Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին: Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել: