Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:
Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Showing posts with label tumblR. Show all posts
Showing posts with label tumblR. Show all posts
Wednesday, August 31, 2011
«31.08» Blog-գերների օր
Labels:
Blog,
Blogger,
Robbie Raul,
tumblR,
Բլոգգեր,
Բլոգգերների օր,
Ընկերներ,
Իմ Բլոգ,
կենդանի մատյան,
Հայաստան,
Նոր,
սուրճ,
Ֆուտբոլ
Tuesday, August 31, 2010
ArmBlogDay 2010
Շնորհավոր Տոնդ Բլոգոսֆեռա:
Այսօր Բլոգգերների Օրն է` 31.08 (Blog): Շնորհավորում եմ Բոլորիս պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ , ցանկանում եմ բազում հետաքրիր գրառումներ , լեցուն կյանք , չէ որ ամենինչ դեռ առջևում է:Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել այսօր` բոլոր Բլոգգերները իրենց գրառումներում գրում եին 5 անհայտ կամ նոր բլոգերի մասին որոնց նրանք հանդիպել են կամ կարդում են դրանք: Ես էլ իմ հերթին ուզում եմ ներկայացնել այն 5 Բլոգները որոնցից ակնկալիք ունեմ հետաքրիր պոստեր կարդալու , ինֆորմացիա ստանալու , ուրախանալու իրենց համար: Եվ այսպես , Դը-Դը-Դըմ`
Բոլորն էլ Շատ հետաքրքիր ու ինքնատիպ անձնավորություններ են: Ես նրանց ցանկանում եմ անսպառ էներգիա: Նրանցից ոմանք նորեկներ են ոմանք էլ արդեն փորձառու Բլոգգերներ: Կհանդիպենք Ձեր Բլոգերում: Հաջողություն Ձեզ:
Labels:
Holiday/Տոն,
Robbie Raul,
Social Media,
tumblR,
Web,
write the future,
Բլոգգեր,
Ընկերներ,
Իմ Բլոգ,
Ինտեռնետ,
Համացանց,
Նոր
Monday, June 7, 2010
BarCampEVN10 BrigdeCamp
Վերջացնելով պրեզենտացիաները , հավաքելով բոլոր պարագաները , մարքելով գրատախտակները ԲարՔեմփ 2010-ի Ահ ու Սարսափ դարձած պերմանենտային մարկերների թողած գունեղ ժառանգությունից: Բոլորս շարժվեցինք դեպի սիրահարների այգի , որպեսզի էլ ավելի ոչ օֆիցյալ պայմաններում քննարկենք արդյունքները , ինչն էր լավ , ինչ վատ, ինչ կարելի է փոխել հաջորդ տարվա համար: Եղանակի Անբարենպաստության պատճառով ներկաների թիվը շատ չէր:
Բոլորը հիմնակնաում Գոհ եին: Թերություննրն աննշան եին: Գլխավորը ֆինանսական աջակցության բացակայությունն էր Իմկարծիքով: Շատ վատ է , որ Բարքեմփը նման պատճառով հնարավոր էր չկայանար:
Բլոգգերների համար կարծում եմ այն մեծ նշանակություն է ձեռք բերել դեռ անցյալ տարվանից: Վարչապետի հետ հանդիպումն էլ ապացուցեց , որ թեև Բլոգգերները մի քիչ ազատամիտ , առաջադեմ սակայն ազգային արժեքները ամենից վեր դասող և լուրջ մարդիկ են , որոնք պատրաստեն իրենց միջոցներով պայքարել դրանց պահպանման համար:
Իսկ հիմա խոսեմ արդյունքներից և այն նոմինացիաներից որոնց համար քվեարկում եին մասնակիցները Բարքեմփի 2 օրերի ընթացքում:
Ամենաինֆորմա[ծ]իվ ճանաչվեց Իմ ու Զառայի Tumblr-ը (կիսելով այս տեղը չեմ հիշում թե որ պրեզենտացիայի հետ կներեք...)
Ամենալուրջ Ճանաչվեցին Պոլիտեղնիկի ՈւսԽարհրդի և HSearch-ի պրեզենտացիաները:
Ամենաչարը X-Tech-ն էր:
Մի շարք անվանակարգերում հաղթեցին "Ինպես Ես կոֆե խմեցի twitter-ում " Ditord.
Radio Van-ի պրեզենտացիան: Virtual Citizen: Եղան ևս մի քանի հաղթողներ:
Ամենաակտիվ մասնակից Ճանաչվեց...ճանաչվեց մասնակից...և Օսկարը ստանում է..,լավ ինչ մի ձգձքում եմ: Ամենաակտիվ Մասնակիչ , չեմ հիշում քանի ձայնով, ճանաչվեցի Ես: Համեստորեն նշելով այդ մասին ասեմ , որ շատ հաճելի էր , այդ թեկուզ սիմվոլիկ անվանակարգում հաղթելը: Ուռա Ուռա Ուռա Տավարիշի:
Այսքանով #BarcampEVN10 -ը համարենք կայացած: Սպասենք #BarCampEVN11 -ին , հույս ունենալով ,որ խնդիրները արդեն անցյալում են: Պատրաստենք էլ ավել հետաքրքիր թեմաներ: Մի խոսքով Շնորհակալություն Բոլորին այդ հիանալի 2 օրվա համար:
Labels:
Barcamp EVN,
BarCampEVN10,
Hsearch.am,
Robbie Raul,
Social Media,
tumblR,
Web,
Համացանց,
Ուսանողական,
ՏՏ
BarCampEVN10 Day 2 "tumblr"
#BarCampEVN10 օր 2-րդ: Այն կարծես ավելի ծավալուն ստացվեց, հագեցած ինչ-որ տեղ: Նախ մինչ այդ երեկոյան , որոշվեց , որ հաջարդ օրը կրկին կլինեն 30 րոպեանոց պրեզենտացիաներ:
Առավոտը սկսվեց շատ դանդաղ ԲարՔեմփցիների համար: Շատ Դանդաղ եինք հավաքվում: Բոլորը կարծես տեղում եին միայն երբ Ditord-ը Վերջացնում էր իր պրեզենտացիան այն բանի մասին թե ինչպես Նա կոֆե Խմեց Թվիթթերում:
Կփորձեմ ներկայացնել այն ամենը ինչի մասին լսել եմ կամ ներկա եմ եղել...
Netcrash-ը Խոսեց ՖԲ-ի բագերից, խնդիրներից, թե ոնց անենք որ մեր էջերն ավելի ապահով լինեն...
Հետո Հերթը Innovative Talks-ինն էր ներկայացնելու այն զարգացումները որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում մոտակա տարիներին: Եղան տարբեր Կարծիքներ տեխնիկական առաջընթացի , նորություների վերաբերյալ...
Այնուհետև Armacad.
Շատ ուզում էի ներկա գտնվեի Արտակի Պրեզենտցիային կապված Վիրուսային Գովազդների հետ , ու չսխալվեցի... Հետաքրքիր էր , թարմ , ակտուալ , զվարճալի բայց ոչ ծիծաղելի... Մի Խոսքով օրվա ամենահաջողակներից էր:
Հետո 14:30 հերթը հասավ Իմ ու Զառայի պրեզենտացիային:
"30 Reasons why you'll love tumblr (The Easiest way to BLOG)"
Ասում են անցավ շատ լավ , հավատում ենք ՃՃ
Արդյունքները միանգամից երևացին: Ընկերս` Վահան Մալխասյանը , ով մինչ այդ բլոգերի վերաբերյալ համարյա թե ինֆորմացիյա չուներ , բացեց իր համար ԹամԲլոգ , և օն-լայն գրառումներ սկսեց անել մեր Պրեզենտացիայի մասին: Նրա ԹամԲլոգը կարող եք տեսնել այցելելով` այստեղ: Պրեզենտացիային Վահանի հետ միասին ևս մի քանի հոգի իրենց նորամուտը նշեցին բլոգային այդ տիրույթում: Արդեմ մի քանի րոպե անց նորաթուխ բլոգգերի Բլոգում կար 5 գրառում , որոնք պատմում եին ԲարՔեմփի ընթացքի մասին:
Ուզում եմ Շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց ովքեր ներկա գտնվեցին , հետաքրքրություն ցուցաբերեցին, և իրենց համար օգտակար նորություններ իմացան պրեզենտացիայից:
Ուսանողական այգու ոչնչացման հետ կպաված իրենց կատարած աշխատանքի մասին պատմեցին Ֆեյսբուքի ակտիվիստները: Մենք ենա այս քաղաքի տերը ՖԲ-ում սկիզբ առած շարժման անդամները:
Այս պրեզենտացիայից հետո w113-ը զարմանալիորեն ազատ մնաց , մի 5 րոպե սպասելուց հետ , չգիտես Խի որոշեցի ներկաների հետ մի քիչ կիսվեմ օգտակար ինֆորմացիայով թե ինչի համար են հարկավոր Հաշվիչմները , ինչ կարելի է անել, բլոգգերների քարտեզի մասին խոսեցի , Twitter-ի , Դիտեցինք Բլոգիս հոլովակը Սոցիալական Մեդիայի վերաբերյալ , ու տենց օն-լայն Պրեզենտացիյա ստացվեց: Ներկաները թեև շատ չեին , Ես մեծ ոգեվորությամբ շարունակում էի պատմել:
Տենց եկանք հասանք Տիգրան Սարգսյանի Պրեզենտացիային , որի մասին ես բան չեմ ասում , քանի որ այնքան են գրելու մյուս Բլոգգերներն ու լրատվամիջոցները , որ չեմ ուզում 100րդ անգամ նույնը կարդաք:
Ինձ այդ պրեզենտացիայից ամենաշատը դուև եկան Թվիթթերը որոնք երևում եին էկրանի վրա...Բոլոր ակտիվ թվիթողներին Մեծ Շնորհակալություն Ուրախ տրամադրություն ապահովելու համար...
Labels:
Barcamp EVN,
BarCampEVN10,
Counters,
facebook,
Meetings,
Robbie Raul,
Social Media,
statistics,
tumblR,
Web,
Իմ Բլոգ,
Համացանց,
Հայաստան,
ՏՏ
Sunday, June 6, 2010
BarCampEVN10 Day1 Photos , Վաղը 14:30 the Easiest way to BLOG
Եվ այսպես առաջին օրը շատ բուռն էր: Այսպիսի միջոցառումներ ամեն օր չի , որ լինում է մեր Քաղաքում , իհարկե շատ լավ է , բայց նաև բոլորս լավ հոգնած ենք , ու հանգստի կարիք ունենք:
Հիմա կներկայացնեմ մի քիչ թե ինչ է մեզ սպասվում արդեն այսօր` 2-րդ Քեմփային օրվա ընթացքում:
Հիմա կներկայացնեմ մի քիչ թե ինչ է մեզ սպասվում արդեն այսօր` 2-րդ Քեմփային օրվա ընթացքում:
Նշեմ , որ տրամադրությունը մասնակիցների մոտ լավ և կառուցողական է: Երևի թե դրան նպաստում է այն , որ ներկա գտնվողներից շատերը հասկանում են թե որքան կարևոր է այսօր ունենալ հզոր ՏՏ ոլորտ , որը կկարողանա թե ինֆորմացիոն պատերազմեր վարել , թե կկարողանա մատաղ սերնդին հասցնել այն ինչ այսօր կա ու տրամադրել նրանց ավելին քան այսօր մենք անում ենք: Պետք է սերմանել այդ ամենինչի նկատմամբ սերը , առաջացնել հետաքրքրություն մարդկանց մեջ: Վերջ ի վերջով լավ բան ա , թող իմանան: Տիրապետեն ու օգտագործեն:
Թեմայից մի թեթև շեղվեցի բայց...
սենց պատկեր ամեն օր չես տեսնի :Ճ
Ուրեմ վաղը , այսինքն այսօր շատ կարևոր օր է Իմ համար , ունեմ Պրեզենտացիա Զառա-ի հետ միասին , այն կլինի առհասարակ մարդկանց համար ովքեր օգտվում են ինտեռնետից , այցելում են Բլոգեր , կարդում են , Քոմեթում են կամ ամաչում են քոմեթել:
Բլոգգերների համար ովքեր ունեն ինչ-որ հարցեր կամ ուղղակի հետաքրքիր կլինի լսել:
Սկսնակ Բլոգգերների կամ մարդկանց ովքեր ուզում են բացեն բլոգ բայց չգիտեմ որտեղից և ինչպես դա անեն , սկսեն:
ՄԻ Խոսքով Բոլոր նրանց համար , ովքեր ուզում են լիքը օգտակար ինֆորմացիա ստանան Բլոգգինգի , Բլոգ Պլատֆորմաների , Բլոգի զարգացման հետ կապված հրավիրում եմ վաղը 14:30 Ամերիկյան համալսարան BarCampEVN10 -ի շրջանակներում W113 լսարան: Չուշանաք , Ժամանակի սղության պատճառով չենք կարող սպասել:
Schedule Day 2
Այսօր հետաքրքիր կերպով անակնալի եկա: Անակնկալը Ինտերակտիվ հաղորդամն կողմից էր, որի մասին մանրամասն կպատմեմ BarCampEVN10 -ի ավարտից հետո , իսկ հիմա կկարող եք դիտել առաջին օրվա նկարները համապատասխանաբար` այստեղ , այստեղ , այստեղ և այստեղ: BarCampEVN10 Day 1 Photos !!
Labels:
Barcamp EVN,
Meetings,
photo,
Robbie Raul,
Social Media,
tumblR,
Web,
Yerevan,
Բլոգգեր,
Իմ Բլոգ,
Ինտեռնետ,
Համացանց,
ՏՏ
Tuesday, June 1, 2010
Գարնան Վերջին Օրը
Բարև Ընթերցող...
ահա և Գարնան վերջին օրը եկավ ու անցավ...
Կարծես երեկ լիներ Մարտի 1-ը ... Շատ բաներ եղան այս գարնան ընացքում , փոփոխություններ լավ ու վատ: Լրիվ նորություններ... Ամեն դեպքում կանգ չեմ առնում գարնանային զարգացումների վրա ու ոզում եմ պատմել վերջին օրերի իրադարձություններից , ու մոակա օրերի պլաններից:
Ինչպես Միշտ Էտ անտեր ասելիքը շատ ա, իսկ ժամանկը քիչ:
Նախ Երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից , որը ուղղում եմ բոլոր այն մարդկանց ովքեր շնորհավորեցին ինձ ծննդյանս Տոնի կապակցությամբ: Եղան նաև Շատ օրիգինալ ժնորհավորանքեր , որոնց համար ես առավել շնորհակալ եմ: Իսկ Ովքեր չշնորհավորեցին , ստիպված պիտի ևս մեկ տարի սպասեն , որ ինձանից շնորհակալական խոսք լսեն իրենց ուղղված: Իսկ չշնորհավորելը շատ ավելի դժվար էր քան շնորհավորելը: Կարծում եմ:
Եզրափակելով Ծննդյանս նվիրված այս փոքրիկ հատվածը կասեմ միայն.
Ով հիշումա Փղի պատմությունը թող գրի...
Մի 2 խոսք դասերի մասին.
Սկսվումա արդեն քննական շրջանը , չվերջացնելով դեռ 3-րդ Կուրսը արդեն ստիպված եմ պատրաստվել 4--րդին չնայած իմ համար ինչ-որ տեղ հաճելի է նույնիսկ: Արդեն Հայտնի է Դիպլոմայինիս Թեման` «Առևտրային Բանկի հասանելության և մարքետինգային վերլուծության ավտոմատացված համակարգ մշակում»: Լավ Թեմայա , դուրս գալիս , արդեն փորձում եմ ինչ-որ տեղեկություններ հայթհայթել, միակ պրոբլեմս լինելույա ծրագրավորումը , որի հետ այս մակարդակում ցավոք այդքան էլ սեր չունեմ: Բայց կարծում եմ մեջս ուժ կգտնեմ կպարապեմ ամառվա ընթացքում:
Դե Քանի որ Խոսք գնաց Բանկերից: Մի փոքր էլ խոսեմ պրակտիկայից:
Դե արդեն շատ դանդաղ բայց վստահ քայլերով ուսումնասիրում ենք բանկային ծառայությունների մանրամասնությունները ու դրանց մատուցումը հանրությանը: Այս պարագայում նույնպես աշխատասիրությունը մեծ դեր է խաղում , քանի որ եթե չաշխատես ինքդ քո վրա , միայն թրեյնինգների ու դասերի միջոցով երկար առաջ չես գնա: Ինձ Դուր ա գալիս, կարծում եմ ժամանակի հետ կկիսվեմ տպավորություններով և դուք էլ կտեսնեք թե ոնց ա մոտս ստացվում: Իսկ մինչ այդ եթե Բանկերի կամ Բանկային ծառայությունների հետ կապված հարցեր ունեք հարգելի ընթերցողներ , սիրով սպասում եմ այդ հարցերին , ուրախ կլինեմ Ձեզ օգնած լինել:
Բլոգոսֆեռա.
Այսօր չսկսեցի պոստս Բարև Բլոգոսֆեռայով , այ հիմա խոսքս կվերաբերի բուն բլոգոսֆեռային:
Դե ինչ հաշված օրեր են մնացել BarCamp EVN 10-ի մեկնարկին: անչաձ սպասված միջոցառում: արդեն որոշել եմ թե ինչ կարգավիճակով հանդես կգամ այս տարի: Սպասեք հետաքրքիր անակնկալների: Հուսամ ամեն ինչ կգնա շրագրվածին պես: Ավել Մանրամասն այս թեմային կանդրադառնամ հունիսի 4-ի երբ արդեն գրանցված լինեմ:
Իսկ մինչ այդ կցանկանայի ծանոթանալ այն մարդկանց հետ ովքեր պատրաստվում են մասնակցել , ու որոնց միայն վիրտուալ եմ ճանաչում , կամ նույնիսկ չեմ ճանաչում:
Եվ վերջում մի քիչ ինքնագովազով զբաղվեմ:
Ավելի շուտ ներկայացնեմ Մեդիա Բլոգս` այսինքն Բլոգ որտեղ կգտնեք Նկարներ , Երգեր , Հոլովակներ: Շատ լավն ա ստացվել , մանավանդ ,որ այցելությունների թիվը մեշտ բարձր ա լինում... Կարող եք նայել ահա այստեղ ` live each moment like your last :
Մտածում եմ մի քիչ էլ այս բլոգիս տեսքով զբաղվեմ , որոշ բաներ ավելացնեմ , որոշ բաներ պակասեցնեմ: Իդեպ Բլոգումս Դրված Հարցումն ավարտվեց հենց ծննդյանս օրը: Արդյունքում` այն հարցին Թե Դուր է գալիս այցելուներին իմ բլոգը Ստացվեց 51 պատասխան , որից 46-ը դրական: 5-ն էլ դե նենց էլի` բացասական...
Labels:
B'day,
Barcamp EVN,
by Robbie,
Meetings,
Social Media,
statistics,
tumblR,
Web,
Բանկ,
Բլոգգեր,
Իմ Բլոգ,
Հայաստան,
ՀՊՃՀ,
Պրակտիկա,
Օրագիր
Wednesday, May 26, 2010
Cristiano Ronaldo-ի Նոր Ընկերուհին
Այս օրերին հետարքիր լուսանկարներ հրապարակվեցին ինտեռնետային կայքերում Քրիստիանո Ռոնալդոյի սիրային արկածների վերաբերյալ:
Մինչ Բոլորը խոսում են այն մասին , որ Քրիստիանո Ռոնալդոյի հետ աշխարհի առաջնության է մեկելու Քիմ Քարդաշյանը , պորտուգալացի ֆուտբոլիստը բոլորին հանկարծակիի բերեց:Նրա նոր ընկերուհին է Ռուս մոդել , Իրինա Շեյքը: 2004 թվականի միս Չելյաբինսկը:
Անձամբ Ես չգիտեմ թե ինչով են պայմանավորված նման փոփոխությունները...Չեմ էլ կարող ենթադրել , ահա ձեր ուշադրությաննեմ ներկայացնում Ռոնալդոյի ու Շեյքի նկարները:
Տեսնենք թե Վերջում Ով է արժանանալու Ռոնալդոյի կողքին մշտական գտնվելու պատվին:
Կլինի տենց բան թե չէ....Դա էլ է դեռ հարց...
Labels:
by Robbie,
Celeb,
Cristiano Ronaldo,
News,
photo,
Sport,
tumblR,
www.RealMadrid.am,
Իմ Բլոգ,
ԿՅԱՆՔ
Monday, May 24, 2010
Peter Nalitch - Guitar
Այս գրառումս շատ հանկարծակի ծնվեց:
Որոշեցի գրեմ մի երգի մասին , որը շատ վաղուց ման էի գալիս բայց չէի կարողանում հիշել երգող խմբի անունը:
Եվ ահա երբ ես չկարողացա գտնել նրանց նրանք ինքները գտան ինձ:
Այս տարի Ռուսաստանը Եվրատեսիլում կներկայացնի Պյոտր Նալիչ-ի Երաժխտական Խումբը:
Բոլոր նրանք ովքեր սիրում են հետաքրքիր լավ ու իմաստալից երաժշտություն կոչ եմ անում լսել նրանց ստեղծագործություններից մի քանիսը... Guitar , Море , Крылья ... ու տենց շարունակ :
Եվրատեսլիլին նրանք կներկայանան Lost and Forgotten երգով:











