քեզ «Ուրախացնել» , բայց կարող եմ հավաստիացնել , որ ազատ ժամանակ չեմ ունեցել: Մի Տեսակ Հանգստի Կարիք էի զգում համ էլ:


Համել միջանկյալներ , Կլասիկո , հազար ու մի բան , Իսկ հիմա էլ արշավը , որին մեկնելու եմ ամսի 18-ին ու կարծում եմ ևս մեկ հետաքրքիր Գրառում կլինի արշավի մասին , որի պատրաստությունները ևս շատ հոգնեցուցիչ էին:
Բայց դեռ կտեսնենք մի քանի Գրառում , որոնք կվերաբերեն անցածին , ինչի մասին չեմ հասցրել խոսել:

Ապրիլի Առաջին Շաբաթն էր , Հետվրաստանյան վիճակներ էին մոտս: Փորձում էի ինչ-որ բաների հետ համակերպվել: Փորձում էի չկարոտել մարդկանց ում արդեն շատ կապվել էի: Մի Խոսքով ինչպես մենք Սիրում ենք օգտագործել խմբեցիքով` «Ընկճախտի» Մեջ էի ընկել:
Իսկ հետո արդեն Միջանկյաներ ու դու մի ասա Բանակային շաբաթ: Մկո , Տիկո հետո Էլ Մինուս:

Մի խոսքով լավ խմել ենք մի շաբաթ: Ամեն օր նույն գրաֆիկով:
Իսկ այդ ընթացքում Էլ Կլասիկո , որը ուրիշ թեմայա , կասեմ միայն որ Երևանյան Կլասիկոյում հաղթանակ տոնեցինք:Իսկ Realmadrid.am-ը շատ արագ նոր բարձունքներա նվաճում հայկական ինտեռնետային միջավայրում , ամեն օր նոր այցելուներ են լինում կարելիա ասել , լսարանը մեծացնում ա:
Այնքան արագ են անցնում օրերը որ չգիտեմ ինչ մասին պիտի գրեի որ մոռացել եմ: Երեկ Hsearch.am-ի հանդիպումն էր Հայ Բլոգգերների հետ , այսօր armenix-ի (Հայկական առաջին Միկրոբլոգ ամբողջովին հայերեն լեզվով) Փաստացի Ներկայացում էր Հանրությանը: Կարծում եմ այս 2 թեմաներով դեռ կհասցնենք զրուցել: Իսկ Առայժմ կասեմ նաև , որ սկսել եմ նոր գիրք կարդալ...

Ու խորհուրդ կտամ լսել`
Nickelback - If today was Your Last Day !!!




Sunday, February 28, 2010

The Beautified Project Live

Rockstar Ամսագրի Շնորհանդես

"The Beautified Project" խմբի կատարումները , Take My Hand երգը...


The Beautified Project - Take My Hand



Keep Rockin...

Saturday, February 27, 2010

ROCKSTAR Armenia


Այսօր Կայացավ Այդքան Սպասված ROCKSTAR Նոր ամսագրի շնորհանդեսը:
Ասեմ որ Շնորհանդեսն անցավ շատ լավ , ուրախ , տոնական մտնոլորտում , Բոլորը Ուրախանում Պարում և Իհարկե կարդում էին Ռոք Սթար:
Կարծում եմ այս Ամսագրի ստեղծումը մեծ Իրադարձություն է հայ Ռոքերների համար:
Այժմ նրանք էլ կունենան անսագիր , որը կանդրադառնա հենց Ռոք-ին ու թե Հայկական , և թե արտասահմանյան:
Այն Մատչելի է կարծում եմ և ամսեկան 300 դրամ գինը ուղղակի չլսված է նման ամսագրի համար: Այնտեղ նաև տեղ կգտնեն Գալիք ամսվա Երևանյան Ռոք իրադարցություննեըը , որանց մասին կկարողանաք տեղեկանալ , թե որտեղ և երբ նրանք տեղի կունենան:
Շուտով նաև կգործի Ռոք Սթարի անգլալեզու կայքը:




Առաջին իսկ էջը բացելով , Ես արդեն իսկ գտա իմ համար բավակնին ինֆորմացիա:
Դա Խոսում է թերթը ստեղծողների ժամանակի հետ քայլելու մասին:

Շնորհանդեսին Ելույթ ունեցավ "the beautified project" Ռոք Խումբը , որը անասելի Լավ տրամադրություն հաղորդեց հավաքվածնորին: (Մոտ օրերս կտեղադրեմ
Հոլովակը որը նկարահանել եմ այնտեղ)

Tuesday, January 12, 2010

David Guetta - One Love


Մոտ մի շաբաթ ա արդեն ամեն օր David Guetta-ի One Love սկավառակն եմ լսում ու մենակ էտ եմ լսում , Ով չի լսել խորհուրդ կտամ անպայման լսեք:
Հիանալի տռեկեր են...խոսքեր չունեմ:


1. When Love Takes Over [Feat. Kelly Rowland]

2. Gettin' Over [Feat. Chris Willis]
3. Sexy Bitch [Feat. Akon]
4. Memories [Feat. Kid Cudi]
5. On The Dancefloor [Feat. Will.I.Am & Apl De Ap]
6. It's The Way You Love Me [Feat. Kelly Rowland]
7. Missing You [Feat. Novel]
8. Choose [Feat. Ne-Yo & Kelly Rowland]
9. How Soon Is Now [Dirty South Feat. Julie McKnight]
10.I Gotta Feeling [FMIF Remix]
11. One Love [Feat. Estelle]
12. I Wanna Go Crazy [Feat. Will.I.Am]