Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Թախծոտ. Show all posts
Showing posts with label Թախծոտ. Show all posts

Thursday, March 31, 2011

ո՞վ էր ասում հեփի էնդ կամ անվեռնագիր զառանցանքի մասին...

Արա ինչ անասուն բան ա ես կյանքը մեկ-մեկ: Նենց չի գնում ոնց որ դու ես ուզում: Չի լինում էլի առանց դրա: Հա կարողա , առանց դժվարությունների հետաքրքիր չի , բայց ես աշխարհում ամենաշատը չեմ սիրում ընկեր կորցնել: Չգիտեմ , եթե մի բան արել ես չպիտի դրա համար փոշմանես, եթե արել ես ուրեմն պետք ա եղել: Կապ չունի հիմա ոնց ա, ուրեմն պետք ա եղել: Չգիտեմ ինչքան կապ ունի թեմայի հետ բայց դե:
Հետաքրիր ա չէ բայց , մարդկանց հետ մեկ-մեկ քննարկում ես հարաբերություններդ մի այլ մարդու հետ , խորհուրդ ես հարցնում , ու անցնումա վդռուգ տարուց ավել ժամանակ ու նույն կերպ , նույն վայրերով քայլելուց , չգիտես ոնց դու խորհուրդ ես հարցնում արդեն հակառակ ուղղությամբ: Այ քեզ հիմարություն... Այ ստեղ հիշում եմ մի տետր , որը մահճակալումս ա, ինչքան խելոք մտքեր եմ ձևակերխպել այդտեղ: Ափսոս հիմա չեմ գրում , հետոյի համար պետք կգար հաստատ: Հիմա չեք հասկանում ինչի մասին եմ աոում , ու էտ նորմալա , ոչմեկ չի հասկանում: Ես փակ մարդ եմ , խնդում ես հիմա չէ՞: Դու՞ , փա՞կ: Չկա ինձանից փակ մարդ:
Այ սենց մեկ-մեկ անկեղծանում եմ , ես գիտեմ երբ ես չեմ լինի Մանեն իմ անկեղծությունների հիմա վրա գիրք կգրի (եթե այդ ժամանակ դեռ գրքեր լինեն) ու կհարստանա: Տեսնես գոնե այդ ժամանակ լույս տեսած կլինի իմ այդ հանճարեղ մտքերի ժողովածուն թե չէ: Հեսա արդեն 20-ս ա լրանում , իսկ իմ պլանների մեջ էր հենց այդ ժամանակ թողարկել այն...դե չստացվի աչքիս այդ ցնդաբանություն հրապարակել: Թողենք հետո: Մեկ էլ տեսար ստացվեց... Ինչի եմ հիմա սենց կիսաանկեղծանու՞մ: Չգիտեմ, կարողա ուղղակի այդ ամենը չափից դուրս անձնական ապրումներ են, ու այսքանն էլ օգնի մի թեթև թեթևանամ...վաղուց չէի գրել սենց: Պատճառը միակն ա` Գիշերը: Քնցելուց առաջ այնքնան եմ մտածում ես խնդրիների մասին , որ առավոտյան չեմ կարողանում արթնանալ , արթնանում եմ ու էլ բան չկա , ամենն անցնած ա արդեն: Բայց ոչ այսօր...չկա այսօր այդ հեփի էնդը , չկա տրամադրություն ու չի էլ լինի ինչքան էլ փողոցում դեմքիս ժպիտ լինի , հոգումս թախիծ ա...

Sunday, February 20, 2011

Չդիմացավ...

Սա այն դեպքերից մեկնա , որ չգիտեմ ինչ գրեմ , ինչ գրեմ ու ինչ ասեմ:
Մի քիչ առաջ եմ իմացել ու ահավոր ազդված եմ: Չեմ հավատում , որ նման բան կարող էր լինել: Այսքան պայքարելուց հետո: Էրիկը այլևս մեզ հետ չէ: 5 ամյա փոքրիկի կյանքի համար պայքարում էինք բոլորս: Բոլորս ուզում էինք օգնել Էրիկին: Հիմա նույնիսկ չգիտեմ մենք կարողացանք օգնել թե չէ: Վստահ եմ , որ մեր աջակցությունը անիմաստ չէր:
Ինչպես այսօր Հայտնի դարձավ Էրիկը մահացել է ամսի 16-ին , նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ամսի 18-ին Նեֆտեկամսկ քաղաքում:
Որքան մեծ էր մեր ցանկությունը օգնելու: Այդ Ամենը Հանուն Կյանքի...չեմ կարող մոռանալ այն բոլոր ջանքերը որոնք գործադրվեցին...Մեր «Ֆուտբոլը Հանուն Կյանքի»...Ու Միշտ էլ հիշելու եմ Էրիկին: Վստահ եմ , որ Բոլորս էլ հիշելու ենք:

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս:

Tuesday, December 7, 2010

Նոր Զմեռ, Ձմեռային Մտքեր "Ice baby"

Չէէէէ Դեռ չեմ գիտակցում որ Ձմեռա , ոնցոր ցուրտ չի ինչ-որ տենց ահավոր , ոնցվոր ամեն ինչ նոր ա սկսվում , ոնցվոր 2010-ը նոր-նոր սկսված լինի: Բայց չէ , արդեն ձմեռ ա , ու դրա մասին առաջին հերթին հուշում ա Նոր Տարվան պատրաստվող քաղաքը , ամենտեղ արդեն եղևնիներ են տեղադրում , արդեն Գլխավոր Տոնածառն ես սկսել պատրաստել:
Ինչ-որ զարդարանքներ են անում , խանութներն են փաթիլապատում: Ու մենակ էտ ա հիշեցնում ինձ , որ արդեն ձմեռ ա: Հա դե մեկ էլ արդեն վրա հասած քննությունները , կուրսայիններն ու արդեն լրիվ գիտակցումը , որ այ մարդ վերջին տարին ա ուսանողական կյանքի , արդեն 4-րդ կուրսում ես: Հա Ձմեռա , ու էտ սաղ ձմեռվանից ա , կոկա կոլայի երգը ես տարի նեռվերիս ազդումա: Չգիտես խի քաղաքը դատարկվումա , երեկոյան մարդիկ չկան , քաղաքում մառախուղ ա , չեմ ջոգում խի , բայց մառախուղ ա ու նենց տպավորությունա որ օդ չկա շնչելու: Մեր քաղաքի օդն էլ լրիվ փչացավ հա՞ արդեն: Վատ ա...
Լավ ա սաղ , սենց մի տեսակ թերահավատորեն ես մոտենում ամեն ինչին , բայց սաղ OK ա , ու մտածելու բան չկա: Դե ավելի շուտ կա ու կլինի , բայց էտ Նորմալա ,  Ֆսյո Պուծյոմ: Գնանք պատրաստվենք Նոր Տարվա խառը խուռը  վիճակներին մանրից: Մտածենք թե ինչ նվերներ ենք առնում մեր մտերիմներին , մտածենք թե ամսի 31-ի գիշերը ինչ ենք ուզում անենք ու տենց էլ իտոգում չանենք: Պլանավորենք Ձմեռային հանգիստը , պրակտիկան , ու էլի եսիմ ինչը: Ժամանակ դեռ շատ կա , չնայած որ սենց նայում ես մյուս կողմից արդեն Սեղմում ա էտ նույն ժամանակը:
Վերջին օրերին Գուֆ-ին եմ սկսել էլի շատ լսել...Նարոի , Հայկոի ու Տղեքի հետ էինք , տենց իմացա իրանք էլ են լսում , ջոգա , որ մենակ ես չեմ , դզեց... ու տենց էլի ամբողջ օրը Гуф , Баста...Կայֆա , Սրտովս են երգում մեկ-մեկ...

Friday, October 1, 2010

Պատմություն թե ինչպես անցան 3 ամիսները

Վերջին 3 ամիսներից ամենաակտիվը Սեպտեմբերը ստացվեց: Այո Սեպտեմբերին Համացանցում ակտիվությունը ավելացավ կարելի է ասել 2 անգամ: Ինչպես արդեն արել եի մի քանի անգամ: Այս անգամ ևս ուզում եմ ներկայացնել թե ինչ են մարդիկ ման գալիս Համացանցում և ինչեր փնտրելով են հայտնվում իմ բլոգում: Վերջին 3 ամիսների ընթացքում մոտ 2000 փնտրում է եղել: Որոնցից 900-ը միայն սեպտեմբերին:

Ամենահաետաքրքիր հարցերից են.
cristiano ronaldo in tashkent -  Երևի թե Տաշկենտում բնակվողներին հետաքրքիր է թե Ռոնալդոն եղել է երբևիցե իրենց մոտ թե չէ: Վստահ Ասում եմ , որ դեռ չի եղել Տաշկենտում:

мы видели последний матч Рауля - Я очень рад за вас. Я тоже Видел последний матч Рауля.

status odnoklassniki sirayin - այ ես փնտորումը սպանեց: Ուղղակի բան չունեմ ասելու: Հն մի բան գտա՞ք:

ինչպես օգտվել ֆեյսբուքից - Շատ զգույշ: Սենց չեմ կարա լավ բացատրեմ: Ֆեյսում գրեք ինձ կասեմ:

ինչու ես տխուր -  Այսօր այդքան էլ տղուր չեմ: Լավ ա կարծես սաղ:

Shun Shangyal - no comment :D

Իսկ առաջատարներն են «Remember Me» «Eva Rivas» «ՀՀ Զինանշան» «Հայոց Բանակ» և «Robbie Raul» փնտրումները սովորականին պես:

Անցնելով բոլոր հարցված բառերով Բացի «Շուն Շանգյալից» , դուք կկարողնաք ինֆո ստանալ այդ թեմայով:

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանը… Սկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորեն… Անձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես…
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք:

Saturday, July 10, 2010

Remember Me

«Հիշիր Ինձ»
Ֆիլմ , որը գնում էր կինոթատրոններում, որը հազար անգամ կարայի նայեի բայց չէի ուզում: Գիտեք Ինչու՞: Robert Pattinson !! Իրա պատճառով էլ , մտածում էի հերթական անկապ անիմաստ կինոն ա , Նորալուսինը տենց էլ դուրս չեկավ երևի դրա համար:
Բայց «Հիշիր Ինձ»-ը Լրիվ ուրիշ ա:


Չգիտեմ էլ ոնց նկարագրեմ:
Հոր տեսանկյունից Բառադի կյանք վարող Թայլերը , ոչ մի նպատակ չունի: Իսկ Թայլերի երևի թե միակ ցանկությունը այն է , որ Իր ընտանիքը , որը առանց այդ էլ մասերի է բաժանված , քանի որ Ծնողները ամեն մեկը իր կյանքով է ապրում Մտածի միմյանց մասին , հոգ տանի: Հայրը կարևորի իր դստեր նպատակները , ավելի շատ ուշադրություն դարձնի նրան: Թայլերին թվում է , թե հայրը առհասարակ չի սիրում նրանց: Բայց արի ու տես նա սխալվում է , և երբ նա հասնում է իր նպատակին , բազում չարչարանքների գնով , այդ ժամանկ էլ ամենինչ ավարտվում է: Նա Հեռանում է Երջանիկ , Նա գնում է եղբոր Մոտ... Բայց Նա Թողնում է Իր Սիրած Աղջկան , ում հետ ծանոթանում է սկզբում ուղղակի նրա հորից մուռ հանելու նպատակով , և ընկերոջ խորհրդով... Բյաց Սիրում է նրան անկեղծ ու շատ ուժեղ...
Ֆիլմում շատ են խելացի ցիտումները տարբեր տեղերից: Ու ընդհանրապես շատ բան կարելի ա սովորել այս ֆիլմից...


«…Ганди учил, чтобы ты не делал в жизни — это будет незначительно, но очень важно, чтобы ты это сделал…»

Այ Օրինակ Ես Միշտ մտածում եմ , ինչի՞ համար է այն ինչ Ես անում եմ: Երբեմն անում եմ ուղղակի նրա համար , որ պիտի անեմ ու վերջ: Ես Գիտեմ որ տենց է պետք... Բայց Ինչու՞: Չգիտեմ...


«…В 22 года у Ганди было 3 детей, у Моцарта — 30 симфоний, а Бадди Холли был уже мертв…»
Այո , ժամակը , միգուցե պետք է մտածել , ու ասել ահա Մենք Արդեն 22 տարեկան ենք: Բայց Հիմնականում այում ենք Մենք դեռ 22 տարեկան ենք...
«…Дай мне гарантию, поклянись своей бессмертной душой, что я переживу главное блюдо, и я подожду. Но прежде чем ответить, знай, если я умру, ты проживешь остаток дней, зная, что ты не просто солгал мне, но и лишил одного из последних удовольствий, моего последнего желания…»
Ես գնալով ավելի շատ եմ համոզվում , որ չպիտի սահմանափակեմ ինձ ու անեմ այն ինչ սիրտս է ուզում , էտ գրողի տարած ժամանաը կարա շատ կարճ լինի... Նենց կուզենայի Թայլերի նման կյանք վարեի...
«…Эту любил Майкл. Мы там с ним всегда завтракали. Может не так часто как теперь кажется, но часто…»
Երբեմն Մեզ թվում է , որ մենք շատ ժամանակ ենք անց կացնում այս կամ այն մարդու հետ , ինչ որ տեղ , բայց երբ դա արդեն չի լինում մենք հասկանում ենք , որ այդ ժամանակը չափազանց քիչ է եղել...
Ֆիլիմից Հետաքրքիր հատվածներ կարող եմ թվարկել հավերժ , բայց կգրեմ ևս մի քանիսը առանց մեկնաբանությունների...
«…Десерт сначала — из-за страха перед астероидом — да, а поцеловать парня, к которому тебя тянет, по крайне мере прежде чем уехать в неизвестную нью-йоркскую ночь вместе с пандой… кстати, мало знакомой — нет…»
«…Отпечатки наших пальцев на жизнях, которых мы касаемся, не тускнеют…»


«Живи мгновеньем, люби безоглядно...»