Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label football. Show all posts
Showing posts with label football. Show all posts

Thursday, May 19, 2016

Ունաի Էմերի. «Ինչպես գրավել Եվրոպան» մաս 3-րդ

Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:

Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:

Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում» կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Բրավո Սևիլյա, Բրավո Ունաի Էմերի...
Կհանդիպենք «Եվրոպայի Սուպեր Գավաթի» շրջանակներում:

Friday, April 22, 2016

ՊԱՕԿ ՖԱ-ը նշում է հիմնադրման 90-ամյակը

ΠΑΟΚ — Πανθεσσαλονίκειος Αθλητικός Όμιλος Κωνσταντινουπολιτών
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1926 թ. Կոստանդնոպոլսի հույն փախստականների կողմից, ովքեր երկրորդ հույն-թուրքական պատերազմի ընթացքում ենթարկվելով բազմաթիվ հալածանքների և լինելով ցեղասպանվելու վտանգի առջև կարողացել են վերահաստատվել Սալոնիկիում:
1926թ. ապրիլի 20-ին Սալոնիկի քաղաքի առաջին ատյանի դատարանը ընդունում է որոշում, որը հիմք է դնում ՊԱՕԿ Ֆուտբոլային ակումբի ստեղծմանը:
ՊԱՕԿ-ի ստեղծումը միավորեց ամբողջ քաղաքը, թիմը շատ շուտ դարձավ Հունաստանի առաջնության առաջատարներից մեկը: Թեև տիտղոսներն այդքան էլ շատ չեն եղել ՊԱՕԿ-ի պատմության ընթացքում, սակայն թիմի պատմությունը շատ բովանդակալից է: Այժմ 90 տարի անց շատ դժվար է պատկերացնել Սալոնիկի քաղաքը և Հունաստանի «Մակեդոնիյա» կոչվող մասն առանց ՊԱՕԿ կամ առանց այն ամենի ինչ ՊԱՕԿ-ը տվեց քաղաքին և տարածաշրջանին: 
  • Հունաստանի չեմպիոն (2) - 1976, 1985
  • Առաջնության երկրորդ մրցանակակիր (6) - 1937, 1940, 1973, 1978, 2010, 2013
  • Հունաստանի գավաթակիր (4) - 1972, 1974, 2001, 2003
  • Հունաստանի գավաթի եզրափակչի մասնակից (13) - 1939, 1951, 1955, 1970, 1971, 1973, 1977, 1978, 1981, 1983, 1985, 1992, 2014

Ինչպես տեսնում ենք թիմի ոսկյա տարիները եղել են 1970-ններին, երբ ՊԱՕԿ-ը անկասելի էր: 1975 թ. Սեպտեմբերի 17 «ՈւԵՖԱ»-ի գավաթի խաղարկության շրջանակներում ՊԱՕԿ-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով կարողացել է հաղթել անգամ կատալոնական «Բարսելոնային»:

ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը ներկայումս համարվում է հունաստանի ուժեղագույն ակումբերից մեկը: Թեվ հունաստանի առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդները մայրաքաղաքը ներկայացնեող երկու ակումբներն են՝ «Պանաթինայկոսն» ու «Օլիմպիակոսը», սակյան ՊԱՕԿ ՖԱ-ը փորձում է պայքարել հունական երկու գրանդների հետ չեմպիոնական մրցավազքում: Հունաստանի առաջնությունը ևս ունի իր «յուրահատկությունները»: Մրցավարները շատ հաճախ «օգնության են հասնում» մայրաքաղաքը ներկայացնող թիմերին մասնաորապես «Օլիմիպիակոսին» այս կամ այն դժվարություների պարագայում, սակայն այդ մասին ոչ այսօր...
Հունաստանի տնտեսական ծանր իրավիճակը իհարկե իր հարածը հասցրեց նաև ֆուտբոլին: Բազմաթիվ ակումբներ կուտակեցին միլլիոնավոր եվրոների հասնող պարտքեր և չկարողանալով  մարել պետության արջև պարտավորությունները կամ լուծարվեցին կամ տեղափոխվեցին մակարդակով ավելի ցածր առաջնություններ: ՊԱՕԿ-ը ևս ուներ մոտ 10 մլն. եվրոյի պարտքեր և թիմը կամ պետք է մարեր այդ գումարները կամ ենթարկվեր իր համար ոչ ընդունելի պայմանի և տեղափոխվեր ավելի ցածր լիգա: Սակայն վերջինս տեղի չունեցավ...
2012 թ. թիմի բաժնետոմսերի հիմնական մասը ձեռք է բերում Պոնտոսցի հույների հետնորդ՝ ծագումով հույն ռուս գործարար Իվան Սավվիդին, ում շնորհիվ ՊԱՕԿ-ը նոր կյանք է ստանում: Արդեն 2015 թ. մայիսի 12-ին թիմն ամբողջությամբ մարում է իր ավելի քան 10 մլն. եվրոյի պարտքը, ինչը ազատության զգացողություն է բերում թիմին և երկրպագուներին: ՊԱՕԿ-ը միակն թիմն է հունաստանում, որը ամբողջությամբ մարել է իր պարքը կառավարության առջև: Այստեղից էլ սկսվում է ՊԱՕԿ ՖԱ-ի 90 ամյա պատմության նորագույն էջը: Սավվիդին իր առջև դրեց նպատակ դարձնել ՊԱՕԿ-ը ոչ միայն Հունաստանի այլ, եվրոպայի առաջատար ակումբերից մեկը՝ որի շուրջ կմիավորվեն ողջ աշխարհի «Պոնտոսիները», ովքեր ենթարկվելով ցեղասպանության սփռվել են աշխարհով մեկ: Իհարկե այդ նպատակը հնարավոր չէ իրագործել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն այդ ամենի համար ոչ մի ջանք չի խնայվում: Թիմ են հրավիրում փորձառու ֆուտբոլային մասնագետներ և ֆուտբոլիստներ: Այսպես օրինակ՝ սպորտային տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է Ֆրենկ Արնեսենն, ով դրեց Աբրամովիչի Չելսիի հաջողությունների հիմնաքարը: Իհարկե ՊԱՕԿ-ի կազմում հանդես են գալիս հիմանականում սեփական մարզադպրոցի տաղանդները և հույն խոստումնալից հուտբոլիստներ, սակայն կան նաև աստղեր, օրինակ՝ հայտնի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը: Նշեմ նաև, որ ՊԱՕԿ-ում տարբեր տարիներին հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դազվան Ռացը, Շարլ Իտանժը, Դիմիտրիս Սալպինգիդիսը, Թեոդորոս Զագորակիսը, Պաբլո Գարսիան և այլոք: Իսկ այժմ բացի Բերբատովից գլխավոր աստղերն են հույն հարձակվող՝ Ստեֆանոս Աթանասիադիսը և Սլովակ վինգեր Ռոբերտ Մակը: Ինչ խոսք ՊԱՕԿ-ը բավական երիտասարդ կազմ ունի ինչն ունի,թե լավ, և թե վատ կողմեր և հենց Բերբատովի նման ֆուտբոլիստների առկայությունը  թիմում հնարավորություն է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին փոխառնել այդ բազմափորձ ֆուտբոլիստների փորձի մի մասը: Ակումբի սեփականատեր Իվան Սավվիդիի՝ թիմը վերակենդանացնելու ջանքերը կարծես թե տալիս են իրենց պտուղները՝ ինչը նաև երկրպագուների համար մեծագույն պարգև է: Թիմը վերջապես ունակ է հասնել լուրջ հաջողությունների, ինչը նաև նպաստում է արտասահմանում երկրպագուների թվի աճին:
2015 թ. «միավորման» գաղափարը էլ ավելի հիմնավորվեց՝ ստեղծվեց ՊԱՕԿ ՖԱ հետխորհրդային երկրների ֆան ակումբը, որի անդամները պաշտոնապես միացան ՊԱՕԿ ընտանիքնին 2015 թ. Մայիսի 26-ին Սալոնիկիում տեղի ունեցած առաջին հիմնադիր ժողովի ժամանակ: Հայաստանը ևս ամնասն չմնաց այդ իրադարձությունից: Հայաստանում ապրող հույները, որոնք մեծամասամբ հենց «Պոնտոսի» հույների ժառանքներն են լծվեցին իրենց պատմական հայրենիքի արժեքները կրող ակումբի աջակցման գործին: Հատկանշական է, որ ՊԱՕԿ-ին երկրպագում են ամենուրեք, որտեղ կա «Պոնտական» սփյուռք՝ Կանադայից միչև Հայաստան և անգամ Ավստրալիա:
Երևանում ներկայացվում է «ՊԱՕԿ» ՖԱ Ֆան-Ակումբը
Ինչպես ցանկացած ֆուտբոլային ակումբ «ՊԱՕԿ»-ը ևս ունի իր ուլտրանսները: Այսպես կոչված «4-րդ սեկտորը» («GATE 4» ՊԱՕԿ-ի եղբայրական ակումբներն են՝ ՊԱՐՏԻԶԱՆ, ՅՈՒՎԵՆԹՈՒՍ, ԲԵՇԻԿԹԱՇ: Բոլոր ակումբները հանդես են գալիս սև-սպիտակ գույների ներքո) որտեղ հավաքվում են ՊԱՕԿ-ի ամենախենթ երկրպագուները: Դա միայն տեսնել է պետք: Հունաստանում երկրպագում են մի փոքր այլ կերպ: Եթե առաջատար ֆուտբոլային առաջնություններում երկրպագուները երգում են, ծածանում սիրելի թիմի դրոշները, ապա հունաստանում երկրպագությունը դրսևորվում է մի փոքր ավելի «բուռն» ձևով: Այն առավելապես արտահայտվում է դերբիների ժամանակ, իսկ դերբիները դրանք մայրաքաղաքի թիմերի հետ հանդիպումներն են: 
ՊԱՕԿ-ի գրաֆֆիտին Երևանում
Երբ ՊԱՕԿ-ը խաղում է Պանաթինայկոսի կամ Օլիմպիակոսի հետ այդ խաղերին «Տումբա» մարզադաշտում ուղղակի ասեղ գցելու տեղ չի լինում, ամբողջ մարզադաշտով մեկ ողջ խաղի ընթացքում վառվում են ֆայերներ և հնչում են սիրելի թիմին սատարող և մրցակցին նվաստացնող երգեր: Իսկ երբբ ինչ-որ բան չի գոհացնում երկրպագուներին ֆայերները հայտնվում են խաղադաշտում և շատ հաճախ անգամ դիպչում են մրցակցի խաղացողների, մարզչին կամ մրցավարին: «Տումբայում» խաղալը ոչ մի թիմի համար հեշտ չէ: Եթե երբևիցե լինեք տումբայում և դիտեք Հունական «Էլ Կլասիկոն»՝ ՊԱՕԿ-ի և Օլիմպիակոսի մասնակցությամբ, որը իր հետաքրքրությամբ և լարվածությամբ չի զիջում իսպանական «Էլ Կլասիկոյին» վստահ եմ այդ օրվանից չեք կարողանա անտարբեր մնալ ՊԱՕԿ-ի հանդեպ:
ՊԱՕԿ ՖԱ «Տումբա» մարզադաշտը
ՊԱՕԿ-ի Հայաստանյան երկրպագուների միությունը թեև մեծ չէ, սակայն հավատարիմ է թիմին: Հետ սովետական երկրների ֆան ակումբի կազմում տեղի ունեցող տարբեր խաղարկությունների ժամանակ Հայաստանի «ՊԱՕԿարա»-ները մշտապես մրցանակային տեղեր են զբաղեցնում: Երևանի գողտրիկ անկյուններից մեկում անգամ ՊԱՕԿ-ի տարբերանշանով գրաֆֆիտի կա, որը հայ երկրպագուների գլխավոր պարծանք է հանդիսանում:
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը նշում է իր 90-ամյակը:
Փորձելով երզրափակել ՊԱՕԿ ՖԱ 90-ամյա հոբելյանին նվիրված այս գրառումը կցանկանամ ևս մեկա նագամ շնորհավորել հունական ակումբի բոլոր երկրպագուներին, նրանց ցանկանալով՝ նորանոր հաղթանակներ և տիտղոսներ: Թող որ Ձեր թմբուկները միշտ զարկեն՝ զարկեն ուրախ ռիթմերով և հաղթական երգերի հնչյուններով:
Բոլոր նրանք՝ ովքեր ցանկանում են շնորհավերել ՊԱՕԿ ՖԱ-ին ծննդյան տոնի կապակցությամբ, կարող են այցելել www.paokfc90.ru կայնքը և թողնել Ձեր հաղորդագրությունը թիմին:

Sunday, February 22, 2015

YES ! We Can !!

Այո՛. Մենք Կարող ենք արժանի խաղ ցույց տալ նաև խոտածածկ խաղադաշտում: Մինչ այս արհեստական խոտի վրա՝ զգալիորեն չափերով մեծ մարզադաշտում խաղալիս անհաջողության էինք մատնվում: Սակյան այսօր պատկերն այլ էր: Պատճառն հավանաբար այն էր, որ այս անգամ բոլորն իրենց ՃԻՇՏ տեղերում էին, իսկ խաղը թիմային բնույթ էր կրում: «Realmadrid.am»-ը համեմատաբար նոր կազմով, առանց միմիանց հետ խաղային պրակտիկա ունենալու հիմնական ժամանակն ավարտեց 3-3 հաշվով: Խաղն ընդանուր առմամբ կոպիտ ու կոշտ էր, բազմաթիվ վիճելի դրվագներով: 
«Realmadrid.am»
Ինչևիցե, նման խաղը հույս է արթնացնում, որ այս կերպով շարունակելու պարագայում դեռ շատ հաջող հանդիպումներ կունենանք:
Խաղի հաշիվը երկար ժամանակ չէր հաջողվում բացել: Նույնիսկ մրցակցի օգտին նշանակված տասնմեկ մետրանոց հարվածը հետ մղվեց մեր դարպասապահ Արիկի կողմից: Առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ հաջողության հասնելու հնարավորություններ ունեցան: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասն, իսկ մրցակիցը հաջողության հասավ երկու անգամ: 
Երկրորդ խաղակեսում արդեն Մեր թիմը չիրացրեց տասնմեկ մետրանոց հարվածն, որից անմիջապես հետո հետևած հակագրոհի արդյունքում բաց թողեցինք երրորդ գնդակը:
Սակայն, պարտությամ մասին խոսելը դեռ վաղ էր: Գևորգ Լոռեցյանի երկու աներևակայելի հարվածների արդյունքում հաշվի տարբերությունը հասավ նվազագույնի: Աջ պաշտպանի դիրքում խաղացող Գևորգը երկու եզրային ճեղքում իրականացրեց ձախ եզրով և հետ բերեց խաղի հանդեպ հետաքրքրությունը: Երրորդ գոլը ևս խփվեց թիմային գործողությունների արդյունքում: 
Ընկերական հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 3-3: Որոշվեց իրացնել տասնմեկ մետրանոց հարվածներ, որտեղ բախտը ժպտաց մրցակցին:

Շնորհակալ ենք մեր երկրպագուներից, ովքեր ներկա գտնվեցին հանդիպմանը և աջակցեցին մեզ: Հուսով ենք արդարացրեցինք Ձեր սպասելիքները: Եվ իհարկե, այսուհետ միայն ավելի լավ է լինելու: #HalaMadrid Y NADA MAS !!

Saturday, December 14, 2013

Red Bull Winning 5 Armenia (Հաղթական Կամար) (video)

Երևանում կայացավ «Red Bull Winning 5» ֆուտբոլի անսովոր  ոչ այնքան ավանդական մրցաշարը, որտեղ ուժերը չափեցին Հայաստանյան 64 թիմեր: Բավական հետաքրքիր պայքարում էին անցնում հանդիպումները:
Ես ևս մասնակցեցի «Red Bull Winning 5» ֆուտբոլի առաջնությանը: Որտեղ Մեր` «ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐ» թիմը հասավ միչև 1/4 եզրափակիչ փուլ:
Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը 1/16 եզրափակչի «Հաղթական Կամար» - «Arsenal F.C.» թիմերի միջև հանդիպումը, որում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Հաղթական Կամարը»:

Monday, November 11, 2013

Բուֆոնի Բաց Թողած Լավագույն Գոլը (Տեսանյութ)


Անվանի իտալացի դարպասապան Ջանլուիջի Բուֆոնը «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր երկար ֆուտբոլային կարիերայի ընթացքում լավագույն բաց թողած գնդակը եղել է 1999թ-ին Լացիոի հետ հանդիպման ժամանակ: Բուֆոնի կարծիքով Ռոբերտո Մանչինիի ոտնաթաթի հակռակ մասով խփած գնդակը նրա երբևէ բաց թողած ամենատպավորիչ գոլն է եղել:


Friday, August 23, 2013

45 ՐՈՊԵ ՀԵՔԻԱԹՈՒՄ

Եթե մի որոշ մասսայի մոտ մենակ եսօր ա Ռաուլամանյա, կամ Ռաուլացավ սկսել: Մենք Ռաուլիստներս միշտ ենք Ռաուալացավով տառապում, անկախ նրանից ամառ ա թե ձմեռ, Շալկե, թե Ռեալ, էլ չեմ ասում Ալ Սադդ: 

Ասեք, որ սպաում էիք այս օրվան: Սպասում ու սպասում անհամբեր, բայց հավատում սրտի խորքում, որ այս օրը այդպես էլ չի գա: Քանի չկար այս օրը հավատով սպասում էինք, իսկ այս «հրաժեշտի» խաղը վերջակետ դրեց մեր բոլոր սպասումներին ու հնարավոր երազանքներին: Չգիտեմ Ձեր համար ոնց, բայց Իմ Ռեալն էր այսօր խաղում, այն Ռեալը, որը ես սիրել եմ ու սիրում եմ, ու այնպիսի խաղ էր խաղում որ հավեսդ տալիս էր: Եթե նույնիսկ գնդակ էին կորցնում, կորցնում էին այդ գնդակը ինչպես հին ու բարի ժամանակներում: Միգուցե չափազանցնում եմ մի քիչ, բայց չգիտեմ էտ ա իմ համար: Էտ ա իմ զգացածը: Էտ ա Իմ Ռեալը:
Չեք պահտկերացնի ինչ զգացի երբ կրկին տեսա հարազատ 7 համարի վերևում այդ անունը՝ ՌԱՈՒԼ:
Երբ Ռաուլը Գոլ խփեց, երբ Իսպանիայի Թագավորն էր այնտեղ, ինչպես հին ու բարի Ռեալի խաղերին, Ռաուլի ողջ ընտանիքը: Մենք՝ Ռաուլիստաներս, Մենք՝ որ միշտ հավատացել ենք, Մենք՝ որ միշտ ոգեշնչվել ենք Ռաուլի խաղով:
Ինչ կյաֆ կլներ չէ, ամեն ինչ հենց այսպես էլ մնար ու չփոխվեր:

 

Friday, July 12, 2013

Մովսիսյանը թիմակիցներին «Քոչարի» պարել է սովորեցնում

Հուլիսի 8-ին Կիևում կայացավ ընկերական հանդիպում Կիևի «Դինամոյի» և Մոսկվայի «Սպարտակի» միջև, որում մոսկվացիները պարտվեցին (2-1 հաշվով):
Իսկ նախորդ օրը՝ հուլիսի 7-ին կայացավ Սպարտակցիների պարապմունքը, որի ժամանակ…Յուրա Մովսիսյանը թիմակիցներին սովորեցնում էր պարել «Քոչարի»: Ահա այսպիսի վեռնագիր են տվել երկրպագուները ահա այս նկարին, որն արվել է վերոնշյալ պարապմունքի ժամանակ )))
Մովսիսյանը թիմակիցներին «Քոչարի» պարել է սովորեցնում

Sunday, June 16, 2013

Մեկնարկեց Կոնֆեդերացիաների Գավաթը

Այսօր Բրազիլիայում մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթը:
Ինչպես հավանաբար գիտեք, մասնակից թիմերը բաժանվել են երկու ենթախմբի: "Ա" խմբում կիսաերափակչի ուղեգրերի համար կպայքարեն՝ Բրազիլիան, Ճապոնիան, Մեքսիկան և Իտալիան, իսկ "Բ" խմբում Իսպանիան, Ուրուգվայը, Թաիթին և Նիգերիան:
2014 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ գլխավոր ստուգատեսի բացման հանդիպման ժամանակ մրցեցին Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքական թիմերը, նշեմ որ այս թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի 2-2: Այսօր բրազիլացիները անշուշտ շատ ավելի լավ խաղ ցուցադրեցին քան ճապոնացիները: Ամբողջությամբ տիրելով նախաձեռնությանը և իրացնելու գոլին պահերից երեքը կարողացան վստահ հաղթանակ տանել համապատասխանաբար 3-0 հաշվով:
Գոլերի հեղինակներն դարձան. Նեյմար 3', Պաուլինյո 48', Ժո 90+3':

Monday, April 30, 2012

Gracias Señor Raul

Այն ինչ եղել է , արդեն եղել է և մենք այլևս չենք կարող ոչինչ փոխել: Էլ կապիտանոն կայացրեց իր որոշումը , և մենք Ռաուլիստաներս պարտավոր ենք հարգենք նրա որոշումը և կրկին անգամ ցավով համակերպվել: Չնայաց կարծում եմ , որ Շալկեից հեռանալն ինչ-որ տեղ ավելի ցավով եմ տանում , քանց թե Ռաուլի հեռանալը Ռեալից: Նա ճիշտ որոշում կայացրեց երկու տարի առաջ և պարգևեց մեզ երկու անկրկնելի մրցաշրջան: Լի գոլերով և ուրախ պահերով: 
Շալկեյում անցկացրած երկու տարվա ընթացքում նա ապացուցեց , որ նա այն նույն Ռաուլն է , որին ժամանակին կոչում էին "baby star" թեև վաղուց արդեն երիտասարդ չէ: 
Այսօր արդեն Շալկեյի և Ռեալի նախկին ավագը , Մադրիդի արքա , լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլանկոն կրկին կսկսի ամեն ինչ նորից ու կրկին անգամ կապացուցի մեզ , որ նա այն հին Ռաուլն է , որի խաղով հիանում է ողջ աշխարհը:


Gracias El Capitano , Gracias Señor   Raul !!

Friday, May 6, 2011

Բարեգործական Ֆուտբոլ | «Երկիր Մեդիա»-ի տեսանյութը

Մայիսի մեկին կայացած «Բարեգործական Ֆուտբոլին» անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ , որոնցից մեկը «Երկիր Մեդիա»-ն էր: Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը տեսանյութը , որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և տեղադրված է Յութուբում:
«Երկիր Մեդիա»-ի գրառումը կարող եք կարդալ այստեղ:

Monday, May 2, 2011

Nerv - Realmadrid.am (9-11) | Բարեգործական Ֆուտբոլ

Ստացվեց: Բարոգործական խաղը կայացավ , թեև Երևանում անդադար անձրև էր տեղում ամենահամարձակներն ու բոլոր նրանք ովքեր մտահոգված էին այս խաղի անցկացմամբ և արդյունքով հավաքվել էին Խուլերի սպորտային դահլիճում: Որպեսզի ականատեսը լինեն ամենանեռվայինների և ամենամադրիդիստների խաղին և իրենց լուման ունենան Ալինային օգնլու բոլորիս համար շատ կարևոր գործում: Կարծում եմ բոլորիս մոտ միասին ստացվեց այս փուլում անել հնարավորինս , ախ եթե չլիներ այդ անձրևը...ամեն դեպքում միացյալ ուժերով հավաքվեց 132250 դրամ և 15 Եվրո , ինչի համար Ես Շնորհակալություն եմ Հայտնում Բոլոր այն Մարդկանց ովքեր օնեցին: 
Խաղը.

Խաղը հետաքրքիր ու գոլառատ ստացվեց: Հանդիպման նման զարգացում կարծում եմ , ոչ ոք չէր սպասում: Հաշիվը խաղի մեկնարկում բացեց Մադրիդիստներից Գոռը: Քիչ անց հաշիվը հավասարվեց և այդ պահից սկսած մենք հետապնդողի դերում հայտնվեցինք: Առաջին խաղակեսն ավարտվեց 7-2 հաշվով , Նեռվը արջևում էր: Կարծում եմ շատերը չէին կասկածում , որ նրանք կհաղթեն , սակայն ոչ Մադրիդիստները: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում սկսեցինք արագորեն կրճատել հաշվի տարբերությունը , ինչպես նկատել էին հանդիսատեսներից շատերը , Ռեդ Բուլը մեզ լրացուցիչ ուժ հաղորդեց: 7 խփած գնադակներից հետո հաշիվը հավասար էր: Թիմերը փոխանակվեցին ևս մեկական գոլով , նշեմ որ Նեռվն առաջինը հասավ հաջողության: 

Հիմնական ժամանակն ավարտվեց և որոշեցինք ևս հինգ րոպե խաղալ , որպեսզի պարզենք հաղթողին: Այդ ժամանակ էլ մենք այս խաղում երկրորդ անգամ անցանք հաշվի մեջ առաջ և կարողացանք պահպանել հաղթական հաշիվը , իսկ թիմին առաջ մղեց կրկին Գոռը իրացնելով 6 մետրանոց հարվածը , նույնիսկ ևս մեկ գնդակ խփեցինք խաղն ավարտվեց 11-9:


Կազմերը.
Ես Նեռվային եմ
Ես Նեռվային եմ
1.Davo
3.Gevorg
5.Serge
7.Aram
8.Spartak
9.Matos
10.Gor
13.Hrach (C)
99.Magic



ՌեալՄադրիդ.am
Realmadrid.am
16.Seto
4.Harut
6.Garo
7.Robbie (C)
8.Har8
9.Davit
10.Mojito
11.Aber
22.Hovo
23.Melish
77.G.Avagyan

Գոլեր.

Thursday, April 14, 2011

Raul-ի Schalke 04-ը Կիսաեզրափակիչում է

Դեռ Չեմպիոնների Լիգայի մեկնարկից առաջ քչերն էին հավատում , որ Շալկեն դուրս կգա խմբից էլ չեմ ասում , որ կպատկերացնեին Շալկեյի ներկայիս հաջողությունների նույնիսկ կեսի կեսը: Իսկ ես հավատում էի: Ու հիմա էլ հավատում եմ , որ Եզրափակչում մենք տեսնելու ենք Ռեալին ու Շալկեին: Ռեալի մասին քիչ ավելի ուշ իսկ հիմա խոսեմ Շալկեից: 

Քառորդ եզրափակչում ամենաշատը գնդակներ խփաց թիմը ինչքան էլ զարմանալի չէ հենց Շալկեն է , 7 խփաց 3 բաց թողած գնդակ: Այն դեպքում , որ խփած գնդակներից 5-ը Ինտերի դարպասում հայտնվել են հենց Ջուզեպպե Մեացցայում: Ուղղակի անրևակայելի խաղ ցույց տալով Շալկեն տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը: Երևում է մարզչի փոփոխությունը լավ է ազդել թիմի վրա: Շալկեն իր պատմության ամենափառավոր էջերն է գրում այժմ իսկ Ռաուլն իր հերթին ամրապնդում է իր դիրքերն եվրագավաթներում ունեցած հաջողություններում: Այսօր արդեն Նա դարձել է 71 գոլի հեղինակ իսկ փլեյ-օֆֆ փուլում խփաց գնդակներով հավասարվել է Անդրեյ Շեվչենկոյին 18 խփած գնդակով:
Կիսաեզրափակիչը առավել քան հետաքրքիր է լինելու , Մանչեսթերցիները հեշտ մրցակից չեն կարող համարվել: Եթե պատրաստվել այդ խաղին այնպես ինչպես նրանք պատրաստվեցին Ինտերի դեմ: Ապա Եզրափակիչ անցնելու շանսերը բավական լավն են:
Ես Հավատում եմ:

Saturday, April 9, 2011

Աներևակայելի David Beckham

Այն ինչ կտեսնեք քիչ հետո չփորձեք կրկնել , քանի որ հավանականությունը , որ ձեր մոտ էլ կստացվի դա անել ինչպես Բեքհեմը չեմ կարծում մեծ լինի:
ԱՄՆ-ի ծովափներից մեկում Բեքհեմը ցույց տվեց թե ինչ կարող է անել գնդակի հետ , այն էլ առանց մարզակոշիկների...
ուղղակի առանց մեկնաբանության...

Monday, March 28, 2011

ԲՈՂՈՔ. ՀԱՅԱՍՏԱՆ - ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հենց նոր տեսա մի վիդեո ու չկարողացա անտարբեր անցել , Հայաստան - Ռուսաստան Խաղից 30 րոպե առաջ այլևս չեն թողել Ֆուտբոլասերներին մտնել խաղադաշտ , այն դեպքում` երբ մարդիկ տոմսերով կանգնած են դարպասի դիմաց , նրանց ասում են , որ ալյևս տեղ չկա: Ո՞նց կարա տենց բան լինի: Ո՞վ կարա ինձ բացատրի՞: Ես Որպես Ֆուտբոլասեր նման բան չէի հանդուրժի: Նման բան չեն անում !!! Մարդիկ 90 րոպե կանգնել են դարպասների դիմաց ներս մտնելու ակնկալիքով , ու չեն կարողացել այդպես էլ մտնել: Ո՞րն է դրա պատասխանը:
Ու հիշեցնեմ , դա այն դպեքում երբ Ռուս երկրպագուները Մարզադաշտում գտնվում էին ոչ սթափ վիճակում , ինչի մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Փոխանակ Ռուսներին չթողեին , մերոնց չեն թողել մտնել ու երկրպագել սեփական թիմին:
Առանց մեկնաբանության.

Sunday, March 27, 2011

Հայաստան - Ռուսաստան. Դրվագներ Կադրից Դուրս

Դե ինչ ավարտվեց այդքան սպասված հանդիպումը , որն իսկական տոն էր մեզ համար , սակայն գոլազուրկ տոն: Խաղին այդքան շատ չեմ անդրադառնա , քանի որ այս խաղից առաջ և ընթացքում մի քանի ավելի հետաքրքիր բան տեղի ունեցավ:
Խաղից երկու ժամ առաջ , երբ եկանք մարզադաշտ , հասկացանք` որ դեռ ներս չեն թողնում և ռեալ չի այդքան մարդու մեջ սպասելը: Բոլրը կարծես թե եկել էին շատ շուտ: Որոշեցինք որ գնանք Նար-Դոսի մուտքից մտնենք և մենք իրավացի էինք, այնտեղից շատ ավելի արագ կարողացանք մտնել մարզադաշտ:

Մտնելով մարզադաշտի տարածք առաջինն ինչ աչկիս ընկավ դա Հայաստանի Հավաքականի նոր մարզաշապիկն էր , Այոոոո , Ես իրավացի էի , Փոխվեց մեր մարզաշապիկը: Անկեղծ ասեմ դեռ այն կարծիքին եմ , որ նախորդն ավելի գեղեցիկ էր :) դե դեռ ժամակը ցույց կտա:
Երկրորդ հաճելի պահը դա մեեեծ 12 համարի մարզաշապիկն էր կախված առևելյան տրիբունայում: Գերազանց էր ուղղակի: Էլ չեմ ասում նստարաններն Եռագույն ներկելու մասին գաղափարը: Շատ գեղեցիկ էր , միանշանակ Respect մտահացման հեղինակներին , վաղուց էր պետք այդպես անել !!
խաղին դեռ ժամանակ կար , տրիբունաներին մոտ տարածքում հայտնվեց Ռուբեն Հայրապետյանը և ողջունեց ֆուտբոլասերներին: Մեր հյուսիսային տրբունայի սկզբնամասում դրված էր պահեստային Դարպասը , որը ահավոր խանգառելու էր դիտել ֆուտբոլը: Երկար չմատեծելով որոշեցինք օգտվել ընձեռված առիթից և խնդրել Պրն. Հայրապետյանին որպեսզի այդ դարպասը տեղափոխվի , խնդրանքն աննկատ չմնաց , երկու րոպե անց դարպասը տեղափոխվեց այլ վայր , որտեղ ոչ մեկին չէր խանգառում: Շնորհակալություն !!!
Հիմների մասին.
Երբ Հնչում էր Ռուսաստանի հիմնը , Ռուս վայրեին երկրպագուների կողմից արձալկվեց առաջին Պիտառդան , որն ահավոր աղմուկով պայթեց խաղադաշտի եզրային հատվածում: Հրշեջներն անմիջապես հանգցրին այն մի դույլ ջրով: Հատուկ ծառայությունը մոտեցավ ռուսական սեկցիային: Ասյ արարքը ընդունվեց սուլոցներով , սակայն իրավիճակից անտեղյակները կարող են մտածել թե ուղղակի սուլում էին Ռուսաստանի հիմնի ժամանակ: Երկրորտ Սալյուտն էլ պայթեց խաղի ընթացքում: Ես զարմանում եմ թե ինչպես են նրանք կարողացել այդ ամենը մտցնել խաղադաշտ , չէ որ մեզ օրինակ մի քանի անգամ ստուգել են , իսկ իրե՞նց: Ռուսների մասին երջանկությունն այստեղ չի ավարտվում , վստահ կարող եմ նշել , որ նրանցից շատերը խաղի ժամանակ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Տեսնես այդ ինչպես:
Հայաստանի հիմնի մասին: Երգողը տեսնես ով էր , Մարզադաշտը առաջ էր անցել իրենից ու երգում էր հազար անգամ լավ , իդեպ առաջին անգամ եմ նկատում , որ նման բան տեղի ունենա ու բոլորը երգեն բացի , բացի ֆուտբոլիստներից: Ես չեմ Հասկանում հնարավոր չի այնպես անել որ նրանք երգեն , չէ որ դա լռացուցիչ վստահություն կհաղորդի նրնաց , միհատ իտալացիներին նայեք տեսեք ինչ հավեսով են երգում , քեֆս տալիս ա սենց ասած:
90 րոպեներն անցան շատ արագ...Մեր թիմի խաղը թողեց ինչ-որ միջինին մոտ տպավորություն նենց չի որ վատ էր , բայց շատ լավ էլ չէր երբեմն գործողությունների անհամաձյնություն կար: Երբեմն ինչ-որ մի բան չէր սատցվում , Իմ կարծիքով ավելի շատ էր պետք փորձել հարվածներ կատարել հեռվից: Բայց դա արդեն հաջորդ անգամ, հունիսի 4-ին ամենայն հավանականությամբ պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն Լավ Խաղի Համար !!

Saturday, March 26, 2011

Հայաստան - Ռուսատան. Հաղթանակի սպասումով...

Հայաստան - Ռուսատան հանդիպմանը մնացել է ուղիղ 17 ժամ: Շարքային Քանանյանի բանակից վերադառնալուն ուղիղ 61 օր , իսկ Հադրութում ծառայող ֆուտբոլասեր Արտակին եզակի հանարավորություն է ընձեռվել գալ Երևան և ներկա գտնվել այդքան սպասված հանդիպմանը:
Իսկ Երևանում այս օրերին անհավանական շատ պարսիկների ֆոնի վրա Հանրապետության Հրապարակում արդեն երևում են նրանիցից ակնհայտ տարբերվող ռուսները , որոնք մոտ հազար հոգի են այս պահին Երևանում , չնայած այն բանին , որ նրանցից 3-ն արդեն իսկ գտնվում են ՀՀ ոստիկանության ենթակայության տակ: Այք եզ բան չէիք կարում ձեզ ինքնաթիռում մարդավարի պահեիք գոնե:
Երևանում եղանակն առավել քան ֆուտբոլային է , Մեր բոլորիս տրամադրություններն առավել քան Մարտական: Ես արդեն պատրաստել եմ կարմիր շապիկս , կարմիր գլխարկս ու բավական մեծ եռագույնս: Ու ինձ դզումա , որ մեր հավաքականի տոմսերը սև շուկայում 15000 են ծախում , մեկ էլ ե՞րբ սենց բան կլինի տեսնես հայ ֆուտբոլասեր:
Բոլորս միայն հաղթանակ ենք սպասում մեր հավաքականից , նման 2-րդ հնարավորություն չենք ունենա հաստատ այս ընտրական փուլում:
Դե ինչ Բոլորս Առաջ` դեպի Հանրապետական մարզադաշտ , եկեք ցույց տանք Ռուսներին թե ոնց են Երկրպագում Հայ Ֆուտբոլասերները սեփական թիմին , եկեք ցույց տանք թե ինչպիսին ենք մենք` կարգապահ հայ ֆուտբոլասերներս , որոնք գիտեն իրենց դրսևորել թե մարզադաշտում և թե մարզադաշտից դուրս պայքարում:

Friday, March 18, 2011

Champions League Հայտնի դարձան 1/4 Երզրափակչի Զույգերը

Այսօր հայտնի դարձան Չեմպիոնների ԼԻգայի 1/4 եզրափակիչ փուլի զույգերի անունները: Հետաքրքիր դիմակայություններ են ձևավորվել բոլոր զույգերում: Ահա նրանք.
«Ռեալ»-«Տոնտենհեմ»

«Չելսի»-«Մանչեսթեր»
«Բարսա»-«Շախտյոր» 
«Ինտեր»-«Շալկե»

Հաջող ընթացքի դեպքում Կիսաեզրափակչում կտեսնենք «Ռեալ» 
«Բարսա»
 հերթական դիմակայությունը , ինչպես նաև ես չեմ բացառում , որ Շալկեի եզրափակիչ հասնելու գաղափարում Ուեմբլիում կարող են բախվել Ռեալն ու Ռաուլի Շալկեն:
Կիսաեզրափակիչ խաղերում կմրցեն հետևյալ զույգերի հաղթողները.
«Ռեալ»/«Տոտենհեմ» - «Բարսա»/«Շախտյոր» 
«Ինտեր»/«Շալկե»-«Չելսի»/«Մանչեսթեր Յունայթեդ»

Thursday, March 17, 2011

7 Տարի անց (վերջ կախարդանքին)

Այոոոոո վերջապես այս չարիքից ազատվեցինք: 7 երկար ու ձիգ տարիներ Ռեալը չէր կարողանում հաղթահարել 1/8-րդ եզրափակիչ փուլի արգելքը: Մենք հոգնել էինք այն բանից , որ ամեն տարի մեզ համար Չեմպիոնների Լիգան ավարտվում էր այսքան շուտ:
Այս տարի ինչպես երբեք մենք մոտ ենք նվաճելուն Չեմպիոնների Լիգայի գավաթը , հասնել Ուեմբլի և անել դա: Մոուրինյոի թիմը բացի նրանցից , որ վերջապես կարողացավ անցնել հաջորդ փուլ , նաև կարողացավ ևս մի հրաշք գործել Հաղթելով Լիոնի Օլիմպիկին: Տարիներ շարունակ Լիոնը մեր մղձավնջն էր: Սակայն դա անցյալում է արդեն ի շնորհիվ Մարսելոյի , Բենզեմայի և Դի Մարիաի գոլերի: Դե ինչ հալալ ա տղերքին: Ապրեն իրենք !!! (Հանդիպման Գոլերը Կարող եք դիտել` այստեղ)
Սպասենք1/4-րդ եզրափակչի վիճակահանությանը !!

Monday, March 14, 2011

Հայաստան-Ռուսաստան խաղի երջանիկ տոմսատերերը

Այսօր արդեն մարտի 14-ն է: Ուղիղ 12 օր հետո կկայանա այդքան սպասված Հայաստան - Ռուսաստան Ֆուտբոլային հանդիպումը: Տոմսերը համարյա թե սպառված են: Վստահ եմ , որ Հանրապետական Մարզադաշտը լեփ լեցուն է լինելու Մարտի 26-ին: Մեր հավաքականին լավ աջակցություն է սպասվում: Հուսանք խաղից հետո էլ տրամադրություններս կլինի այնքան բարձր , որ կտոնենք մի ամբողջ հավերժություն: FAF-ը կոչ է անում այդ խաղին ներկայանալ կամիր հանդերձանքով , այսպիսով խաղադաշտում պատկերը ամբողջությամբ կարմիր: Ինչն էլ ավելի հետքրքիր կդիտվի: 
Հիշեցնեմ , որ Բլոգում (ձախ մասում) անցկացվում է հարցում` Կհաղթե՞նք Արդյոք Ռուսաստանի Հավաքականին:
Մինչ այս պահը հարցմանը մասնակցել են 135 հոգի.
Այո միանշանակ. 57 ձայն
Չէ հա , դժվար. 39 ձայն
Կծախեն էտ խաղը. 13 ձայն
Ոչ ոքի կվերջանա. 9 ձայն
Ինձ մեկ ա ինչ կլինի. 17 ձայն

Դուք կարող եք փոխել այս արդյունքը ընտրելով ձեր նախընտրած տարբերակը:
Արդյունքները Կամփոփեմ խաղի նախորդ օրը: Հաղթանակ Մեզ Հայեր !!!

Thursday, March 10, 2011

Schalke 04 !! Վալենսիան Արդեն անցիալում է

Այոոոոոոոոոոոո Շալկեն անցնում է հաջորդ փուլ: Քառորդ եզրափակիչ: Նման լարված հանդիպում ինչպիսին էր Վալենսիացիների հետ հանդիպումը ես վաղուց չէի տեսել: Նույնիսկ Ռեալի խաղերի ժամանակ նման կերպ չեմ հուզվում ինչպես այսօր: Այսօր անչափ մեծ էր ցանկությունը հաջողության հասնելու , այսօր անչափ մեծ էր ցանկությունը տեսնելու Շալկեյին հաջորդ փուլում:
Մեծ էր ցանկությունը , քանի որ մենք դեռ ուզում ենք Հիանալ Ռաուլի խաղով Չեմպիոնների լիգայում: Նա դեռ ասելիք ունի այս մրցաշարում: Մեծամասամբ Ռաուլի առաջին հանդիպման ժամանակ խփած պատասխան գնդակի շնորհիվ այսօր Շալկեն կարողացավ վստահ դուրս գալ խաղադաշտ և կամային հաղթանակ տանել Վալենսիացիների նկատմամբ:
Ֆարֆանի տուգանայինից գոլը , Գավրինովիչի 2 դարպասաձողերով խփված գնդակը և կրկին անգամ Ֆարֆանի գեղեցկագույն ոճով գոլը հնարավորություն տվեցին մեզ տեսնել թե ով կլինի նրանց հաջորդ մրցակիցը: Պատկերացնում եմ որքան մեծ կլինի հետաքրքրությունը եթե լինեն Ռեալը կամ Բարսան: Սակայն մինչ այդ աշխատել է պետք , քանի ոչ բազմաթիվ պահեր չիրացվեցին: Շատ դեպքերում գնդակը ետ էր մղվում դարպասաձողերից:
Այս Հաղթանակը չեր կայանա իհարկե առանց թիմի ավագ և առաջատար Մաուել Նոյերի: Ով բազմաթվ անգամներ փրկեց իր թիմին վերահաս վտանգից: