Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Ջինիշյան. Show all posts
Showing posts with label Ջինիշյան. Show all posts

Tuesday, April 20, 2010

Khor Virap - Noravnq - Zangakatun

Ահա և մեր արշավի այդքան սպասված նկարներից մի քանիսը: Շատ Օրիգինալ և Հետաքրքիր անցավ օրը: Եղանակը շատ տրամադրող և արշավային էր: Կարծում եմ մեր այդ մի քանի օրերի լարված աշխատանքը իր արդյունքը տվեց:

Խոր Վիրապում Վաղուց չէի եղել:


Այս նկարը կարծում եմ հրաշք է:


Զանգակատանը եղանք Պարույր Սևակի Գերեզմանին , այցելեցինք Թանգարան:



Ինշպես ամեն աչշավի ժամանակ մենք նաև հետաքրքիր խաղեր ենք խաղում , մեր ամենասիրած խաղը` "JOY"

Նորավանքում ամենահետաքրքիր նկարների շարքն էր:
Բայց ասեմ իմանաք Բարձրանալն ավելի հեշտ ա քան իջնելը:


Ահա ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդը և Ընկերները Նորավանքում:



Այդ օրերին մինչ մենք պատրաստվում էինք Արշավին , ՀՊՃՀ ղեկավարությունը և ՈւսԽորհրդի Մի շարք անդամներ Գտնվում էին Ղարաբաղում: Եվ Միացան Մեզ Նորավանքում:


կարոտել էինք Մեր Ընկերներին:

Tuesday, December 15, 2009

Կարծես Հասանք Վերջնագծին

Այ սենց հոգնաց վերջին օրերի զարգացումներից ու մտքամոլոր կփորձեմ պատմել թե ինձանից ինչ ջանքեր պահաջվեցին ավարտելու համար «ԷՀՄ Կազմակերպում» Առարկայից կուրսային աշխատանքը: Չգիտեմ որքան ջանք ու եռանդ պահանջվեց ինձանից ,որ վերջացնեմ այս կուրսայինը , հավաքեմ , ու Վաղն էլ պատասխանեմ:
Իսկ վաղը Գեր Բարդ օր է սպասվում: «ԿՀ» Կուրսայինի հանձնում , Բնապահպանության Պատասխանում , «ԷՀՄ Կազմակերպում» կուրսայինի հանձնում , «ԷՀՄ Սխեմատեղնիկա» Լաբորատորների հանձնում…Մյուս օրը «ՀՄ» վաղաժամ միջանկյալ , Իրավագիտության Ռեֆերատի հանձնում…
Ահա Այսպիսի տեսք ունի իմ կուրսայինը , ներկայացնում եմ դրվագներ 40 էջանոց աշխատանքից…



Thursday, December 3, 2009

Ցրտաշունչ Ձմեռ 2009

Բարևներ , վերջերս կրկին ժամանակս շատ սահմանափակ է լինում , այսօր նույնիսկ չեմհասցրել դեռ վաղվա անելիքներս կարգի բերել ու հստակեցնել, բայց դե որոշեցի օրագրային գրառում անել , ու մի թեթև պատմել մոտակա պլաններիս մասին:
Իսկ Ինչու ցրտաշունչ Ձմեռ 2009? դե որովհետև իմ կարծիքով կհամաձայնեք , որ Այս դեկտեմբեր ամիսը սկսվեց բավականին ցրտոտ եղանակով , առավոտյան և երեկոյան արդեն սկսում ես սառել , մանավանդ եթե փոքր-ինչ թեթև ես հագնված լինում:

Նոր Տարուն բան չմնաց:

Պատկերացնում եմ նոր Տարուն ինչքան անելիքներ են լինելու, բայց մինչ այդ էլ քիչ չեն լինին հաստատ:
Այս Ամիսը Խոստանում է լինել հետաքրքիր: Կարծում եմ այս ամիսը յուրահատուկ կլնի իր իրադարձությունների բազմազանությամբ և առատությամբ:
Համենայն դեպս այն ինչ արդեն հաստատ պլանավորած է ինձ դա է հուշում:
Երեկ Բոմբ էր...խեղճ Օղորկածիկ Ջինիշյանի բանալին... Բայց դե Ես բան չեմ արել , իսկ այն ինչ եղավ շատ շուտ շտկվեց:
Այսօր Վերաբացվեց Կանաչ Դահլիճը , Կարգին շաբաթօրյակ էր Չերեքշաբթի օրով: Էտ սաղ հեչ է , բայց հո փոփոխություններ չեն եղել: Ռեստրուկտուրիզացիա...հեհե
Կարոտել եի արդեն էտ մտնոլորտը , հերիք էր Իմոնցից մեկը Իմանար որ բացա կանաչը , վեեեեերջ , հերթով գալիս քին , որ համոզվեն: Տենց Բոլորը ուրախ են և երջանիկ (ոմանք առավել ուրախ և էլ ավելի Երջանիկ):

Այս ամիս Բլոգիս այցելությունների թիվը 30 օրվա ընթացքում եղել է 152 , իսկ ընդհանուր 3 ամիսները իրար հետ վերցրած այցելուները դիտել են իմ բլոգի էջերը 1400 անգամից ավել և այցելել են շուրջ 27 երկրնրից...
Կարծում եմ այս ցուցանիչը դեկտեմբեր ամսում պետք է թարմացվի և էլ ավելի գերազանցվի:

Մոտ Օրերս , հենց կլասիկոյի բոլոր նկարները մոտս լինեն, կտեսնեք այդքան սպասված կադրերը , ինչպես նաև Հոլովակները Չեմպիոնսում նկարահանված , հետո ժամանակ ունենալու դեպքում , փոքրիկ հոլովակ կպատրաստեմ Յութուբի համար:

Բավական հետաքրքիր ամիս էր նաև Նոյեմբերը , Լի իրադարձություններով: հնարավոր է նաև փոքրիկ էքսկուրս կատարեմ նախորդ ամսվա իրադարձությունների մասին գրառումներուվ:

իսկ այսօր Երևի թե այսքանը... բայց դե շատ ցուրտա էլի շաաաատ..բռռռռռռռ



Monday, November 23, 2009

Միտքը Իմ



Այսօր Գերազանց Տրամադրություն եմ ունեցել ամբողջ Օրվա Ընթացքում և ահա Այս Հրաշալի Օրվա արդյունքում ստացվեց այն ինչ ստացվեց իսկ ահա Այն ինչ ստացվեց`


Եթե լինեիր դու ապա չէր լինի նա , եթե չլիներ նա չէիր լինի և դու , իսկ եթե դու չլինեիր հնարավոր է լիներ նա , իսկ եթե հանկարծ նա չլիներ հնարավոր էր դու էլ չլինեիր , այդ ժամանակ կլիներ այն մյուսը ով չէր լինի եթե լինեիր դու ու չլիներ նա , իսկ եթե չլիներ այն ով չէր լինի եթե լինեիր դու և չլիներ նա, ապա կլինեիր դու և չէր լինի նա ով կլիներ եթե չլինեիր դու և չլիներ այն մյուսը: