Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label statistics. Show all posts
Showing posts with label statistics. Show all posts

Thursday, March 31, 2011

Ամիսն անցավ ՄԱՐՏավարի

Գիժ ամիսն անցավ իրեն բնորոշ խառը մթնոլորտում: Ամսվա սկիզբը առավել Բուռն էր , նախ կորցրեցի դրամապանակս , խառնվեցի իրար , գտա մի ժամից ի շնորհիվ "Լանսեռ" տաքսի ծառայության վարորդ Ցոլակ ձյաի: Որի մեքենայում էի մոռացել դրամապանակս: Առհասարակ մարտի 3-ը լի էր տարբեր հետաքրքիր իրադարձություններով: 
Չգիտեմ էլ ինչ կհիշեմ , բայց ամսի 6-ն էլ պակաս հետարքիր չէր: Մադրիդի Ռեալի արարման 109 ամյակն էինք նշում: Այդ օրը ամենամեծ զարմանքս այն էր , որ մեկ կայքի հավաքին եկել էին 12-70 տարեկան Ռեալի երկրպագուներ: Չեք պատկերացնի ինչ լավ զգացի ինձ երբ տեսա թե ինչ տարբեր տարիքային խմբի երկրպագուներ են հավաքվել: Խաղն էլ հրաշալի ու գոլառատ անցավ:

Վերջապես փոխվեց Բլոգիս դիզայնը: Այն ավելի նորը դարձավ , ու փոխվեց հիմնովին:


Ռեալն ու Շալկեն անցան Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Ինչը շատ գերազանց արդյունք է հատկապես Ռեալի համար :)
Դուրս եկավ Sunrise Avenue-ի 3-րդ ձայնասկավառակը: Որը հիմա ամբողջ օրը լսում եմ !!
Վերջապես տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան խաղը , սպասումները մի թեթև չարդարացան , չնայած նրան , որ սա էլ է վատ արդյունք չի:
Ոչ բլոգային թեմաներից.
Շատ նշանակալի էր Քրոջս առաջին մեծ համերգը նոր կոլեկտիվի հետ:
Էլ չեմ ասում Կրակելու ու Մեր մի շարք կազմակերպությունների հետ Հակառասիստական շաբաթի մասին:
Մարտի 25-ին տոնեցինք (27-ին) Հունաստանի անկախության հերթական տարեդարձը: 
Մենք ՀՀ ԲՈւՀ-երի ավարտական կուրսի ուսանողներս ավարտեցինք մեր դասերը և օրինակ մեր խումբը Ապրիլի 29-ին կհանձնի Պետական քննությունը: Տխուր ա մի տեսակ :Դ
Ամիսը վերջացավ նույնպես Ծննդյան տոնախմբությամբ: Ուզում եմ Շնորհավորել այս ամսվա բոլոր Հոբելյարներին , ես ձեզ սիրում եմ , եղեք ուրախ և երջանիկ այս կյանքում !!! :)
Ամսվա վեջրում էլ ինձ վերջապես նվեր արեցի իմ , ամենասպասված նվերներից էր ինքս իմ համար արված` Wayfarer ակնոց , գրողը տանի լավն են :)
 Փնտրումներով Բլոգ այցելել են 1841 անգամ, ինչ ասես , որ ման չեն եկել մարդիկ , մոտ 8000 էջի դիտումներ են եղել , նման ցուցանիշ դեռ չէր եղել :Դ
Այս ամիս կատարվեց Ռեկորդային թվով գրառում` 22 այս գրառումն էլ հետը: Նման բան ևս չէր եղել դեռ:
Բայց լավ ամիս էր Մարտ ամիսը ընդհանուր առմամբ :)

Friday, October 1, 2010

Պատմություն թե ինչպես անցան 3 ամիսները

Վերջին 3 ամիսներից ամենաակտիվը Սեպտեմբերը ստացվեց: Այո Սեպտեմբերին Համացանցում ակտիվությունը ավելացավ կարելի է ասել 2 անգամ: Ինչպես արդեն արել եի մի քանի անգամ: Այս անգամ ևս ուզում եմ ներկայացնել թե ինչ են մարդիկ ման գալիս Համացանցում և ինչեր փնտրելով են հայտնվում իմ բլոգում: Վերջին 3 ամիսների ընթացքում մոտ 2000 փնտրում է եղել: Որոնցից 900-ը միայն սեպտեմբերին:

Ամենահաետաքրքիր հարցերից են.
cristiano ronaldo in tashkent -  Երևի թե Տաշկենտում բնակվողներին հետաքրքիր է թե Ռոնալդոն եղել է երբևիցե իրենց մոտ թե չէ: Վստահ Ասում եմ , որ դեռ չի եղել Տաշկենտում:

мы видели последний матч Рауля - Я очень рад за вас. Я тоже Видел последний матч Рауля.

status odnoklassniki sirayin - այ ես փնտորումը սպանեց: Ուղղակի բան չունեմ ասելու: Հն մի բան գտա՞ք:

ինչպես օգտվել ֆեյսբուքից - Շատ զգույշ: Սենց չեմ կարա լավ բացատրեմ: Ֆեյսում գրեք ինձ կասեմ:

ինչու ես տխուր -  Այսօր այդքան էլ տղուր չեմ: Լավ ա կարծես սաղ:

Shun Shangyal - no comment :D

Իսկ առաջատարներն են «Remember Me» «Eva Rivas» «ՀՀ Զինանշան» «Հայոց Բանակ» և «Robbie Raul» փնտրումները սովորականին պես:

Անցնելով բոլոր հարցված բառերով Բացի «Շուն Շանգյալից» , դուք կկարողնաք ինֆո ստանալ այդ թեմայով:

Wednesday, September 8, 2010

Ոչ ոքի Հաղթանակը , կամ Ավարայրյան ճակատամար Սկոպյեում

Դեռ միչև խաղը մոտս տրամադրություն կար , որ այո , այսօր մեզ հաղթանակ է սպասվում: Արի ու տես , որ քիչ էր մնում ստացվեր:
Եզակի անգամներից մեկն էր , որ մեր խաղից հաճույք էի ստանում: Արագ գրոհներ , հիմնականում գրագետ պաշտպանություն , եթե նույնիսկ պաշտպանությունում ինչ-որ բան սխալ էր ստացվում մերոնք իրենց նվիրվածությամբ լրացնում եին այդ բացերը: Հասնում եին ու հանում գնդակները:
Չեմ ուզում խոսամ այդ խաղից շատ , ուղղակի կասեմ , Շնորհակալություն այդ հաղթանակի րոպերները պարգևելու համար , որովհետև դրանք հենց րոպեներ եին , որոնցով մենք շատ ուրախացանք: Սա մեր առաջին միավորն էր այս ընտրական փուլում ու ստահ եմ որ վերջինը չէր: Մենք հասկացանք որ անպարնելի մրցակիցներ չկան: Եվ Մենք էլ կարող ենք մեկ խաղում խփել 2 Գոլ , ու մեզ ճոխություն թույլ տալ չխփել ևս 3-4-ը: Երբ Բերեզովսկին ցույց ա տալիս իր ողջ վարպետությունը: Ու Հա Կարևոր ա , շատ կարևոր ա որ հիմա մենք մեր դուխը չկորցնենք: Վստահ ասում եմ , որ սենց Լավ , գրագետ ֆուտբոլ խաղացող թիմ մենք չենք ունեցել , միգուցե այս թիմն իր պոտենցիալով ամենաուժեղն ա երբևե մեր ունեցածներից: Ու այո մենք կարող ենք անիմաստ պարտվել Իրանցիներին , երբ հաղթում ենք , մենք կարող ենք պայքարել բայց կրկին պարտվել Իռլանդացիներին: Բայց մենք նաև կարողացել ենք հաղթել Բելգիացիներին , շիշը շարել Պորտուգալացիներին: Ու Դեռ կտեսնեք թե ինչ խաղեր ա խաղալու այս հավաքականը: Ու թող մրցավարներն էլ լինեն կողմնապահ: Դա Մեզ չպիտի խանգառի: Բայց դե ակնհայտ էր , որ խաղադաշտում այսօր բույս ա սև մարզազգեստով , ոչ թե մրցավար:
Ամեն դեպքում ցավալի է , այսօր մենք պետք է սրտանց ուրախանաինք:Ու Գնաինք քնելու Հաղթանակած: Վստահ եմ որ մերոնք հիմա պակաս ծանր վիճակում չեն: Բայց բան չկա պետք է աշխատել սեփական նշանառության և նյարդերի վրա որպեսզի նման բաներ չկրկնվեն:
Առաջ դեպի Հաղթանակներ:
Հ.Գ.
Երեկոյան ձեր ուշադրույանը կներկայացնեմ նաև հանդիպման տեսանյութը` գոլերը , վերջին լարված րոպեները

Thursday, July 1, 2010

Փնտրման արդյունքում դուք այժմ գտնվում եք Lifetime Blog-ում:

Այո Արդեն հուլիս ամիսնա: 2010-ը հատեց իր հասարակածը:
Փորձեմ Բլոգիս արդյունքների մասին պատմեմ մի քիչ:
Բլոգ են այցելել 72 երկրներից , և կատարել են 12300-ից ավելի դիտում:


Եվ այսպես Հունիս Ամսվա ամենակարդացված 3 գրառումներն են.

Իսկ հիմա ամենա հետաքրքիրը թե ինչպես են գտել Բլոգս որոնումների արդյունքում.
Eva Rivas - նորմալա , կարևորը մարդկանց մոտ հետարքրւոյունը չի քչացել Եվրատեսիլից հետո և դեռ ման են գալիս ինֆո նրա մասին:

Cicaxalu Nkarner - դե դրա մեղավորը դեռ 2009-ի հունվարին կատած այ այս գրառումնա , չնայաց մեկ-մեկ մտածում եմ , որ կարելի ա հետաքրքիր , հումորային նկարներով գրառումները շատացնել:

Ararat FM - ժամանակին երբ ՖՄական Բուռն կյանքով եի ապրում , նույնիսկ ԱրարատՖՄ Բլոգ բացեցի , բայց չեմ գրում ցավոք: Եթե Ֆմցիներից ինչ-որ մեկը ցանկություն կհայտնի ՖՄ-ի մասին Բլոգ Վարելու , մեծ հաճույքով դոմեյնը կտրամադրեմ ու կօգնեմ իրեն կամ իրենց:

barcampevn10 - բարքեմփի մասին շատ եմ գրել , շատ նորմալա , որ գտնում եմ , որ չգտնեյին այ էտ նորմալ չէր լինի:

Մեր անունն է Հայկական Բանակ (Ու նմանատիպ բառեր) - Շատ դեպքեր են լինում Երբ բանակի հետ կապված բան փնտրելուց իմ մոտ են հայտնվում: Ունեմ Բանակին նվիրված մի քանի գրառում , բայց հիմնական որոնվողը այս մենկն ա:

Aram Asatryan draxti peri երգի բառեր - Ես որ տենում եմ Ինձ բացում ա , Հիմա ի՞նչ: Դրախտի ալվան ծաղի՞կ է իմ փերին: Աչկիս մոտ օրերս բռնեմ ետ երգի բառերն ամբողջությամբ տեղադրեմ բլոգւմս , ախր շատ լավն ա է:

ինչու են շնորհավորում մարդու ծննդյան տոնը - Շատ Պարզ պատճառով: Քանի որ Նրա ծննդյան տոնն է: Ուրիշ տարբերակներ կա՞ն:

Armen Zurnachyan - Հետաքրիր ա , ման են գալիս Արմին , գտնում են Բլոգս:

за какую команду сейчас играет Cristiano Ronaldo - За Реал Мадрид.

Robbie Raul - լավա որ գոնե մեկ-մեկ ինձ էլ են ման գալիս:

inchu (ինչու) - Ե՞ս Որտեղից իմանամ: Հետաքրքիր մարդիկ են հաաաա:

Գտնում են նայ Նորալուսին , Հիշիր Ինձ , ու էլի տենց մի շարք Մթնշաղոտ բաներ...


Ու ելի լիքը տարբեր բաներ , ընդհանուր առմանբ այս` հունիս ամսվա ընթացքում եղել ա 320 փնտրումից ավել ...

Monday, June 7, 2010

BarCampEVN10 Day 2 "tumblr"

#BarCampEVN10 օր 2-րդ: Այն կարծես ավելի ծավալուն ստացվեց, հագեցած ինչ-որ տեղ: Նախ մինչ այդ երեկոյան , որոշվեց , որ հաջարդ օրը կրկին կլինեն 30 րոպեանոց պրեզենտացիաներ:


Առավոտը սկսվեց շատ դանդաղ ԲարՔեմփցիների համար: Շատ Դանդաղ եինք հավաքվում: Բոլորը կարծես տեղում եին միայն երբ Ditord-ը Վերջացնում էր իր պրեզենտացիան այն բանի մասին թե ինչպես Նա կոֆե Խմեց Թվիթթերում:
Կփորձեմ ներկայացնել այն ամենը ինչի մասին լսել եմ կամ ներկա եմ եղել...
Netcrash-ը Խոսեց ՖԲ-ի բագերից, խնդիրներից, թե ոնց անենք որ մեր էջերն ավելի ապահով լինեն...
Հետո Հերթը Innovative Talks-ինն էր ներկայացնելու այն զարգացումները որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում մոտակա տարիներին: Եղան տարբեր Կարծիքներ տեխնիկական առաջընթացի , նորություների վերաբերյալ...
Այնուհետև Armacad.

Շատ ուզում էի ներկա գտնվեի Արտակի Պրեզենտցիային կապված Վիրուսային Գովազդների հետ , ու չսխալվեցի... Հետաքրքիր էր , թարմ , ակտուալ , զվարճալի բայց ոչ ծիծաղելի... Մի Խոսքով օրվա ամենահաջողակներից էր:


Հետո 14:30 հերթը հասավ Իմ ու Զառայի պրեզենտացիային:
"30 Reasons why you'll love tumblr (The Easiest way to BLOG)"
Ասում են անցավ շատ լավ , հավատում ենք ՃՃ
Արդյունքները միանգամից երևացին: Ընկերս` Վահան Մալխասյանը , ով մինչ այդ բլոգերի վերաբերյալ համարյա թե ինֆորմացիյա չուներ , բացեց իր համար ԹամԲլոգ , և օն-լայն գրառումներ սկսեց անել մեր Պրեզենտացիայի մասին: Նրա ԹամԲլոգը կարող եք տեսնել այցելելով` այստեղ: Պրեզենտացիային Վահանի հետ միասին ևս մի քանի հոգի իրենց նորամուտը նշեցին բլոգային այդ տիրույթում: Արդեմ մի քանի րոպե անց նորաթուխ բլոգգերի Բլոգում կար 5 գրառում , որոնք պատմում եին ԲարՔեմփի ընթացքի մասին:
Ուզում եմ Շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց ովքեր ներկա գտնվեցին , հետաքրքրություն ցուցաբերեցին, և իրենց համար օգտակար նորություններ իմացան պրեզենտացիայից:


Մեր Պրեզենտացիան կարող եք Բեռնել կամ Դիտել` այստեղից կամ այստեղ:


Ուսանողական այգու ոչնչացման հետ կպաված իրենց կատարած աշխատանքի մասին պատմեցին Ֆեյսբուքի ակտիվիստները: Մենք ենա այս քաղաքի տերը ՖԲ-ում սկիզբ առած շարժման անդամները:

Այս պրեզենտացիայից հետո w113-ը զարմանալիորեն ազատ մնաց , մի 5 րոպե սպասելուց հետ , չգիտես Խի որոշեցի ներկաների հետ մի քիչ կիսվեմ օգտակար ինֆորմացիայով թե ինչի համար են հարկավոր Հաշվիչմները , ինչ կարելի է անել, բլոգգերների քարտեզի մասին խոսեցի , Twitter-ի , Դիտեցինք Բլոգիս հոլովակը Սոցիալական Մեդիայի վերաբերյալ , ու տենց օն-լայն Պրեզենտացիյա ստացվեց: Ներկաները թեև շատ չեին , Ես մեծ ոգեվորությամբ շարունակում էի պատմել:



Տենց եկանք հասանք Տիգրան Սարգսյանի Պրեզենտացիային , որի մասին ես բան չեմ ասում , քանի որ այնքան են գրելու մյուս Բլոգգերներն ու լրատվամիջոցները , որ չեմ ուզում 100րդ անգամ նույնը կարդաք:
Ինձ այդ պրեզենտացիայից ամենաշատը դուև եկան Թվիթթերը որոնք երևում եին էկրանի վրա...Բոլոր ակտիվ թվիթողներին Մեծ Շնորհակալություն Ուրախ տրամադրություն ապահովելու համար...


Tuesday, June 1, 2010

Գարնան Վերջին Օրը

Բարև Ընթերցող...

ահա և Գարնան վերջին օրը եկավ ու անցավ...
Կարծես երեկ լիներ Մարտի 1-ը ... Շատ բաներ եղան այս գարնան ընացքում , փոփոխություններ լավ ու վատ: Լրիվ նորություններ... Ամեն դեպքում կանգ չեմ առնում գարնանային զարգացումների վրա ու ոզում եմ պատմել վերջին օրերի իրադարձություններից , ու մոակա օրերի պլաններից:
Ինչպես Միշտ Էտ անտեր ասելիքը շատ ա, իսկ ժամանկը քիչ:

Նախ Երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից , որը ուղղում եմ բոլոր այն մարդկանց ովքեր շնորհավորեցին ինձ ծննդյանս Տոնի կապակցությամբ: Եղան նաև Շատ օրիգինալ ժնորհավորանքեր , որոնց համար ես առավել շնորհակալ եմ: Իսկ Ովքեր չշնորհավորեցին , ստիպված պիտի ևս մեկ տարի սպասեն , որ ինձանից շնորհակալական խոսք լսեն իրենց ուղղված: Իսկ չշնորհավորելը շատ ավելի դժվար էր քան շնորհավորելը: Կարծում եմ:
Եզրափակելով Ծննդյանս նվիրված այս փոքրիկ հատվածը կասեմ միայն.
Ով հիշումա Փղի պատմությունը թող գրի...


Մի 2 խոսք դասերի մասին.
Սկսվումա արդեն քննական շրջանը , չվերջացնելով դեռ 3-րդ Կուրսը արդեն ստիպված եմ պատրաստվել 4--րդին չնայած իմ համար ինչ-որ տեղ հաճելի է նույնիսկ: Արդեն Հայտնի է Դիպլոմայինիս Թեման` «Առևտրային Բանկի հասանելության և մարքետինգային վերլուծության ավտոմատացված համակարգ մշակում»: Լավ Թեմայա , դուրս գալիս , արդեն փորձում եմ ինչ-որ տեղեկություններ հայթհայթել, միակ պրոբլեմս լինելույա ծրագրավորումը , որի հետ այս մակարդակում ցավոք այդքան էլ սեր չունեմ: Բայց կարծում եմ մեջս ուժ կգտնեմ կպարապեմ ամառվա ընթացքում:

Դե Քանի որ Խոսք գնաց Բանկերից: Մի փոքր էլ խոսեմ պրակտիկայից:
Դե արդեն շատ դանդաղ բայց վստահ քայլերով ուսումնասիրում ենք բանկային ծառայությունների մանրամասնությունները ու դրանց մատուցումը հանրությանը: Այս պարագայում նույնպես աշխատասիրությունը մեծ դեր է խաղում , քանի որ եթե չաշխատես ինքդ քո վրա , միայն թրեյնինգների ու դասերի միջոցով երկար առաջ չես գնա: Ինձ Դուր ա գալիս, կարծում եմ ժամանակի հետ կկիսվեմ տպավորություններով և դուք էլ կտեսնեք թե ոնց ա մոտս ստացվում: Իսկ մինչ այդ եթե Բանկերի կամ Բանկային ծառայությունների հետ կապված հարցեր ունեք հարգելի ընթերցողներ , սիրով սպասում եմ այդ հարցերին , ուրախ կլինեմ Ձեզ օգնած լինել:



Բլոգոսֆեռա.
Այսօր չսկսեցի պոստս Բարև Բլոգոսֆեռայով , այ հիմա խոսքս կվերաբերի բուն բլոգոսֆեռային:
Դե ինչ հաշված օրեր են մնացել BarCamp EVN 10-ի մեկնարկին: անչաձ սպասված միջոցառում: արդեն որոշել եմ թե ինչ կարգավիճակով հանդես կգամ այս տարի: Սպասեք հետաքրքիր անակնկալների: Հուսամ ամեն ինչ կգնա շրագրվածին պես: Ավել Մանրամասն այս թեմային կանդրադառնամ հունիսի 4-ի երբ արդեն գրանցված լինեմ:
Իսկ մինչ այդ կցանկանայի ծանոթանալ այն մարդկանց հետ ովքեր պատրաստվում են մասնակցել , ու որոնց միայն վիրտուալ եմ ճանաչում , կամ նույնիսկ չեմ ճանաչում:


Եվ վերջում մի քիչ ինքնագովազով զբաղվեմ:
Ավելի շուտ ներկայացնեմ Մեդիա Բլոգս` այսինքն Բլոգ որտեղ կգտնեք Նկարներ , Երգեր , Հոլովակներ: Շատ լավն ա ստացվել , մանավանդ ,որ այցելությունների թիվը մեշտ բարձր ա լինում... Կարող եք նայել ահա այստեղ ` live each moment like your last :

Մտածում եմ մի քիչ էլ այս բլոգիս տեսքով զբաղվեմ , որոշ բաներ ավելացնեմ , որոշ բաներ պակասեցնեմ: Իդեպ Բլոգումս Դրված Հարցումն ավարտվեց հենց ծննդյանս օրը: Արդյունքում` այն հարցին Թե Դուր է գալիս այցելուներին իմ բլոգը Ստացվեց 51 պատասխան , որից 46-ը դրական: 5-ն էլ դե նենց էլի` բացասական...

Tuesday, May 25, 2010

twitter tuning

Բարև Բլոգոսֆերա.
Այս օրերին բարդ ու դժվար ուսանողական 3-րդ տարին մոտենում է Իր տրամաբանական ավարտին: Սակայն այդ մասին չէ , որ ուզում եմ այսօր պատմել:
ժամանակաը շարժվում է դեպի առաջ և մենք նույնպես ետ չենք մնում: Նկատելով այն տենդենցը , որ արդեն շատ ավելի մարդիկ են սկսում օգտվել twitter-ից , ես որոշեցի այսօր պատմեմ Google Chrome-ի մի լրացման մասին , որը շատ հարմարավետ է դարձնում Twitteri-ի շահագործումը:


Ահա Ակնառու նորությունները


Այն կոչվում է Monkey Fly: Կան մի շարք առավելություններ , ինչը չունի սովորական twitter-ը:
Արագ անցման կոճակներ: Հնարավորություն Բեռնել Նկարներ, Հնարավորություն երկար լինքերը փոքրացնելու: Հենց Գլխավոր էջում Ձեր Հետևորդների ինֆորմացիան տեսնելու հնարավարույուն: Մի շարք այլ հետաքրքիր զիզի-բիզի , բայց և օգտակար բաներ:
Monkey Fly-ը կարող եք տեղադրել` այստեղից:



Ես գոհ եմ...Խորհուրդ կտամ Chrome օգտագործողներին անպայման փորձել:
Հետևեք Ինձ twitter-ում:

Իդեպ , ամենավերջին տվյալներով Twitter-ն ունի Նոր , ամենաշատ հետևորդ ունեցող Անձ: Բրիթնի Սպիրսը առաջ է անցել Էշթոն Քաթչերից:

Tuesday, May 18, 2010

Սոցիալական Մեդիան Ձեր կյանքում

Իսկ Ի՞նչ դեր ունի սոցիալական Մեդիան Ձեր կյանքում:
Երբևիցե մտածե՞լ եք այդ հարցի շուրջ:



Կարծում եմ որ այս Հոլովակը հենց Ձեր համար է Դիտեք և Զարմացեք...
P.S.
Ես էլ առաջին անգամ նայելուց լուրջ չեի հավատում Հոլովակի տվյալներին , բայց երբ սկսեցի ինքս վերլուծել...հասկացա ամենինչ...

Եթե Հոլովակն Ամբողջությամբ չբացի դիտեք առանձին սեղմելով հոլովակի վրա...
այնուհետև չմոռանաք վերադառնալ և արտահայտել Ձեր Կարծիքը...
Շնորհակալություն:

Sunday, May 16, 2010

Բլոգգինգ և Սոցիալական Մեդիա Սեմինար (Օր 2-րդ)

Կայացավ Նաև Սեմինարի 2-րդ օրը:


Հետաքրքիր Քննարկումերի պակաս չէր զգացվում , կփորձեմ լինել հակիրճ:
Ահա Նկարները:

Նախ Լուսինե Բարսեղյանը ներկայացրեց իր անձնական (անահատական) Բլոգը:


Այնուհետև Արմանը պատմեց թե ինչ նպատակներ ունի Ռադիո Վանի բլոգը , և թեինչ խնդիրների է այն անդրադառնում...Բոլորն ասում եին , որ նա գեղեցիկ է խոսում , բայց կարծես ինչ-որ ձևով դուրները չէր գալիս դա: Իմ Մոտ տենց կարծիք ստեղծվեց:


Լուսինե Նալբանդյանը խոսեց Մասնագիտական Բլոգեներից: Թե ինչի համար է այն , ինչպիս գրառումներ է պետք կատարել...ահա նրա բլոգը:


Սոնա Դիլանայանը պատմեց Armacad.info նորաբաց Բլոգ պորտալի մասին , որը միտված է ավելի հասանելի դարձնել Երիտասարդական կրթական ծրագրերը և առհասարակ հստակ կապ ստեղծել Ուսանողի և Գիտական ոլորտի միջև:




Այս Հանդիպման մասին կարող եք կարդալ նաև`

Friday, May 7, 2010

Browsers statistics

Այժմ բավական մեծ մրցակցություն է ծավալվել Իտեռնետային Browser-ների միջև Տեսնեք թե ինչ տվյալներ են գրանցել այս ամսվա ընթացքում ամենահայտնի browser-ները ըստ Net Applications ընկերության շուկայի ապրիլ ամսվա հաշվետվության արդյունքում:


Google Chrome-ը ամրապնդում է Իր դիրքերը և բավականին մեծ աճ գրանցում արդեն 5-րդ ամիսն անընդմեջ: Ըստ Net Applications-ի Internet Explorer-ը կրկին կորցրել է իր դիրքերը:
Google Chrome-ի շուկան ավելացել է` 6.13%-ից հասնելով 6.73%-ի: Նախորդ ամսվա հետ համեմատ ավելանալով 10%-ով: Internet Explorer-ը կրեց ամենամեծ կորուստները ասյ ամիս` 60.65%-իս Իջնելով Մինչև 59.95%:
Firefox-ը որքան էլ իմ համար զարմանալի է գրանցել է աճ` 24.52%-ից հասնելով 24.59%-ի:
Apple Safari-ն , որից կարծում եմ հայաստանում օգտվողները շատ քիչ են 4.65–ից 4.72% աճ է գրանցել:
Opera-ն կորցրել է 0.07% և այս ամիս կանգ է առել 2.3% ցուցանիշի վրա:

Ստորև Տեսնում եք Իմ Բլոգի այցելուների տվյալները (500 այցելությունների համար): Տեսնում ենք , որ ահատական Պայքարում Ադաջատարը Chrome 4-ն է , սակայն ընդհանուր հաշվարկում Firefox-ը առաջ է անցնում իր 3.6 , 3.5 և ավելի հին տարբերակներով միասին: 3-րդը Internet Explorer-ն է իր 8-րդ սերնդով և նախորդ բոլոր տեսակներով: IE-ին համարյա հավասար է Opera-ն , որը ընդամենը 0.2%-ով է զիճում:

Իսկ Դու Ի՞նչ Բրոուսերից եք օգտվում:


Wednesday, April 22, 2009

April 23,24 Dress Code

Բոլորիս երևի թե շատ է հուզում այն հարցը Թե ինչպիսի եղանակ է լինելու Ապրիլի 23ին և 24ին : Ես Կփորցեմ Իմ կանխատեսումները անել, սակայն բոլորս էլ գիտակցում ենք ,որ այդ օրը ոչինչ բացառված չէ, և ամեն ինչ հնարավոր է:
Ըստ Mail.ru-ի `

Անձրև Ամսի 23ին
Чт 23.04
ночь

+8°
682 mmHg 90%1 м/с
восточный
Восход: 07:13 Заход: 20:49
Долгота дня: 13 час. 36 мин.
Геомагнитное поле:спокойное

утро

+6°
680 mmHg 87%3 м/с
южный
день

+6°
679 mmHg 76%2 м/с
южный
вечер

+6°
678 mmHg 88%1 м/с
юго-восточный

Անձրևային եղանակ Է Սպասվում Մեզ Նաև ամսի 24ին
Пт 24.04
ночь

+4°
679 mmHg 90%1 м/с
северо-западный
Восход: 07:11 Заход: 20:50
Долгота дня: 13 час. 39 мин.
Геомагнитное поле:спокойное

утро

+6°
680 mmHg 69%1 м/с
северо-западный
день

+10°
680 mmHg 87%0 м/с
восточный
вечер

+8°
683 mmHg 92%1 м/с
северо-восточный