Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label կարոտ. Show all posts
Showing posts with label կարոտ. Show all posts

Saturday, December 31, 2011

Ամեն օր չի Ամանոր (նամակ 15–րդ)

Ողջույն իմ շատ սիրելի, տոնական խառնաշփոթի մեջ գտնվող ընկերներ: Այսօր արդեն Նոր Տարի է:
Գալիք, կամ ով գիտի արդեն եկած 2012 թվականը դեռ չսկսված իր նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Բոլորին հետաքրքրում, ում էլ չի հետաքրքրում հաստատ գոնե մի քիչ հուզումա, կլինի արդյոք «Այդքան սպասված» աշխարհի վերջը, թե չէ:
 Սակայն այդ մասին չի, որ ուզում եմ խոսել այս տոնական օրը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս տարվա վերջին օրն ինձ հարց եմ տալիս` թե ինչպիսի՞ն էր անցած տարին: Ինչ նորություններ եղան, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել ես, ինչ բացթողումներ արել:

Sunday, November 20, 2011

ARMY Live 1

Ահա և խոստացված առաջին վիդեոն:





Sunday, September 4, 2011

Աշնան կանչով, ինչպես երբեք (նամակ 7-րդ)

 Օգոստոսը` կարոտի, չարդարացած սպասումների` հիասթափության և նոր հետաքրքրությունների ամիս էր: Կարոտը այս ամիս առավել քան շատ էր: Տեսակցությունների բացակայությունն իրենը ասեց հաստատ:
 Չգիտեմ թե ինչպես կարելի է բացատրել այն զգացողությունը, որը դու զգում ես երբ չես կարողանում քեզ շատ հարազատ մարդկանց հետ անցկացնել վերջին ժամերն, գիտես, որ հաստատ չես տեսնելու իրենց շատ երկար ժամանակ: Կամ չես կարում մի րոպեյով գոնե տեսնել ընկերոջդ, որին մի քանի տարի չես տեսել: Ընդհանրապես շատ եմ մտքերով ընկնում, ու մտածում թե ինչպես են հիմա ընկերներս, ինձանից հեռու: Շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, բայց շատ կարոտում եմ!

Thursday, July 21, 2011

Ամառային Ուսումնական Փուլի Բացում (նամակ 5-րդ)

 Երկուշաբթի` հուլիսի 11-ին ՀՀ Զինված ուժերում ազդարարվեց Ամառային ուսումնական փուլի բացումը: Գնդապետ Նավասարդյանը ողջունեց մեզ և փոխանցեց Պաշտպանության նախարարի և Կապի Զորքերի պետի ուղերձը կապված ուսումնական փուլի բացման հետ:

Ուսումնական փուլը մեկնարկեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որի ընթացքում մենք սովորեցինք թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողությունները տագնապի ժամանակ: Բացատրվեցին տագնապի տեսակները և գործողությունների հաջորդականությունը: 3 օրվա ընթացքում ամեն վայրկյան սպասում էինք տագնապի, այդ ժամանակ պարապմունքներ էին անցկացնում` ջոկի, դասակի այնուհետև ամբողջ վաշտի կազմով:

Monday, July 4, 2011

34 Չքնաղ Գարուն (Նամակ 3-րդ)

 Հունիսի 27-ին իսպանացի լեգենդը դարձավ 34 տարեկան: Անկասկած Ռաուլի լավագույն տարիներն արդեն անցյալում են, սակայն այն եռանդն ու նվիրվածությունը որով նա այժմ խաղում է արժանի է անսահման հարգանքի: Վստահ եմ գալիք մրցաշրջանը Ռաուլի և Շալկեի համար հաջողակ է լինելու: Բայց նախ և առաջ սուպեր գավաթի հանդիպումն է օգոստոսին: Ռաուլն ինչպես միշտ լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում, շատերը կրկին կասեն, որ նրա ժամանակն արդեն անցել է, բայց նա կրկին կապացուցի, որ դեռ իր խոսքն ունի ասելու համաշխարհային ֆուտբոլում:

Wednesday, June 29, 2011

Արտասովոր ... «02:04»

Ամսվա մի օր սովորական
Բայց մեզ համար արտասովոր:
Գիշեր, անձրև, մարած լույսեր
Նոր բորբոքվող և ջերմ հույզեր,
Սրտի տրոփ արտասովոր:
Ամեն մանրուք, ամեն մի ձայն,
Ու մի սպասում արտասովոր,
Բայց չգիտես ինչի սպասես,
Արդեն քնե՞ս, թե պատրաստվես,
Բայց թե ինչի՞, դու չգիտես:
Սիրտդ արագ սկսեց զարկել,
Բայց ոչ մի բան դեռ չի եղել,
Արտասովոր լոկ օրն էր այդ
Եվ ժամն էր այդ կարծես սառած
Հեռախոսիդ ժամացույցին:
Եվ այդ պահին կարծես հանկարծ
Նամակ ստացար սովորական,
Սակայն այդ ժամ արտասովոր:
Երբ կարդացիր տողերը այդ,
Տեղ չգտար քեզ անկողնում,
Սիրտդ հանկարծ սկսեց զարկել ուժգին,
Եվ դուրս մղվել նա ցանկացավ,
Հոգիտ հանկարծ սկսեց երգել,
Սիրո քամին շուրթից տարավ
Երգը նրա միայն մեր մասին,
Եվ այդ պահին գլորվեցին
Երկու արցունք արտասովոր:
Եվ անձրևի ձայնի ներքո
Շունչ տվեցին զգացմունքին քո:
Երգը հոգուտ միայն մեր մասին
Անձրևն հասցրեց և իմ սրտին,
Սիրտս իրեն չզսպեց
Պատռեց կաշիս և դուրս նետվեց,
Անձրևի տակ նա քեզ գրկեց
Եվ հոգուտ հետ հավերժ ձուլվեց:


*** ***** ****
08.09.08
Ես երբեք չեմ մոռանա այդ օրն ու այդ ժամը ...

Monday, June 20, 2011

Հայոց բանակ , նամակ 1-ին

13.06.11
 Հավսար, զգաստ, թողնել: Ողջույն Բլոքոսֆեռա: Ահա եւ կուրսանտ Մարկոսյանի առաջին նամակը հասավ տուն:

 Հայոց բանակում ծառայությանս 4–րդ օրն է մոտենում իր ավարտին: Երկուշաբթին անձրեւոտ ատացվեց: Ընթրիքին մի լավ թրջվեցինք, եթե հաշվի առնեմ նաեւ այն, որ մեր դասակը դեռ համազգեստ չի ստացել մենք ասիպված ենք թե անձրեւին, թե արեւին մեր «գռաժդանսկի» շորերով քայլել: Բացի այդ ինչն է շատ Արտաշատում մոծակները՝ թե ցերեկը, թե գիշերը: Վրաներս չկծած տեղ չթոշեցին մի խոսքով: